Սոֆյա Հովսեփյան. Զինծառայողներին տրամադրել առողջապահական ապահովագրություն
ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրում է.
«2020թ-ի արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած և այս պահին իրենց ծառայությունը շարունակող ժամկետային զինծառայողներին, ինչպես նաև պատերազմին մասնակցած և արդեն ծառայությունն ավարտած զինծառայողներին առողջապահական ապահովագրություն տրամադրելու առաջարկով դիմել էի ՀՀ կառավարությանը, պատասխան էր ստացվել, որ կարգավորումն ընթացքի մեջ է:
Այսօր կրկին դիմել եմ ՀՀ կառավարություն, որպեսզի ընթացքի վերաբերյալ տեղեկություն տրամադրվի»։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան