Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ այս կիսամյակում 70.000-ից ավելի անձը հաստատող փաստաթուղթ է տպագրվել. Զոհրաբյան
Փաստաբանների պալատի նախագահ, արտահերթ ընտրություններին մասնակցած «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ցուցակը գլխավորած Արա Զոհրաբյանը գրում է.
«ՀՀ ոստիկանությունից ստացված պաշտոնական գրության համաձայն՝ 2021թ. հունվարի 1-ից մինչև հունիսի 20-ը տպագրվել են թվով 238.912 անձը հաստատող փաստաթուղթ (անձնագրեր, նույնականացման քարտեր):
Նախորդ տարվա մեկ կիսամյակի համեմատությամբ այս կիսամյակում 70.000-ից ավելի անձը հաստատող փաստաթղթեր է տպագրվել:
Կրկնաքվեարկության վարկած
Տպագրվում է Հայաստանից երկար ժամանակ բացակայող X-ի տվյալներով Y-ի լուսանկարով անձնագիր:
Y-ն ընտրում է X-ի փոխարեն, իսկ համապատասխան սարքը կտրոնն առանց լուսանկարի է տպագրում՝ հետքերը կոծկելու համար (Տես օրինակ՝ կից տեսանյութը): Մատնահետքերի մասը շրջանցվում է հատուկ ծրագրով:
Կրկնաքվեարկությունները բացահայտելու համար կարելի է ստուգել, թե ընտրությանը մասնակցած 1.282.411 քաղաքացիներից յուրաքանչյուրը վերջին անգամ երբ է հատել (մեկնել) Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և երբ է վերադարձել»։
Հարակից հրապարակումներ`
- Երեք ընտրատեղամասում վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ-ի ձայներն ավելացել են 20-ով
- Այսօր ԿԸՀ-ի վերահաշվարկի արդյունքում «Հայաստան» դաշինքի ձայներն ավելացել են 744-ով
- Ռոբերտ Հայրապետյան. Վանաձորի 23/47 տեղամասում վերահաշվարկի արդյունքում «Հայատան»-ի ձայներն ավելացել են 10 անգամ
- 70-ից ավելի ընտրատեղամասերում վերահաշվարկ տեղի կունենա. ԿԸՀ
- ԱՊՀ առաքելությունը լուրջ խախտումներ չի արձանագրել Հայաստանի ընտրություններում
- ՊՆ. Զինծառայողների քվեարկության հետ կապված խախտումներ չեն արձանագրվել
- Ընտրությունների վերահսկման կոմիտեն խախտումների վերաբերյալ ստացել է 100-ից ավելի ահազանգեր
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