Կրթություն, գիտություն 09:35 22/03/2021 Հայաստան

Սմբատ Գոգյան. Իմ վերադասը գրագողության դեմ պայքարում ինձ հետ թիմակից չէր

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին նախագահ Սմբատ Գոգյանը գրում է.

«Վեց ամիս առաջ հեռացա ԲՈԿ-ից ու առաջին անգամ եմ գրում ԲՈԿ-ի մասին։ Ցավոք, այս վեց ամիսների ընթացքում չնշանակվեց նախագահ ու կառույցը չունի առաջնորդ։

2019 թվականի մայիսի 22-ին Հ1-ի տաղավարում Պետրոսին ասացի, որ ԿԳՄՍ աշխատակցի ատենախոսության մեջ գտել ենք ծավալուն արտագրություններ, ԲՈԿ-ը նրան չի տվել գիտական աստիճանի վկայագիր և նա բողոքել է նախարարին։ԿԳՄՍ նախարարը վարչական վարույթ էր հարուցել ու ձևավորել հանձնաժողով։ Չնայած նրան, որ այդ հանձնաժողովը հաստատեց արտագրությունների փաստը ու գտավ ավելի ծավալուն արտագրություններ, այնուամենայնիվ ԿԳՄՍ նախարարը բավարարեց բողոքն ու ԲՈԿ-ին հանձնարարեց կայացնել նոր որոշում։

ՈՒ ես եթերում ասացի, որ մերժման դեպքում աշխատակիցը կդիմի դատարան ու գրագող դատավորը նրան կպաշտպանի։ Շատերը դա մեկնաբանեցին որպես դատական համակարգի դեմ քայլ, բայց ինձ համար մեկ էր։ Ես այլ բանի մասին էի ասում. իմ վերադասը գրագողության դեմ պայքարում ինձ հետ թիմակից չէր։ Ես դա էի ասում, մինչդեռ գրեթե ոչ մեկ դա չլսեց։ Ինքս հայցորդին առաջարկել էի ատենախոսությունը փոխի, վերախմբագրի, բերի պատշաճ տեսքի ու նորից պաշտպանի։ Բայց չէ, իր նպատակն էր այդ արտագրած ատենախոսությամբ ստանալ գիտությունների թեկնածուի վկայագիր։

2019-2020 թվականների ընթացքում չորս թե հինգ անգամ ԿԳՄՍ նախարարը բավարարեց բողոքն ու ԲՈԿ-ին հանձնարարեց կայացնել նոր որոշում ու ամեն անգամ իմ ձեռքով ԲՈԿ-ը մերժեց ԿԳՄՍ աշխատակցին տրամադրել գիտական աստիճանի վկայագիր։ Նա հասկացել էր, որ դատարանում հաջողության չեն հասնի ու այսպես անվերջ շարունակվելու էր, եթե ես չհեռանայի ԲՈԿ-ից։
Արդեն մեկ ամիս է հայցորդը ստացել է իր գիտական աստիճանը, որի մասին ԲՈԿ-ի կայքը լռում է։ Կայքից կորել են պաշտպանության գործընթացի հետ կապված նյութերը, փոխարենը հայցորդի անվան դիմաց հայտնվել է գիտությունների թեկնածու գրառումը։

Հավանաբար սա ռեկորդ է ու առաջին դեպքն աշխարհում, քանի որ սովորաբար կա՛մ գիտական աստիճանը շնորհելուց հետո են ի հայտ գալիս արտագրության փաստերը, կա՛մ էլ բացահայտվում են այդ փաստերն ու գիտական աստիճանը չի շնորհվում։ ՈՒ եթե անցած տարի տեսել էինք, որ առաջին տեսակի հետ մեր հասարակությունը հաշտ ապրում է, ապա երկրորդ տեսակի նորմալ լինելը նոր է ապացուցվում։ Ու հա, մի քանի օր առաջ վերաբացվեց այն մասնագիտական խորհուրդը, որում տեղի էին ունեցել այդ և արտագրություններով հեղեղված այլ ատենախոսության պաշտպանությունները։ Բացվեց նույն խորհրդի նախագահով, առանց անցյալի որևէ գնահատականի։

Ու այս ամենից հետո մոտս միայն մի հարց է առաջանում։ Լավ, բա ես ձեր ինչների՞ն էի պետք։ Ինչո՞ւ կյանքիցս գողացաք այդ երկու տարիները։ Չէ՞ որ ես այդ բոլոր գրագողերի նկատմամբ անտարբեր եմ, անձնական ոչ մի վերաբերմունք չունեմ իրենց նկատմամբ, պարզապես փորձում էի պաշտպանել գիտությունը։ Իսկ 2019 թվականին մշակված ու գիտական հանրության հետ քննարկված  աստիճանաշնորհման նոր կանոնակարգն այդպես նախարարը կյանքի չկոչվեց, մինչդեռ այն բավականաչափ դրական ազդեցություն կունենար։

Ցավոք 2018-ի հեղափոխությունից հետո մենք որպես հասարակություն չսովորեցինք իրերը կոչել իրենց անունով, փոխանակ դատավորն ասեր չի հասկացել, սխալվել է, փոխանակ ռեկտորի ժ/պ-ն ասեր, որ սխալվել է, բայց անձամբ երաշխավորը կլինի, որ իր ղեկավարած կառույցում այլևս ոչ մեկ նման սխալ թույլ չի տա․․․․ մենք հերքեցինք անցյալի մեր արատները ու ձևացրեցինք թե ամեն ինչ լավ է։ Իսկ այդ լավը ձևացնելը միշտ քանդվում է ու քանդվում է շատ ցավոտ։ Ու խնդիրը նախկին-ներկա հարթության մեջ չէ, խնդիրը մերն է։ Խնդրում եմ չքաղաքականացնել»։
 

Վեց ամիս առաջ հեռացա ԲՈԿ-ից ու առաջին անգամ եմ գրում ԲՈԿ-ի մասին։ Ցավոք, այս վեց ամիսների ընթացքում չնշանակվեց նախագահ...

Опубликовано Smbat Gogyan Воскресенье, 21 марта 2021 г.

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:01
Կարծում եմ, որ քաղաքական գործիչը և բոլորս պետք է մշտապես պատրաստ լինենք.Ալեն Սիմոնյանը սպառնաց պատերազմով
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը.
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}