Տնտեսություն 13:32 28/04/2021 Հայաստան

Թադևոս Ավետիսյան. Իշխանական խմբակի «ոսկեդարը»՝ կեղծ խոստումներն ու 2019 թ-ի իրականությունը

ՀՅԴ Բյուրոն տարածել է բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ.

«Ստորև ներկայացվող գնահատումներն իրականացվել են 2019թ. ընթացիկ վերլուծությունների հիման վրա 2020թ. հունվարին, որոնց արդյունքները պարբերաբար ներկայացրել ենք հանրությանը։

Հավաքական գնահատական: Իշխանական խմբակի խոստումներն ու կառավարության ծրագրային դրույթները չունեն արդյունքային չափելի բավարար ցուցանիշներ, իսկ առկա թվային թիրախները վերաբերում են 2050թ.-ին: Պետությունը շարունակել է քայլ առ քայլ հեռանալ Սահմանադրությամբ ամրագրված սոցիալական պարտավորություններից: Իշխող քաղաքական ուժն ի սկզբանե բացառելց սոցիալական խնդիրների համար իր հասցեատեր լինելը՝ չեն խանգարելու, եթե մարդիկ ինքնուրույնաբար լուծեն իրենց սոցիալական խնդիրները:

Վիճակագրական մանիպուլիացիաներով (դրական ցուցանիշները ծայրահեղացվում են, իսկ բացասականները լրիվ անտեսվում) իշխանությունը ջանում էր թաքցնել երկրում հետևողականորեն չլուծվող սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնք օր առաջ լուծելու անսահման խոստումներով զավթեցին իշխանությունը:

Հետաձգվեցին սոցիալական պաշտպանության ոլորտի առարկայական բարեփոոումները: Տնտեսության թռիչքը հեքիաթ էր։ Խոսքի ու գործի խորացող խզումների համար արմատավորում էր իրական պատասանատուներից դուրս մեղավորներ գտնելու անհեռատես գործելաոճը՝ պոպուլիստական թարմացվող գործիքավորմամբ:

Տնտեսական ակտիվության ցուցանիշ: Մինչև իշխանափոխությունը՝ 2018թ. հունվար-ապրիլին ՀՆԱ-ի աճը հասել էր 9,5 տոկոս, որը հետագայում չգերազանցվեց: 2018թ. ամփոփվեց 5,6 տոկոսով, իսկ 2019թ. կազմեց 7,6 տոկոս: 2017թ. եղել է 7,5 տոկոս: Ակնհայտ է՝ չկար հեղափոական աճ:
Օտարերկրյա ուղղակի ներդրումներ: 2019թ. նախորդ տարվա համեմատ ՕՈՒՆ-ը նվազել է 0,4 տոկոսով և կազմել է 185,7 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ վերաներդրումները նվազել են 30 տոկոսով և կազմել են 73,6 միլիոն ԱՄՆ դոլար: Փաստացի սկսվել էր կապիտալի փախուստի մտահոգիչ միտումը: Ի դեպ, 2019թ. Վրաստանում գրանցվել է շուրջ 6,5 անգամ ավել չափով ՕՈՒՆ, քան Հայաստանում:

Պետական բյուջեի կապիտալ ծախսեր: 2019թ․ թերակատարվել է 61 տոկոսով (63 միլիարդ դրամի չափով), որը բացատրում էին առանց կոռուպցիոն ռիսկերի այդ ծախսերն իրականացնելու իրենց անկարողությամբ: Իրականում՝ առավելագույնս խնայում էին, քանի որ գիտեին, թե հետո ինչ են բերելու երկրի գլխին։

Արտահանում: 2018թ. հունվար-ապրիլին աճել է 25,7 տոկոսով: 2019թ. 1-ին կիսամյակում նվազել էր 0,5 տոկոսով, իսկ 12 ամիսների աճը՝ ընդամենը 9,4 տոկոս:
Պետական բյուջեի հարկային եկամուտներ: 2019թ. հավելյալ աճել է 105 միլիարդ դրամով: 2018-2019թթ. հարկային եկամուտների աճը տարեկան միջինը կազմել է շուրջ 20 տոկոս: Նախորդ 2-3 տարիներին արձանագրվել են 10-12 տոկոս աճեր:

