Քաղաքական 20:08 08/04/2021 Հայաստան

Վահե Հովհաննիսյան․ Արցախը Հայաստա՞ն է, թե՝ վերջ

Այլընտրանքային նախագծեր խումբ Վահե Հովհաննիսյանը հոդված է հրապարակել, որում, մասնավորապես, ասվում է․

«Ստեփանակերտյան հայտնի «Արցախը Հայաստան է և վերջ»-ը սկիզբ դրեց Կովկասում խոշոր փոփոխությունների, մեզ համար` պատմական աղետի։ Կարծում եք` առաջիկա ընտրություններում այս թեման կքննարկվի՞։ Եթե ոչ, այդ դեպքում ինչի՞ մասին է այս ընտրությունը։

Կա մի ճշնող տպավորություն, որ հայ քաղաքական միտքը զբաղված է «պետական ժուլիկությամբ»։
Առ այս պահը չի ձևակերպվում, թե ինչին ինչ ենք հակադրում, ինչի դեմ ենք պայքարում և հանուն ինչի։

Փաշինյանն ու պետությունն անհամատեղելի են. իսկ քանի՞ տոկոսն է սա հասկանում։ Դժվար է ասել, որովհետև հարցի պատասխանը կախված է «իսկ քանի՞ տոկոսն է կարևորում պետությունը» հարցից։ Փաշինյանի գլխում գաղափարները և ծրագրերը հակառակ հերթականությամբ են, և այդ աղավաղված իրականությամբ է արդեն երեք տարի քարշ գալիս մեր պետությունը։

Նրա պատկերացումների աներևակայելի վտանգավորությունն ամեն հարցում է. քովիդի սահմանափակումների սկզբնական փուլում նա հայտարարեց, որ տնտեսական փլուզումները դրական են, քանի որ մեզ նոր տնտեսություն կառուցելու հնարավորություն են տալիս։ Աղետը Փաշինյանի նորման է։ Պատկերացնու՞մ եք՝ գործող տնտեսական հզորությունների փլուզման մեջ երկրի ղեկավարը դրական բան տեսնի։

Բայց աշխարհի և պրոցեսների մասին այդ ոչ առողջ պատկերացումներով մենք ապրել և ապրում ենք.

- Պետք էր Արցախի վերջը տալ, որ հետո՞ բանակցեինք Արցախի հարցով
- Պետք էր բանակը կործանել, որ հետո՞ սկսեինք բանակի լայնածավալ բարեփոխումները
- Պետք էր մի ողջ սերունդ զոհել, որ հետո՞ Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցեինք
- Պետք էր Ռուսաստանի հետ փչացնել հարաբերությունները, որ հետո՞ անչափահասի հայացքով օգնություններ խնդրեինք։

Օրինակներ կարելի է անվերջ բերել, հարցը դա չէ. հարցը տրամաբանությունն է, որով այս մարդը ապրում է։ Եվ նա իսկապես այդպես է պատկերացնում իրականությունը։ Եվ հայ ժողովրդին սպասում է հենց այս տրամաբանությունը, եթե Փաշինյանը շարունակի ունենալ պետություն կառավարելու լծակ։ Նրա շուրջ ամեն ինչ պարզ է։ Բայց ինչի՞ մասին են մյուսները։

17-ի մարզային հանրահավաքները հիշեցնում են 2015 թ-ի «Ոչ»-ի քարոզարշավը, երբ ոչ-ի իրական համակարգը ջարդելուց հետո, իշխանությանը պետք էր ոչ-ի քարոզարշավի կարիկատուրա։ Ու այն ժամանակ ոմանք սիրով դա անում էին։

Ինչի՞ համար է 17-ի մարզային արշավը։ Կա՞ մեկը, որ դա կբացատրի։ Իհարկե մարզային ակտիվությունը շատ կարևոր է, թերևս՝ ամենակարևոր քայլերից մեկը, և դա պետք էր սկսել 4-5 ամիս առաջ, բայց դա այդպես չի արվում։ Մարզային հյուրախաղերը մարզերում աշխատանքի գաղափարի հետ որևէ ընդհանրություն չունեն։ Մարզային փայլուն աշխատանք հիմա տանում է իշխանությունը. պահանջարկին համապատասխան՝ առնում, վճարում, խոստանում, խաբում և այլն։

Մյուս կողմից՝ դիտելով մեկ այլ ուժի՝ խաղողի «շպալի» կոնսոլիդացնող գաղափարի շուրջ հանդիպման կադրերը, համոզվում ես, որ սեփական այգու խաղողի շպալը հունիսի 20-ի մի զգալի տոկոս ընտրողի համար Շուշիից, Սյունիքից և պետությունից ավելի կարևոր է լինելու։

Իսկ եթե դա այդպես է, ապա իշխանությունը, որպես ամենամեծ ընտրակաշառք բաժանելու պոտենցիալ ունեցող միավոր, դա անելու է։ Ու այդ հարցում չի բացառվում, որ գործարքի է գնալու իր համար ամենահարմար ընդդիմադիրների հետ։

Հարցը նույնն է՝ ինչի՞ մասին է այս ընտրությունը. եթե խաղողի շպալի ու սոցիալական կաշառքի, ապա իշխանությունը հաղթելու է, եթե քաղաքացիական ընդզման, քաղաքացիական գիտակցության և ինքնապահպանման համազգային բնազդի, ապա իշխանությունը ոչ մի շանս չունի։

Բայց որպեսզի դու ընտրությունների հիմնական հարցը ճիշտ ձևակերպես, պետք է աշխատել։ Պետք էր աշխատել երեկ։ Բայց չի երևում այն մեքենան, որը սկզբում կձևավորի անհրաժեշտ մթնոլորտ, հետո կձևավորի անհրաժեշտ կառույցներ, հետո կստանա անհրաժեշտ ձայներ, և վերջում՝ կպահի այդ ձայները։

Ընտրության արդյունքը կախված է լինելու ընտրության առարկայից։ Այս պահի դրությամբ միջին վիճակագրական ընտրողը չգիտի, թե ինչի մասին է այս ընտրությունը, ո՞րն է այս ընտրության թեման, ո՞րն է այս ընտրության հիմնական հարցը։ Այստեղ է հիմնական խնդիրը։ Անհստակ հարցի պարագայում՝ Փաշինյանը չի պատասխանելու՝ Արցախը Հայաստա՞ն է, թե՞ վերջ, մի ամբողջ սերունդ ինչո՞ւ կոտորեցիր, ինչո՞ւ շատ ավելի շահեկան վիճակում չդադարեցրեցիր պատերազմը, ինչո՞ւ ողջ ժողովրդին թշնամացրեցիր իրար հետ և այլն և այլն։

Իսկ ճիշտ ձևակերպված հարցն էապես նվազեցնելու է իշխանության արյունոտ հիստերիայի նոր ալիքի հնարավորությունը, և կտրուկ մեծացնելու է քաղաքացու՝  ռացիոնալ ընտրության հավանականությունը»։ 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}