Քաղաքական 14:05 10/04/2021 Հայաստան

10.04.2021. «Հենակետ». Անվտանգության ոլորտին վերաբերվող թեմաները կրկին ակտիվ քննարկման առանցքում են եղել

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է անվտանգության հարցերի վերաբերյալ նախորդ շաբաթվա ընթացքում մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերը։

Կենտրոնի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում ասված է.

«Ռազմագերիների, անհետ կորած զինծառայողների հետ կապված հարցերի մասին

Նախորդ շաբաթ, հանգստյան օրերին,  լրագրողների հետ զրույցում ՀՀ-ում ՌԴ  դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ ՌԴ-ն ակտիվ մասնակցություն ունի գերիների փոխանակման գործընթացում և հույս ունի ավարտին հասցնել գործընթացը։
Նշենք, որ գերիների փոխանակման շրջանակներում հայրենիք են վերադարձել շուրջ 70 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք: Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանում դեռ 200 գերի ունենք։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, անդրադառնալով ռազմագերիների թեմային,  հայտարարել է, որ ադրբեջանական իշխանությունները կոպտորեն խախտում են միջազգային մարդասիրական իրավունքով և 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներով ստանձնած իրենց հանձնառությունները՝ հայրենադարձնելու դեռևս պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։

Ապրիլի 7-ին, Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում ևս նշել է, որ Ադրբեջանի հետ ռազմական գործողությունների ավարտից հետո գերիների և պահվող անձանց հարցը դեռևս լուծված չէ։ Նա հավելել է, թե ուրախ է, որ այդ հարցի շուրջ ՌԴ նախագահի հետ ոչ մի հակասություն չունեն։

Հաջորդ օրը, ապրիլի 8-ին, անհետ կորած զինծառայողների հարազատները կրկին փակել են ՊՆ մուտքերը ու նշել՝ այս անգամ պայքարը երկարաժամկետ է։ Անհետ կորած զինծառայողի հարազատներից մեկը տեղեկացրել է, որ երկար ժամանակ լռությունից հետո նորից գործողութունների են դիմելու։ Նախորդ անգամ, երբ հարազատները փակել էին ՊՆ մուտքերը, նախարարը խոստումներ էր տվել, իսկ մեկ ամիս անց դրանք չեն իրագործվել, հարցերն առ այսօր չեն լուծվել, ուստի ստիպված են նորից ՊՆ-ի մոտ հավաքվել։ 

Նույն օրը, կեսօրին, տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու ու ակնկալվում էր, որ հայ գերիներ  կարող են վերադառնալ Հայաստան։ Ինքնաթիռի՝ Բաքվից շարժվելուց հետո պաշտոնական աղբյուրները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հաստատել էր, որ հայրենիք պետք է վերադառնա հայ ռազամագերիների հերթական խումբը:

Ինքնաթիռն Էրեբունի օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո պարզվել է, որ դատարկ է՝ առանց գերիների։ Դա առաջացրել է օդանավակայանի տարածքում հավաքված ծնողների զայրույթը, ովքեր շարժվել են դեպի ՊՆ շենք՝ միանալու անհետ կորած զինվորների հարազատների ակցիային։
Անհետ կորած զինծառայողների հարազատներն ամբողջ գիշեր մնացել են ՊՆ շենքի տարածքում, բոլոր մուտքերը փակած պահելով։

Ապրիլի 9-ին պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել էր, թե Ռուստամ Մուրադովը գնացել էր, որ գերիներին Հայաստան ուղեկցեր։ Սակայն նրա խոսքով՝ «ինչ-որ խոչընդոտներ են եղել, որի պատճառը դեռ չի կարող հնչեցնել»։ Եվ հռետորական հարց էր հնչեցրել՝ եթե պայմանավորվածություն չլիներ, ինքնաթիռն ինչո՞ւ պիտի գնար Բաքու։

