Կրթություն, գիտություն 16:02 25/05/2021 Հայաստան

Պրոֆեսոր. Պետության անվտանգությունն էապես պայմանավորված է տեխնոլոգիաներով, որի հիմքը գիտությունն է

«Արցախի վերջին պատերազմը ցույց տվեց, որ գիտությունը սկսել է խաղալ զգալի դեր պետության անվտանգության ապահովման հարցում»,-«Մեդիա կենտրոն»-ում «Գիտություն, անվտանգություն, պետություն. ո՞րն է գիտության դերը անվտանգության ապահովման և պետության զարգացման գործում» խորագրով  քննարկման ժամանակ նման համոզմունք հայտնեց Ինժեներաֆիզիկական ինստիտուտի տնօրեն, Հայ-ռուսական համալսարան, Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի կիսահաղորդիչների ֆիզիկայի և նանոէլեկտրոնիկայի ամբիոնի պրոֆեսոր Հայկ Սարգսյանը։

Նա ընդգծեց՝ գաղտնիք չէ, որ Հայաստանը պարտվեց տեխնոլոգիական պատերազմում, ինչն էլ փաստեց՝ պետության անվտանգությունն էապես պայմանավորված է ժամանակակից տեխնոլոգիաներով, որի հենքը գիտությունն է։

«Այն երկիրը, որտեղ կա զարգացած գիտություն, համապատասխանաբար ի վիճակի է ապահովել բարձր որակի կրթություն, իսկ այդ հանգամանքն իր հերթին թույլ է տալիս պատրաստել բարձր որակի կադրեր՝ ինչպես գիտական, այնպես էլ ինժեներատեխնիկական։ Այդ կադրերն  էլ համալրում են մասնագետների բանակը, որոնք կարող են ապահովել պետության անվտանգությունը՝ թե ռազմական, թե տնտեսական առումներով։ Այսօր արդեն կարելի է ասել, որ տեխնոլոգիաները ոչ թե տնտեսական գործոն են, այլ լիարժեք քաղաքական»,-մանրամասնեց Հայկ Սարգսյանը։

Նրա խոսքով, այն երկրները, որոնք ունեն լավ տեխնոլոգիաներ, կարողանում են ստեղծել լավ զենք՝ ապահովելով սեփական երկրի անվտանգությունը։

«Լիարժեք կարելի է ասել, որ գիտությունը պետության համար ունի ռազմավարական նշանակություն»,-նշեց նա՝ ընդգծելով, որ այս համատեքստում թե հասարակությունը, թե պետությունը պետք է էապես վերանայեն գիտության, գիտական հանրության նկատմամբ ունեցած իրենց մոտեցումները։

Պրոֆեսորը խնդրի լուծումը տեսնում է գիտության հատկացումների հետևողական ու լուրջ աճով։

«Պետք է հասկանանք, որ առանց լուրջ ներդրումների մենք շատ լուրջ խնդիրներ կունենանք, որոնք նախ և առաջ անվտանգային են»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ հատկացումների շնորհիվ կուժեղանա նաև գիտություն-կրթություն-տեխնոլոգիաներ շղթան։

Հարցին, գիտությո՞ւնը պետք է պրոդուկտ առաջարկի, թե՞ պետությունը պետք է խնդիրներ դնի գիտնականի առաջ, քննարկման մասնակից «Գիտուժ» նախաձեռնության անդամ, «Robomart» ընկերության համահիմնադիր և գլխավոր տեխնոլոգիական տնօրեն Տիգրան Շահվերդյանն արձագանքեց՝ նախ պետք է ստեղծել այն միջավայրը, որտեղ կարող են առաջանալ գիտական պրոդուկտներ ու ծառայություններ։

«Այստեղ պետությունն ունի առանցքային դեր, քանի որ հանրային շահից ենելով այն երկարաժամկետ խնդիրները, որ կարող է դնել պետությունը, մասնավորը չի կարող»,-նշեց նա։

Պրոֆեսոր Հայկ Սարգսյանն այս առումով հիշեցնում է Խորհրդային Միության տարիները, որի կազմի մեջ մտնող Հայաստանի գիտնականների առաջ ևս դրվում էին լուրջ խնդիրներ, նրանք մասնակցում էին շատ խոշոր գիտական, տիեզերական ծրագրերի։

