Քաղաքական 09:35 23/06/2021 Հայաստան

Հարութ Սասունյան. «Հայաստանում ժողովուրդն իր խոսքն ասաց, անկախ նրանից՝ համաձայն ենք դրա հետ, թե ոչ»

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները շատ բուռն էին։ Այս ընտրություններում շատ է գրվել ու խոսվել թեկնածուների մասին, թե ով պետք է առաջնորդի Հայաստանը վերջին կործանարար պատերազմի, ժողովրդի անմխիթար վիճակի և Հայաստանի ու Արցախի տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքների լույսի ներքո:

Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ երեք տարի առաջ: Հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը, ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, ջերմորեն ողջունեց նրան՝ արձագանքելով նախկին ղեկավարների հանդեպ ունեցած իրենց հակակրանքին: Սակայն, Փաշինյանը չարդարացրեց ժողովրդի խանդավառ աջակցությունն ու նրա սպասելիքները:

Շատերը հիասթափվել էին նրա անկարող աշխատանքից, ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ դրանից առաջ: Նույնիսկ այդ ժամանակ նախկին ղեկավարների նկատմամբ  հակառակությունն այնքան ուժեղ էր, և նրանց իշխանության վերադառնալու հեռանկարն այնպիսի վախեր էր առաջացրել, որ ընտրողների մեծ մասը կամ չմասնակցեց ընտրություններին կամ քվեարկեց Փաշինյանի օգտին: Զարմանալի էր ոչ այնքան Փաշինյանի համոզիչ հաղթանակը, որը հավաքեց ձայների գրեթե 54 տոկոսը, այլ այն, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը կարողացավ հավաքել ձայների 21 տոկոսը:

Այնուամենայնիվ, Հայաստանում մարդիկ իրենց խոսքն ասացին։ Մենք պետք է հարգենք նրանց ընտրությունը անկախ նրանից՝ համաձայն ենք նրանց հետ, թե ոչ: Սփյուռքահայերը իրավունք չունեն քվեարկել Հայաստանում անցկացվող ընտրություններում:  Նույնիսկ Հայաստանի քաղաքացիները, որոնք ապրում են երկրից դուրս, չեն կարող քվեարկել, եթե ընտրությունների օրը չեն վերադարձել տուն: Այսպիսով, սա Հայաստանի հողում ապրողների ընտրությունն է։

Նրանք իրավամբ կկրեն իրենց ընտրության անմիջական ազդեցությունը՝ լավ, թե վատ: Իմ կարծիքով, Փաշինյանը չունի կարողություն՝ բազում խնդիրներ ունեցող երկիրը կառավարելու համար։ Լուծումներ գտնելու փոխարեն, նա, ցավոք, ավելի է վատթարացրել իրավիճակը՝ իր և իր խորհրդականների ու նախարարների ապաշնորհությամբ:

Ցավոք, քարոզարշավի ընթացքում հնչեցին բազմաթիվ բռնություն հրահրող, նողկալի, ատելություն և վիրավորանք պարունակող խոսքեր, հատկապես Փաշինյանի կողմից։ Անհավատալի էր, որ քարոզարշավի ընթացքում նա մուրճ էր թափ տալիս և սպառնում ընտրություններից հետո այն օգտագործել իր մրցակիցների դեմ: Փաշինյանը բազմիցս սպառնացել է նրանց «փռել ասֆալտին և ծեփել պատերին»… Սրանք խոսքեր են, որ իրեն հարգող ոչ մի ղեկավար չպետք է օգտագործի իր ժողովրդին դիմելիս, անկախ նրանից սատարում են նրան, թե ոչ:

Փաշինյանը նաև ժողովրդին ասաց, որ նախկինում իր նկարագրած «թավշյա հեղափոխությունը» կվերածի «պողպատե հեղափոխության»: Ինձ համար զարմանալի է, որ մի մարդ, որը իշխանության է եկել հանդուրժողականություն և ժողովրդավարական սկզբունքներ քարոզելով, վերածվել է բռնապետի և սպառնում է բռնություն գործադրել իր քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ: Նման թշնամական լեզուն ավելի տեղին է օգտագործել Հայաստանի արտաքին թշնամիների դեմ:

Ես միայն հույս ունեմ, որ մեր թշնամիների բռնությունից տառապելուց հետո, հայերը չեն դիմի միմյանց նկատմամբ բռնությունների`քաղաքական տարաձայնությունների պատճառով: Պետք է լինի քաղաքակիրթ խոսակցություն և կարծիքների քաղաքավարի արտահայտում:

Մյուս տարօրինակ երևույթը, որին մենք ականատես եղանք՝ ընտրություններից առաջ կառավարության հայտարարությունն էր քվեարկելու իրավունք ունեցող 2 578 678 քաղաքացիների վերաբերյալ: Սա շատ տարօրինակ ցուցանիշ է՝ հաշվի առնելով այն փաստը, որ երկրի բնակչությունը կազմում է շուրջ 2.9 միլիոն մարդ: Եթե հանենք մինչև 18 տարեկան երիտասարդների թվաքանակը (700 հազար), որոնք չեն կարող քվեարկել, ապա ընտրելու իրավունք ունեցողների թիվը պետք է լինի շատ ավելի քիչ, քան հայտարարված թիվը: Միակ ճիշտ բացատրությունն այն է, որ հարյուր հազարավոր հայեր, որոնք տարիներ առաջ մշտապես լքել են երկիրը, դեռ գրանցված են որպես քվեարկող:

Ընտրելու իրավունք ունեցողների թվի ուռճացված լինելու պատճառով է ընտրությունների արդյունքների սխալ ցուցանիշը, որ քվեարկությանը մասնակցել է նրանց 50 տոկոսից մի փոքր պակաս: Ժամանակն է, որ կառավարությունը թարմացնի իր ընտրացուցակները`վերացնելու համար երկրից ընդմիշտ հեռացած մարդկանց մեծ թվաքանակը: Քանի որ ընտրողները պետք է ունենան տնային հասցե, նրանք, ովքեր հեռացել են երկրից, չպետք է այլևս իրավունք  ունենան քվեարկելու: Ավելին, ընտրացուցակների մաքրումը կվերացնի ընտրակեղծիքները, քանի որ տեղացիները չեն կարողանա քվեարկել երկրից հեռացածների օգտին, ինչպես դա տեղի է ունեցել նախկինում:

Ինչպես և սպասվում էր, եղան ձայներ կեղծելու բազմաթիվ մեղադրանքներ, որի արդյունքում պարտվող կուսակցությունները հրաժարվեցին ճանաչել ընտրությունների արդյունքները: Որևէ եզրակացություն անելուց առաջ պետք է սպասել դատարանների որոշմանը:

Փաշինյանի հակառակորդները նրան հորդորում էին թողնել պաշտոնը և թույլ չտալ, որ իր կառավարությունը վերահսկի ընտրությունները՝ վախենալով ընտրական գործընթացի վրա անտեղի ազդեցությունից: Այնուամենայնիվ, Փաշինյանը հրաժարվեց դա անել և մնաց որպես վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար: Դրա հետևանքով նա երկու լուրջ խախտում թույլ տվեց նույնիսկ նախքան քվեարկությունը։ Նա քարոզչություն սկսեց քարոզարշավի օրինական սկզբից մի քանի շաբաթ առաջ և իր նախընտրական արշավների ժամանակ օգտագործեց կառավարության ռեսուրսները, ինչը նույնպես անօրինական է:

Ընտրություններից առաջ խիստ պառակտված ժողովուրդն էլ ավելի բաժանվեց ընտրություններից հետո: Իրարահաջորդ ընտրությունները երկրում ժողովրդավարությունը խթանելու փոխարեն` երկրում ավելի մեծ անկայունություն են առաջացրել` էլ ավելի հեռացնելով Հայաստանը ժողովրդավարական երկրի որևէ նմանությունից:

Հայերի մեջ այնքան ատելություն կա, որ պետք չէ մտահոգվել Հայաստանի թշնամիներից: Ցավոք, հայերը դարձել են իրենց ամենավատ թշնամին: Բոլոր հայերը պարտավոր են, անկախ իրենց քաղաքական նախասիրություններից, նվազեցնել թշնամանքի աստիճանը, հատկապես սոցիալական լրատվամիջոցներում, և սովորել արտահայտել իրենց տարաձայնությունները՝ առանց կոպիտ ու թշնամական լինելու:

