ԱԺ-ն համաներում հայտարարեց զորակոչից խուսափած անձանց նկատմամբ
80 պատգամավորով սկսելով հերթական նիստը՝ ԱԺ-ն քվեարկությամբ ընդունեց նախորդ օրվա նիստում քննարկված նախագծերը:
Խորհրդարանն ընդունեց՝
«Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցմամբ),
«Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցմամբ).
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին (առաջին ընթերցմամբ),
«Հայաստանի Հանրապետության կենտորնական բանկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին (առաջին ընթերցմամբ)
«Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու (առաջին ընթերցմամբ),
«Թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի եւ բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2000 թվականի նոյեմբերի 30-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին,
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին (առաջին ընթերցմամբ) նախագծերը:
ԱԺ-ն սկսեց քննարկել «2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում եւ «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2020 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը, որը ներկայացնում է օմբուդսմեն Արման Թաթոյանը: