Քաղաքական 16:17 01/04/2021 Հայաստան

Նազարյան. Նիկոլ Փաշինյանը «Արցախը Հայաստանն է և վերջ» հայտարարությունն արել է Աննա Հակոբյանի պնդմամբ

«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնությունը պատերազմի ընթացքում տեղի ունեցածի մասին հավաքել է անսահմանափակ նյութեր։ Իշխանափախությունից հետո դրանք պատրաստվում են հանձնել իրավապահ մարմիններին։

«Դրա մի տոկոսն էլ բավական է, որ այս իշխանությանը գամեն անարգանքի սյունին»,- «Հայելի» ակումբում հայտարարեց նախաձեռնության հիմնադիր Գեղամ Նազարյանը։

Նրա խոսքով, նախաձեռնության անդամ զինվորները, զինվորականները, զոհված զինծառայողների հարազատները սեփական ուժերով նախաձեռնել են ուսումնասիրությունների շարք, ինչի արդյունքում հրեշավոր պատկեր է բացվել։

«Մենք որոշեցինք այս մասին բարձրաձայնել, որ հասարակությունը իմանա։ Սա այն հարցը չէ, որ նստենք, ասենք, դե եղել եղել է։ Նրանցից մեկն էլ ասել է՝ դե զինվորը զոհվելու համար է։ Դրա համար էլ են պատասխան տալու»,- ասաց նա։

Պատերազմում զոհված Աբգարի հայրը՝ Գեղամ Նազարյանը մանրամասնեց, այս ուսումնասիրությունների ընթացքում մի հետաքրքրիր իրադարձություն է տեղի ունեցել։

«Նիկոլը երբ հայտարարեց. «Արցախը Հայաստանն է և վերջ», այդ հայտարարությունով Թուրքիայի ու Ադրբեջանի առաջ բացեց Հայաստան ներխուժելու դռները՝ բոլոր հիմքերը տալով մեր թշնամուն, թե ինչու կարող են ռազմական գործողություն սկսել։ Մեր արցախյան աղբյուրները պնդում են, որ այն օրը, երբ Նիկոլը պատրաստվել է նման բան հայտարարել, և արցախյան  իշխանությունները, և Հայաստանից բառիս բուն իմաստով պնդել են, պահանջել են, որ նա նման հայտարարություն չանի՝ ասելով, որ դա ուղիղ դուռ է բացում դեպի պատերազմ։ Նիկոլը մի պահ ասել է, որ չի ասելու։ Բայց եղել է մի հոգի, որ պնդել է՝ Նիկոլը հայտարարի այդ մասին։ Դա եղել է Աննա Հակոբյանը»,-հայտարարեց Գեղամ Նազարյանը՝ հիշեցնելով, որ Ստեփանակերտում հայտնի ելույթի վերջում Փաշինյանը հայտարարել է «Արցախը Հայաստանն է և վերջ», իսկ ականատեսները պատմել են, որ հայտարարությունը լսելիս Աննա Հակոբյանն ուրախության ժեստեր է արել։

Բանախոսն ընդգծեց՝ Նիկոլը պետք է վերջապես տղամարդ գտնվի, կանգնի ու հայտարարի, որ Լելե Թեփեի գործողության որոշումը կայացնելիս նրա կինը՝ Աննան ուղիղ մասնակցություն է ունեցել։

«Թող այդ պատասխանատվությունը վերցնի ու հայտարարի, որ այդ հիմար որոշումը ոչ թե կինն է կայացրել, այլ ինքը։ Եթե այդքան տղամարդկություն ունի, թող հաստատի, կամ հերքի՝ ասի ես չեմ կայացրել։ Ես շեշտում եմ, իմ գործը զինվորականության հետ չէ, նրանք որոշում կատարողներ են, նրանք որոշում չեն կատարում։ Կամ որպես հասարակություն՝ մեզ բավարարե՞ց այն բացատրությունը, որ Աննան բունկերում է եղել բարոյական աջակցություն ցուցաբեելու համար։ Ես դիմում եմ ԱԱԾ-ին, տղերք, ձեր գործն է բացահայտել, թե Աննայից բացի քանի՞ քաղաքացիական անձ է եղել բունկերում ու ի՞նչ խնդիրներ են լուծել։ Վերցրեք նրանց հեռախոսները, տեսեք, ում ինչ հաղորդագրություն են ուղարկել։ Աննան եղել է բունկերում։ Թող ասեն, ի՞նչ է արել, ո՞ւմ ինչ է ասել։ Սրանք կարևոր հարցեր են, որոնց պատասխանները պետք է տրվեն»,- նշեց նա։

Նազարյանի խոսքով, առանց այս պատասխանների ընտրությունների գնալ չի կարելի, քանի որ Փաշինյանը շարունակելու է հասարակությունը պառակտել սևերի ու սպիտակների, էլիտայի ու աղքատների, հանցագործների ու արդարների, հիմա էլ գայլերի ու գելխեղդների։