Աղքատություն: 2018թ. աղքատության մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել էր ընդամենը 2,2 տոկոսային կետով՝ կազմելով 23,5 տոկոս: 2017թ. աղքատության մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել էր 3,7 տոկոսային կետով: Այսինքն՝ 2017թ. աղքատության մակարդակի նվազման տեմպը 40 տոկոսով գերազանցել է 2018թ. ցուցանիշը: Իսկ 2019թ․ աղքատության մակարդակն աճել է 3 տոկոսային կետով և կազմել է 26,4 տոկոս:

Զբաղվածություն: Պետական խոստացված նոր ծրագրեր այդպես էլ չեղան, շուրջ կիսով չափ էլ նվազեցվեցին եղած ծրագրերի թիրախները՝ կայուն զբաղվածության ապահովման ցուցանիշները: Աննաադեպ չափով նվազեց ծրագրերի կատարողականը՝ 2018թ. կազմել է 25 տոկոս, 2019թ.՝ 50 տոկոս: Տարեկան 3000-4000 գործազուրկներ չեն ստացել հնարավոր պետական աջակցություն և չեն տեղավորվել աշխատանքի:

Ծրագրերի իրականացումը հեշտացնելու համար վերացվեցին ռիսկերի կանխարգելման և ծախսարդյունավետության մեխանիզմները: 2019թ. դեկտեմբերին հաստատված «Աշխատիր Հայաստան» ռազմավարության թիրախավորմամբ 2018-2019թթ. ծրագրերի ձախողումների հետևանքով գործազուրկների կորցրած հնարավորությունը հնարավոր կլինի վերականգնել 15 տարում:

Գործազրկություն: 2018թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին մակարդակը մնացել է ամփոփոխ՝ 20,6 տոկոս: 2019թ. արտագաղթի հետևանքով աշխատանքային ռեսուրսները նվազեցին 51500-ով, որոնցից 46400-ը եղել են գործազուրկներ:

Գրանցված աշխատողներ: 2018թ. հունվար-ապրիլին գրանցված աշխատողների թվականակի ամսական միջին աճը կազմել է 7095: 2018թ. մայիսից մինչև 2019թ. դեկտեմբեր այս ցուցանիշը նվազել է շուրջ 40 տոկոսով: Սակայն ոչ ֆորմալ զբաղվածության այս կրճատումները ուղղակի ազդեցություն չեն ունեցել գործազրկության և միջին աշխատավարձի իրական ցուցանիշնների վրա:

Աշխատավարձ: 2019թ. կեսին շուրջ 10 տոկոսով բարձրացավ ուսուցիչների, զինծառայողների, անտառապահների, փրկարարների աշատավարձերը: Սակայն պետական հատվածում խոստացված վարձատրության համատարած բարձրացում չեղավ։ Պետական ծառայողների վարձատրության աազային չափը նույնն է մնացել մինչև հիմա: Փոխարենը՝ բարձրաաստիճան պաշտոնյաների վարձատրությունը եռապատկվեց՝ հակաօրինական պարգևատրումներով:

2019թ. երկրի միջին աշխատավարձն աճել է ընդամենը 6,2 տոկոսով՝ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճին համարժեք: Նման իրավիճակում 2020թ. համահարթեցվեց եկամտային հարկը: Մինչև 150 հազար դրամ ստացողների (աշխատողների ընդհանուր թվի 60-65 տոկոսի) եկամտային հարկի բեռը մնաց անփոփոխ այն դեպքում, երբ աշխատողների առնվազն 25 տոկոսը շարունակում են աղքատ մնալ։ Փոխարենը՝ էապես նվազեցրին բարձր եկամուտ ունեցողների եկամտային հարկի դրույքաչափերը՝ 28 և 36 տոկոսից դառան 23 տոկոս։

