Կրթություն, գիտություն 14:37 30/04/2021 Հայաստան

Գիտական նստաշրջան Պետերբուրգում՝ նվիրված Մկրտիչ Խրիմյանի և Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակներին

ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքում ավանդույթ է ձևավորվել հայ գրականության և մշակույթի մեծերի նշանակալից հոբելյաններն առանձին գիտական նստաշրջաններով նշել նաև Ռուսաստանի Դաշնության զույգ մայրաքաղաքների ակադեմիական հաստատություններում:

2019թ. Հովհաննես Թումանյանի և Կոմիտաս վարդապետի 150-ամյակները Մոսկվայում նշվել են Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի և Ռուսաստանի Հայոց թեմի հետ համատեղ:

2020թ. ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի, Մաշտոցի անվան Մատենադարանի ու Երևանի պետական համալսարանի համատեղ կազմակերպմամբ եռօրյա նստաշրջանով հանդիսավորապես նշվել է Մկրտիչ Ա Խրիմյանի և Հայր Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակները: Զուգահեռ ծրագրված էր Պետերբուրգում Պետական էրմիտաժի և Պետերբուրգի համալսարանի Արևելյան լեզուների ֆակուլտետի հետ համատեղ գիտական հատուկ նստաշրջան նվիրել Խրիմյան Հայրիկին և Ղևոնդ Ալիշանին: Համավարակի պատճառով նախ գիտաժողովը հետաձգվել է և ապա տեղի չի ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմի պատճառով:

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտից հայտնում են, որ կարևորելով գիտաժողովի դերը ո՛ միայն այս երկու նվիրական անունների կյանքի և գիտագրական ժառանգության ուսումնասիրման, այլև հայ-ռուսական գիտական համագործակցության և պատմական կապերի հետազոտման տեսանկյունից՝ այն կազմակերպվել է Պետերբուրգում սույն թվականի ապրիլի 27-28-ին: Գիտաժողովը կրում էր հետևյալ խորագիրը՝ «Հայ մեծ լուսավորիչներ Մկրտիչ Ա Խրիմյանը և Հայր Ղևոնդ Ալիշանը»:

Գիտաժողովը բացվել է  Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնության խոսքով:

Գիտաժողովի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել են Պետական Էրմիտաժի տնօրեն, ակադեմիկոս Միխայիլ Պիատրովսկին, ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, ՌԴ ԳԱԱ թղթակից անդամ, Պետերբուրգի արևելայն ձեռագրերի ինստիտուտի տնօրեն Իրինա Պոպովան, Մխիթարյան միաբանության անդամ Հ. Վահան Օհանյանը, Պետերբուրգի Համալսարանի Մերձավոր Արևելքի ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Նիկոլայ Դյակովը, «Ռուսական աշխարհ» հիմադրամի Պետերբուրգի մասնաճյուղի տնօրեն Օլեգ Մուկովսկին, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը:

Գիտաժողովի անցկացման վայր էր ընտրվել Պետերբուրգը, որովհետև թե՛ Խրիմյանի և թե՛ Ալիշանի կյանքի մի շարք դրվագներ սերտորեն կապված են Ռուսական կայսրության մայրաքաղաքի հետ: Կաթողիկոսական ընտրությունից և Ս. Էջմիածին հասնելուց հետո Մկրտիչ Ա Խրիմյանն այցելել և փառավոր ընդունելության է արժանացել Ռուսական արքունիքում, ինչպես նաև սերտ կապեր է ունեցել քաղաքի հայ հասարակության ներկայացուցիչների հետ:
Նույնը վերաբերում է Ղևոնդ Ալիշանին, ով տասնամյակներ շարունակ նամակագրական կապեր է ունեցել Մոսկվայի և Պետերբուրգի տարբեր գիտանականների, այդ թվում Ժան Մարի Բրոսսեի, Նիկողայոս Մառի և Վլադիմիր Ստասովի հետ:

Գիտաժողովի մի շարք զեկուցումներ նվիրված էին հայ ժողովրդի այս երկու մեծ զավակների Պետերբուրգի հետ ունեցած գիտահասարակական կապերին, ինչպես նաև հայ ժողովրդի կյանքում Ռուսաստանին վերապահված դերի Ալիշանի և Խրիմյանի ընկալմանը:

Գիտաժողովի ընթացքում ընթերցվել է 38 զեկուցում: Ուրախալի էր հատկապես այն հանգամանքը, որ զեկուցումներից վեցի հեղինակները Մոսկվայի և Պետերբուրգի գիտնականներ էին, ինչը վկայում է ռուսական գիտական միջավայրում հայագիտական ավանդների շարունակման մասին:
Ինչպես որ Խրիմյանը և Ղևոնդ Ալիշանը գիտագրական հարուստ ժառանգություն են թողել և ապրել ազգային հասարակական և եկեղեցական բուռն կյանքով, այնպես և թեմատիկ լայն ընդգրկում ունեին նրանց նվիրված զեկուցումները:

Առանձին զեկուցումներ են նվիրվել Ալիշանի բանաստեղծական ժառանգությանը և թարգմանություններին, աշխարհագրական ուսումնասիրություններին:

Զեկուցումների մի խումբ նվիրված էր Խրիմյան Հայրիկի ազգային-եկեղեցական գործունությանը:
Մի շարք զեկուցումներով հատուկ քննության են ենթարկվել հայ երգարվեստի զարգացման գործում Ալիշանի և Խրիմյանի ունեցած դերը, ինչպես նաև նրանց նվիրված գրական, հուշագրական, երաժշտական և արվեստի ստեղծագործությունները:

Վերլուծվել են նաև Խրիմյանի և Ալիշանի ստեղծագործույունների լեզվական յուրահատկությունները և չափածոյի տաղաչափական համակարգը, նրանց խմբագրական գործունեությունը և հրատարակած ամսագրերի ձևավորումների գեղարվեստական առանձնահատկությունները:

Վերհանվել են գրական, աշխարհայացքային և մարդկային այն ընդհանրությունները, որոնք առկա էին նվիրական այս երկու դեմքերի միջև:

Գիտաժողովի արդյունքների ամփոփման ժամանակ ռուսական կողմը  պատրաստակամություն է հայտնել ամեն տարի կազմակերպել հայագիտական մեկ գիտաժողով՝ նվիրված որևէ նշանակալից հոբելյանի կամ որևէ թեմայի:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Տարածաշրջանում կայունության ամրապնդումը բխում է Իրանի շահերից․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
«Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի երեք խմբակցությունները հայտարարություն են տարածել, որում ասված է․ «Ադրբեջանի կողմից օկուպացված...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}