Մշակույթ 09:20 22/03/2021 Հայաստան

«Արտավազդ»-ի հավակնորդները

Հայաստանի թատերական գործիչների միությունը ներկայացրել է «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության երկրորդ փուլ անցած աշխատանքները:

«Լավագույն մանկական ներկայացում» անվանակարգում ներկայացված են Սամսոն Մովսեսյանի «Ալադին»-ը (Գ.Սունդուկյանի անվ. թատրոն), Կարեն Խաչատրյանի «Ոզնու մուշտակը» (Տիկնիկային թատրոն), Դավիթ Հարությունյանի «Ջրահարսը» (Պատանի հանդիսատեսի թատրոն), Նարինե Մալյանի «Շրջված երազ»-ը (Հ. Մալյանի անվան թատրոն):

«Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում ներկայացված են Մերի Մովսիսյանը՝«Կախարդական սրինգ» ներկայացման մեջ Պամինային մարմնավորելու համար (Օպերային թատրոն), Սոնա Մուրադյանը՝ «Սիրելիներից մի բաժանվեք» ներկայացման մեջ Կատյա Լավրովայի կերպարը կերտելու համար (Պարոնյանի անվան թատրոն), Անահիտ Կիրակոսյանը՝ «Ննջասենյակային զավեշտ» ներկայացման մեջ Սյուզաննայի կերպարի համար (Կամերային երաժշ. թատրոն), Հռիփսիմե Նահապետյանը՝ «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումում Ջուլիետի կերպարը կերտելու համար (Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թատրոն), Աստղիկ Աբաջյանը՝ «Շրջված երազ»-ում հեքիաթասացի դերի համար (Մալյանի անվան թատրոն), Մարիկա Դովլաթբեկյանը «Սև կատուն» ներկայացման մեջ Պոյի ալտեր էգոյի ալտեր էգոն լինելու համար (Մետրո թատրոն):

«Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում ընդգրկվել են Նարեկ Բաղդասարյանը՝ «Փափլիկը» ներկայացման մեջ Կորնյուդեին մարմնավորելու համար (Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոն), Վահագն Գասպարյանը՝ «Շրջված երազ» ներկայացման մեջ Յալմարի կերպարի համար (Հ.Մալյանի անվ. թատրոն), Նորայր Հերգնյանը՝ «Կիլիկիո Արքան» բեմադրության մեջ Լևոնի կերպարի համար (Լ.Քալանթարի անվ. թատրոն), Հրաչյա Գյումբալյանը՝ «Քրիստոֆեր»-ում Քրիստոֆերի դերի համար (Թումանյանի անվ. Տիկնիկային թատրոն), Անդրանիկ Միքայելյանը՝ «Սև կատուն» ներկայացման մեջ Պոյի ալտեր Էգոն ներկայացնելու համար (Մետրո թատրոն), Դավիթ Եղիազարյանը՝ «N 6»-ում Գրիմովի դերի համար (Աբովյանի դրամ. թատրոնն):

«Լավագույն երիտասարդ բեմադրիչ» անվանակարգում «Արտավազդ» մրցանակի համար մրցելու են Կարեն Խաչատրյանը («Ոզնու մուշտակը», Հ. Թումանյանի անվ. Տիկնիկային թատրոն),  Ռուզաննա Խաչատրյանը («Լուսաբացից առաջ», Sտեփանակերտի Վ.Փափազյանի անվ. թատրոն), Գոռ Մարգարյանը («12», «Անհատ» թատերախումբ), Դավիթ Աբրահամյանը («Անտեսանելին», ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոն):

«Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում ընդգրկված են՝ Հ. Թումանյանի անվ. Տիկնիկային թատրոնի «Քրիստոֆեր»-ը ( բեմադրիչ՝ Սամսոն Մովսեսյան), Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի «Օնեգին»-ը (բեմադրիչ՝ Նորա Գրիգորյան), Անհատ թատերախմբի «12»-ը (բեմադրիչ՝ Գոռ Մարգարյան), Գոռ Մարգարյանը, Աբովյանի դրամատիկական թատրոնի «N 6»-ը (բեմադրիչն Արմեն Սարգսյան): 

