Քաղաքական 13:32 07/06/2021 Հայաստան

Ռոբերտ Քոչարյան. Դատարկ խոսող մարդու տեսակը չենք, ինչ ասում ենք, անելու ենք

«Չորս ամսում 80 հազար քաղաքացի մեր երկրից մեկնել է, նման ցուցանիշ չի արձանագրվել վերջին 25 տարվա ընթացքում, սա ահազանգ է, և մենք բոլորս ինչ-որ բան պետք է անենք»,- Սյունիքի մարզի Ագարակ համայնքի բնակիչների հետ «Հայաստան» դաշինքի հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:

Նրա խոսքով, մինչ այս քաղաքացիների հետ բազմաթիվ հանդիպումների արդյունքում վեր է հանվել  ժողովրդին հուզող երկու հիմնական հիմնախնդիր

«Առաջինը անվտանգությունն է իր բազմաթիվ բաղադրիչներով։ Այսօր սահմաններն անպաշտպան են, բանակի ողնաշարը ջարդված է, նույնիսկ երկրի ներսում անվտանգ չէ, քանի որ կա հանցագործությունների էական և շեշտակի աճ։ Իսկ երկրորդ խնդիրը տնտեսական է»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը և հավելեց, որ տնտեսությունը գահավիժում է, արձանագրվել է խորը անկում, գործազրկության աճ, աղքատության շեշտակի աճ, որից բխում է արտագաղթի տագնապալի աճը։

«Հայաստան» դաշինիքի առաջնորդը նշեց, պետք է հեռացնալ այն մարդկանց, որոնք երկիրը հասցրել են այս վիճակին, ու պետք է ընտրել այն ուժին, որը կարող է երկիրը դուրս բերել փոսից, հանել ճգնաժամից։

«Մենք առաջարկում ենք մեզ։ Հասկանում ենք, որ կան քաղաքական այլ ուժեր, նոր, հին, նաև բավականին էկզոտիկ ուժեր, բայց դուք եք ընտրելու։ Մնեք դիմում ենք ձեզ և ասում, մենք այն թիմն ենք, որ ունենք փորձ, գիտելիքներ, ապացուցել է, որ կարող է իրավիճակ փոխել։ Եթե դուք ձեր քվեն տաք մեզ, ապա վստահ եղեք, որ գնալու ենք դեպքի ուժեղ Հայաստան։ Այդ շրջադարձը ձեզանից ամեն մեկի ձեռքում է»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահն ու հորդորեց, հունիսի 20-ին վճռական գնալ տեղամաս ու ընտրել թիվ 24 քվեաթերթիկը։

Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը նկատեց, թիվն էլ խորհրդանշական է, քանի որ իրենք պատրաստվում են աշխատել օրը 24 ժամ։

«Հայաստան» դաշինքի առաջնորդն իր նախաձեռնությամբ անդրադարձավ շահարկվող այն հայտարարություններին, թե Քոչարյանը պատրաստվում էր հանձնել Մեղրին։

«Մի հավատացեք բացարձակ ստերին։ Հայրենիքի հողը հանձնողն այս իշխանությունն է. որը իշխանության գալուց անմիջապես հետո սկսել է հետևողականորեն քայքայել մեր երկրի ողնաշարը՝ հայկական բանակը։ Արդյունքում ունեցանք տարածքային մեծ կորուստներ, այսօր ինձ քննադատողները խոսում են Մեղրիի միջանցքի մասին»,- ասաց նա։

ՀՀ երկրորդ նախագահն ասաց՝ կողմ է կոմունիկացիաների բացմանը։

«Բայց ինձ մտահոգում է միջանցք բառը, որովհետև ես գիտեմ, թե ինչ են Թուրքիան ու Ադրբեջանը հասկանում ու պատկերացնում միջանցք ասելով։ Սա այն ահազանգն է, որ պետք է ասենք՝ ստոպ, մի հատ եկեք, հասկանանք, թե դուք ինչ ի նկատի ունեք միջանցք ասելով։ Իրենց պատկերացմամբ, դա նշանակում է Հայաստանի սուվերենության սահմանափակում այդ միջանցքի վրա, իրենց ազդեցության լծակների սահմանում, սա անընդունելի է»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը՝ ավելացնելով, որ այս հարցում Թուրքիան ու Ադրբեջանն ունեն հեռահար նպատակներ, որոնք լրջագույն անվտանգային խնդիրներ են առաջացնելու Հայաստանի համար։

Քոչարյանն ասաց՝ անելու են, ինչ խոստանում են, անելու են ժամանակացույցի համաձայն, ունեն ծրագիրը իրականացնելու համար անհրաժեշտ գիտելիք, փորձ, հնարավորություն։

«Մեր ծրագիրը բաց է քննարկումների համար, մենք վստահ ենք, սա այն թիմն է, որն ի վիճակի է իրականացնել իր խոստումը, մենք դատարկ խոսող մարդու տեսակը չենք, ինչ ասում ենք, անելու ենք։ Գիտենք, թե դա ինչպես պետք է անել։ Երևի յուրաքանչյուր իշխանություն ցանկանում է ժողովրդին երջանկացնել, բայց լավ իշխանությունն այն է, որ գիտի, թե դա ինչպես պետք է անել։ Ես ասում եմ՝ մենք գիտենք, թե ինչպես անել»,- խոսքն ամփոփեց նա։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:48
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-12 աստիճանով, այնուհետև նույնքանով կնվազի
 Մայրաքաղաքում հունվարի 18-ին, 20-ի ցերեկը, 21-ին, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:  Հունվարի 19-ին, 20-ի գիշերը և առավոտյան...
Աղբյուր` Panorama.am
20:30
Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը՝ դահուկավազքի Հայաստանի չեմպիոններ
Աշոցքում հունվարի 13-15-ը կայացել է Հայաստանի դահուկավազքի բաց առաջնությունը, որին ավելի քան 30 դահուկորդ է մասնակցել: Ի դեպ, այս առաջնությանը...
Աղբյուր` Panorama.am
20:25
Վիեննայում քննարկվել են Հայաստան-Թուրքիա կարգավորման ուղղությամբ ընթացող գործընթացների մանրամասները
Հունվարի 14-16-ը Վիեննայում ՀՀ ԱԳ նախարարի և ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի գլխավորությամբ տեղի է ունեցել եվրոպական երկրներում և մի շարք...
Աղբյուր` Panorama.am
20:21
Ժիրայր Մարգարյանը տեղափոխվել է Ուկրաինա
1.5 տարի «Արարատում» հանդես գալուց հետո Ժիրայր Մարգարյանը տեղափոխվում է ուկրաինական «Վերես»։ Ինչպես տեղեկացնում է...
Աղբյուր` Panorama.am
20:18
Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ հունվարի 16-ին 75 տարեկանում կյանքից հեռացել է...
Աղբյուր` Panorama.am
20:12
Կրթության ավարտական վկայականները և ատեստատները կլինեն թվային
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կրթության պետական նմուշի ավարտական փաստաթղթերի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Թուրքիայի արտաքին կարճաժամկետ պարտքը հասել է 124 մլրդ դոլարի
2021 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ Թուրքիայի կարճաժամկետ արտաքին պարտքի չափն աճել է 8.6 տոկոսով՝ հասնելով 124.1 միլիարդ դոլարի։...
Աղբյուր` Panorama.am
19:51
ՊԱՀՀ-ում մեկնարկել է «Զորամիավոր ումների կառավարում» վերապատրաստման դասընթացի կրթական ծրագիրը
Հունվարի 17-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մեկնարկել է ՀՀ ԶՈՒ-ի օպերատիվ օղակի սպայական կազմի համար նախատեսված...
Աղբյուր` Panorama.am
19:42
ՏԿԵՆ թաքցրել է գազի փաստացի թանկացման մասին տեղեկատվությունը
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն անդրադարձել է գազի թանկացմանը, նշելով․...
Աղբյուր` Panorama.am
19:33
Երբեք, երբեք մի համեմատեք Գերմանիա-Իսրայել ու Հայաստան-Թուրքիա հարաբերությունները․ Էլիբեգովա
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբեք, երբեք մի համեմատեք Գերմանիա-Իսրայել ու Հայաստան-Թուրքիա...
Աղբյուր` Panorama.am
19:23
Վարանդայում որոնումներն արդյունք չեն տվել
2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական...
Աղբյուր` Panorama.am
19:12
Քնչական կոմիտեն որոնում է տեսագրության մեջ պատկերված անձին
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում...
Աղբյուր` Panorama.am
19:02
Քննարկվել են ԵԱՏՄ քաղաքացիների պատվաստման վկայականների փոխճանաչմանն առնչվող հարցեր
Ընդգծվել է COVID-19-ի հակազդմանն ուղղված միասնական ու համաձայնեցված գործողությունների անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ նոր սահմանափակումների մասին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հայտարարություն է տարածել  նոր սահմանափակումների վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
18:43
Ակբա. Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2022-2023թթ. անվճար ծրագիրը