Սակայն Մուրադովն էլ, «Հրապարակի» հետ զրույցում ասել է, որ գերիներին վերադարձնելու պայմանավորվածություն չի եղել և տարածված տեղեկությունը պրովոկացիա է՝ բնակչությանը մոլորեցնելու նպատակով։

Ապրիլի 9-ին, Շիրակի մարզի գերիների հարազատներն էլ իրենց հերթին փակել են մարզ տանող բոլոր ճանապարհները: Պահանջը ՝ իրենց հարազատների վերադարձն է։ Գերիների հարազատները փակել են նաև Երևան-Գյումրի երկաթգծի Իսահակյան-Բայանդուր հատվածը, որի հետևանքով  խախտվել է ուղևորափոխադրումների գրաֆիկը։

Շիրակի մարզում տեղի ունեցող իրադարձություններին զուգահեռ Երևանում, ՊՆ շենքի տարածքում անհետ կորածների և ռազմագերիների հարազատները շարունակել են գրեթե ամբողջ օրը ամբողջ օրը փակ պահել ՊՆ–ի բոլոր մուտքերը և թույլ չէին տալիս, որ ներսում գտնվող աշխատակիցները դուրս գան շենքից։

Անհետ կորածների և գերիների հարազատները պահանջել են հանդիպում պաշտպանության նախարարի ու ԳՇ պետի հետ։  Կեսօրից հետո, հանդիպում է տեղի ունեցել ԳՇ պետի հետ, ավելի քան 4 ժամ տևած հանդիպումից հետո, ՊՆ շենքից դուրս եկած քաղաքացիները լրագրողների հետ զրույցում հայտնել են, որ գոհ չեն հանդիպման արդյունքներից։ Չնայած այդ ամենին, հարազատները բացել են երեկվանից փակ պահած ՊՆ շենքի մուտքի դարպասը։

Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայկական կողմի բոլոր գերիների անհապաղ վերադարձի հարցով ապրիլի 9-ին ՄԻՊ-ը դիմել է ԵԽ Նախարարների կոմիտե:

Գլխավոր շտաբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ

Շաբաթվա սկզբնամասում Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ ՀՀ վարչական դատարանը  մերժել է ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին` Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը։
Նշենք, որ նիստը կայացել է ապրիլի 2-ին, որի ժամանակ 2 միջնորդություն է քննարկվել։

Բացի վերոհիշյալ միջնորդությունից, դատարանը քննել է նաև հայցվոր կողմի միջնորդությունը, որով կողմը խնդրել է հայցի ապահովման միջոց ձեռնարկել։ Այսինքն` դատարանը մերժել է ճանաչել իրավահարաբերության բացակայությունը, որով Գասպարյանն աշխատանքից ազատվել է վարչապետի առաջարկությամբ, բայց առանց ՀՀ նախագահի կողմից վարչական ակտի ընդունման։
ՀՀ վարչական դատարանը մերժել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։

Նշենք, որ Տիրան Խաչատրյանը պահանջում է դատարանից՝ պաշտպանության նախարարին պարտավորեցնել իրեն վերականգնել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում:

Ապրիլի 7-ին, հայկական օրաթերթերից մեկը տեղեկություն է հաղորդել այն մասին, որ ԶՈՒ կազմում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում, բայց դրանք ոչ թե ռեֆորմներ են լինելու, այլ անձնական խնդիր է դրվել Օնիկ Գասպարյանի հետ վարչապետի հրաժարականը պահանջած զինվորականներին ազատելու բանակից։

Թերթի տեղեկություններով՝ Վաղարշակ Հարությունյանի և Արտակ Դավթյանի  կողմից այս օրերին քննարկվում է բանակային կորպուսները խոշորացնելու հարցը, ստեղծելու մեծ հրամանատարական կետ, որը կբերի նոր կրճատումների: Այդ կերպ Արտակ Դավթյանը փորձում է պատժել այն զինվորականներին, կորպուսների հրամանատարներին, որոնք դեմ էին արտահայտվել Նիկոլ Փաշինյանին և պահանջել էին նրա հրաժարականը:

Անդրադառնալով նշված թեմային, ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը վստահեցրել է, որ վենդետայի լուրն իրականությանը չի համապատասխանում, ոչ մի գեներալ բարձրաստիճան զինվորական պաշտոնից կամ աշխատանքից չի ազատվել։

Ինչ վերաբերում է բանակային կորպուսների խոշորացմանը, Ասատրյանը նշել է, որ զինված ուժերում կառուցվածքային փոփոխությունները հանրայնացման ենթակա չեն:
Սյունիքի մասին

Շաբաթվա սկզբնամասում լրատվական կայքերում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ  Կապան-Երևան ճանապարհին ադրբեջանցի զինվորականները քարեր էին նետել հայկական պետհամարանիշներով մեքենայի ուղղությամբ։ ԶԼՄ-ների հետ զրույցում Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հաստատել է այդ  տեղեկությունը։

Քաղաքապետը նշել է, որ ռուս սահմանապահները տեղեկացվել են միջադեպի վերաբերյալ և համապատասխան գործողություններ կատարվել են։

ՀՀ ՄԻՊ-ը այս միջադեպի առնչությամբ նշել է, որ  ՀՀ քաղաքացիների իրավունքները երաշխավորելու նպատակով Սյունիքում պետք է լինի անվտանգության գոտի: Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինվորականներ, ցուցանակներ ու դրոշներ չպետք է լինեն:

Նաև միջադեպի մասին տեղեկությունները ՄԻՊ-ը առանձին ուղարկել է միջազգային կառույցներին, ինչպես նաև ներառել անվտանգության գոտու հայեցակարգում։

Այլ թեմաներ

Նախորդ շաբաթ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահ Անդանիկ Քոչարյանն ասել էր, թե հանձնաժողովի պատրաստած զեկույցը չի հրապարակվի, և 97 էջանոց փաստաթղթի վերաբերյալ խորհրդարանում ինքն ընդամենը ծավալուն ելույթ կունենա։

Թեմայի շրջանակներում կայքերով տեղեկություն տարածվեց այն մասին, որ իշխանությունն ապրիլյան քննիչ հանձնաժողովի եզրակացությունը չհրապարակելու որոշում է կայացել ոչ թե գաղտնիության պատճառաբանությամբ, այլ ԳՇ պետ Արտակ Դավթյանի պատճառով, ով 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ եղել է օպերատիվ վարչության պետը, իսկ քննիչ հանձնաժողովում նրան տրվել են բազմաթիվ հարցեր, որոնց վերջինս  կա՛մ չի պատասխանել, կա՛մ պատասխանել է մասամբ և կցկտուր։

Դավթյանի կողմից տրված պատասխաններն առաջացրել են նոր հարցադրումներ, որոնք, սակայն, պատասխաններ չեն ստացել։

Ապրիլի 6-ին վարչապետի որոշմամբ՝ Արշակ Կարապետյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից: Հիշեցնենք, որ Կարապետյանը 2018-ի իրադարձություններից հետո էր նշանակվել Փաշինյանի խորհրդական։ Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ նա եղել է Զու հետախուզության վարչության պետը։ 2016-ին Կարապետյանը պաշտոնանկ  է արվել Սերժ Սարգսյանի կողմից։

Շատերը հենց նրան էին պատասխանատու համարում ապրիլյանի զոհերի ու նաև տարածքային կորուստների համար՝ հաշվի առնելով, որ այդ օրերին նա էր ԶՈւ ԳՇ հետախուզության վարչության պետը։

ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (ՌՏՀԴԾ) մամուլի քարտուղար Վալերիա Ռեշետնիկովան հայտնել է, որ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Հայաստանը շարունակում է մնալ ՌԴ ավանդական գործընկերներից մեկը: Երկու երկրների միջև նախկինում կնքված պայմանագրերի համաձայն՝ բոլոր մատակարարումներն իրականացվում են ժամանակին և ամբողջությամբ։