«Լավագույն պիես» անվանակագում ներկայացված են Սամվել Խալաթյանի «Մռավ լեռան լուսաբացը», Դավիթ Խաչիկյանի «Սեր, հաց և փշալարեր»,  Սառա Նալբանդյանի «Հաղթանակի գենեզիս», Արմենուհի Սիսյանի «Ագռավն ասաց» աշխատանքները:

«Լավագույն սցենոգրաֆիա» անվանակարգում ընդգրկվել են Գարեգին Եվանգուլյանը՝ «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացման համար (Գ.Սունդուկյանի անվան թատրոն), Եվգենի Օնանյանը՝ «Ոզնու մուշտակը» բեմադրության համար (Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոն), Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանը՝ «Փափլիկը» ներկայացման համար (Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոն), բեմադրիչ Անտոն Քեշիշյանըև զգեստների հեղինակ Մարինա Թադևոսյանը՝ «Մեր թաղը» ներկայացման համար (ՊՀԹ)։

«Լավագույն երաժշտության հեղինակ» անվանակարգում ներկայացվել են Գարի Քյոսայանը՝ Գ.Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրված «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացման համար, Մարինա Բրուտյանը՝ Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թատրոնում բեմադրված «Խառը զգացմունքներ»-ի համար, Ջեմմա Մինասյանը՝ Մետրո թատրոնի բեմադրված «Սև կատուն» ներկայացման համար,  Վաչե Շարաֆյանը՝ Ստեփանակարետի Վ.Փափազյանի անվան թատրոնում բեմադրված «Լուսաբացից առաջ» ներկայացման համար:

«Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի» անվանակարգում ընդգրկվել են Հ.Պարոնյանի անվան թատրոնից Մարիամ Գրիգորյանը՝ «Սիրելիներից մի բաժանվեք» ներկայացման մեջ Շումիլովային կերտելու համար, ՊՀԹ-ից Սիրանուշ Լազյանը՝ «Մեր թաղը» բեմադրության մեջ Շուշանի դերի համար, Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոնից Արմինե Անդրեասյանը՝ «Փափլիկը» բեմադրության մեջ տիկին Լուազոյի կերպարի համար, Հ. Թումանյանի անվ. Տիկնիկային թատրոնից Ինա Հախնազարյանը՝ «Քրիստոֆեր»-ում Ջուդիի կերպարի համար, Վանաձորի Հ.Աբելյանի անվ. դրամ. թատրոնից Հերիքնազ Բաղդասարյանը՝ «Վարազդատ»-ում Վարազդատի մոր դերի համար, Աբովյանի դրամ. թատրոնից Լիլիթ Սալնազարյանը՝ «N 6»-ում Ալեսկային կերտելու համար:

«Լավագույն երկրորդ պլանի դերասան» անվանակարգում ներկայացված են՝ Անդրանիկ Զաքարյանը (Գ.Սունդուկյանի անվ. թատրոն, «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացման մեջ Չեզվիքի դերի համար),  Վարդգես Բարսեղյանը (Հ.Պարոնյանի անվ. թատրոն, «Սիրելիներից մի բաժանվեք»-ում Շումիլովի դերի համար), Վահագն Գալստյանը (Հ. Ղափլանյանի անվ. դրամ. թատրոn, «Տիկնայք և Պարոնայք» ներկայացման մեջ Ուոլտեր Պենգբերնի դերի համար), Ստեփան Ղամբարյանը (Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոն,  «Փափլիկը» բեմադրության մեջ պրուսացի սպայի դերի համար): 

