Քաղաքական 14:10 07/06/2021 Հայաստան

Ավետիք Չալաբյան. Նոր իշխանությունը պետք է ի վերջո գիտակցի, որ ինքն այլևս սխալվելու իրավունք չունի

Հասարակական-քաղաքական գործիչ Ացետիք Չալաբյանը գրում է.

«Այսօր Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես սկսվում է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչությունը։ Ֆորմալ տեսանկյունից, մեր երկիրը գնում է խորհրդարանական ընտրությունների, նույնիսկ ամբողջ 26 կուսակցություն ու դաշինք են նրանցում փորձում մասնակցել, բայց իրականում՝ այն գնում է ընդառաջ՝ իր ճակատագրական Ընտրության։ Մեր երկրի բնակչությունը ընտրելու է Պետության վերջանական կորստի, և այն վերականգնելու շատ փխրուն շանսի միջև։

Ցանկացած ոք, ով շատ թե քիչ ընդունակ է վերլուծել իրականությունը, հասկանում է, որ երեսուն տարի առաջ Խորհրդային Միության փլուզմամբ անկախություն ձեռք բերելով, մենք այսօր կանգնած ենք նրա իրական կորստի շեմին։ Անկախության կորստի գործընթացը նոր չի սկսել, և միայն մեզնից չէր կախված, այլ նաև մեր հարևան խոշոր պետությունների կողմից գործադրվող շարունակական ճնշումներից և գլոբալացման ընդհանուր միտումներից, սակայն այն արագացել է վերջին երեք տարիների ընթացքում, երբ Հայաստանում իշխանության բերվեց Նիկոլ Փաշինյանը և նրան աջակցող ապազգային խառնանբոխը։

Նրանց վստահվեց Հայաստանի անկախ պետականության գերեզմանափորի »առաքելությունը», ընդ որում քանի որ դա հնարավոր չէր անել ուղղագիծ, այն արվեց սկզբից նախորդ իշխանությունների մերժման, իսկ այնուհետև և ազգի ու պետության տառացիորեն բոլոր ավանդական ինստիտուտների հետևողական վարկաբեկման և կազմալուծման նենգաբարո քողի տակ։

Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք բանակը նետվեց ի սկզբանե ձախողած պատերազմի հորձանուտը, կրեց ծանր կորուստներ, իսկ հետո գլխատվեց »իրավունքի ուժով», դրանից հետո մեր նույնիսկ կրճատված սահմանները մնացին անպաշտպան ազերի թուրքի առաջ։ Ազգային անվտանգության ծառայությունը հինգ անգամ տնօրեն է փոխել, դարձել է քաղաքական հակառակորդների դեմ պայքարող պարզունակ ոստիկանություն, և փաստացի ձախողել է օտարերկրյա լրտեսների և գործակալների դեմ պայքարը։ Արտաքին գործերի նախարարությունը կազմալուծված է, նախարարի և նրա տեղակալների հրաժարականից հետո ոչ մի պրոֆեսիոնալ դիվանագետ կարծես ցանկություն չունի այլևս աշխատել այս աղետաբեր իշխանության հետ։

ստիկանությունը վերածվել է իշխանության անձնական պարեկախմբի, իսկ նույն ժամանակ Երևանի կենտրոնում վարձու մարդասպանները արդեն անպատիժ մարդկանց են գնդակահարում։ Դատախազությունը այս երեք տարիների ընթացքում անթիվ-անհամար քաղաքական պատվերներով գործեր է թխել, որոնց ճնշող մեծամասնությունը թաղվել են անվերջ դատական պրոցեսներում, փակվել են հանցակազմի իրական կամ առերևույթ բացակայության պատճառով, ծաղր դառնալով արդարադատության նկատմամբ։

Պետական ապարատն այսօր համատարած պարալիզացված է և դադարել է կատարել իր հիմնական գործառույթները՝ մասնագետ կադրերը լքում են այն, փորձելով օր առաջ խուսափել այս իշխանության ձախողումների պատասխանատվությունը կիսելուց։

