Քաղաքական 09:06 08/07/2021

Հայաստան-Հնդկաստան համագործակցությունը՝ որպես թուրք-ադրբեջանական տանդեմին հակազդելու գրավական .հոդված հնդկական պարբերականում

Միջազգային հարաբերությունների փորձագետ Նվարդ Չալիկյանը և դոկտորանտ Պոլ Անտոնոպուլոսը հրապարակել են հոդված հնդկական Chanakya Forum  կենտրոնի կայքում՝ ուսումնասիրելով հայ-հնդկական գործընկերության հեռանկարները Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական նոր իրողությունների համատեքստում: Հեղինակները գտնում են, որ Հնդկաստանը և Հայաստանը բնական դաշնակիցներ են, քանի որ թուրք-ադրբեջանական ծավալապաշտությունը դեմ է երկուսի շահերին։ Հեղինակները հատկապես կարևորում են Նոր Դելիի «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագիրը (որը նախատեսում է Իրանը և Հնդկական օվկիանոսը միացնել Եվրոպայի հետ) և Հնդկաստանի՝ Հայաստանը այդ նախագծում ընդգրկելու մտադրությունը։ Ըստ նրանց՝ Հայաստանի Սյունիքի մարզում հյուսիս-հարավ տնտեսական միջանցքի, այլ ոչ թե արևելքից արևմուտք թուրք-ադրբեջանական միջանցքի ստեղծումը, կարող է վերջ դնել Սյունիքի մարզը Հայաստանից օտարելու թուրք-ադրբեջանական հավակնություններին և զարգացման մեծ հեռանկարներ բացել Հայաստանի առաջ։

Ստորև ներկայացնում ենք ամբողջական հոդվածի հայերեն թարգմանությունը։   

 ․․․

Հետ-պատերազմյան իրադրությունը և թուրք-ադրբեջանական նկրտումները Հարավային կովկասում

Լեռնային Ղարաբաղի պատերազմում Ադրբեջանի «հաղթանակը» կարևոր աշխարհաքաղաքական հաղթանակ էր Թուրքիայի համար, որը Էրդողանը որակեց որպես քայլ Թուրքիայի՝ «աշխարհակարգում իր արժանի տեղը» գտնելու ճանապարհին։ Սա վերաբերում էր ոչ միայն հայկական խնդրին, այլ նաև Ադրբեջանի վրա Թուրքիայի ավելի մեծ ազդեցությանը: Թուրքիան հսկայական շահույթներ ունեցավ Ադրբեջանին զենք վաճառելուց, այն նաև հաստատեց աննախադեպ ներկայություն Ադրբեջանում ՝ դառնալով կարևոր դերակատար հետխորհրդային Հարավային Կովկասում, որտեղ նա տարածաշրջանային դերակատար չի եղել նախկինում:  

Թուրքիայի ավելի մեծ ներկայությունը Հարավային Կովկասում իր հերթին կամրապնդի Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան դաշինքը և նրանց ընդհանուր հավակնությունները: Հիշեցնենք, որ Պակիստանի ռազմական աջակցությունը Ադրբեջանին էական դեր է խաղացել 2020-ի պատերազմում Ադրբեջանի հաղթանակի մեջ: Բացի պաշտոնական աջակցությունից, Պակիստանը Թուրքիային օգնել է նաև վարձկաններին Արցախ տեղափոխել։ Կասկած չկա, որ Պակիստանը կաջակցի Հայաստանի միջով «միջանցքի» բացմանը, հատկապես որ հունվարի 13-ին այդ երեք երկրները իրենց արտգործնախարարների միջոցով հայտարարեցին, որ նրանք ուժերը կհամախմբեն՝  աջակցելու միմյանց տարածքային ընդլայնման հավակնություններին:  

Եթե ​​Թուրքիային և Ադրբեջանին հաջողվի ցամաքային կապ հաստատել Հայաստանի տարածքով, դա Թուրքիայի համար ուղիղ ելք կբացի դեպի գազով և նավթով հարուստ Կասպից ծով, որտեղ նա ցանկանում է ներգրավվել գազի հանքավայրի մշակման մեջ՝ Չինաստանի հետ համատեղ: Ըստ Էմիլ Ավդալյանիի, Թուրքիան կարող է օգտագործել Ադրբեջանի աշխարհագրական դիրքը որպես միջոց ՝ Կենտրոնական Ասիա հասնելու, տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոխկապակցվածությունը խախտելու, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի թյուրքական պետությունների հետ (որտեղ նա արդեն հաստատել է իր ազդեցությունը) իր տնտեսական, էներգետիկ և անվտանգային համագործակցությունը խորացնելու համար։

Այդ «միջանցքը», ի թիվս այլ գործոնների, կդյուրացնի նաև զենքի և վարձկանների տեղափոխումը դեպի Կենտրոնական և Հարավային Ասիա, որոնք այդ թվում կարող է օգտագործել Պակիստանը Հնդկաստանի դեմ Քաշմիրում: Երկարաժամկետ հեռանկարում Թուրքիայի մուտքը Կենտրոնական Ասիա թույլ կտա նրան իր ազդեցությունն աննախադեպ ծավալների հասցնել, ինչը սպառնում է Հնդկաստանի ազգային անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը:

Հաշվի առնելով Թուրքիայի, Չինաստանի և Ռուսաստանի մրցակցությունը Կենտրոնական Ասիայում գերիշխանություն հաստատելու համար՝ այս ուժերի ռազմական և տնտեսական ներկայությունը տարածաշրջանում կսահմանափակի Հնդկաստանի ենթակառուցվածքային նախագծերի ընդլայնումը դեպի հյուսիս, եթե Հնդկաստանը այս խաղում ավելի մեծ դերակատարություն չտանձնի։

Այսպիսով, Հնդկաստանի շահերից է բխում օգնել Հայաստանին կանխել թուրք-ադրբեջանական առաջխաղացումը դեպի իր տարածք և հետագայում դեպի Կենտրոնական Ասիա:

Ինչպես Հնդկաստանը և Հայաստանը կարող են հավասարակշռել Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան առանցքը

Հնդկաստանը ունի հսկայական տնտեսական և ռազմական հզորություն, իսկ Հայաստանը ունի կարևոր աշխարհառազմավարական դիրք՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Իրանի միջև: Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է։ Այն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է և Իրանին սահմանակից Եվրասիական տնտեսական միության միակ անդամն է: Սա Հնդկաստանի համար կարևոր է, եթե այն նպատակ ունի սերտ կապեր հաստատել Եվրասիայի և Իրանի հետ: Հայաստանը նաև լավ հարաբերություններ ունի Եվրամիության և ԱՄՆ-ի, ինչպես նաև ավանդաբար պաշտպանում է Հնդկաստանի դիրքորոշումը Ջամու և Քաշմիրի հարցում: Հայաստանի ռազմավարական նպատակն է հակազդել թուրք-ադրբեջանական սպառնալիքին, ինչպես նաև զարգացնել իր պետականությունը՝ հնարավորինս անկախ իր թշնամի հարևաններից և իր դաշնակիցների հետ համագործակցելով։

Հնդկաստանն ու Հայաստանը բնական դաշնակիցներ են և ունեն ընդհանուր շահերից բխող  համագործակցության հսկայական չօգտագործված ներուժ: Հայաստանը Հնդկաստանի հետ ունի առանց վիզայի ռեժիմ, և Հնդկաստանի մեծ թվով քաղաքացիներ այցելում են Հայաստան ՝ սովորելու և աշխատելու համար: Կա նաև համագործակցության զարգացման ներուժ ենթակառուցվածքային նախագծերում, ռազմական, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում:

Վերջերս Պակիստան-Ադրբեջան-Թուրքիա առանցքը դրդեց Հնդկաստանին մեծացնել իր հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ: Կարևոր իրադարձություն էր, երբ Հնդկաստանը Իրանում իր դեսպանի շուրթերով հայտարարեց, որ Նյու Դելին «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC)շրջանակներում մտադիր է Իրանի հարավ-արևելյան Չաբահար նավահանգիստը և Հնդկական օվկիանոսը Եվրասիային և Հելսինկիին միացնել Հայաստանի տարածքով, այլ ոչ թե Ադրբեջանի տարածքով, ինչպես նախապես ծրագրված էր: Իրականանալու դեպքում այս ծրագիրը կարող է տարածաշրջանում հօգուտ Հայաստանի լուրջ փոփոխություն առաջ բերել` սցենար, որը ռազմավարական առումով կարևոր է նաև Իրանի համար, քանի որ վերջինիս շահերը համընկնում են Հայաստանի շահերի հետ:

«Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը և Իրանը

«Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը խոշոր տնտեսական նախագիծ է, որը նախաձեռնել են 2000 թվականին Ռուսաստանն ու Հնդկաստանը, ապա նաև Իրանը: Դա 7,200 կմ երկարությամբ բազմաֆունկցիոնալ ճանապարհ է, որը բաղկացած է երկաթուղային, ճանապարհային և ջրային երթուղիներից։  Միջանցքի նպատակն է կրճատել բեռնափոխադրումների ծախսերն ու ժամանակը, ինչպես նաև խթանել առևտուրը Ռուսաստանի, Իրանի, Կենտրոնական Ասիայի, Հնդկաստանի և Եվրոպայի միջև: Այս ուղին 30 տոկոսով ավելի էժան է և 40 տոկոսով ավելի կարճ, քան ընթացիկ երթուղին: Այն նաև խոստանում է Հնդկաստանին ավելի արագ և արդյունավետ մուտք ապահովել Կենտրոնական Ասիա և Եվրոպա:

Հայաստանն ու Իրանը ունեն բարեկամական հարաբերություններ և ընդհանուր ռազմավարական ու աշխարհաքաղաքական շահեր տարածաշրջանում: Նրանք օգնում են միմյանց խուսափել մեկուսացումից: Հիմնականում շիական Իրանը մրցակցում է նաև Թուրքիայի հետ տարածաշրջանում և մահմեդական աշխարհում գերակայություն ձեռք բերելու համար: Թեև Իրանը խուսափում էր Արցախյան հակամարտության մեջ պաշտպանել որևէ կողմի, նա հստակ հայտարարեց, որ դեմ է Իրան-Հայաստան սահմանի ցանկացած փոփոխությանը, և ասաց, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է իր համար:  