«Մենք պետք է հանրային վերաբերմունք ցույց տանք՝ այդ թվում լրատվամիջոցներով։ Լրատվամիջոցները եթե գլխի չեն ընկնում, որ Շուշին հանձնողին պետք է բոյկոտել, ապա պետք է հանրային ճնշում լինի լրատվամիջոցի վրա, որպեսզի լրատվամիջոցի ղեկավարը բացատարի, թե ինչ պարտադրանքով է ինքը լուսաբանում 5 հազար երեխու սպանության թիվ մեկ մեղավորի այս կամ այն գրառումներն առանց մեկնաբանությունների։ Այստեղ արդեն լրագրության մասին չէ խոսքը, խոսքը Շուշին ու Հադրութը թշնամուն հանձնած, կնոջը բունկեր տարած, մի ստորագրությամբ Քարվաճառը, Ակնան թշնամուն նվիրած մարդու մասին է խոսքը»,- ընդգծեց նա։

Նազարյանի խոսքով, եթե այսօր հասարակությունը, լրատվամիջոցները վերաբերմունք ցույց չեն տալիս մի մարդու նկատմամբ, ով այդքան զոհերի, բանակի կազմաքանդման պատճառ է դարձել, ով այնպես է արել, որ թշնամին եկել ու կանգնել է Կապանի գլխին, ապա առաջ գնալ, վեր հառնել չենք կարող։

Նա նշեց, որ լրատվամիջոցները Փաշինյանի այցերը լուսաբանելիս պետք է անընդհատ հիշեցնեն նրա ստախոսությունները, նրա կեղծիքները, ձախողումները։

