Օրվա թեմա 17:50 28/03/2021 Հայաստան

Շարժման առաջիկա գործողությունները բաժանվելու են երեք փուլի. Իշխան Սաղաթելյան

«Մենք մեր կարգախոսը դարձրինք «Առանց թուրքի Հայաստան»-ը, և շատերը կարծիք հայտնեցին, թե դա ծայրահեղական քայլ է, բայց վերջին 10 օրերը ցույց տվեցին, որ, այո՛, մենք շատ արագ պետք է ունենանք առանց թուրքի Հայաստան»,- այսօր «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ընթացքում ասաց շարժման համակարգող խորհրդի անդամ Իշխան Սաղաթելյանը։

Իշխանության բացած «Օվերտոնի պատուհանը»՝ դեպի թուրքասիրություն

«Տասը օր առաջ վարչապետի աթոռը զբաղեցնող անձն ասաց, որ մենք թուրքին ընկալում ենք թշնամի, թուրքն էլ մեզ է այդպիսին ընկալում, բայց շատ կարևոր է հասկանալ այն մեկնակետը, թե որտեղից է սկսվել այդ մեկնակետը։ Հասկանո՞ւմ եք՝ ինչ է ասում։ Կասկածի տակ է դնում 1.5 մլն հայերի բնաջնջումը, փորձում է ուրանալ Հայոց ցեղասպանությունը, հրաժարվում է հայոց պահանջատիրությունից։ Եվ հետոարդեն, ԱԽ քարտուղարը հայտարարեց, որ Թուրքիայի հանդեպ մեր մոտեցումներում շտկումներ անենք։ Սիրելի հայրենակիցներ, ամեն ինչ պարզ է և հստակ՝ ով կուրանա Հայոց ցեղասպանությունը, կուրանա Արցախյան երեք պատերազմներում զոհված տասը հազար հայերի արյունը, նա հայ ժողովրդի թշնամին է և վերջ»։

Թուրքիան արդեն «դեսպանատուն» ունի ՀՀ-ում

«Այս պահից սկսած ՀՀ անվտանգության խորհրդի շենքը թուրքական դեսպանատուն է Հայաստանում, իսկ ԱԽ քարտուղարը՝ Թուրքիայի դեպսանն ու շահերը սպասարկողն է։ Հետևաբար ՀՀ քաղաքացիներ ԱԽ քարտուղարին պետք է վերաբերվեն իբրև Թուրքիայի գործակալի։ Ամեն ինչ շատ պարզ է և հստակ՝ ՀՀ-ում կա երկու քաղաքական գիծ։ Մեկը Նիկոլն է և իր խմբակը, որը երեք տարի առաջ կեղծ լոզունգների տակ եկավ իշխանության և պլանավորված հանձնեց Արցախը։ Այս փուլում այդ խմբակը փորձում է ուրանալ ամեն ինչ։ Դեռ մեր տղերքի արյունը չչորացած, վիրավորների վերքերը չապաքինված, արդեն փորձում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ եղբայրություն սկսել։ Սրանց նպատակն է հրաժարվել մեր ինքնությունից, ազգային մշակույթից և բանակից։ Նրանք ուզում են հայ ժողովրդին տանել կործանման»։

Ազգային պետություն ունենալու նպատակը

«Երկրորդ ուղղությունը մենք ենք, դուք եք, այս տեսակն է, որն ուզում է պահպանել մեր ազգաին արժեքները, մեր պետականությունը, Արցախը, որն ուզում է կառուցել ազգային պետություն՝ չզիջելով ոչինչ։ ՀՀ-ում պետք է հաղթի այդ ուղղությունը։ Շատերն ասում են՝ շարժումը մարել է, այն ձեռքբերումներ չի ունեցել։ Այո՛, շարժումն իր վերջնական նպատակներին չի հասել, քանի դեռ այս դավաճանները կան։ Եթե չլիներ այս շարժումը, ապա գլխավոր ուռուցքը տարածում կստանար»։