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում ընդգրկվել են՝ Հ. Ղափլանյանի անվ. դրամ. թատրոնից Նարինե Պետրոսյանը՝ «Տիկնայք և Պարոնայք» ներկայացման մեջ Յոհաննա Մարկհեմի դերի համար, Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թատրոնից Աննա Բալանդինան՝ «Խառը զգացմունքներ»-ում Քրիստինայի դերի համար, Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոնից Տաթև Ղազարյանը՝ «Փափլիկը» ներկայացման մեջ Էլիզաբեթ Ռուսեի դերի համար, Վանաձորի Հ.Աբելյանի անվ. դրամ. թատրոնից Ալլա Դարբինյանը՝ «Վարազդատ» ներկայացման մեջ Ասթինեի դերի համար:

«Լավագույն դերասան» անվանակարգում ընդգրկվել են՝ Գ. Սունդուկյանի անվ. թատրոնից Արմեն Մարգարյանը՝ «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացման մեջ Մաքմըրֆիի դերի համար, Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թատրոնից Արման Ղազարյանը՝ «Ինքնասպանը» ներկայացման մեջ Պոդսեկալնիկովի դերի համար, Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոնից Արման Նավասարդյանը՝ «Լոռեցի Սաքոն» ներկայացման մեջ հեղինակի և Սաքոյի դերի համար, Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվ. թատրոնից Գենադի Առուշանյանը՝ «Լուսաբացից առաջ» ներկայացման մեջ Արմենի դերի համար:

«Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում  «Արտավազդ» մրցանակի ներկայացված են Կ. Ստանիսլավսկու անվ. Ռուսական թատրոնից Իռա Հարությունյանը՝ «Խառը զգացմունքներ»,  Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոնից Նարինե Գրիգորյանը՝ «Լոռեցի Սաքոն», «Փափլիկը», Վանաձորի Հ.Աբելյանի անվ. դրամ. թատրոնից Վահե Շահվերդյանը՝ «Անուշ»,  Մետրո թատրոնից Զառա Անտոնյանը՝ «Սև կատուն» ներկայացումների համար։

«Լավագույն ներկայացում» անվանակարգում ընդգրկվել են Կ.Ստանիսլավսկու անվ. ռուսական թատրոնի «Մարդիկ: Գազաններ: Հանգամանքներ:» (բեմադրիչ Կարեն Ներսիսյան), Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոնի «Փափլիկը» (բեմադրիչ՝ Նարինե Գրիգորյան), Վանաձորի Հ.Աբելյանի անվ. դրամ. թատրոնի «Անուշ» (բեմադրիչ՝ Վահե Շահվերդյան), Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվ. թատրոնի «Լուսաբացից առաջ» (բեմադրիչ՝ Ռուզաննա Խաչատրյան) ներկայացումները։ 