Սա Փաշինյանի և նրա արտաքին շահառուների կառավարման իրական արդյունքն է։ Նրանց երբևիցե չհայտարարած, բայց իրական նպատակը մեկն է՝ համոզել մեզ բոլորիս, որ Հայաստանը չի կարող գոյություն ունենալ որպես անկախ պետություն, պետք է հանձնվի կամ Ռուսաստանի, կամ Թուրքիայի (կամ էլ երկուսի) ողորմածությանը, որպեսզի կարողանա զուտ իր ֆիզիկական գոյությունը պահպանել։ Սա արվում է անթաքույց ցինիզմով, ամեն հերթական սեփական ձախողումը հիմնավորելով նախորդ իշխանությունների, բանակի, եկեղեցու, դատավորների, ընդհանրապես ում ասես սխալներով, մարդկանց մոտ անզորության զգացում ստեղծելով և հուսահատություն սերմանելով։

Սա արվում է նաև, շահարկելով նախկին իշխանությունների հնարավոր վերադարձի հետ կապված վախերը, բնակչության առավել ընչազուրկ խավերի կույր ատելությունը իրենցից հարուստների նկատմամբ, ինչպես նաև շատ ավելի ընդարձակ հանրության սոցիալական արդարության և ժողովրդավարության բնական ձգտումները։

Իրականությունը այն է, որ Փաշինյանի իշխանության երեք տարիները արդեն բերել են համազգային աղետի, իսկ այդ իշխանության ցանկացած ձևով վերարտադրությունը կբերի պետականության վերջնական կործանման։ Ուստի այս Ընտրության առանցքային խնդիրը Փաշինյանի հակապետական իշխանությունից ազատվելն է։ Սակայն դա պետականության վերականգնման նվազագույն անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայմանն է։ Որպեսզի մենք կարողանանք պահպանել, իսկ հեռանկարում զարգացնել մեր պետությունը, անհրաժեշտ է, որ ցանկացած նոր իշխանություն այլևս երբեք չկրկնի որ միայն Փաշինյանի, այլև նրան նախորդած իշխանությունների ճակատագրական սխալները։

Նոր իշխանությունը չպետք է պետությունը կառավարի կոռուպցիայի, կոմպրոմատի կամ պարգևավճարների միջոցով, այլ պետք է կառուցի պետական համակարգ, որը գրավիչ է լավագույն մասնագետների համար։ Այն չպետք է դատախազներին, քննիչներին և դատավորներին օգտագործի քաղաքական պատվերներ թխելու համար, այլ պետք է օրենսդրորեն և գործնականորեն ապահովի նրանց անկախությունը և հաշվետվողականությունը օրենքի առաջ։ Նոր իշխանությունը չպետք է իմիտացնի բանակաշինություն, այլ դրա մեջ ներդնի երկրի լավագույն կարողությունները և կառուցի առաջնակարգ բանակ։

Այն չպետք է նորից վերաձևի տնտեսական դաշտը սեփական կողմնակիցների օգտին, այլ խթանի ազատ մրցակցությունն ու ներդրումները։ Նոր իշխանությունը չպետք է գրպանային օլիգարխների և տեղական իշխանիկների միջոցով կառավարի երկիրը, այլ մշտական երկխոսության մեջ գտնվի ողջ հասարակության հետ։

Նոր իշխանությունը չպետք է կրիմինալ սերիալների միջոցով կառավարելի զանգվածներ բուծի, այլ իրական ներդումներ անի՝ յուրաքանչյուր երեխային առնվազն որակյալ դպրոցական կրթություն և առողջ մանկություն ապահովելու մեջ։ Նոր իշխանությունը պետք է ի վերջո գիտակցի, որ ինքն այլևս սխալվելու իրավունք չունի, և որ իր այդ սխալը ճակատագրական է լինելու բոլորիս համար։ Մենք էլ դա պետք է գիտակցենք, և այլևս ոչ մի իշխանության չվերաբերվենք որպես Փրկչի, լինենք պահանջատեր և հետևողական, միաժամանակ օրինապաշտ և պատասխանատու սեփական երկրի և մեր կատարած ընտրության համար։

Այսօր մենք կանգնած ենք վերջին տասնամյակների մեր առավել ճակատագրական Ընտրության առաջ։ Մեր երկրում շատերը դեռ մոլորված և շփոթված են, և չգիտեն, թե ինչպես այն անել։ Այսօր սակայն, մեզ պետք է վճռականորեն ընտրել Պետությունը և մերժել այն կործանող Քաոսն ու Անարխիան։ Հետո արդեն, նույն վճռականությամբ, մենք կզբաղվենք այդ Պետությունը կարգի բերելով»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}