Կենսաթոշակ և նպաստ: Սոցիալական պաշտպանությանն ուղղվող պետական միջոցների ավելի քան 80 տոկոսը վճարվում է քաղաքացիներին՝ որպես կենսաթոշակ և սոցիալական նպաստ: 2019թ. պետական բյուջեով 56 մլրդ դրամ է հատկացվել պարտադիր կուտակային համակարգին՝ նախորդ տարվանից 12 մլրդ դրամով ավել: 2019թ․ խնդրահարույց այս համակարգի չեղարկման, առկա համակարգային խնդիրները խոստացվածին համարժեք և ժամանակին լուծելու պարագայում կենսաթոշակների միջին չափը հնարավոր կլիներ բարձրացնել առնվազն 25 տոկոսով: Աղքատության նպաստի ամսական միջին չափ ևս չի փոխվել՝ 31000 դրամ, որը գրեթե կրկնակի ցածր էր մեկ անձի հաշվով կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքից:
Ժողովրդագրություն:

Իշխանափոխությունից հետո՝ մինչև 2019թ․ ավարտը մշտական բնակչությանը նվազեց 14000-ով։ 2018-2020թթ․ արձանագրվող ընթացքը պահպանվելու դեպքում 2050թ. մշտական բնակչության թիվը կդառնա գործող իշխանությունների նպատակադրածի կեսը՝ 2,5 միլիոն մարդ: 2017թ․ համեմատ 2019թ. նվազել են՝ բնակչության բնական հավելաճը, ծնվածների թիվը, աճել է միգրացիայի բացասական մնացորդը: Բազմազավակ ընտանիքներին պետական աջակցության ծրագիր չի իրականացվել, որը Սահմանադրության 83-րդ և 86-րդ հոդվածների նոր պահանջն էր: Այս ընտանիքների կեսն անապահով են:

Բնական մենաշնորհներ և մենաշնորհների դեմ պայքար։ 2018-2019թ․ որոշ շուկաներում մենաշնորհացումը ավելի է խորացել, իսկ որոշ դեպքերում էլ տեղի է ունեցել շուկայի վերաբաշխում նոր իշխանությունների ներկայացուցիչների միջև։ 2019թ․ բենզինի 3 խոշոր ներկրող ընկերությունները տիրապետում էին շուկայի 100 տոկոսը, նախորդ տարվա 96 տոկոսի փոխարեն։ Կարագի և շաքարավազի շուկաներում հայտնի խոշոր ընկերությունները շարունակել են մեծածախ գներով նաև մանրածախ վաճառքը, որի հետևանքով բազմաթիվ փոքր և միջին առևտրականներ կրել են վնասներ, չեն դիմացել մրցակցությանը և փակվել են։

Խոստացված նվազման փոխորեն՝ 2019թ․ հունվարի 1-ից սահմանի վրա բնական գազի սակագինը բարձացավ 10 տոկոսով՝ դառնալով 165 ԱՄՆ դոլար 1000 խորանարդ մետրի հաշվով։ Ռուսական կողմի հետ վարվող բանակցությունները շարունակում են անպտուղ մնալ։ Իսկ այս ընթացքով՝ բնական գազի սակագնի նոր բարձրացումը դառնում է առավել իրական և «սարերի հետևում»  չի։
Իշխանական խմբակը նախորդ երեք տարիների իր համատարած տապալումներին հիմա էլ փորձում է հակադրել 2019թ․-ը՝ իրենց «ոսկեդարը»։