Հոբելյանական 20-րդ «Արտավազդ» ամենամյա թատերական  մրցանակաբաշխությունը կայանալու է մարտի 27-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։  Այն նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստ, մրցանակաբաշխության հիմնադիր Երվանդ Ղազանչյանի հիշատակին: 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:33
Բայց մի օր ադրբեջանցին մտնելու ա Կիրանց, կմորթի մարդկանց, իշխանությունը կասի՝ դուք ձեզ անվտանգ զգացե՛ք.Գառնիկ Դանիելյան
«Փաշինյանը հայտարարում է, թե ՀՀ տարածքից մի միլիմետր տարածք չի զիջում, բայց մենք հաշվեցինք 180 մլրդ միլիմետր տարածք է...
Աղբյուր` Panorama.am
23:14
«Մեր ձայնը» կանանց նախաձեռնությունը կպայքարի Հայաստանի ինքնիշխանության, իրական արևմտյան արժեքների համար. Հայտարարություն
Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը ֆեյսբուքի իր էջում տարածել է  «Մեր Ձայնը» կանանց նախաձեռնության հայտարարությունը, որում ասվում է....
Աղբյուր` Panorama.am
22:55
Թուրքի առաջ ճանապարհ բացելու համար հայ զինվոր է վիրավորվել.Սուրեն Պետրոսյան
«Մեր օրակարգը հաշտության մասին է և մենք բոլոր հնարավոր հարթակներում հայտարարում ենք, որ այն մարդը, ով բախում կհրահրի և բռնության կոչ կանի...
Աղբյուր` Panorama.am
22:03
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «ՔՊ-ի ապազգային ու  հակապետական նախաձեռնություններին անդուլ...
Աղբյուր` Panorama.am
21:52
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Ես երևույթներին վարդագույն ակնոցներով նայելուն...
Աղբյուր` Panorama.am
21:12
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում դիմել է  ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանին «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human...
Աղբյուր` Panorama.am
20:50
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողում՝ «սահմանազատում» Կիրանցում
Լրագրող Անի Գևորգյանը տեսանյութ է հրապարակել  Տավուշի մարզից, որտեղ շարունակվում են քարտեզագրման աշխատանքները։ Կիրանցները բորբոքված են՝...
Աղբյուր` Panorama.am
20:45
Նրանք, որոնք կխոսեն հակառակի մասին, մեզ հետ կապ չունեն․ «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժում
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրվա ընթացքում իշխանական...
Աղբյուր` Panorama.am
20:45
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Նիդերլանդների Թագավորության, Ֆրանսիայի Հանրապետության և Կանադայի դեսպաններին
Աղբյուր` Panorama.am
20:32
Սրբազան պայքար. շարժման նոր քայլերգը
Տեղի ունեցավ շարժման պաշտոնական երգի տեսահոլովակի առաջնադիտումը: «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»  տեսահոլովակը...
Աղբյուր` Panorama.am
20:15
Կիրանցում ականազերծված տարածքներում արդեն ադրբեջանցիների դրոշներն են, սա պատերազմը չէ՞․ Սոֆյա Հովսեփյան
Սոլակ համայնքում շարժման մասնակիցներին միացել է ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ իր նորածին որդու հետ։ «Ցավում եմ, որ...
Աղբյուր` Panorama.am
19:36
«Դեմ ենք Տավուշում միակողմանի զիջումներին». ակցիա՝ Շենգավիթ համայնքում
«Մայր Հայաստանն» իրազեկման ակցիա է իրականացնում Շենգավիթ վարչական շրջանում։ Հիշեցնենք, որ «Մայր Հայաստանը» մինչ այս...
Աղբյուր` Panorama.am
19:20
Եզդի համայնքի ներկայացուցիչները միացել են շարժմանը
Հայաստանում եզդի իրավապաշտպան Այսեր Իսայանը տեղեկացրեց, որ համայնքից բազմաթիվ եզդիներ միացել են շարժմանը։ «Եղբայրը՝ եղբոր թասիբը...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այսօր ժամը 20:00-ին տեղի կունենա շարժման պաշտոնական երգի տեսահոլովակի առաջնադիտումը․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը հասավ Կոտայքի մարզի Սոլակ գյուղ։ Այստեղ տեղադրվելու են վրաններ՝ գիշերելու համար։ Առավոտյան կշարունակեն երթը։...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի մերձակա Իվանյան գյուղի օդանավակայանը
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի մերձակա Իվանյան գյուղի օդանավակայանը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական  աղբյուրները։ Նշվում...
Աղբյուր` Panorama.am
