Մշակույթ 10:50 21/04/2021 Հայաստան

Ռոբերտ Էլիբեկյանի ծննդյան օրն է

ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի ծննդյան օրն է. նա 80 տարեկան է:

Ռոբերտ Էլիբեկյանը ծնվել է 1941 թվականին Թբիլիսիում, Վաղարշակ և Ֆլորա Էլիբեկյանների ընտանիքում։ 1960 թվականին տեղափոխվել է Երևան և 1960- 1965 թթ. սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1965 թվականից մասնակցել է հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսներին։ «Մարիի դիմանկարը» աշխատանքով մասնակցել է «Ծաղկիր իմ հանրապետություն» ցուցահանդեսին (ՀԼԿԵՄ կենտկոմի և Հայաստանի կերպարվեստագետների միության առաջին կարգի դիպլոմ) ։

1970 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 1973 թվականին Հայաստանի նկարիչների 10-րդ համագումարում ընտրվել է Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ։

Ռոբերտ Էլիբեկյանի ստեղծագործությունները ցուցադրվում են մի շարք թանգարաններում և խոշոր հավաքածուներում:

«Պարզապես մեր` հատկապես գեղանկարիչներիս բախտը բերել էր։ Խորքային առումով մենք հարուստ և հզոր ավանդույթներ ունենք և մեր գենետիկ հիշողությունն է զորեղ։ Այս հիմքով է, որ 60-ականներին մեր գեղանկարչությունը վերելք ապրեց։ Որովհետև մեր կողքին Երվանդ Քոչարն էր, Սարյանը, Բաժբեուկ Մելիքյանը, Մեծ վարպետների հսկա բանակ կար, որոնցից ստացած էներգիան, ուժը շոշափելի էր։ Այդ մարդիկ մեր կողքին էին ապրում։ Մեր ցուցահանդեսներին նրանց գալը ու երիտասարդներիս հետ խոսելը դասեր էին անմոռանալի։…

Հիմա հրաշալի շրջան է երիտասարդների համար։ Նրանց համար կարևոր չէ ավագ սերունդի արվեստագետի հետ անմիջական շփումը, քանի որ աշխարհի դռները բաց է նրա առաջ։ … Այնպես որ ժամանակն է իրականում թելադրում, թե մարդը այս կամ այն շրջանում ինչ կենսաձև պիտի ընտրի։ Կյանքի շարժիչ ուժը, մարդկանց հայացքն ու հայացքի ընկալման չափերն են փոխվել։ Լա՞վ է դա, թե՝ վատ այլևս կարևոր չէ։ Անհասկանալի պրոցես է գուցե։ Մի բան է հստակ՝ կյանքը ինչպես մարդու սրտի կարդիոգրաման, նույն ռիթմը չի ունենում։ Եվ դա հրաշալի է»,- ասել է  Հայաստանի ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը (arvest.am): 

1969 թվականին Կամոյի դրամատիկական թատրոնում ձևավորել է Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» պիեսը։ 1970 թվականին ձևավորել է Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի բեմական զգեստները։ Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում ձևավորել է Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» բալետի գործող անձանց բեմական զգեստները։ 1971 թվականին որպես նկարիչ մասնակցել է Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա» կատակերգության էկրանացմանը «Հայֆիլմ» կինոստուդիայում։

1972 թվականին որպես նկարիչ մասնակցել է «Հայկական որմնանկարներ» ֆիլմի էկրանացմանը «Հայֆիլմ» կինոստուդիայում։ 1973 թվականին Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոնում ձևավորել է Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի գործող անձանց զգեստները։ 1974 թվականին Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում ձևավորել է Կոնստանտին Օրբելյանի «Անմահություն» բալետի գործող անձանց զգեստները, 1975 թվականին՝ Լյուդվիգ Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետը, 1976 թվականին՝ Լեոնկավալլոյի «Պայացներ» օպերան։

1977, 1978 թթ. Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում ձևավորել է Մոլիերի «Քաղքենին` ազնվականում» ներկայացումը, Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում՝ Էդվարդ Միրզոյանի «Լույսի սիմֆոնիա» բալետի գործող անձանց բեմական զգեստները, Երևանի դրամատիկական թատրոնում՝ Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» պիեսի գործող անձանց բեմական զգեստները, Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում Վաղարշակ և Հենրի Էլիբեկյանների հետ ձևավորել է Գաբրեիլ Սունդուկյանի «Խաթաբալա» ներկայացումը, 1978 թվականին՝ նույն պիեսի գործող անձանց բեմական զգեստները։ 1980 թվականին Գորկիի կրկեսում ձևավորել է «Սասունցի Դավիթ» ատրակցիոնը։

1983 թվականին Լեհաստանի Գդանսկ թատրոնում ձևավորել է «Գայանե» բալետի գործող անձանց բեմական զգեստները, Բուլղարիայի Ռուսե քաղաքի օպերայի և բալետի թատրոնում՝ «Գայանե» բալետը։ 2005 թվականին Ալեքսանդր Սպենդիարյանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում ձևավորել է Արամ Խաչատրյանի «Հավերժություն» բալետը, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում՝ Աղասի Այվազյանի «Չարենցի ուղղիչ տուն»։ 2013 թվականին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում ձևավորել է Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերան։

«Դուք փորձե՞լ եք մտնել Ռոբերտ Էլիբեկյանի կտավների մեջ, տեղավորվել նրա ստեղծած իրականությունում... Ոչ թե դիտել, ոչ թե մակերեսը գնահատել, այլ ապրել նրանց մեջ... Եվ դուք Ձեզ կզգաք այն երկրում, որ շարունակաբար կրում եք Ձեր մեջ երկչոտ համեստությամբ։

Էլիբեկյանը ինձ ևս հնարավորություն է տալիս ապրել իր ստեղծած աշխարհում, որ մեր խորքերում պահված հարազատ միջավայրն է, մտնել նրա փողոցները, զրուցել նրա ասպետների հետ, ուրախանալ նրա ժպիտների զվարժանքով, մտնել նրա դեցուհիների շուրջպարի մեջ, շնչել նրա թափանցիկ օդը, պերճանալ նրա գունագեղությամբ, ապրել նրա Հայաստանում»,- ասել է արվեստաբան, արվեստի վաստակավոր գործիչ Հենրիկ Իգիթյանը:

Լուսանկարները՝ Հայաստանի Ազգային պատկերասրահի կայքից: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}