Երկրի ղեկավարի պարտականությունն է հանդուրժողականության օրինակ ծառայել և խրախուսել բոլորին միմյանց նկատմամբ ավելի քաղաքակիրթ լինել, այլ ոչ թե կրքեր բորբոքել և սպառնալից լեզու օգտագործել: Ի վերջո, մենք բոլորս մեկ ազգի զավակներ ենք, և մեր հավաքական շահերը ու ազգի գոյատևումը պետք է վեր դասենք ցանկացած այլ խնդրից:
Այժմ, երբ երկու խորհրդարանական ընդդիմադիր խմբերը պատրաստվում են զբաղեցնել Հայաստանի խորհրդարանի տեղերի մեկ երրորդը, քննարկումներն ու վեճերը, որքան էլ սուր լինեն, պետք է փողոցից տեղափոխվեն օրենսդիր մարմնի դահլիճներ:

Վերջապես, անկախ նրանից, թե ում ենք սատարել ընտրություններում, մենք չպետք է մոռանանք այն փաստի մասին, որ մարդիկ Հայաստանում և Արցախում գտնվում են աղետալի վիճակում, հատկապես վերջին պատերազմից հետո, և մենք պետք է ամեն ինչ անենք նրանց աջակցելու համար: Մենք պետք է նաև փորձենք օգնել մեր ղեկավարներին, նույնիսկ եթե համաձայն չենք նրանց հետ: Հուսով եմ, որ Հայաստանի ղեկավարներն իրենց հերթին կընդունեն մեր պարզած ձեռքը և պատրաստ կլինեն լսել իրենց առաջարկված խորհուրդը: Մեր ժողովրդին մաղթում ենք ամենայն բարիք և խոստանում, որ մեր ուժերի ներածին չափով ամեն ինչ կանենք նրանց աջակցելու համար, որպեսզի չկարծեն, թե իրենց թողել ենք բախտի քմահաճույքին»։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:55
Արամ Ա-ն՝ Էրդողանին. Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը
«Պարոն նախագահ, որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները. Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը։...
Աղբյուր` Panorama.am
11:35
Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան
«Ցեղասապանությունն այսօր միայն պատմական արարք չէ, անպայման պետք է ճանաչվի»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
11:32
Ռուբեն Վարդանյանի որդու ահազանգը. Այդ հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
11:24
Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
Համլետ Վիրաբյանի ընտանիքը սեփական մաշկի վրա է զգացել Ցեղասպանության հետևանքները, առաջին ձեռքից՝ ականատես տատից լսել Օսմանյան Թուրքիայի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է. «Երեկ, երբ Գյումրիից շարժվեցի Երևան Հայաստանի քարտեզն այլ էր, հասա Երևան փոխվեց, ավելի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ԱԳՆ. 2020-2023թթ. մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին
150 հազարից ավելի հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց
Աղբյուր` Panorama.am
11:15
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Առաջնորդներին պախարակելու՝ մեր...
Աղբյուր` Panorama.am
10:35
Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
«Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
«Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում»:
Աղբյուր` Panorama.am
09:22
Ապրիլի 24-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 25-ին որոշիչ օր է լինելու շուրջ 2.5 տարի կալանքի տակ գտնվող, «Մամիկոն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Իշխանությունը, ավելի կոնկրետ՝ վարչապետի աշխատակազմը, 24 մլն 281 հազար դրամ արժողությամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները,...
Աղբյուր` Panorama.am
09:02
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով
Աղբյուր` Panorama.am
08:59
Սասունյան. Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա նույնքան ապաշնորհ ստորադասներն ամիսներ շարունակ հակահայկական հայտարարություններ էին անում։ Սկզբում նա նսեմացրեց...
Աղբյուր` Panorama.am
08:47
Քաղաքագետ. Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին
«Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին»,-կարծում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
08:34
Առնո Բաբաջանյանի անվան քոլեջի կամերային նվագախումբը կկատարի Կոմիտաս վարդապետի Պատարագը
Պատարագի փոխադրումը կամերային նվագախմբի համար Վազգեն Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսի ցանկությամբ իրագործել է Զարեհ Սահակյանցը շուրջ կես դար առաջ։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
11:35 24/04/2024

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}