Քաղաքական 12:00 24/04/2021 Հայաստան

24.04.2021. Անցնող շաբաթվա անվտանգության քրոնիկոնը՝ ըստ «Հենակետի»

«Հենակետ»-ը ներկայացրել է անվտանգային իրավիճակը ընթացիկ շաբաթում։

Ռազմագերիների, անհետ կորած զինծառայողների հետ կապված հարցերի մասին

Ապրիլի 19-ից ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը մեկնարկել է և քաղաքական խմբերում սկսվել է հայ ռազմագերիների հարցի քննարկումը:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը պաշտոնական նամակով ԵԱՀԿ գործող նախագահին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ԵԽ և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին և միջազգային այլ մարմինների լրացուցիչ տվյալներ է ներկայացրել Ադրբեջանից գերիների վերադարձի հրատապության, իրական վիճակի, գերիների ու անհայտ կորածների, նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության հարցերով:

ՄԻՊ աշխատակազմի հավաքագրած ապացույցները հաստատում են, որ Ադրբեջանում պահվող գերիների թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են: Դա վերաբերում է նաև մինչև 2020թ. 44 գերիների վերադարձին:

Հայ գերիների ու տեղահանված անձանց հարցի քննարկումը քվեարկությամբ ապրիլի 19-ին ներառվել է ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում։ Քննարկմանը դեմ են քվեարկել Ադրբեջանի ու Թուրքիայի պատվիրակները։ ՌԴ պատվիրակության անդամները «դեմ» և «ձեռնպահ» են քվեարկել,ինչը հայաստանյան մեդիատիրույթում քննադատության առարկա է դարձել։

ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակությունը դեռ պաշտոնական հայտարարություն չի տարածել, պատգամավորներից Սերգեյ Պախոմովը միայն պատասխանելով հայ գերիների հարցով քվեարկության մասին սոցցանցերից մեկի օգտատիրոջ հարցին՝ պնդել է, թե քվեարկության ընթացքում տեխնիկական խափանում է եղել ամբողջ պատվիրակության մոտ։

Ապրիլի 22-ին ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ, որում Ադրբեջանին կոչ է արել անհապաղ վերադարձնել հայ գերիներին:

Ապրիլի 19-ին անհետ կորած, զոհված զինծառայողների ծնողներն ակցիա են իրականացրել կառավարության շենքի մոտ։ Ծնողները հայտարարել են՝ հարկ եղած դեպքում քարեր կշպրտեն պատուհանի ուղղությամբ՝ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը գրավելու համար։ Սակայն վարչապետը նրանց չի ընդունել։

Նույն օրը Ադրբեջանում պահվող հայ գերիները հեռախոսով կապ են հաստատել ընտանիքի անդամների հետ։ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշել է, որ հնարավորության դեպքում գերեվարվածները կապ են հաստատում ընտանիքի անդամների հետ՝ հեռախոսազանգի, կամ բանավոր հաղորդագրության միջոցով, նայած, թե որ դեպքում ինչպես է ստացվում։

Զառա Ամատունին նշել է, որ գերեվարված անձանց վիճակի մասին մանրամասներ հանրայնորեն չի կարող հաղորդել, սակայն եթե խնդիրներ կան, ապա դրանք քննարկում են միայն նրանց համար պատասխանատու իշխանությունների հետ։

Արցախում ծառայող ժամկետային զինծառայողների հարազատներն ապրիլի 19-ին հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանք հանդիպման ժամանակ պահանջել են, որպեսզի կրճատվի զինվորների ծառայության ժամկետը։

Հանդիպման ավարտից հետո հարազատներից մեկը լրագրողների հետ զրույցում նշել է, որ առաջ քաշված խնդիրների վերաբերյալ դրական պատասխան չունեն, բացառությամբ՝ սոցփաթեթների վերաբերյալ։ Նա նշել է, որ վարչապետի հետ հանդիպումները կլինեն շարունակական։

ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչությունից տեղեկանում ենք, որ դեռևս այս պահին զինծառայողների ապահովագրության հիմնադրամում առկա է անհետ կորածների 556 գործ։

