Քաղաքական 17:21 22/04/2021 Հայաստան

Մի՛ վերածեք մեր կառույցը հակառուսական ակումբի. Նաիրա Զոհրաբյան

Այսօր ԵԽԽՎ-ում կրկին որպես Եվրոպայի գերակա խնդիր քննարկվել է ռուս ընդդիմադիր Ալեքսի Նավալնու հարցը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ վերջին տարիներին Եվրոպայի Խորհուրդը ակնհայտորեն վերածվել է հակառուսական ակումբի, որտեղ փորձ է արվում կեղծ օրակարգերով Ռուսաստանի դեմ պարբերաբար քաղաքական դեմարշներ կազմակերպել:

Զոհրաբյանը նշել է, որ հակառուսականությունը դարձնելով Եվրոպայի Խորհրդի գերակայություն, դրանով այդ կառույցը ոտնահարում է իր հիմնարար արժեքները, որի սկզբունքն է՝ մարդու իրավունք և զրո քաղաքականություն:

Իր ելույթում Զոհրաբյանն ասել է.

«Հարգելի՛ գործընկերներ,

Աշխարհը խեղդվում է կորոնավիրուսի ճիրաններում, օրական հարյուր հազարավոր երեխաներ եւ կանայք Եվրոպայում դառնում են ընտանեկան բռնության զոհ, հենց այս պահին հարյուրավոր հայ ռազմագերիներ գտնվում են Ադրբեջանի բանտերում, սակայն մեր կառույցի համար Եվրոպայի թիվ մեկ օրակարգը շարունակում է մնալ Նավալնին:

Այո՛, ես կողմ եմ, որ հարգվի մարդու իրավունքը, ես կողմ եմ, որ յուրաքանչյուր ոք ունենա իր քաղաքական հայացքները  ազատ արտահայտելու եւ իրացնելու իրավունք, սակայն ես հրաժարվում եմ հասկանալ Եվրոպային, ով  հակառուսականությունը սարքել է Եվրոպայի թիվ մեկ օրակարգն ու Նավալնու միջոցով փորձում այդ կեղծ օրակարգն իրացնել։

Հարգելի՛ գործընկերներ, ես կարող եմ հասկանալ ձեր քնքույշ էմոցիաները Նավալնու հանդեպ՝ երբ դուք երդվյալ հակառուս եք, բայց ես ձեզանից շատերին, որ ահա այսպես էնտուզիազմով  քննադատում եք Ռուսաստանին, մի պարզ հարց ունեմ՝ դուք գիտե՞ք, թե հենց այս պահին քանի հազար հայ մայր է փնտրում իր անհետ կորած որդուն եւ չի գտնում, որովհետեւ նրանք կա՛մ արդեն չկան, կա՛մ գերեվարված են։ Իսկ Ադրբեջանը հրաժարվում է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին տրամադրել հայ ռազմագերիների վերաբերյալ հստակ տեղեկատվություն։

Դուք գիտե՞ք, թե ինչպիսի անմարդկային կտտանքների են ենթարկվել ու ենթարկվում գերության մեջ հայտնված հայ զինվորներն ու քաղաքացիական անձինք։

Ինչո՞ւ եք լռում, թե՞ այս թեման չի տեղավորվում ձեր հակառուսական տրամաբանության մեջ։
Դուք չե՞ք տեսնում, թե ինչպես է Ադրբեջանը հետեւողականորեն ոչնչացնում Արցախի պատմամշակութային կոթողները՝ եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր, որոնք ոչ միայն հայկական, այլ համաշխարհային մշակույթի բառացիկ նմուշներ են։

Դուք չե՞ք տեսել, թե ինչպես են Ալիեւն ու իր կինը անձամբ հրահանգում հայկական եկեղեցիների վրայից մաքրել  հայկականության բոլոր հետքերը։

Վստահ եմ՝ տեսել եք։

Ցանկացած  երկիր ծնկի բերելու եւ մասնատելու համար սորոսական օթյակները ջարդում են այդ երկրի իմունային համակարգը՝ ընտանիք, եկեղեցի, մշակույթ, պատմություն։ Նրանք դա արել են բազմաթիվ երկրներում և ինչը հիմա փորձում են Նավալնու միջոցով իրականացնել Ռուսաստանում: Եվ դուք զայրանում եք, դուք ընզդվում եք, որ Ռուսաստանը դիմադրում է եւ թույլ չի տալիս սպանել իր իմունային համակարգը։

Ակնհայտ է մեկ բան՝ վերջին տարիներին Եվրոպայի Խորհուրդը կարծես թե վերածվել է հակառուսական ակումբի, ինչը հակասում է մեր կառույցի հիմնարար արժեքներին. այն է՝ բացառապես մարդու իրավունք և զրո քաղաքականություն:

Մի՛ փորձեք կեղծ օրակարգերով հաշիվներ մաքրել երկրների հետ, որոնց հետ ունեք քաղաքական և աշխարհաքաղաքական տարաձայնություններ:

Դա ազնիվ չէ:

Գիտեք, երբ Նավալնուն Գերմանիա տեղափոխելու համար հատուկ ինքնաթիռ էր ուղարկվում, արցախյան վերջին պատերազմում Ադրբեջանի կողմից կիրառված քիմիական ծանրագույն զենքով՝ սպիտակ ֆոսֆորով այրված արցախահայերը վստահաբար մտածում էին, որ շատ հաճախ քաղաքական շահերը շատ ավելի կարևոր են դառնում, քան հազարավոր խեղված ճակատագրեր և մարդկային ողբերգություններ:

Ես չեմ ուզում հաշտվել այն Եվրոպայի հետ, որը վերածվել է քաղաքական ակումբի, որտեղ փորձում են հաշիվներ մաքրել այն երկրների հետ, որոնք հրաժարվում են խաղալ ձեր սահմանած խաղի կանոններով, ինչը հիմա դուք փորձում եք անել Ռուսաստանի հետ:

Ես կողմ եմ մարդու իրավունքներին, բայց ես դեմ եմերկակի ստանդարտներին»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:32
Շաբաթվա վերջ պատերազմ կսկսվի, եթե ասենք՝ էն էլ չկա, էն էլ չկա. Փաշինյանը՝ Ոսկեպարում
«Մենք հիմա կարող ենք այստեղից դուրս գանք, գնանք ասենք՝ չէ, էն էլ չկա, էն էլ չկա, էն էլ չկա։ Դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է...
Աղբյուր` Panorama.am
12:22
Երևանում տրոլեյբուսը հայտնվել է հսկա փոսի մեջ
Երևանում տրոլեյբուսը հայտնվել է հսկա փոսի մեջ ու չի կարողանում շարժվել։ Ուղևորները ստիպված են եղել իջնել։ Դեպքի վայր է ժամանել փրկարար...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սերգեյ Խաչատրյանը, Անա Չումաչենկոն և մեծահամբավ այլ երաժիշտներ ընդգրկված են Խաչատրյանի անվան մրցույթի ժյուրիի կազմում
Արամ Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են մեծահամբավ երաժիշտներ։ Հիշեցնենք, որ այս տարի մրցույթն անցկացվում է...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` ՌԴ նախագահի ընտրություններում համոզիչ հաղթանակի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյանը՝ ոսկեպարցիներին
Ձեր թիկունքում, ձեր դեմ որևէ բան չի կարող արվի, եթե նույնիսկ արվի մի բան, որն ընկալեք ձեր դեմ, դա արտահայտում է ձեր լավագույն շահը տվյալ իրավիճակում»։
Աղբյուր` Panorama.am
11:13
Պետությունից մինչև ինքնապաշտպանական ջոկատներ. Վահե Հովհաննիսյան
«Մենք գտնվում ենք պետական համապարփակ աննորմալության փուլում, սրանից պետք է դուրս գալ»։
Աղբյուր` Panorama.am
11:06
Հայաստանին է մոտենում է հաջորդ ցիկլոնը
Հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ամբողջ տարածքում դիտվել են առատ տեղումներ, Շիրակում, Լոռիում, Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
10:58
Առաջարկվում է երկրորդ Հ1 ստեղծել՝ հանրապետական հեռարձակման
«Նախագծով առաջարկվում է հանրային հեռարձակողին հնարավորություն տալ առանց լիցենզիայի և մրցույթի հանրային մուլտիպլեքսում ուեննալ ևս մեկ...
Աղբյուր` Panorama.am
10:56
Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Տավուշում Խրեմլու, Ասկիպարա անունով գյուղեր կա՞ն. Փաշինյանը՝ կիրանցիների հետ հանդիպմանը
«Ես եկել եմ Ոսկեպար և Կիրանց, որովհետև սահմանագծման գործընթացը կարող է որոշակի խնդիրներ առաջացնել մեր որոշ բնակավայրերի համար, բայց մյուս...
Աղբյուր` Panorama.am
10:33
Աշխարհում վնասաբեր փոստային առաքումների քանակը նվազել է, ֆիշինգային գրոհներինը՝ ավելացել. «Կասպերսկի»
Գլոբալ փոստային տրաֆիկում սպամի միջին մասնաբաժինը 2023-ին նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատ նվազել է 3,03 տ.կ.-ով և կազմել 45,60%: 2022-ին...
Աղբյուր` Panorama.am
10:17
Եթե ճիշտ եմ հասկանում, «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի գրանցվել, որպեսզի քվորում չլինի. Ռուբինյան
Այսօր մեկնարկում է Ազգային ժողովի հերթական քառօրյան։ Սակայն քվորում չլինելու պատճառով, նիստը քիչ ուշ մեկնարկեց։ Նախ գրանցվեց 47 պատգամավոր,...
Աղբյուր` Panorama.am
10:11
Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման
Մասիս խոշորացված համայնքում աղբահանության խնդիրն ամբողջությամբ կլուծվի: Բարերար Միքայել Վարդանյանը համայնքին նվիրել է աղբատար մեքենա,...
Աղբյուր` Panorama.am
10:08
Մարդը ոնց կարող է նման սարսափելի մտքեր ունենա. Ալեքսանդր Չաուշյանը Կոնսերվատորիան տեղափոխելու մասին
«Ինձ համար շատ բարդ է հասկանալ, թե մարդը ոնց կարող է նման սարսափելի մտքեր ունենա։ Հետաքրքիր է՝ այդ մարդն ինչ է կերել, խմել, կամ միգուցե...
