07.07.2021. Կորոնավիրուսի 140 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1 մարդ
Հայաստանում երեկ կատարվել է 6086 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 140 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 53 մարդ, մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 1 մարդ:
ԱՆ ներկայացրած տվյալներով, հուլիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225 801 դեպք, որոնցից 217 303 -ն` առողջացած, 4531-ը` մահվան ելքով:
Մահվան ևս 1101 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5632 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2866 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 215 373 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 06.07.2021. Գրանցվել է կորոնավիրուսի 55 նոր դեպք, 3 մարդ մահացել է
- 05.07.2021. Կորոնավիրուսի 53 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ
- 03.07.2021. Գրանցվել է կորոնավիրուսի 125 նոր դեպք, երեք մարդ մահացել է
- 02.07.2021. Կորոնավիրուսի 118 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