Կրթություն, գիտություն 14:43 10/05/2021 Հայաստան

«а тепер я Наташа». Դումանյանը նախկի՞ն, թե՞ ներկա համալսարանական է

ԵՊՀ գիտական խորհրդի անդամների հետ հանդիպմանը ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի երկար ելույթից հետո ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը հարցով դիմեց նրան՝ նշելով, որ ելույթում նկատելի էր մանիպուլյացա, արդարացում, որևէ գործընթացի նկատմամբ գնահատական և հիմնավորում չեղավ։

«Ինձ հետաքրքրում է՝ պնդում եք, որ հոգաբարձուների խորհրդի անդամները նեղված հրաժարվեցին կատարել իրենց պարտականությունները, այն պարտականությունները, որոնք պարտավոր են կատարել բուհի հիմնադրամի նկատմամբ, և դուք որոշեցիք ընդառաջ գնալ։ Դա նույնն է, որ, օրինակ, դուք մի օր նեղվեք և ձեր պարտականությունները չկատարեք։

Խնդիրը հետևյալում է՝ մենք պետք է խոսենք փաստերով, այս պրոցեսի իրական հանգամանքները  բացահայտենք։ Կա փաստ՝ հոգաբարձուների խորհրդի իշխանական թևի անդամները հրաժարական են տվել, բացի մեկ հոգուց՝ Ավետ Քերոբյանից։ Համալսարանական թևը երբեք նախագահի ընտրության հարցում խտրական չի եղել։ Օրինակ, մեծ հաճույքով կուզեի Քերոբյանին տեսնեի ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում։

Ասում եք առաջացել է ճգնաժամ։ Չառաջացնեիք պարոն Դումանյան ճգնաժամը։ Ուզում եք ձևավորել նոր խորհուրդ։ Նախ առաջինը՝ թող միասին, հետաքրքրիր պայմաններում հրաժարական չտային, իսկ եթե ուզում էիք ձևավորել հոգաբարձուների խորհուրդ, միանշանակ հնարավորություն ունեիք ըստ  գործող կարգի ձևավորել։ Իսկ ճգնաժամն այս քայլով ավելի խորանում է։

Ինչո՞ւ է խորանում, որովհետև երբ Սահմանադրական դատարանում վիճարկվում է նորմը, երբ որ բավարար հիմքեր ունենք պնդելու, որ ՍԴ-ում կվիճարկվի նաև կառավարության որոշումը, արհեստականորեն ստեղծում եք տուրբուլենտ վիճակ։

Արդյո՞ք պատրաստվում եք գալ ռացիոնալ դաշտ և քայլեր ձեռնարկել, իրոք, իրավիճակը հանգուցալուծելու ուղղությամբ, թե՞ շարունակելու եք նույն քայլերով խորացնել ճգնաժամը»,- հարցերով նախարարին դիմեց Վ. Հովհաննիսյանը։

Վահրամ Դումանյանը նախ ասաց, որ որևէ արդարացման միտում կամ ցանկություն ոչ եղել է, ոչ կա։

«Ես գտնվում եմ ռացիոնալ դաշտում, ձեզ եմ հրավիրում ռացիոնալ դաշտ։ Ռացիոնալ դաշտն այնքան  ակնհայտ է, որ դուք չեք էլ պատկերացնում։ Ռացիոնալը հետևյալն է՝ ՍԴ-ում վիճարկվում է, հարգանքով պետք է ընդունենք, բայց քանի դեռ չկա ՍԴ որոշումը, պնդել, որ պետք է լինի ՍԴ որոշում...։ Կամ կհամարվի սահմանադրական, կամ հակասահմանադրական։ Հարց չկա, երկու լուծումն էլ ընդունելու ենք, բնականաբար։

Այդ ընթացքում գործում են այլ օրենքներ։ Առաջարկել եմ եղած օրենքով խնդիրը լուծենք»,- նշեց նա։

ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը հարց հնչեցրեց կառավարության և ԿԳՄՍՆ կողմից հոգաբարձուների խորհրդի անդամների հրաժարականի վերաբերյալ, մասնավորապես. «Ձեր կողմից նրանց դիմում գրելու և հոգաբարձուների խորհրդի անդամության լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ առաջարկ, հորդոր, դիմում եղե՞լ է, թե՞ ոչ, ինչո՞ւ այդ 11 անդամների դիմումները նույնաբովանդակ էին, ինչո՞ւ Փաշինյանին հասեցագրված դիմումները  հոգաբարձուների խորհրդի մյուս անդամներին ծանուցվել են ձեր խորհրդականի կողմից»։

Դումանյանն արձագանքեց. «Հասկանում եմ ձեր հետաքրքրասիրությունը, գաղափարը ո՞ր պահին ծնվեց, ո՞ւմ մոտ ծնվեց։ Համարեք, որ, այո, գաղափարն իմն է եղել, որ ինչպես կարելի է նոր խորհուրդ ձևավորել։

«Դա քաղաքական միջամտություն է, պարոն Դումանյան»,- ասաց Սողոմոնյանը։

«Դատավորի դեր մի վերցրեք։ Ասում եմ՝ համարեք։ Ես միշտ ունեմ կարծիքի իրավունք։ Որևէ մեկի վրա ճնշում չի եղել։ Շատ զարմանալի է,  որ նույն օրը նույն ժամին 11 հոգի գրում է դիմում։ Բարդ է հասկանա՞լ, որ քննարկում է  եղել։ Այո, քննարկում է  եղել, ինչ կա զարմանալի։ Ցանկացած որոշում քննարկվում է  ցանկացած կազմակերպությունում»,- ասաց Դումանյանը։

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հարցերն էլ վերաբերում են բուհական ինքնավարությանն ու ռեկտորի նշանակմանը։

«Ձեր ոճին հարիր երկարաշունչ ելույթում չանդրադարձաք կարևոր հարցի՝ նախկինում, երբ համալսարանական էիք, ձեր պատկերացումները բուհական ինքնավարության մասին արդյո՞ք համընկնում էին հոգաբարձուների խորհրդի կոնֆիգուրացիայի, որը դուք պաշտպանում եք՝ 9/0, կամ հիմա՝ 22/8 և հոգաբարձուների խորհրդի անդամ լինելուն, որ նոր ասացիք՝ տվյալ բուհի ոչ ուսանողները, ոչ դասախոսները չպետք է լինեն հոգաբարձուների խորհրդի անդամ, վախով  սպասում էի, որ երևի հարևան երկրներից ենք հրավիրելու հոգաբարձուների խորհրդի անդամներին։

Ժամանակը չէ՞, պարոն Դումանյան, որ ձևականությունները դադարեցնեք ու հայտարարեք, որ ուզում եք համալսարանում ուղղահայաց կառավարում, նշանակովի ռեկտոր»,- ասաց նա։

Վահրամ Դումանյանը պատասխանեց. «Ես ինձ նախկին համալսարանական չեմ համարում, ես եղել եմ, կամ ու կմնամ»։

Մելքոնյանն արձագանքեց. «Ինստիտուցիոնալ պատկանելիության մասին է խոսքը, կառավարության անդամ եք հիմա»։

«Դարձավ այն կինոն հա՝  «а тепер я Наташа»: Ինձ թվում է՝ ձեզանից ավելի փորձառություն և ստաժ ունեմ»,- արձագանքեց նախարարի պաշտոնակատարը։

Ինչ վերաբերում է e-draft-ում տեղադրված նախագծին, որը պետք է քննարկվեր մինչև մայիսի 14-ը, բայց արդեն ընդունվել է, Դումանյանն ասաց, որ խախտվել է ժամկետը, սակայն ճշտել են, որ կարող է նման բան լինել և եղել է բացառիկ դեպքերում հրատապությունից ելնելով։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}