«Բնական է, Միության փլուզումից հետո մենք չէինք կարող նման գիտություն ունենալ այս ռեսուրսներով։ Բայց այնպես չէ, որ հիմա Հայաստանում ֆիզիկան ոչնչացված է։ Ցավոք սրտի, շատ հաճախ են ասում, որ Հայաստանում գիտություն չկա։ Այդպես չէ։ Պարզապես կարող եմ ասել, որ միջազգային գնահատման սանդղակում Հայաստանը հարաբերական տվյալներով շատ լավ ցուցանիշներ ունի, Հայաստանում կան խմբեր, որոնք շատ ակտիվ գործում են, դա պայմանավորված է նաև շատ ակտիվ կապերով։ Այլ հարց է, որ  պետական հետևողական, համակարգված մոտեցում չի եղել, որ հնարավոր լինի այդ ամենը պահպանել ու ընդարձակել։ Տարիներ շարունակ գիտությունը թերֆինանսավորվել է»,-նշեց բանախոսը։

Տիգրան Շահվերդյանը շարունակեց՝ այս ամենի արդյունքն է այն է, որ Հայաստանում հիմնականում իրականացվում են հիմնարար հետազոտություններ։

«Ոչ թե գիտնականները չեն ցանկանում զբաղվել կիրառական հետազոտություններով, այլ պայմաններն են այդպես։ Ստեղծված իրավիճակում իրատեսական է  զբաղվել էժան ֆունդամենտալ հետազոտություններով, հնարավոր չէ զբաղվել կիրառական հետազոտություններով, փորձարարական   մշակումներով, քանի որ դրանք պահանջում են թարմացված սարքավորումներով, երկարաժամկետ գիտական ծրագրերով, դրամաշնորհներով, էլ չասած, որ գիտություն հիմա երիտասարդները չեն մտնում։

