Քաղաքական 20:15 18/06/2021 Հայաստան

Աննա Գրիգորյան. Հունիսի 20-ին ջնջվելու են բոլոր բաժանարար գծերը, պետությունը մեկն է բոլորիս համար

«Այսօր հրապարակում կանգնած են այն մարդիկ, ովքեր Հայաստանին ուզում են վերադարձնել հաղթանակները, հային՝ հաղթողի հոգեբանությունը, Հայաստանի քաղաքացուն՝  արժնապատվությունն ու արդարությունը»,- Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Աննա Գրիգորյանը։

Նա նշեց, հրապարակում կանգնած են մարդիկ, ովքեր իրենց հետ միասին պատրաստ են կառուցել ուժեղ Հայաստան։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բազմաթիվ հայրենակիցներին, որոնք համայնքային հանդիպումներին գալիս էին, իրենց խնդիրներն էին բարձրացնում, լսում էին մեզ։ Թեև այսօր նրանք մեզ հետևում են Սյունիքից, Տավուշից, Հայաստանի մյուս մարզերից, ես զգում եմ, գիտեմ, որ նրանց սիրտը բաբախում է մեզ հետ, այստեղ, հիմա այս հրապարակում»,- ասաց ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Նա ընդգծեց՝ քարոզարշավի ողջ ընթացքում «Հայաստան» դաշինքը խոսել է ուժեղ պետություն կառուցելու իր տեսլականի և ծրագրերի մասին։

«Թույլ տվեք ևս մեկ անգամ ընդգծել, որ «Հայաստան» դաշինքը գալիս է՝ բերելու սահմանային անվտանգություն, արժանապատիվ խաղաղություն, կայունություն, տնտեսական զարգացում և ներքին համերաշխություն։ Գալիս ենք, որպեսզի թշնամին չմտնի մեր տուն, երբ ցանկանա, գալիս ենք, որպեսզի մեր զինվորը կարողանա ցույց տալ իր բազկի ուժը, գալիս ենք, որ մեր երեխաները դպրոցում ստանան որակյալ, ժամանակակից և ազգային արժեքների վրա խարսխված կրթություն։ Գալիս ենք, որպեսզի հայը, աշխարհի որ անկյունում էլ լինի, գլխիկոր չքայլի, ինչպես այսօր, այլ նորից դառնա հաղթանակներ կերտած ժողովրդի զավակ»,- ասաց նա իր ելույթում։

Գրիգորյանը նշեց, որ երեք տարի շարունակ հայ ժողովրդի մեջ  թշնամանք է սերմանվել,  բաժանարար գծեր են անցկացվել՝ այդպիսով կոտրելով թշնամու դեմ պայքարի դիմադրողականությունը։

«Չկան նախկիններ ու ներկաներ, չկան սպիտակներ ու սևեր, չկան հներ ու նորեր, կան մարդիկ, ովքեր պատրաստ են և կարող են ոտքի կանգնեցնել մեր երկիրը, ուղղել մեր ողնաշարը։ Եվ հունիսի 20-ին ջնջվելու են բոլոր բաժանարար գծերը, որովհետև պետությունը մեկն է բոլորիս համար, պատմությունը, որը գրվում է այսօր, պատկանում է մեզ բոլորիս, և հայրենիքը, որի համար իրենց կյանքն են տվել մեր հայորդիները, հայինն է առանց խտրականության ու քաղաքական հայացքների»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ հունիսի 20-ից հետո լինելու է ազգային վերելք, մեկտեղելու են բոլոր ուժերն ու կառուցելու են համերաշխության և ուժեղ Հայաստան։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:39
Թեման համարում եմ փակված․ Արման Թաթոյանն արձագանքել է ՊՆ-ին
ՄԻՊ Արման Թաթոյանն արձագանքում է Պաշտպանության նախարարի հայտարարությանը ՝ գրելով․ «1. Զարմացած եմ, որ Պաշտպանության նախարարը...
Աղբյուր` Panorama.am
19:26
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 20 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել
Ուրբաթ կեսօրին ուժեղ քամու ֆոնին Մոսկվայի երեք օդանավակայաններում՝ «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո»...
Աղբյուր` Panorama.am
19:16
Նույն ոճով բացառապես Ադրբեջանն ու Թուրքիան են արձագանքում ՄԻՊ-ի հայտարարություններին․ Ա․ Վարդևանյան
«Հայաստան» դաշինքի նախաձեռնած «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով կլոր...
Աղբյուր` Panorama.am
19:10
Մեծ իշխան Գեորգի Միխայլովիչ Ռոմանովն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Մեծ իշխան Գեորգի Միխայլովիչ Ռոմանովն իր կնոջ հետ միասին հոկտեմբերի 21-ին այցելել էՀայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ադրբեջանը թաքցնում է գերիների իրական թիվն ու պահման վայրերը.Միրզոյան
Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնյեի գլխավորած...
Աղբյուր` Panorama.am
18:48
Որոշակի բլեֆի բաղադրիչ կա Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններում. Վարդան Ոսկանյան
«Միայն Հայաստանի հզորացմամբ մենք չենք կարողանալու որևէ խնդիր լուծել, քանի որ մեզ զուգահեռ հզորանալու են նաև թշնամիները, քանի որ Թուրքիան և...
Աղբյուր` Panorama.am
18:45
Սխալ է Արցախի շուրջ հակամարտությունը միայն երկու երկրների միջև խնդիր ներկայացնելը. Գևորգ Դանիելյան
«Այս ընթացքում ծագում են իրավիճակային հարցեր և եթե մենք չենք ունենում հիմնարար մոտեցում, ըստ այդմ էլ իրավիճակային խնդիրների վրա շատ...
Աղբյուր` Panorama.am
18:43
Թուրք-ադրբեջանական տանդեմն իր նավթադոլարներով փողախեղդ կանի ՀՀ տնտեսությունը՝ այն դնելով իրենց անդառնալի կախվածության մեջ. Ավետիսյան
«Պատերազմում Հայաստանի իշխանությունների խայտառակ պարտությունից հետո  երկիրը գտնվում է անվտանգային, սոցիալ-տնտեսական ծանր...
Աղբյուր` Panorama.am
18:33
Եղվարդում 5 տարի առաջ հացատան սեփականատիրոջ ձախ աչքին հարվածած տղամարդուն մեղադրանք է առաջադրվել
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իմ և Լիդիանի դատական վեճն ավարտվեց իմ հաղթանակով․ Շիրակ Բունիաթյան
Ամուլսարի պահապանների Շիրակ Բունիաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Մի երկու  ամիս առաջ գրել էի, որ իմ և Լիդիանի դատական վեճն...
Աղբյուր` Panorama.am
18:18
Պետք է կենտրոնանալ ծրագրերի վրա, որոնք թույլ կտան ինչ-որ չափով հողի վրա հարց լուծել. Թևան Պողոսյան
«Այսօր պետք է ավելի կենտրոնանալ առկա կարևոր խնդիրների լուծումներին, քանի որ խնդիրների մեծ մասը հասկանալի են»,-...
Աղբյուր` Panorama.am
18:09
Զորավան համայնքի տարածքում իրականացվել է հողի և ընդերքի ապօրինի արդյունահանում․ ԱԱԾ
ՀՀ ԱԱԾ Կոտայքի մարզային վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
17:58
Արման Մելիքյան. Վերջ կդրվի այստեղ ռուսական ռազմական ներկայությանը
Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը գրում է. «Ներկա պայմաններում ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի կողմից՝ Արցախի անկախության կամ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
17:42
Ո՞վ կփոխարինի Դավիթ Սեդրակյանին
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Դավիթ Սեդրակյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից: Այդ մասին հայտնել է խմբակցության պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
17:24
Նաիրա Զոհրաբյան. Շուշին ինձ համար չի կարող դառնալ փողոց
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով Երևանի փողոցներից մեկը արբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված Շուշի քաղաքի անունով...
Աղբյուր` Panorama.am
17:20
ՀՀ իշխանությունները և Ադրբեջանը զուգահեռաբար վարում են մեզ համար շատ վնասակար քաղաքականություն. Էլիբեգովա
«Հասարակության գիտակից և, հուսով եմ, մեծամասնություն կազմող հատվածի համար հասկանալի է, որ հայատյացությունն Ադրբեջանում ոչ մի տեղ չի կորել,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Միջազգային համաժողով. ինչպե՞ս Հայաստանում զարգացնել օրգանական գյուղատնտեսությունը
Օրգանիկ գյուղատնտեսություն, բնության պահպանություն և աղքատության նվազեցում. Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշխարհին պետք է ցույց տալ, որ հայ ժողովուրդը չի համակերպվել պատերազմի արդյունքների հետ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Երբ խոսում ենք Հայաստանի՝ որպես աշխարհաքաղաքական գործոնի և Արցախի դերակատարության բարձրացման մասին, մեր հիմնական խնդիրը պետք է դառնա...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ադրբեջանն օկուպացրած տարածքներում 18 հազար հա տարածք է ականազերծել
Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված տարածքներում ականազերծվել է 18 302 հա տարածք։  Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այդ աշխատանքները...
Աղբյուր` Panorama.am
17:04
ՊՆ-ՄԻՊ հեռակա բանավեճը շարունակվում է. Հայտարարություններին հեռախոսազրույց է հաջորդել
Պաշտպանության նախարարությունը ևս մեկ հայտարարություն է տարածել՝ արձագանքելով այս անգամ ՄԻՊ-ի՝ ի պատասխան ՊՆ-ի տարածած հայտարարության հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
16:41
Զինվորի մայկա-տրուսիկ չունենալու թիվ մեկ պատասխանատուն ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյանն է եղել. Սայաթ Շիրինյան
«Իշխանությունները նախկին թալանից են խոսում, թե բա՝ ալենսիմոնյանները, մյուսները բանակում սոված էին մնացել, բայց այդ ժամանակ ՊՆ թիկունքի...
Աղբյուր` Panorama.am
16:32
Արմեն Ռուստամյան. Հայաստանն այսօր աշխարհաքաղաքական գծի վրա պահողը Սյունիքն է
«Հայաստանում և Հայաստանից դուրս տեղի են ունենում լուրջ գործընթացներ, և մեր պետական, պաշտոնական քննարկումների համար առանձնացված...
Աղբյուր` Panorama.am
16:29
Լիլիթ Գալստյան. Ադրբեջանում ցնծության մեջ են․ Հայաստանում իրենց պետական շահերի պաշտպանությունը հուսալի ձեռքերում է
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. «Զարմանալի եղբայրական սինխրոնությամբ են աշխատում ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
16:28
620 հազար 400 դեղաչափ «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութ նվեր Հայաստանին. Ավանեսյան
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնում է, որ երեկ ստորագրել են Հայաստանի Հանրապետության, Նորվեգիայի Թագավորության և...
Աղբյուր` Panorama.am
16:25
Ամերիաբանկ. 62.5%-ով ավելի հարկ` նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ
2021 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է: Բանկից մանրամասնում են, որ բանկը պետական բյուջե...
Աղբյուր` Panorama.am
16:20
ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ՝ իրականացված գործարքների վերաբերյալ
Կենտրոնական բանկը հրապարակել է ամփոփ տվյալներ հոկտեմբերի 18-22-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասին։ Ըստ այդ...
Աղբյուր` Panorama.am
16:12
Վիվա-ՄՏՍ. Գնիշիկ բնակավայրում վայրի ծառատեսակներ են տնկվել
Գործընկերություն՝ հանուն բնապահպանության
Աղբյուր` Panorama.am
16:01
Ռյազանի շրջանի գործարանում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի զոհերի թիվը հասել է 16-ի
ՌԴ Ռյազանի մարզում վառոդի արտադրամասում բռնկված պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»...
Աղբյուր` Panorama.am
15:53
«Ո'չ Հայաստանի թրքացմանը և ո'չ Արցախի հայաթափմանը» կարգախոսով ենք գործելու. Սեյրան Օհանյան
«Այսօր Հայաստանն ու Արցախը հայտնվել են այն իրավիկճակում, երբ շարունակական են աշխարհի ուժային կենտրոնների շահերի բախումները մեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը
17:28 09/09/2021

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}