Փաստորեն, ձեռքներն արդեն գցում են միայն «փրփուրներին»…»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:05
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում։ Նշենք, որ այսօր առավոտից սկսվել են բողոքի ակցիաներ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել, եկա այստեց, իմացա խնդիր կա․ Գնդապետ Միհրան Մախսուդյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց՝ միանալով բողոքի ակցիա իրականացնողներին։ «Նոր եմ...
Աղբյուր` Panorama.am
19:47
15 զինվորի գլուխը կերավ, ես այդ զինվորներին պահել եմ, գիտեմ, անբնակ վայր բերին մտուցին ու վառեցին․ Ազատ գյուղի բնակիչ
«Ես երեք ամիս կռվել եմ , էս է իմ վիճակը։ Նոր եմ վիրահատվել, 800 հազար դրամ փող եմ տվել, դե թող Նիկոլը կեսը բերի տա ընձի։Ոչ մի բանով...
Աղբյուր` Panorama.am
19:36
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց  պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝  ոչ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Միասին մեկտեղելով ուժերը կկարողանանք հասնել մեր նպատակին․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցից
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, որտեղից ուղերձ է հղել քաղաքացիներին։ Նա նշել է, որ  պայքարը շարունակվում է։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:09
Բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սադրելու կազմակերպիչը դու ես ․ պատգամավորը՝ ոստիկանին
 Լարված իրավիճակ է Երևան- Մարտունի ճաանապարհին։  Արդեն հայտնել ենք, որ քաղաքացիները փակել են ճանապարհը։ Ոստիկաններըփ փորձեցին բացել...
Աղբյուր` Panorama.am
18:40
Սա նոր տեսակի իրավաբանություն է․ Մելիքյանը՝ Մամիկոն Ասլանյանի դատական նիստի մասին
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նշենք, որ  փաստաբանները...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական կազմակերպություններ
 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է 20 սահմանային սյուն. կառավարություն
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am
16:59
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու կապակցությամբ Ադրբեջանի քննադատությանը
Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի և Երևանի հետ, բայց Նյու Դելին նաև շահագրգռված է ռազմաարդյունաբերական արտադրանքի արտահանմամբ: ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:58
«Մարտական եղբայրություն» կազմակերպության հիմնադիր-անդամը կալանավորվել է
Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
16:02
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
«Մենք չենք կարող «Ցեղասպանություն» բառը փոխարինել «Եղեռն» բառով։ «Եղեռնը» երբեք չի կարող լինել փոխարինող իրավական պատասխանատվության, իրավունքների պաշտպանության առումով»։
Աղբյուր` Panorama.am
15:35
«Եքա մարդ եք, արա». Խուդինյանին վրդովեցրեց իր ականջին՝ ակցիայի մասնակից կնոջ շշնջոցը
Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի մասնակից կինը մոտեցավ Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին և նրա ակնջին ինչ-որ բան շշնջաց։...
Աղբյուր` Panorama.am
15:21
ԶՊՄԿ-ն խոշոր հարկատուների ցուցակում զիջել է դիրքերը
ՊԵԿ-ը հրապարակվել է 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
15:18
Հայրենիք չունենք կորցնելու. Ակցիայի մասնակից կնոջ ուղիղ եթերը ոստիկանական ավտոբուսից
Երևանի կենտրոնից բերման ենթարկված ակցիայի մասնակիցը ոստիկանական մեքենայից ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց՝ չգիտեն, թե իրենց ուր են տանում։...
Աղբյուր` Panorama.am
15:07
Օվերչուկ. Ռուսաստանը ակնկալում է, որ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
Ռուսական կողմը սպասում է մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն` Նիկոլ Փաշինյանին քրեական...
Աղբյուր` Panorama.am
14:29
Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց
Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը կրկին վատթարացել է։ Նա տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց։ Հիշեցնենք, որ Բագրատաշենի մոտ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Թյուրքագետ, պ.գ.թ. Վարուժան Գեղամյանը գրում է. «Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են։...
Աղբյուր` Panorama.am
14:17
ՌԴ ԱԳՆ. Ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ
Մոսկվան ափսոսում է, որ Երևանը շարունակում է անհիմն հրապարակային քննադատություն թույլ տալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության...
Աղբյուր` Panorama.am
14:05
Մարիա Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն
Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես իր ցավ ու ողբերգություն։ Այդ մասին ապրիլի 25-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
13:50
Իշխանությունը քաղաքական շահերով ղեկավարվելով է սահմանազատման գործընթացը ներկայացնում խաղաղության համատեքստում. Թաթոյան
«Այն, ինչ տեղի է ունենում այսօր, սահմանազատում չէ։ Սա ուզում եմ հստակ ընդգծել»-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}