ՌՏՀԴԾ-ից նաև չեն բացառել ՀՀ-ին անօդաչու թռչող սարքերի մատակարարումը, մասնավորապես՝ «Օրիոն-Է» երկարատև թռիչքի հետախուզական համալիրների մասին է խոսքը, իսկ հայկական կողմից համապատասխան դիմում լինելու դեպքում պատրաստ են այն դիտարկել սահմանված կարգով։

Ապրիլի 7-ին, ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած, 27 տարին լրացած անձանց նկատմամբ համաներում կլինի։ Նախաձեռնությունը համարվել է անհետաձգելի ու  սահմանված կարգով ներկայացվելու է ՀՀ ԱԺ։
Նույն օրը Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր նաև, որ բանակում լայնածավալ, խորքային, բովանդակային բարեփոխումների գործընթացը է սկսվել:

Փորձագիտական շրջանակները այս հայտարարության առնչությամբ իրենց դժգոհությունն են հայտնել, նշելով, որ չի կարող նկարագրված որակի կամ ծավալի բարեփոխումներ լինել ու դրա ամենակարևոր բաղադրիչներից մեկը՝ հանրային իրազեկման հատվածը լինի զրոյական: Հանրային լսումներ, քննարկումներ, պարզ մատչելի տեղեկատվություն... ոչինչ չկա: Կան խոստումներ, հայտարարություն և ուրիշ ոչինչ:

ՀՀ կառավարությունը առաջարկներ է ներկայացրել նաև մի նախագծի վերաբերյալ, որով նախատեսվում է պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը բարձրացնել մինչև 63 տարեկան, կառավարությունն առաջարկել է սպայական և շարքային տարբեր կոչումների համար տարբեր տարիքային շեմեր: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր ԱԺ մարտի 25-ի նիստում:

ՊՆ անցուդարձի մասին

Sputnik Արմենիան պաշտպանության և առողջապահության նախարարություններ հարցումներ էր ուղարկել՝  հասկանալու համար, թե զոհվածների և դատաբժշկական փորձաքննության անձանծ դիերի ու մասունքների թվային ինչ տվյալներ կան։ Ներկայացնում ենք պատասխանները։ ՀՀ ՊՆ-ից կայքի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ մարտի 31-ի դրությամբ արցախյան վերջին պատերազմի ժամանակ հաշվառվել է 3049 զոհված անձ։

Այդ թիվը վերաբերում է և՛ զինծառայողներին, և՛ մարտական գործողություններին կամավոր հիմունքներով մասնակցած քաղաքացիական անձանց։

Առողջապահության նախարարությունից էլ հարցմանն ի պատասխան՝ հայտնել էին, որ մարտի 31-ի դրությամբ կատարվել է 3723 դիակի և մասունքի դատաբժշկական փորձաքննություն։ Նույն օրվա դրությամբ առկա է եղել 238 մարմնի և մասունքի փորձանմուշ, որոնք պետք է անցնեն հետազոտություններ։

Փորձագետների կարծիքով՝  այսպիսի հակասող թվեր շրջանառելը մի նպատակ ունի. վերջնականապես բոլորին խառնել ու չթողնել մտքում հստակ թիվ ունենալ, թե ի վերջո քանի զոհ ունենք։

Անդրադառնալով մեր ԶՈւ-ում տեղի ունեցող անցուդարձին, նշենք, որ ողջ շաբաթվա ընթացքում տարբեր զորամիավորումների զորամասերում  անցկացվել են մարտական, կրակային պատրաստության տեսական և գործնական պարապմունքներ, մարտական հրաձգության պարապմունքներ, տարբեր մասնագիտական վարժանքներ, իրականացվել են պլանային ստուգումներ։

Անվտանգության ոլորտին վերաբերվող թեմաները կրկին ակտիվ քննարկման առանցքում են եղել, առավել շատ լուսաբանվել են ռազմագերիների, անհետ կորած զինծառայողների հետ կապված խնդիրների թեմաները, ՊՆ շենքի տարածքում տեղի ունեցող զարգացումները»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:36
Վարուժան Գեղամյան. Հայաստանի վրա թուրք-ադրբեջանական հարձակման հավանականությունը բարձր է
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ադրբեջանի պետական պաշտոնական հռետորաբանությունը վերջին 24 ժամերի ընթացքում հստակ ցույց...
Աղբյուր` Panorama.am
22:21
Իրանագետ. Տեղեկատվական այսպիսի ինտենսիվ հոսքը կարող է ցուցիչ լինել երկու բանի
Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելագրամի իր ալիքում գրում է. «Հիմնականում Իրանի Իսլամական հեղափոխության պահապնների կորպուսի հետ ոչ...
Աղբյուր` Panorama.am
20:33
Պուտին.Չինաստանի ծրագիրը կարող է ընդունվել որպես հակամարտության լուծման հիմք
Ուկրաինայում իրավիճակի կարգավորումը կարող է հիմնված լինել Չինաստանի առաջարկած խաղաղության ծրագրի վրա։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:23
ՀՀ ճանապարհները՝ ժամը 19․30-ի դրությամբ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
20:12
Արդեն 100 օր միջազգային հանրությունը ձախողել է պաշպան կանգնելու իր պատասխանատվությունում․ Բեգլարյան
Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական, ԱՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը գրում է․ «Արցախը արդեն 100 օր...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուն Անահիտ Մանասյանն է
 ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի աղյուսակում տեղ են գտել 4 հայ ըմբիշներ
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան /UWW/  հրապարակել է ազատ ոճի բոլոր տասը քաշային կարգերի դասակարգման վերջին վարկանիշային աղյուսակը: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:33
Բաքուն բացահայտ ցույց է տալիս, որ մերժում է Արցախի հետ բանակցությունները. Արցախի ԱԳՆ
 Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, որում ասվում է․ «Արդեն 100 օր է, ինչ...
Աղբյուր` Panorama.am
19:22
100 օր ՀՀ իշխանությունը Արցախն Ադրբեջանին բռնակցելու շուրջ է աշխատում. Մետաքսե Հակոբյան
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․ «100 օր...Արցախը շրջափակված է ադրբեջանի կողմից...100 օր...Արցախը աղետի մեջ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վրաստանի նախագահը հաճախ է նման անհասկանալի հայտարարություններ անում. Իրակլի Կոբախիձե
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն արձագանքել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի այն...
Աղբյուր` Panorama.am
19:00
Իրանական «Ազարիհա» կայքը և տելեգրամյան ալիքը արհեստածին Ադրբեջանը կոչել են «բիծ քարտեզի վրա»․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը «Տելեգրամ»-ի ալիքում գրում է․ «Իրանական «Ազարիհա» կայքը և տելեգրամյան ալիքը...
Աղբյուր` Panorama.am
18:48
«Մեղրու սար» կոչվող հատվածում և Աղվանի-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Աննա Վարդապետյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Կոնջորյանի ելույթի ժամանակ ընդդիմադիր պատգամավորները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը
Ազգային ժողովում հայտարարություններին ժամին ՔՊ խմբակցության  ղեկավար Հայկ Կոնջորյանը մոտենալով ամբիոնին՝ ասաց. «Աստղերը հուշում են,...
Աղբյուր` Panorama.am
18:26
Թուրքիան և Իսրայելը շարունակում են հարաբերություններն ամրապնդել