Ակբա բանկը, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ, մեկնարկել է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման»...
Աղբյուր` Panorama.am
18:31
Շվեդիայի կառավարությունը հրաժարվել է դրամաշնորհներ տրամադրել ադրբեջանական համայնքային կազմակերպություններին
Շվեդական Blankspot պարբերականում հրապարակվել է շվեդ լրագրող Ռասմուս Քանբեքի հոդվածը, որում նշված է, որ Շվեդիայի կառավարական...
Աղբյուր` Panorama.am
18:26
Թերապևտն հայտնել է այն վիտամինի անվանումը, որը դանդաղեցնում է ծերացումը
Առողջ մաշկը և մազերը, ինչպես նաև ծերացման գործընթացի դանդաղեցումը ապահովում են ռիբոֆլավինը կամ վիտամին B2-ը: «Գազետա ռու»-ի...
Աղբյուր` Panorama.am
18:13
Գոգյան. Վահան Քերոբյանը, հավաքելով 3 միավոր, կիսել է 339-359 տեղերը
Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին նախագահ, ֆիզիկամաթեմատիկական Գիտությունների դոկտոր Սմբատ Գոգյանը, անդրադառնալով էկոնոմիկայի նախարար Վահան...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ուկրաինայի նախկին նախագահ Պորոշենկոյին՝ հայրենիք վերադառնալուց հետո ցանկանում են կալանավորել
Կիևի Պեչերսկի շրջանային դատարանում Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատական նիստը ընդմիջումից հետո...
Աղբյուր` Panorama.am
18:07
Հայաստանում գրանցվել է «Օմիկրոն» շտամի 7 դեպք
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, համագործակցելով Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության...
Աղբյուր` Panorama.am
17:55
Մենք չպետք է հետնահանջ արձանագրենք Հաշվեքննիչ պալատի բարեփոխումներից. Արծվիկ Մինասյան
«Միջազգային համաձայնագրերի կարևոր պահանջներից մեկն այն է, որ մենք չպետք է հետնահանջ արձանագրենք արդեն իսկ ձեռք բերված...
Աղբյուր` Panorama.am
17:50
«Էքսպո 2020 Դուբայ»-ում Հայաստանը հանդես է գալիս «Էթնոթեք» կոնցեպտով
Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Արմեն Սարգսյանն «Էքսպո 2020 Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսների...
Աղբյուր` Panorama.am
17:31
Տորֆավանում տեղի ունեցած դանակահարության մասնակիցը ներկայացել է ոստիկանություն
Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված...
Աղբյուր` Panorama.am
17:25
Աբու Դաբիում նավթատար տանկեր են պայթել,կասկածվում է անօդաչուներով հարձակում
Աբու Դաբիում  նավթատար տանկերի պայթյունի հետևանքով սպանվել են 3 քաղաքացիներ, վիրավորվել՝ ևս 6-ը: Այս մասին, ըստ Region Monitor-ի,...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ավտոճանապարհները՝ ժամը 17.00-ի դրությամբ
Հունվարի 17-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ, Աշոցքի, Վարդենիսի, Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Ստեփանավանի...
Աղբյուր` Panorama.am
17:18
Խաչանովը դուրս է եկել Australian Open-ի երկրորդ շրջան
Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովն Ավստրալիայի Բաց առաջնության առաջին շրջանի խաղում մրցել է ամերիկացի Դենիս Կուդլայի հետ և 3:6,...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդին կալանավորվեց
Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդու կողմից Ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
17:06
Կորոնավիրուսի դեմ սահմանափակումները խոցում է միջին տարիքի մարդկանց. Ակցիա՝ առողջապահության նախարարության դիմաց
«Կորոնավիրուսի  տարածման սկզբում նշվում էր, որ այս վիրուսը հիմնականում խոցում է տարեց մարդկանց։ Այն գործիքակազը, որ կիրառում է...
Աղբյուր` Panorama.am
17:02
Հունաստանը չի պատրաստվում սահմանազատման հարցում զիջումներ անել Թուրքիային
Հունական մամուլում կրկին լուրեր են շրջանառվում այն մասին, որ Աթենքը չի պատրաստվում հրաժարվել ՄԱԿ-ի Ծովային իրավունքի մասին կոնվենցիայով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները ժամանել են Մոսկվա
12:13 14/01/2022

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները ժամանել են Մոսկվա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}