Մենք շղթան պետք է բացատրենք, որ մարդիկ հասկանան, թե ինչու է կարևոր գիտությունում ներդրումներ կատարելը»,-ասաց Տիգրան Շահվերդյանը՝ ընդգծելով, եթե գիտությամբ զբաղվելու պայմանները չբարելավվեն, ապա հետևանքները լինելու են անդառնալի։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:56
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
«Կիրանցը կիսվում է, կեսն անցնում է Ադրբեջանին, Նիկոլ Փաշինյանը Կիրանցի ժողովրդին ասել է, որ յոթ օր երաշխիք է տալիս, որ անվտանգ կլինեն, յոթ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Լիլիթ Գալստյան. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց համոզիչ և կանգուն
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Լիլիթ Գալստյանը գրում է. «Մեզանում ներազգային պառակտվածության,...
Աղբյուր` Panorama.am
17:38
Հրդեհ՝ Ջրառատում, քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն
Այսօր ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրառատ գյուղում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Պետք է երեսով տալ այն հարամ հացը, որ ուտում են և փոխարենը ծառայութուն մատուցում թշնամուն. Թաթուլ Մանասերյան
«Երբ պետության ղեկավարը երդվում է Սահմանադրության և Կտակարանի վրա ձեռքը դնելով՝ երկու բան է խոստանում՝ ապահովել անվտանգություն և երկրի...
Աղբյուր` Panorama.am
17:29
Խոսրով Հարությունյան. Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
Հայաստանի նախկին վարչապետ,  ԱԺ նախկին Նախագահ Խոսրով Հարությունյանը գրում է. «Բեկել իշխանությունների սանձազերծած...
Աղբյուր` Panorama.am
17:24
Սյունիքում 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել
Այսօր՝ մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել...
Աղբյուր` Panorama.am
17:23
Լևոն Քոչարյանի օգնականին ներկայացվել է մեղադրանք
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանին, որը երեկ Civic.am-ի լրագրողի հետ միջադեպ է ունեցել,...
Աղբյուր` Panorama.am
17:16
Տոկաևը ողջունել է Երևանի և Բաքվի պայմանավորվածությունն Ալմաթիում բանակցություններ վարելու վերաբերյալ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր նախապատրաստելու համար Ալմաթիում...
Աղբյուր` Panorama.am
16:58
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին
Պետք է աշխատողներն ունենան կարճ աշխատանքային ժամ, բարձր աշխատավարձ, անձնական կյանքի հնարավորությունը, որ հետո էլ հաճույքով իրենց աշխատանքը կատարեն»։
Աղբյուր` Panorama.am
16:57
Սպասվում է անձրև, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում
Երևան քաղաքում մայիսի 1-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 2-ին կեսօրից հետո, 3-6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
16:25
Չեմ համագործակցի Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ. Հայկ Մարության
«Այն քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները, մարդիկ, ովքեր ապացուցել են, որ ընդհանրապես չեն մտածում Հայաստանի մասին, մենք իրենց հետ չենք...
Աղբյուր` Panorama.am
16:11
Կիրանցի աղջիկ. Գյուղացիների մոտ անորոշությունը մեծ է
Նիկոլ Փաշինյանի հետ հանդպումից կիրանցի Գոհար Վարդանյանը դուրս եկավ արտասվելով։ «Ինչ կար, մնաց, ոչ մի փոփոխություն։ Մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
16:09
Բորելը դատապարտել է Վրաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանական ուժի կիրառումը
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը X ցանցի իր միկրոբլոգում դատապարտել է Վրաստանում ցուցարարների դեմ անվտանգության ուժերի...
Աղբյուր` Panorama.am
16:06
Մեր ամեն զիջումը բերում է պատերազմի վերսկսման ավելի մեծ հավանականության, քան չզիջելը. Վազգեն Մանուկյան
«Անօրինական սահմանագծում է տեղի ունենում, որը հակասում է միջազգային պրակտիկային ու մեր Սահմանադրությանը»,-այս մասին Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
15:46
Այսօր կրկին ներկայացել ենք քննչական մարմին, սակայն մեզ չեն ընդունել և ուղարկել են ոստիկանություն՝ ձերբակալվելու. Լևոն Քոչարյանի օգնականի պաշտպաններ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի պաշտպանները հայտարարում են, որ այսօր կրկին...
Աղբյուր` Panorama.am
15:34
Վանաձորի բազմաթիվ հասցեներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Լեռնապատ» ջրատարի վրա վթարի կանխարգելման...
Աղբյուր` Panorama.am
15:08
Այդ հարցն ուղղեք երեկ Կասկադում ջազ լսողներին. Արթուր Խաչիկյան
Panorama.am-ի զրուցակիը Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։ Panorama.am-Պարոն Խաչիկյան, այս օրերին բոլորի...
Աղբյուր` Panorama.am
15:05
«Փաշինյանն ու նրա թիմը պետք է հեռանան». Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել, որը կոչվում է «Նոր ուժ»։  Այսօր կայացավ կուսակցության...
Աղբյուր` Panorama.am
14:44
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում կա. Փաստաբաններ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանին, որը երեկ Civic.am-ի լրագրողի հետ միջադեպ է ունեցել,...
Աղբյուր` Panorama.am
14:12
Լուվրը «Մոնա Լիզային» խոստանում է սեփական սենյակը
Ժամերով հերթեր են լինում Լուվրում՝ Լեոնարդո դա Վինչիի հանրահայտ «Մոնա Լիզա» կտավը տեսնելու համար, և ընդամենը մի քանի վայրկյան՝...
Աղբյուր` Panorama.am
13:56
Վթար Արարատում. Մարդատար մեքենայի վարորդն արգելափակվել է
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն mայիսի 1-ին, ժամը 10:38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ...
Աղբյուր` Panorama.am
13:39
24 ժամ Վազգեն Մանուկյանին՝ սուտը հերքելու համար
«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը  Facebook-ում Վազգեն Մանուկյան անունով օգտատիրոջը 24 ժամ է տվել տարածած սուտը հերքելու...
Աղբյուր` Panorama.am
13:33
Սա փորձ է ստիպել հայ ժողովրդին հրաժարվել «իր ծննդյան վկայականից. Ռուբեն Կարապետյան
Դիվանագետ, պատմաբան, ՀՀ նախկին դեսպան Ռուբեն Կարապետյանը գրում է․ «Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
13:23
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
Դիվանագետների համահայկական խորհուրդը տարածել է հայտարարություն ի աջակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ Տարածած...
Աղբյուր` Panorama.am
13:14
Բագրատ Սրբազան. Սա պետք է լինի չակնկալիքների պայքար
«Այս պայքարը պետք է լինի չակնկալիքների պայքար, որևէ նյութականի ակնկալություն չունեցողի պայքար։ Ամեն մարդ, որ ներգրավված է պայքարին, պետք է...
Աղբյուր` Panorama.am
12:55
Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է, մայիսին  օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ...
Աղբյուր` Panorama.am
12:34
Ինչո՞ւ է Բաքվի սիրտը Երևանի հետ ուղիղ բանակցություններ ուզում. Քաղաքագետի պարզաբանումը
Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ ուղիղ երկկողմ խաղաղ բանակցություններին, որոնք ապացուցել են, որ ամենաարդյունավետ և հաջող լուծումն են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:21
Արտահերթ պատմական ընտրություններ
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. Այս օրերին բոլորը իրար հարցնում են. ի՞նչ է լինելու, ու՞ր կտանի...
Աղբյուր` Panorama.am
11:54
Փաշինյանը պետք է անպայման պատասխան տա մեր երեխաների սպանության համար. Ազատ գյուղում հրդեհից զոհված զինծառայողի պապիկ
«Այս գործը չի բացահայտվել, այս գործի բոլոր հանգամանքները հասու չեն մեր հասարակությանը։ Մենք գիտենք այնքան, ինչքան գիտեինք  2023...
Աղբյուր` Panorama.am
11:49
Դրամավարկային քաղաքականություն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Տելեգրամի իր միկրոբլոգում գրում է. «ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին
17:06 01/05/2024

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}