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տեղեկացմամբ՝  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի...
Աղբյուր` Panorama.am
18:15
Գերեզմանատան տնօրինության կողմից մատուցվող վճարովի ծառայությունների ցանկում փոփոխություններ են եղել
«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ից տեղեկացնում են, որ գերեզմանատան տնօրինության կողմից մատուցվող վճարովի ծառայությունների...
Աղբյուր` Panorama.am
18:07
Արցախում բոլոր ոլորտների շուրջ 800 տնտեսվարող դադարեցրել է իր գործունեությունը.Թադևոս Ավետիսյան
«Անվտանգայինից զատ՝ ժամ առ ժամ խորանում են Արցախի բնակիչների հումանիտար, սոցիալ-ժողովրդագրական, տնտեսական խնդիրները»,-ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Գեղամ Նազարյանը ՔՊ-ականներին հիշեցրեց բանակցային նախկին գործընթացներն ու առաջարկեց համեմատել այսօրվա հետ
«Ազգային ժողովում այսօր ոչ վաղ անցյալի պատմությունը խեղաթյուրելու հերթական փորձը տեղի ունեցավ»,- Ազգային ժողովում...
Աղբյուր` Panorama.am
17:49
Զաքարյան. ԱՄՆ պետդեպի հրապարակած զեկույցում Հայաստանում վերհանված պրոբլեմներն այսքանով չեն սահմանափակվում
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «2022թ. Հայաստանում իրավիճակի  վերաբերյալ ԱՄՆ պետդեպի հրապարակած մարդու իրավունքների...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ինչպե՞ս կարող էր դասալիք, դժգույն, դժբախտների հանցախումբը մի ամբողջ հաղթած ազգի գերի դարձնել. Ասպրամ Կրպեյան
«Մեր սիրելի հայրենակիցները՝ 120 հազար ՀՀ քաղաքացիները, Հայաստանում իշխանություն օկունպացրած կոլաբորացիոնիստների հանցախմբի թողտվությամբ և...
Աղբյուր` Panorama.am
17:31
ՄՊՀ-ն ուսումնասիրել է բեռնափոխադրման ծառայությունների մատուցման ոլորտը
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2022 թվականին հինգ առանցքային շուկաների շարքում ուսումնասիրել է բեռնափոխադրման ծառայությունների...
Աղբյուր` Panorama.am
17:14
Ադրբեջանն իր ժողովրդին նախապատրաստում է պատերազմի, ոչ թե՝ խաղաղության. Տիգրան Աբրահամյան
«Ադրբեջանն աստիճանաբար մեծացնում է ռազմատենչ հռետորբանությունը, պատերազմի սպառնալիքը վերածում մահակի՝ իր ժողովրդին նախպապատրաստելով...
Աղբյուր` Panorama.am
17:00
Ի վերջո ի՞նչ է գրված այդ «Խաղաղության պայմանագրում». Սոս Հակոբյան
«Այս մարդկանց համար մարդկային մահը ոչ թե ողբերգություն է, այլ ստալինյան հայտնի տրամաբանության համաձայն՝ ընդամենը...
Աղբյուր` Panorama.am
16:54
«Լույս». 2022թ.-ին Երևանի քաղաքապետարանը թերակատարել է քաղաքային ենթակառուցվածքների բարելավման և զարգացման տեսանկյունից կարևոր ծրագրերի իրականացումը
«ԼՈՒՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է Երևան քաղաքի 2022թ. բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը, որն արտացոլում է քաղաքային...
Աղբյուր` Panorama.am
16:47
Էրդողանը պաշտոնապես առաջադրվել է Թուրքիայի նախագահի թեկնածու
Թուրքիայի գործող նախագահ, «Հանրապետական դաշինքից» միակ թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես առաջադրվել է որպես նախագահի թեկնածու...
Աղբյուր` Panorama.am
16:38
Զինծառայողը մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Արմավիրի մի գյուղում վաղը մի քանի ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Լավրով. Անցած տարին դարձավ ռեկորդային, ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև կրկնապատկվեց
15:14 20/03/2023

Լավրով. Անցած տարին դարձավ ռեկորդային, ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև կրկնապատկվեց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}