Շարժման առաջիկա՝ եռափուլ անելիքները

«Նիկոլը հայտարարել է արտահերթ ընտրությունների մասին, նա փորձելու է դրա միջոցով փրկել իր կաշին։ Բայց նրա հայտարարությունը որևէ հիմք չէ, որ մենք մտածենք, թե լինելու են արտահերթ ընտրություններկ, ուստի մենք շարժվելու ենք մեր օրակարգով։ Ուրեմն, մինչև իր հրաժարականը մենք շարունակում ենք մեր գործողությունները երեք պայմանական փուլերով՝ մինչև իր հրաժարականը, հրաժարականից հետո, և հրաժարականին հաջորդած 14 օրերից հետո։ Առաջին փուլում շարժումը սկսում է մարզային այցելություններն ու հանդիպումները տարբեր խմբերի հետ։ Մեր նպատակն է սրա հեռացման համաժողովրդական պահանջն ավելի լավ կազմակերպելը։ Երկրորդ փուլում, եթե նա հրաժարական տա, 14 օրերի ընթացքում պետք է այդ դե յուրե հրաժարականը դարձնենք դե ֆակտո, և այդ օրերին պետք է նրան հեռացնենք»։

Եթե լինեն արտահերթ ընտրություններ, կամ՝ երրորդ փուլ

«Եվ երրորդ փուլը. եթե անկախ մեր կամքից երկիրը գնա ընտրությունների, ապա երկու կարևոր բան պետք է հայտարարեն այդ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը։ Առաջին. որևէ պարագայում, որևէ կուսակցություն որևէ ձևաչափով չի համագործակցելու այդ դավաճանի հետ։ Երկրորդ. այդ ընտրությունները չպետք է լինեն ստանդարտ, սովորական ընտրություններ։ Պետք է լինի դավաճաններին հեռացնելու, հայրենիքը փրկելու ծրագիր՝ ընտրության միջոցով»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:57
ԱԺ-ում շնորհավորեցին ՔՊ-ականների ծնունդները
Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկին ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն առաջարկեց շնորհավորել ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին, ՔՊ-ականներ...
Աղբյուր` Panorama.am
11:50
«Եկել եք ասյստեղ մեյմունություն եք անում». լեզվակռիվ սկսվեց ավագանու կին անդամների միջև
«Դուք ինձ ուղղում եք ինչ-որ մեղադրանքներ, ինձ կարող եք առհասարակ չվստահել, բայց միջազգային փորձագետներին պարտավոր եք վստահել,  ես իմ...
Աղբյուր` Panorama.am
11:46
Մանուկյան. Չէի պատկերացնում որ ՀՀ-ում կունենանք մի իշխանություն, որը կասկածելի, խիստ վտանգավոր թեզեր է հրապարակ նետում
«Իսլամական պետությունը, որը կազմակերպել էր եզիների ցեղասպանությունը 2014 թվականին, միայնակ չէր, «Իսլամական պետության»...
Աղբյուր` Panorama.am
11:45
Վահե Հովհաննիսյան. Սուտ է ասել, սուտ է ասում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Հեշտ լուծումներ չկան։ Բայց մեզ պարտադրում են անլուծում...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ռուսական արտադրության հալվաներում ՍԱՏՄ-ն հայտնաբերվել է «Կադմիում»
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Մեգա Ֆուդ» ՍՊԸ-ում իրականացրած վերահսկողության ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
11:13
Թուրքական իշխանությունն է մշտապես առաջ տարել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը կասկածի տակ դնելու գաղափարը. Թաթոյան
«Այս հասկացությունների միջև հավասարության նշան դնելն անթույլատրելի է ինչպես Հայաստանի շահերի, այնպես էլ ցեղասպանությունների միջազգային կանխարգելման գործընթացի տեսանկյունից»։
Աղբյուր` Panorama.am
11:02
«Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը 5105 քմ տարածք է նվիրաբերում Երևանին
«Նախագծով նախատեսվում է որպես նվիրաբերություն ընդունել «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի սեփականությունը հանդիսացող Անտառային...
Աղբյուր` Panorama.am
10:52
Ջրատար խողովակի վթար՝ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհին
Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհի 23-րդ կմ-ում տեղի է ունեցել ջրատար խողովակի վթար։ Ճանապարհը սպասարկող...
Աղբյուր` Panorama.am
10:41
Գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում
Այսօր՝ ապրիլի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 00:50-ի սահմաններում 24-ամյա Ազատ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Գազամատակարարման պլանային ընդհատումների մասին
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Օձուն գյուղի Փուշկի թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
10:29
Նախատեսվում է առաջին Եվրասիական կինոմրցանակաբաշխությունն անցկացնել 2025 թվականին
Նախարարը հույս է հայտնել, որ նախաձեռնությանը կաջակցեն ԲՐԻԿՍ-ի, ՇՀԿ-ի և ԱՊՀ երկրների գործընկերները։
Աղբյուր` Panorama.am
10:25
Գրիգոր Հարությունյանին և Ալբերտ Մովսիսյանին տրվել է Երևանի ավագանու անդամի մանդատ
Ավագանու հերթական նիստի մեկնարկին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ավագանու հաջորդ նիստը գումարել մայիսի 14-ին, ժամը 10։00-ին։...
Աղբյուր` Panorama.am
10:14