Աղբյուր` Panorama.am
09:50
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
09:49
«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը պետբյուջեի հաշվին քավորին Փարիզ է տարել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր որդու քավորին, որը խոշոր գործարար է ներկայանում, դասավորել է...
Աղբյուր` Panorama.am
09:47
«Ժողովուրդ». Փաշինյանի այցին հնարավոր է հաջորդի Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի պաշտոնանկությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս շաբաթվա վերջին Նիկոլ Փաշինյանը...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Փաստ». «Փողի խնդիր չունեն», բայց գնում են հարկերը և տուրքերը բարձրացնելու կամ նորերը սահմանելու ճանապարհով
«Փաստ» թերթը գրում է. «Դեռ նախորդ տարվանից փորձագետները պնդում էին, որ Հայաստանի իշխանությունները գնալու են հարկերը և...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Հրապարակ». ՀՀ իշխանությունը կփորձի՞ հետայսու աշխատել Արցախի ՀԿ սեկտորի հետ
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ՀԿ սեկտորի ակտիվիստները մարտի 20-ին հանրահավաք են անելու Օպերայի հրապարակում։...
Աղբյուր` Panorama.am
09:42
«Ժողովուրդ». Ազգային ժողովը պատրաստ է և՛ ԱԺ բացօթյա սրճարանի համար գրեթե նույնքան վճարել, և՛ օրացույցների և օրագրերի համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուսումնասիրելով Ազգային ժողովի 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
09:41
«Փաստ». Փաշինյանը բավական այլայլված է եղել ու նեղված
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոսկեպար և, ինչպես տեղեկանում ենք պաշտոնական հաղորդագրությունից,...
Աղբյուր` Panorama.am
09:38
Էդգար Ղազարյան. Իջևանցիներին պետք է փրկել իջևանցիներից
Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «2022 թվականի օգոստոսին Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների...
Աղբյուր` Panorama.am
09:32
Թուրքիայի արտգործնախարարը բացառում է 2024թվականին ուկրաինական հակամարտության կարգավորումը
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը CNN Turk-ին տված հարցազրույցում ասել է, որ այս տարի Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու...
Աղբյուր` Panorama.am
09:32
«Ժողովուրդ». Փաշինյանի այցին հնարավոր է հաջորդի Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի պաշտոնանկությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս շաբաթվա վերջին Նիկոլ Փաշինյանը...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ». Եվրադիտորդներին տրվող անձեռնմխելիությունից Հայաստանում անգամ երկրի ղեկավարներն ու պատգամավորները չունեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՔՊ խմբակցությունը մեկուկես ժամանոց նիստ է արել՝ ԱԺ այսօրվա նիստից առաջ քննարկելու...
Աղբյուր` Panorama.am
09:23
Ողբերգական պատահար Սիսիան-Գորիս ավտոճանապարհին
Մարտի 19-ին, ժամը 05:40-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիանի օդանավակայանի...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Փաստ». Խնդիր է դրվել ձևավորել ուժեղ քաղաքական բևեռ` որպես գործող քաղաքական համակարգին իրական այլընտրանք
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, կիրակի օրը Երևանի «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում փակ,...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փաշինյանը վրդովվել է ու կտրուկ արձագանքել է, թե ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի, այդ հարցերը Պապիկյանի տիրույթում չեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Տավուշի գյուղերի հանձման մասին թեժ խոսակցությունների ֆոնին Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». ՆԳՆ-ն 89 հատ ժամացույցների համար վճարել է 10 մլն 786 հազար դրամ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել, որոնցից 45 հատից...
Աղբյուր` Panorama.am
09:14
Մարտի 19-ին դոլարն էժանացել է, ռուբլին և եվրոն՝ արժևորվել
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 19-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 399.33 դրամ՝ էժանանալով 0.23 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան
12:08 19/03/2024

Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}