Հասարակություն 15:51 27/05/2021 Հայաստան

TV box-ի վահանակը վերածել են գաղտնալսող սարքի

Իսրայելական Guardicore ընկերության կիբեռանվտանգության հետազատողներ JJ Lehman-ին և Ofri Ziv-ին հաջողվել է TV box-ի (հեռուստացույցի կցուրդ) վահանակը վերածել գաղտնալսող սարքի: Ինչպես հաղորդում է «Կասպերսկի» ընկերությունը, այդ մասին նրանք պատմել են RSA Conference 2021-ին:

JJ Lehman-ի և Ofri Ziv-ի հետազոտության առարկա է դարձել ԱՄՆ-ում չափազանց տարածված Comcast Xfinity X1 TV box-ի հեռակառավարման վահանակը։ Այն աշխատում է նաև ձայնային հրամաններով, դրա համար այն ունի խոսափող և պրոցեսոր: Բացի այդ, վահանակում գործի են դրված տվյալների փոխանցման երկու տեխնոլոգիաներ՝ ստանդարտ ինֆրակարմիր հաղորդիչ և ռադիոինտերֆեյս՝ տվյալների փոխանցման ավելի բարձր արագության համար:

Հետազոտողները կարողացել են ստանալ վահանակի հիմնական ծրագիրը (прошивка), որը պահվում էր TV box-ի կուտակիչում, իսկ դրա ուսումնասիրությունից հետո ձևակերպել, թե ինչ է անհրաժեշտ դրանում փոխել, որպեսզի հնարավոր լինի վահանակին տալ խոսափողը միացնելու և ռադիոյով ձայն փոխանցելու հրաման:

JJ Lehman-ը և Ofri Ziv-ը ուսումնասիրել են ռադիոինտերֆեյսի միջոցով TV box-ի և վահանակի հաղորդակցման և վերջինիս ԾԱ թարմացման մեխանիզմը։ Նրանք պարզել են, որ թարմացման գործընթաց կարող է նախաձեռնել միայն վահանակը։ 24 ժամը մեկ այն TV box-ին հարցում է ուղարկում՝ պարզելու, թե արդյոք իր համար թարմացում կա, և ստանում է կամ բացասական պատասխան, կամ էլ հիմնական ծրագրի նոր տարբերակը տեղադրելու առաջարկ։ Նրանք նաև պարզել են, որ վահանակը հիմնական ծրագրի վավերականությունը որևէ կերպ չի ստուգում:

Այսինքն, ինչ հիմնական ծրագիր էլ առաջարկի TV box-ը (կամ էլ ցանցահենի՝ այդպիսին ձևացող համակարգիչը), այն առանց որևէ հարցի կներբեռնի և կտեղադրի ծրագիրը։ TV box-ի հիմնական ծրագրի՝ վահանակի հետ հաղորդակցման համար պատասխանատու մոդուլում բավական հեշտ է սխալ առաջացնել, որից հետո այդ մոդուլն անցնում է վերագործարկման։ Դա գրոհողին տալիս է բավարար ժամանակ, որի ընթացքում վահանակին հրաման է տալու երաշխավորված միայն նա։

Այսպիսով, վահանակը կոտրելու համար անհրաժեշտ է սպասել և «գուշակել», թե երբ վահանակը կուղարկի թարմացումը ներբեռնելու հարցում, դրանից անմիջապես հետո անջատել TV box-ի՝ վահանակի հետ հաղորդակցման համար պատասխանատու մոդուլը, վահանակին տալ դրական պատասխան և ներբեռնման համար ուղարկել վերափոխված ֆայլը։

Արդյունքում՝ հետազոտողները կարողացել են վահանակ ներբեռնել վերափոխված հիմնական ծրագիրը, որը թարմացում ստանալու հարցում էր ուղարկում ոչ թե 24 ժամը մեկ, այլ րոպեն մեկ անգամ, և հատուկ պատասխան ստանալու դեպքում միացնում էր վահանակի մեջ ներկառուցված խոսափողը և ձայնը հեռարձակում գրոհողներին։ Որպես փորձ՝ նրանք հաջողությամբ փորձարկել են մեթոդի աշխատունակությունը համեմատաբար մեծ հեռավորության վրա և պատից այն կողմ՝ տան կողքին կանգնած գաղտնալսման ֆուրգոն նմանակելով:

Հեռուստացույցների և TV box-երի ձայնային հրամանների օժանդակությամբ վահանակների միջոցով գաղտնալսումից պաշտպանվելու համար փորձագետները խորհուրդ են տալիս ստուգել, որ վահանակի մեջ տեղադրվի ամենաթարմ հիմնական ծրագիրը. դրանում խնդիրն արդեն լուծված է:

Հարկ է նաև պարբերաբար ստուգել վահանակի թարմացումների առկայությունը և տեղադրել դրանք, երբ դրանք հայտնվում են: Հեռուստացույցի կամ TV box-ի կարգավորումներում համապատասխան կետը, ամենայն հավանականությամբ, կգտնվի Wi-Fi-ի և Bluetooth-ի կարգավորումների կողքին: Եթե օգտատերը չի օգտագործում ձայնային հրամանները, նա կարող է քանդել վահանակը և ֆիզիկապես ազատվել խոսափողից։

Նաև պետք է հաշվի առնել, որ գրոհի շատ ավելի հավանական տարբերակը Wi-Fi ցանցը կոտրելն է։ Հետևաբար, հարկ է կարգավորել դրա անվտանգությունը, բոլոր խոցելի IoT-սարքերը տեղափոխել հյուրերի ցանց, և հատկապես արժեքավոր տվյալների փոխանցման ժամանակ օգտագործել պաշտպանված միացում:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:03
«Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացու դի, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցելԿոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}