Իրական ընտրությունը Նիկոլի Հայաստանի և այն Հայաստանի միջև է, որն ունեինք ու մի օր գուցե նորից ունենանք. Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է.
«Արման Թաթոյանը զուտ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը չէ, ոչ էլ՝ երկրի խիղճը: Նա երկրի միակ աշխատող պաշտոնյան է, աշխատող միակ օղակը: Մարդ, որը փոխարինում է ԱԳ նախարարին, ԱԻ նախարարին, Հ1-ին և, նույնիսկ, հասարակությանը:
Նա աշխատում է բոլոր այն մարդկանց փոխարեն, ովքեր ի պաշտոնե կամ բնազդներից դրդված պետք է գոնե բանավոր ռեակցիա տային ամեն օր Հայաստանի տարածքում մեծացող անվտանգության սպառնալիքներին, բայց լուռ են՝ հասարակության անտարբերության «բարձր հովանու» ներքո:
Պարզվեց, որ երկիրը հասարակության մեծ մասի խ…. չի: Նրանք ձևացնում են, թե ամեն ինչ լավ է՝ ապացուցելով փաստը, որում այլևս կասկածելու տեղ չկա. Նիկոլը մտածված, պաշտպանված ընտրություն էր, որի իշխանության կատաստրոֆիկ հետևանքները հասարկության մի մասի համար ընդունելի են: Ապացույցը համատարած լռությունն է:
Ուղիղ երկու շաբաթից Հայաստանի ամենագիտակցված ընտրությունն է լինելու: Հայաստանի պատմության մեջ երբեք նման բան չի եղել. բոլոր ֆավորիտների մասին բոլորը ամեն բան գիտեն:
Բոլորի անցած ուղին պարզ է, թերություններն ու բացթողումները՝ ակնհայտ, թիմերի կազմը՝ հրապարկային, անելիքները՝ հասկանալի:
Եվ բոլոր նրանք, ովքեր իրենց «բարձունքից իջնելով» հայտարարում են, թե հիասթափվել են ու չեն ընտրելու, հույս ունեմ, մի օր էլ իրենց հարազատների դիերը որևէ նկուղի հատակին չեն հայտնաբերի 7 ամիս անց:
Գնացե՛ք և ընտրե՛ք ըստ իրականության և իմացե՛ք, որ ոչ ոքին չընտրելու ձեր ներքին ըմբոստությունը Նիկոլի օգտին է:
2021թ. հունիսի 21-ի Հայաստանը լինելու է հենց այն Հայաստանը, որն ուզել է Հայաստանի ժողովուրդը՝ իմանալ, հասկանալով ու տեսնելով: Հունիսի 21-ի Հայաստանի միակ մեղավորը, պատասխանատուն և շահառուն Հայաստանի քաղաքացին է լինելու:
Իրական ընտրությունը Նիկոլի Հայաստանի և այն Հայաստանի միջև է, որն ունեինք ու մի օր գուցե նորից ունենանք»:
Հարակից հրապարակումներ`
- Կութում ադրբեջանցիները գողացել են 80-ից ավելի եղջերավոր կենդանի, իսկ 4-ին կրակահերթով սպանել են. ՄԻՊ
- Ամոթի ու խայտառակության պատմությունը. Միքայել Մինասյան
- Հայերը գաղթելու են հայերից․ Միքայել Մինասյան
- Միքայել Մինասյան․ «Վեց բան կա, որ Տերն ատում է, նույնիսկ յոթը․․․»
- Զինված ադրբեջանցիներն իջնում են Վերին Շորժայի արոտավայրերը, սպառնալիքներ տալիս գյուղացիներին զենքի ցուցադրումով. ՄԻՊ
- Միքայել Մինասյան. Սա վերջն է։ Ե՛վ պետության, և՛ հասարակության
- Միայն մարդասպանին է պետք թաքցնել իր զոհի մարմինը․ Միքայել Մինասյան
- ՄԻՊ-ը վերահաստատում է. Հանրային հեռուստատեսության ռեպորտաժի շեշտադրումներն ուղղակիորեն հակասում են սահմանային բնակիչների իրավունքներին
- Նիկոլի ծննդյան օրը մենք պետք է ցավակցենք․ Միքայել Մինասյան