Կառավարության որոշման համաձայն, անհետ կորածների ընտանիքներին, որոնք դեռևս համապատասխան կարգավիճակ չունեն, կվճարվի 300 հազարական դրամ
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ է 3039 զոհված զինծառայողների գործեր փոխհատուցում տրամադրելու համար: Եվս 9000 վիրավորում ստացած քաղաքացու էլ 500 հազար դրամ ֆինանսական աջակցություն է տրամադրվել։

Գլխավոր շտաբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ

ԱԽ գրասենյակն ապրիլի 20-ին հրապարակել է 2020թ. սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստի գաղտնազերծված հատվածների ձայնագրությունը՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի զեկույցի վերաբերյալ:

Ավելի վաղ ԱԽ-ն նույն խնդրի վերաբերյալ տեքստային տարբերակով գաղտնազերծել էր և մի քանի նախադասությամբ հաստատել էր ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որի համաձայն Օնիկ Գասպարյանը պատերազմի առաջին օրերին չի ասել՝ դրությունը վատ է և պետք է կանգնեցնել ռազմական գործողությունները։ Հրապարակված մոնտաժված ձայնագրությունը տարբեր քննարկումների և մեկնաբանությունների տեղիք է տվել։

Ավելի ուշ Օնիկ Գասպարյանը, անդրադառնալով մոնտաժված ձայնագրությանը, պահանջել է հրապարակել այդ օրվա նիստի եզրափակիչ մասում ՀՀ նախագահի ելույթը և դրանից հետո նաև իր ելույթն ամբողջությամբ:

Գասպարյանը նշել է, որ պատերազմի մասին հրապարակային քննարկումներն անընդունելի են և կարող են անդառնալի վնաս հասցնել պետության անվտանգությանը։

Օնիկ Գասպարյանը բոլորին սթափության կոչ է արել` հորդորելով կանգ առնել ու հանուն անձնական շահերի ի լուր աշխարհի չբարձրաձայնել երկրի գաղտնիքները` միաժամանակ զգուշացնելով, որ այդկերպ նրանք չեն նպաստում ծանր ճգնաժամից դուրս գալուն և պետության կայունացմանը:

Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ խոսելով Օնիկ Գասպարյանի զեկույցի վերաբերյալ գաղտնազերծված փաստաթղթերի թեմայի մասին, նշել է, որ եթե գաղտնազերծելու հնարավորություն կար, ապա պետք է ամբողջությամբ գաղտնազերծել, այլ ոչ թե մեկ կտոր, որտեղ անգամ Գասպարյանի խոսքն ավարտված չէ:

Հակոբյանը հայտնել է, որ ԶՈՒ-ում զեկույցի կարգը հետևյալն է՝ զեկուցում են այն, ինչը կատարվում է և այն, ինչը մեզ սպասվում է, և ձայնագրության կտրված մասում Օնիկ Գասպարյանը զեկուցում է այն, ինչը մեզ սպասվում է։

Ըստ նրա՝ բացառվում է, որ Գասպարյանը ստի, ամենակարևոր առավելությունը նրա պարկեշտությունն է և համարձակությունն այն մասով, որ իրերն անվանում է այնպես, ինչպես կա: 

Սյունիքի մասին

ՄԻՊ Արման Թաթոյանն ահազանգում է, որ ՀՀ Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինվորականները շարունակում են կրակոցներ արձակել (Ագարակ, Եղվարդ և այլ գյուղեր): Այս մասին ապրիլի 20-ին Սյունիքի մարզի համայնքներ այցերի ընթացքում ՄԻՊ-ին տեղեկացրել են խաղաղ բնակիչները, ինչպես նաև համայնքային մարմինները:
Ըստ բնակիչների՝ կրակոցներն արձակվում են օրվա ինչպես ցերեկային, այնպես էլ գիշեր ժամանակ, պարզ լսվում են գյուղերում, նպատակ ունեն ահաբեկել խաղաղ բնակիչներին և առաջին հերթին երեխաներին ու կանանց:

