Բայդենը կարող է Լոս Անջելեսի քաղաքապետի թեկնածությունն առաջադրել Հնդկաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քննարկում է Լոս Անջելեսի (Կալիֆոռնիա նահանգ) քաղաքապետ Էրիկ Գարսետիին Հնդկաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրելու հնարավորությունը: Այս մասին նախօրեին հայտարարել է Axios պորտալը՝ վկայակոչելով մի քանի աղբյուրներ, գրում է Tass-ը։
Ըստ նրա, բացի Գարսետտիից, այս պաշտոնի համար քննարկվում են ևս մի քանի թեկնածուներ: Սպասվում է, որ Բայդենը իր որոշման մասին կհայտարարի մայիսին:
Լոս Անջելեսի քաղաքապետի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկատվությունը:
Գարսետին Բայդենի մերձավոր գործընկերներից է, նա աշխատում էր Բայդենի նախընտրական շտաբում, ինչպես նաև հինգ դեմոկրատներից մեկն էր, ովքեր միացան Բայդենի երդմնակալության արարողությունը կազմակերպած հանձնաժողովին հունվարի 20-ին:
Նշենք, որ Գարսետին ԱՄՆ հայ համայնքի աջակիցներից է։ Նա տեսաուղերձով ևս դիմել էր Ջո Բայդենին՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Գարսետին հայ համայնքի կողքին էր նաև Արցախյան պատերազմի օրերին։ Վերջինս կոչ էր անում Վաշինգտոնի ղեկավարներին՝ վարել կայուն և խստապահանջ դիվանագիտություն, որն անհրաժեշտ է Արցախի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար, ասելով, որ Թուրքիան պետք է դուրս գա հակամարտությունից։
Հարակից հրապարակումներ`
- Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին Բայդենին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- Լոս Անջելեսի քաղաքապետ․ Մենք կանգնած ենք Հայաստանի ժողովրդի կողքին
- Լոս Անջելեսի քաղաքապետ․ Ադրբեջանը պետք է վերջ տա իր սադրիչ և վտանգավոր սպառնալիքներին
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