ՔԿ. Սամվել Վարդանյանն իրեն թույլ է տվել հակահասարակական վարքագիծ
ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում է քննություն՝ ապրիլի 15-ին Երևան քաղաքում, հասարակական տրանսպորտում կատարված...
Աղբյուր` Panorama.am
10:07
Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է, և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստանա. Աբրահամյան
«Թշնամու դեմ մի քանի հարյուր մետրի վրա կանգնած զինծառայողի նկատմամբ իշխանության վերաբերմունքը լավագույն դեպքում ճառերով կամ խոստումներով է արտահայտվում»:
Աղբյուր` Panorama.am
10:04
Ապրիլի 16-ին փոխանակման կետերում դոլարն թանկացել է, ռուբլին և եվրոն՝ էժանացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 16-ին ժամը 09:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 393.80 դրամ՝ արժևորվելով 0.041դրամով։ Եվրոն և...
Աղբյուր` Panorama.am
09:50
Էդմոն Մարուքյան. Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա
«Սա ծուղակ է, դադարեցրեք  այս քննարկումը։ Թուրքիան ցանկանում է՝ այս հարցը քննարկման առարկա դառնա»,-հայտարարել է հատուկ...
Աղբյուր` Panorama.am
09:46
Ճիշտն ասած ես հիմա նույնիսկ վախով եմ սպասում ապրիլի 24-ի Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը. Սուրեն Մանուկյան
«Չգիտես ինչ նոր թեզ կարող է բերվի դաշտ, որ մենք հետո տասնամյակներով ստիպված կլինենք աշխատել, որ դրա տակից դուրս գանք»:
Աղբյուր` Panorama.am
09:42
Գրողներն իրավական ուժով կպայքարեն հասնելու արդարությանը
Կայացել է Գրողների միության արտահերթ համաժողովը
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել` խաղաղության պայմանագիր ստորագրելու համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայոց ցեղասպանությունը ժխտելու, կասկածի տակ դնելու, պահանջատիրությունից հրաժարվելու Օվերտոնի...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը ոչ թե իր մտքով ու ցանկությամբ է գործել, այլ իր թիմակիցների ուղղորդմամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն իր թիմակիցների հորդորով է իրավապահներին դիմել՝ իր...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Փաստ». «Փող չունեն» թոշակ բարձրացնելու համար, բայց ոստիկանական զորքերի համար ամսական հավելումը 20 000-ից դարձավ 70 000 դրամ
«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանի և յուր իշխանության միակ հենարանը մնացել են իրավապահ մարմինները, հատկապես...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». ԵՄ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը, որը ստորագրվել է երկու երկրների կողմից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացում մեզ համար հիմք է...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Երեք փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերին անդրադարձել է «Freedom House»-ը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Freedom House» իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը հրապարակել է տարեկան...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». ՔՊ-ականին վիրավորած երիտասարդին պատժելը նաև ինքնապաշտպանություն է
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի հետ կատարվածից հետո ՔՊ ֆրակցիայի ղեկավարությունը նրան հորդորել է դիմել...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Փաստ». Ստացվում է, որ հերքելով՝ հաստատեցին
«Փաստ» թերթը գրում է. «Բրիտանական The Times պարբերականին խայտառակագույն մանրամասներ են հայտնի դարձել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Այսօր կորոշվի, թե որ երեք դատավորները կգնան ՄԻԵԴ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր որոշվում է, թե ովքեր են այն երեք դատավորները, որոնք կգնան Մարդու իրավունքների եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած «խորհրդավոր» ընթրիքին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Արմաս» գինու գործարանում կիրակի տեղի է ունեցել վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Արարատյան դաշտի 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա
Փաշինյանի ներկայացրած փաստերն ու իրականությունը
Աղբյուր` Panorama.am
08:22
Տեղի է ունեցել առերես հարցաքննություն ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի ու Սամվել Վարդանյանի մասնակցությամբ
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ խուլիգանության հատկանիշներով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

STOP NIKOL գրառման համար ոստիկանները բաժին են տարել Վահագն Չախալյանին
09:54 15/04/2024

STOP NIKOL գրառման համար ոստիկանները բաժին են տարել Վահագն Չախալյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}