Ըստ Թաթոյանի՝ Սյունիքի մարզում խաղաղ բնակիչների իրավունքների պաշտպանությունը պահանջում է անվտանգության գոտու հրատապ ստեղծում:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից ու ղարաբաղյան հակամարտության հարցում ռևանշի հասնելու ձգտումներից, քանի որ դա կարող է հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի սրմանը: Նրա խոսքերով, կողմերի նման պահվածքը կարող է տարածաշրջանը կրկին կանգնեցնել պատերազմի եզրին:

Ապրիլի 20-ին Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՄԻՊ Արման Թաթոյանի հետ այցելել է Գորիս-Կապան մայրուղու սկզբնամասում գտնվող ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վերահսկիչ անցակետ։ Նրանք նաև այցելել են Շուռնուխ համայնք, հանդիպել Շուռնուխ և Որոտան բնակավայրերի ղեկավարների ու բնակիչների հետ։
Ապրիլի 21-ի երեկոյան Սյունիքի մարզի սահմանային հատվածում Փահլասարի եւ Դիցմայրի ուղղությամբ հակառակորդը կրկին կրակ է բացել։ Կապանի քաղաքապետը տեղեկացրել է, որ կրակոցներ հաճախ են լինում, սակայն այդօրվանն ավելի երկար է տևել։

ՊԲ-ն ևս հայտարարություն է տարածել, հայտնելով, որ վերջին օրերին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից տարբեր ուղղություներով խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Նշված խախտումների առանձնահատկությունն այն է, որ եթե նախկինում թշնամական կողմը հիմնականում կրակում էր դեպի օդ, ապա ներկայումս ավելի հաճախակի են դարձել ՊԲ մարտական դիրքերի և սահմանամերձ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցները:

Այլ թեմաներ

Ապրիլի 19-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել պայմանագրային զինծառայողների ծառայության տարիքային շեմը:

Նախագծով առաջարկվում է պայմանագրային զինծառայության համար որպես բարձրագույն շեմ սահմանել 63 տարեկանը: Գործող օրենսդրությամբ՝ պայմանագրային զինծառայողները կարող էին ծառայել մինչև 40 կամ 45 տարեկան դառնալը:

ՊՆ անցուդարձի մասին

Պաշտպանության բանակը ի պատասխան հայկական լրատվամիջոցներում լայնորեն տարածվող ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Մարտիրոսյանի՝ «Հադրութում զոհված զինծառայող Ռոբերտ Կարապետյանի «Արիության» մեդալը տուն է բերել տաքսու վարորդը» վերտառությամբ գրությանը, հայտարարություն է տարածել, տեղեկացնելով, որ Մարտիրոսյանի կողմից նշվածը իրականության հետ որևէ աղերս չունի:

ՊՆ-ից տեղեկանում ենք, որ ապրիլի 20-ին, ժամը 11:00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված N զորամասի հարակից տարածքում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ն․Խ․ ի դին (2021թ. 1-ին զորակոչ, ԶԶՀԾ Արագածոտնի ՄՏՍ)՝ ծառից կախված վիճակում: Ընթանում է քննություն։

Կոսովոյում իրականացվող խաղաղապահ առաքելությանը ներգրավված հայկական զորախումբը ապրիլի 20-ից 22-ը կազմակերպել և իրականացրել է վարժանքներ: Վարժանքներին հրավիրվել են Կոսովոյում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող KFOR գործողության մասնակից պետությունների ներկայացուցիչներ։ Վերադաս հրամանատարությունը բարձր գնահատական է տվել հայ խաղաղապահների գործողություններին:

Շաբաթվա ընթացքում ՊՆ զորամիավորումների տարբեր զորամասերում անցկացվել են ուսումնական վարժանքներ, շտաբային մարզումներ, մարտավարական, մասնագիտական,կրակային պատրաստության տեսական պարապմունքներ, տեղի են ունեցել հավաք խորհրդակցություններ և այլն։

Անվտանգության ոլորտի մասին թեմաները կրկին ակտիվ քննարկման առանցքում են եղել, ակտիվ լուսաբանվել են ռազմագերիներին, անհետ կորած զինծառայողներին առնչվող խնդիրները, ԳՇ նախկին և ներկա ղեկավար կազմի շուրջ տեղի ունեցող գործընթացների լուսաբանումները։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}