Քաղաքական 16:05 06/06/2021 Հայաստան

06.06.2021. «Հենակետ». Արցախյան շաբաթ

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ընթացքում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ.

«Ընդհանուր բնույթի տեղեկություններ

ԱՀ դատախազությունից հայտնել են, որ քրգործ է հարուցվել Ադրբեջանի զինուժի առաջխաղացման համար նախապես ճանապարհ հարթելու առթիվ։  Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո Արցախում բավականին ակտիվ լուրեր էին պտտվում, որ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Հադրութի անտառներով ճանապարհ է նախապես հարթվել, ինչի օգնությամբ էլ հակառակորդին հաջողվել է առաջխաղացում ունենալ։

Շաբաթվա ընթացքում համացանցում լուրեր էին շրջանառվում, որ Արցախում թշնամու արձակած կրակից զոհ կա։  Ըստ որոշ տեղեկությունների՝  Լիսագորի հատվածում թշնամին կրակ է բացել մեքենաների ուղղությամբ։

Արցախի նախագահի խոսնակը լրագրողների հետ զրույցում հերքել է այտ տեղեկությունները։

ՌԴ խաղաղապահների մասին

ՌԴ ՊՆ ից հայտնում են, որ ռուս խաղաղապահները կենցաղային իրեր և սննդի փաթեթներ են հանձնել ներքին տեղահանված անձանց և բազմազավակ ընտանիքներին:  Ընդհանուր առմամբ՝ այս շաբաթ ավելի քան 150 ընտանիք ռուս խաղաղապահներից ստացել է հասցեական մարդասիրական օգնություն: Մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատակիցները հասցեկան օգնություն ցուցաբերելու անհատական մոտեցում ունեն:

Պաշտոնական լրահոս

ԱՀ  նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 30-ին այցելել է Մարտունի շրջկենտրոն և ծանոթացել քաղաքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին:
Հարությունյանը հունիսի 2-ին այցելել է ԱՀ պետնախարարի աշխատակազմ և կառավարության անդամներին ու պետնախարարի աշխատակազմի աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ պետական նախարար Արտակ Բեգլարյանին:

Նույն օրը Արայիկ Հարությունյանը աշխատանքային շրջայց է կատարել Ասկերանի շրջանում։ Այցի ընթացքում նախագահը հանդիպումներ է ունեցել Խանապատ և Խրամորթ համայնքների բնակիչների հետ: Քննարկվել են ինչպես անվտանգային, այնպես էլ սոցիալ-տնտեսական խնդիրները
ԱՀ Նախագահը հրամանագիր է ստորագրել ՆԳ նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին: Ըստ հրամանագրի՝ ՆԳ նախարարի առաջին տեղակալ է նշանակվել գնդապետ Սամվել Պետրոսյանը:

ԱՀ  նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 4-ին պետական և զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների հետ Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրի մոտ դիմավորել է հայրապետական այցով Արցախ ժամանած Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի գլխավորած պատվիրակությանը: Վեհափառ Հայրապետը և Կաթողիկոսի հետ Արցախ ժամանած ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը ծաղկեպսակներ են դրել քաղաքային հուշահամալիրում: Այնուհետև, Գարեգին Բ-ի գլխավորությամբ կատարվել է հոգեհանգստյան պաշտոն՝ ի հիշատակ հայրենիքի համար նահատակվածների:

Վեհափառ Հայրապետը այցելել է  նաև Ամարասի Վանք , տեղում ծանոթացել 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված անվտանգային իրավիճակին։ Կաթողիկոսը հանդիպել է նաև այդ օրերին Արցախում գտնվող, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու  Արթուր Վանեցյանի հետ։

ԱՀ ԿԳՄՍ նախարարը հայտարարել է,  որ Արցախի դպրոցներն ընթացիկ ուսումնական տարում թողարկում են 1141 շրջանավարտ։ Նրանցից 857֊ը դպրոցն ավարտում է Արցախում, մնացած 284֊ը թշնամու կողմից սանձազերծված պատերազմի պատճառով՝ Մայր հայրենիքի կրթօջախներում։
Արցախի ԱԻՊԾ հայտնում են, որ զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից 1557 աճյուն է տարհանվել։

ԼՂ հակամարտության մասին

ՌԴ ԱԳՆ խոսնակ  Մարիա Զախարովան հայտարարել է , որ ԼՂ շուրջ իրավիճակի կարգավորման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են ամեն օր: Ըստ նրա` խոսքը ոչ միայն քաղաքական ջանքերի, այլ նաեւ երկրի ղեկավարության դիվանագիտական, ինչպես նաեւ անձնական ջանքերի մասին է:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է , որ  շատ կարևոր հարց է պատմամշակութային ժառանգության պահպանությունը ԼՂ-ում և շրջակա տարածքներում։ Թե՛ քրիստոնեական, թե՛ մահմեդական ժառանգությունը պետք է անպայման պահպանվի։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր` ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողքին, Ֆրանսիայի պարտքն է ամեն ինչ անել, որ կողմերը հասնեն դեէսկալացիայի և հաստատեն երկխոսություն:

Ի պատասխան Մակրոնի այս հայտարարության,  Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարել են, որ  ողջունում են Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը մահմեդական հուշարձանների վերականգնման վերաբերյալ: Սակայն «Լեռնային Ղարաբաղ» անվան հետ կապված, որը Ֆրանսիայի նախագահն իր խոսքում նշել է, Բաքվի համար նման վարչատարածքային միավոր գոյություն չունի»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}