Տնտեսություն 10:30 01/04/2021 Հայաստան

Սուրեն Պարսյան. Թուրքական ապրանքները ներկրվում են Հայաստան այլ երկրների անվան տակ

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը տարածել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ.

«40 տարուց ավելի տեքստիլ արտադրությամբ զբաղվող հայ գործարարներից մեկի հետ վերջերս առիթ ունեցա զրուցելու տեքստի ոլորտում առկա նոր դժվարությունների մասին։ Առհասարակ, հաճախակի եմ հանդիպում տարբեր տնտեսվարողների՝ հատկապես փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ, որոնց շահերը պաշտպանողներ չկան ո՛չ կառավարությունում, ո՛չ էլ ազգային ժողովում։

Հիշեցնեմ, որ 2021 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ կառավարությունը որոշեց վեց ամսով (2021 թվականի հունվարի 1-ից) արգելել թուրքական ապրանքների ներկրումը, բացառությամբ հումքի։ Դեռ այն ժամանակ ակնհայտ էր, որ գործող իշխանությունները այս որոշումը հապտշտապ էին ընդունել՝ ցուցադրելով իրենց կեղծ հայրենասիրությունն և պոպուլիզմը։ Մինչդեռ թուրքական ապրանքների ներմուծման արգելքի որոշումից շատ չանցած՝ պաշտոնատար անձինք իրար հերթ չտալով սկսեցին հայտարարել թուրքական նավահանգիստների մատչելիության, ապաշրջափակման օգուտների, թուրքական ապրանքների վերարտահանման թույլտվության և նախկին որոշմանը հակասող այլ քայլերի մասին։ Երբ իշխող քաղաքական ուժը շարունակաբար ստում է իր ժողովրդին և Հայաստանի տնտեսության հնարավոր զարգացումը կապում է միայն թուրք-ադրբեջանական առևտրատնտեսական հարաբերությունների հետ, տրամաբանական է, որ հայրենական արտադրողները չեն կարող վստահել այս իշխանություններին և չեն շտապի բացել թուրքական ապրանքներին փոխարինող նոր արտադրություններ։

Տեքստիլ արտադրողներն իրենց հումքը (կտորը, թելերը և այլն) հիմնականում բերում են Թուրքիայից՝ հաշվի առնելով դրանց մատչելիությունը և որակը։ Չնայած թուրքական ընկերությունների հետ երկար տարիներ ձևավորված կապերին և արգելքի բացակայությանը՝ 2020 թվականի դեկտեմբերին իմ ծանոթ գործարարը փորձեց Իրանի Իսլամական Հանրապետությունից անհրաժեշտ կտոր բերել, սակայն իրանցի գործարարների առաջարկը գնի և որակի տեսանկյունից հարմար չէր։

Ինչևէ, նա շարունակեց Թուրքիայից կտորը բերել, բայց քանի որ կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչները կտրված են բիզնեսից և իրականությունից, նրանք հաշվի չէին առել, որ տեքստիլ արտադրության համար անհրաժեշտ է ոչ միայն կտոր, այլ նաև աքսեսուարներ՝ կոճակներ, շղթաներ, զարդեր և այլն, որոնց ներմուծումն արգելքի տակ է։ Իսկ այլ երկրներից միայն աքսեսուարներ ներկրելը ոչ միայն աշխատատար և ժամանակատար է, այլև կարող է ուղղակի չհամապատասխանել թուրքական կտորի հետ։ Արդյունքում, մեր տեքստիլ արտադրողներից շատերը պարտադրված էին արգելքը շրջանցել՝ թուրքական աքսեսուարները ներկերելով այլ երկրների անվան տակ (օրինակ՝ Չինաստանի), իսկ պետական մարմինները, լավ տեղեկացված լինելով այդ մասին, աչք են փակում այս խնդրի վրա։

Առավել մտահոգիչ է այն, որ նույնիսկ արգելքի պայմաններում թուրքական պատրաստի հագուստը շարունակվում է ներկրվել Հայաստան։ Եթե հույս կար, որ թուրքական հագուստի ներկրման արգելքի պայմաններում, լրացուցիչ պատվերներ կունենային տեղական հագուստ արտադրողները, ապա դա էլ արդեն իրատեսական չէ, քանի որ թուրքական հագուստ ներկրողները Թուրքիայում կամ Վրաստանում կտրում են պիտակները (made in Turkey), և այդ ապրանքները դարձյալ ներկրվում են Հայաստան այլ երկրների անվան տակ և ազատ վաճառվում տոնավաճառներում, մոլերում։ Քիչ հավանական է, որ լիազոր մարմինը չի նկատում պիտակների բացակայությունը. կարծում եմ՝ իրական պատճառը գործող իշխանությունների քաղաքական դիրքորոշման մեջ է. նրանք լավ հասկանում են, որ այս կարճ ժամանակահատվածում չեն կարողացել ապահովել թուրքական ապրանքներին այլընտրանք։ Հետևաբար, թուրքական ապրանքների ներկրման արգելքի խիստ իրականացման դեպքում՝ Հայաստանի ներքին շուկայում կառաջանա որոշ ապրանքների դեֆիցիտ և գների աճ, ինչն էլ ավելի կնվազեցներ իշխող ուժի օրեցօր նվազող ռեյտինգը»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}