18:38
Պուտինն ու Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենան Մոսկվայում
Մայիսի 8-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության հաջորդ օրը Պուտինն ու Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենան Մոսկվայում։ ՌԻԱ Նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
18:34
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Panorama.am-ը միանում է լրատվամիջոցներին, որոնք հրաժարվում են ներկա լինել ու լուսաբանել Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 7-ի ասուլիսը։ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Սոլակ գյուղում տարածքի տիրոջը ճնշել են, որ տեղ չտրամադրի մեզ, Բագրատ Սրբազան
«Ժողովուրդ ջան, կնստենք մեքենաները, մոտ 10կմ ճանապարհ կա դեռ, կգնանք նախանշված տեղը՝ Սոլակ գյուղ։ Այնտեղ հատուկ տեղ  է հատկացված։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանից «Հրապարակը» հետաքրքրվել է, թե ինչ դիրքորոշում ունի Բագրատ սրբազանի սկսած շարժման վերաբերյալ,...
Աղբյուր` Panorama.am
17:45
Եթե որևէ մեկը շիշ կնետի, կբորբոքվի, կհարձակվի, ուրեմն իրենց մարդն է. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը քիչ առաջ քայլերթի մասնակիցներին տեղեկացրեց, որ առջևում ոստիկանության զորք կա կուտակված և հորդորեց սադրանքի չտրվել, պահել...
Աղբյուր` Panorama.am
17:13
Պետք է ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
«Ես որպես հայ քրիստոնյա, Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, միացել եմ մեր հայ եկեղեցու։ Ամեն ինչ լավ է  լինելու»,- լրագրողներին...
Աղբյուր` Panorama.am
16:54
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ. Միրզոյան
«Ուզում եմ վերահսաստատել Հայաստանի հավատարմությունը՝ Հարավային Կովկասում երկարատև կայուն խաղաղության հաստատմամբ»,- Հայաստանի և...
Աղբյուր` Panorama.am
16:48
Չապականված մարդկանցով պետք է սատար կանգնել Սրբազանին, որպեսզի այս արդար պահանջը իրագործվի.Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կառավարության շենքի դիմաց 5 օր առաջ 72 ժամյա նստացույց հայտարարած ազատամարտիկ Իշխան Գևորգյանը շարունակում է իր ակցիան՝ արդեն ընկերների հետ...
Աղբյուր` Panorama.am
16:28
Չեմ ընդունում այն լեզուն, որն ասում է՝ Արցախն Ադրբեջան է. Դադիվանքի նախկին վանահայր
«Այս շարժման վերջնանպատակը պետք է լինի՝  արդարություն և հաղթանակ»,- լրագրողներին ասաց Դադիվանք վանական համալիրի նախկին վանահայր...
Աղբյուր` Panorama.am
16:22
Երևանում տեղատարափ անձրևների հասցրած վնասների հետևանքով 80-ից ավելի ահազանգեր են ստացվել
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 3-ի ժամը 23։45-ից մինչև մայիսի 6-ի ժամը 08։00-ի դրությամբ բազմաթիվ ահազանգեր են ստացվել...
Աղբյուր` Panorama.am
15:47
Պետք է միանանք Բագրատ Սրբազանին, այլապես կործանվելու ենք. երևանցիները սպասում են քայլերթի մասնակիցներին
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ մայիսի 4-ից Կիրացից սկսված քայլերթին այս օրերի ընթացքում միացել են...
Աղբյուր` Panorama.am
15:47
Գավառում քայլերթի մասնակիցներին դիմավորեցին ծափահարություններով ու բացականչություններով
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ քայլերթի մասնակիցներին բազամաթիվ մարդիկ միացան ու ողջունեցին Գավառի...
Աղբյուր` Panorama.am
15:20
Սրանք վախերի ու սարսափի մեջ են. Գառնիկ Դանիելյան
«Այս իշխանության ամեն մի օրը թանկ է արժենում մեր երկրի, մեր պետականության վրա»,- Կիրանցից Երևան քայլերթի ժամանակ ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:09
Ցրել ԳՏ ԱԺ-ն
Քպիչները եթե խոսում են պատերազմից, ուրեմն դրանով ապացուցոմ են, որ ալիևի հետ միաբան ախպերներ են, որ ալիևը նիկոլի համար իր սիրելի զինվորներին...
Աղբյուր` Panorama.am
15:08
Օդի ջերմաստիճանը մայիսի 9-10-ին կբարձրանա
Երևանում մայիսի 6-ին կեսօրից հետո, 7-8-ին ժամանակ առ ժամանակ, 10-ի և 11-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 6-ի երեկոյան ժամերին, 7-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ
15:27 06/05/2024

Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}