«Նիկոլն այս ամենն անում է Հայաստանը թրքացնելու համար։ Եթե Նիկոլը նոյեմբերի 9-ից հետո հրաժարական չի տվել, ապա սա նշանակում է, որ այդ ամենն ինքն արել է ոչ թե անմեղսունակության պատճառով, այլ դիտավորյալ։ Եթե նա անմեղսունակության հետևանք լիներ, ես ինքնասպանությանը դեմ եմ, բայց գոնե ինքնասպանության փորձ կաներ, կամ ծնկի կգար հրապարակում, կասեր՝ ժողովուրդ ներողություն, ես հասկացա, որ թերթի Ճ կարգի խմբագիր լինելը դեռ չի նշանակում, որ կարող եմ ղեկավար լինել։ Բայց նա դեռ խնդիր ունի՝ Զանգեզուրով Թուրքիային ու Ադրբեջանին միացնելու»,- ասաց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:46
AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություններ է փոխանցել 7 միջազգային կառույցների և դեսպանատների
Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասին
Աղբյուր` Panorama.am
17:43
Գուրգեն Մելիքյան. Արժեհամակարգի, մեր հավատքի վրա է հարձակում եղել
«Միացել է շարժմանը մեկ նպատակով՝ ուժ հաղորդենք այս շարշմանը, ավելի զորավիգ լինենք, քանի որ Սրբազանի գործը ճշմարիտ է՝ հայոց գործն է սա,...
Աղբյուր` Panorama.am
17:24
Բագրատ Սրբազանի ու Գուրգեն Մելիքյանի հուզիչ հանդիպումը՝ երթի ժամանակ
Դեպի Երևան երթին է միացել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։ «Ոչ թե ինքը մեզ, այլ մենք միացանք...
Աղբյուր` Panorama.am
17:14
Զախարովա. Մոսկվան ողջունում է Ղազախստանում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը
Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին Ալմաթիում։ Այս մասին ճեպազրույցում...
Աղբյուր` Panorama.am
17:07
Սրբազան հաղթարշավը մոտենում է իր տրամաբանական ավարտին. Խաչիկ Մանուկյան
Գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը, ում որդին՝ Վաչագան Մանուկյանը զոհվել է 2020 թվականին Շուշիում, օրեր շարունակ մասնակցում է Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ոչ ոք չփորձի ինքնուրույն հարց լուծել. Բագրատ Սրբազանը՝ երթի մասնակիցներին
Չարենցավանից դեպի Երևան երթի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զգուշացրեց մասնակիցներին ինքնագործունեությամբ...
Աղբյուր` Panorama.am
16:40
Երբ արցախցին ոտքի է կանգնում, այն ընդդեմ չէ, այլ հանուն հայրենիքի է. Մետաքսե Հակոբյան
«Առաջին պայմանը, որ արցախցիներն այսօր այստեղ են և երթին են մասնակցում, այն զգացողությունն է, երբ զավակը լսում է հոր ձայնը, որն իրեն ասում...
Աղբյուր` Panorama.am
16:27
Կարբիում կարկուտի աղետալի հետևանքները
Արագածոտնի մարզի Կարբի գյուղում այսօր ուժեղ կարկուտ է  տեղացել։  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»...
Աղբյուր` Panorama.am
16:19
Մայիսի 9-ին ժամը 11:00-ին Երևանի հյուսիսային մուտքի մոտ կդիմավորեն Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցներին
Վերլուծաբան, «Ջենեսիս Արմենիա» կենտրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարյանն ու «Հայաքվե» նախաձեռնության հիմնադիր Ավետիք...
Աղբյուր` Panorama.am
16:17
Սկիզբ է դրվում Արցախի հայկական ինքնության իսլամացման ադրբեջանական քաղաքականությանը. Ավանեսով
1992 թվականի մայիսի 8-9-ին հայկական ինքնապաշտպանական ուժերի կողմից իրականացվել է բերդաքաղաք Շուշիի ազատագրումը, որը ռազմական կարևոր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Գայա Արզումանյան. Ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք
«Պայքարում եմ հայրենիքի համար, ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք։ Արցախցին հիմա ցավով է ապրում»,-լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:36
Մայիսի 9-ը ցույց կտա, թե որ ուղղությամբ է զարգանալու համաժողովրդական շարժումը. Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը գրում է. Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ...
Աղբյուր` Panorama.am
15:36
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ՝ կամավորության սկզբունքով խաղաղ ցուցարարներին իրավաբանական օգնություն տրամադրելու մասին։...
Աղբյուր` Panorama.am
15:25
Եկել է պահը միավորելու մեր ջանքերն ու սրտերը՝ հանուն արդարության, պատվի. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է. «Սիրելի՜ հայրենակիցներ, Մեր Հայրենիքի համար դժվարին ու պատմական այս պահին, երբ մեզանից...
Աղբյուր` Panorama.am
15:12
Սրբազանի առաջնորդած երթը շարժվում է դեպի Երևան. Ֆոտոռեպորտաժ
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթի շարքերը գնալով խտանում են։ Չարենցավանից դուրս...
Աղբյուր` Panorama.am
14:58
ԵՊՀ և Բրյուսովի անվան համալսարանի 200-ից ավելի ուսանողներ աջակցություն են հայտնում Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին
Ազգային ժողովի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ իրենց աջակցությունը հայտնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
14:44
Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունը ու արիական ոգին. Պարգև Սրբազան
«Այո, պատմության ընթացքում հաճախ է եղել որ մեր Մայր Եկեղեցին ստիպված է եղել արթնացնել մեր ժողովրդին, միաբանել ու տանել դեպի փրկության ափերը»
Աղբյուր` Panorama.am
14:41
Բագրատ Սրբազան. Հիացած եմ ոստիկանության ներքին զորքերի աշխատակիցների աշխատանքով
«Այս շարժումն ինքնամաքրման, լայն հաշտության մասին է, ինքնաճանաչողության, չակնկալիքների մասին է։ Դրա դիմաց հայրենիք ու պատիվ ստանալու մասին...
Աղբյուր` Panorama.am
14:36
Փաշինյանը Մոսկվայում է
Նախատեսվում է նաև Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահի հանդիպումը:
Աղբյուր` Panorama.am
14:33
Թումանյանական «Սասունցի Դավիթ»-ի նոր շունչը. տեղի ունեցավ պատկերապատման շնորհանդեսը
Նկարիչների միության դահլիճում տեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» պատկերապատման շնորհանդեսը։ «Սասունցի Դավիթ»...
Աղբյուր` Panorama.am
14:32
Պեսկովը խոսել է Պուտին-Փաշինյան հանդիպման մասին
Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որը կկայանա չորեքշաբթի Մոսկվայում, անհրաժեշտ և սպասելի է երկու կողմերի համար։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
14:08
Այս շարժման նպատակը հայրենիք ունենալն է, իսկ Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր
«Վերջին վեց տավա ընթացքում մեզ բազմաթիվ կորուստներ են պատճառել։ Մայիսի 9-ը՝ մեր եռատոնը, մեր հաղթնակների տոնը վերականգնվող կորուստներից...
Աղբյուր` Panorama.am
13:59
Պեսկովը մեկնաբանություն է տվել ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր կասեցման վերաբերյալ
Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) պետությունների ինտեգրումն ապահովում է մասնակից երկրների արագացված զարգացումը, և համագործակցության...
Աղբյուր` Panorama.am
13:52
Եթե ոչ եկեղեցին, ապա ո՞վ պետք է այդ համախմբումը կատարեր. Գառնիկ Դանիելյան
«Մենք թիրախավորումները հաշվի չենք առնում, մեր ճանապարհով առաջ ենք գնում»,- Չարենցավանի Վերածնունդի Հրապարակից դեպի Երևան երթի...
Աղբյուր` Panorama.am
13:51
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է: Մայիսի 14-16-ը Հայաստանում կայանալիք միջոցառման շրջանակում քննարկումների առանցքում կլինի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ավազակություն անչափահասի նկատմամբ՝ Լոռու մարզում. կալանավորվել է նրա համադասարանցին
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են քննչական և...
Աղբյուր` Panorama.am
13:49
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ԱՊՀ երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի կապակցությամբ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի, Ադրբեջանի,...
Աղբյուր` Panorama.am
13:46
Փոփոխություններ՝ դպրոց հաճախելու և տեղափոխելու կարգում
ԿԳՄՍ նախարարի հրամանով փոփոխություններ են կատարվել «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ...
Աղբյուր` Panorama.am
13:15
Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ
Հանրապետության լեռնային մարզերի 1800-2000մ և ավելի բարձրություններում։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր
15:02 08/05/2024

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}