Հետևաբար, ցանկացած թուրք-ադրբեջանական «միջանցք», որը կարող է անցնել Հայաստանի հետ սահմանի երկայնքով և որը նպատակ ունի Ադրբեջանի կամ Թուրքիայի տարածքներն ու աղդեցությունը, կհակադրվի Իրանի կողմից, քանի որ դա կխաթարի Իրանի հյուսիսային սահմանի անվտանգությունը և իր ճանապարհը դեպի Եվրոպա: Այս և այլ պատճառներով Իրանը ակտիվ քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ սերտ կապեր հաստատելու ուղղությամբ, հատկապես ենթակառուցվածքների և տրանսպորտային հաղորդակցման նախագծերի զարգացման գործում, ինչպիսիք են Պարսից ծոց-Սևծովյան միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքը (դրանում ներգրավված են Հայաստանը, Իրանը, Վրաստանը, Բուլղարիան և Հունաստան) և Հյուսիսային հարավային տրանսպորտային միջանցքը:

«Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը միացնում է Հնդկաստանի Մումբայը Իրանի երկաթուղային և մայրուղային ցանցին՝ Բանդար Աբբաս նավահանգստով, որը հանդիսանում է Պարսից ծոցի տարածաշրջանի հիմնական դարպասներից մեկը: Միջանցքը պետք է անցնի նաև Չաբահար նավահանգստով՝ Օմանի ծոցով, որը Իրանին տալիս է ուղղակի մուտք դեպի Հնդկական օվկիանոս: Հնդկաստանն արդեն իսկ խոշոր ներդրումներ է կատարել Չաբահարում և նախատեսում է այն դարձնել տարածաշրջանի ամենահզոր նավահանգիստը: Չաբահարը Հնդկաստանին տալիս է ջրային և ցամաքային ելք դեպի Աֆղանստան և Կենտրոնական Ասիա և նպաստում է տարածաշրջանում ծովային տարանցիկ երթևեկության զարգացմանը: Չաբահարը Հնդկաստանը մերձեցնում է Իրանին՝ շրջանցելով Պակիստանը, ինչը շատ կարևոր է Հնդկաստանի համար։  

Չաբահար նավահանգիստը ազատված է ամերիկյան պատժամիջոցներից, այն նաև շատ մոտ է գնտվում Պակիստանի Գվադար նավահանգստին, որտեղ մեծ ներդրումներ է արել Չինաստանը և որը ծառայում է որպես Չինաստան-Պակիստան տնտեսական միջանցքի (CPEC) հանգույց: Քանի որ Հնդկաստանը դիտարկում է Չինաստանի ներդրումները Գվադարում որպես Չինաստանի կողմից Հնդկաստանի «ռազմավարական օղակման» քաղաքականության մի մաս, ապա ներդրումներ կատարելով Չաբահարում, Հնդկաստանը նպատակ ունի դուրս թողնել Գվադարին մրցակցությունից և կտրել Պակիստանի արհեստական ​​ճանապարհը, որը Աֆղանստանն ու Կենտրոնական Ասիան կապում է Հնդկական օվկիանոսի հետ։ Այդպիսով Հնդկաստանը մարտահրավեր է նետում Կենտրոնական Ասիա Չինաստանի ներթափանցմանը:  

Հայաստանը «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագրում ներառելու կարևորությունը

Հայաստանը կառուցում է իր սեփական «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքը, որն անցնում է Իրանի հարավային սահմանից մինչև Վրաստանի հյուսիսային սահմանը: Այս շատ կարևոր ռազմավարական ճանապարհի կառուցումը կապահովի ավելի հեշտ երթևեկություն Հայաստանի հարավային սահմանից դեպի հյուսիս գտնվող վրացական սահման և հետագայում դեպի Վրաստանի Սևծովյան նավահանգիստներ: Դա թույլ կտա ուղևորափոխադրումներ իրականացնել եվրոպական չափանիշներին համապատասխան: Ծրագրի գնահատված արժեքը 1.5 միլիարդ դոլար է, և խոշոր ներդրողներ, ինչպիսիք են Ասիական զարգացման բանկը (ADB), Եվրոպական ներդրումային բանկը (EIB) և Եվրասիական զարգացման բանկը (EDB), պայմանագրեր ունեն շինարարությունը ֆինանսավորելու համար: Բայց մայրուղու կառուցումը ավարտին հասցնելու համար պահանջվում են հավելյալ ներդրումներ։

Հնդկական ընկերությունները նույնպես կարող են որպես ներդրող հանդես գալ տարածաշրջանային այս խոշոր նախագծում: Հնդկաստանի կողմից Հայաստանը «Հյուսիս-հարավ» միջանցքում  ընդգրկելու մասին հայտարարությունը Հայաստանում մեծ ոգևորությամբ ընդունվեց և դիտարկվեց որպես իր տնտեսությունը, անվտանգությունն ու աշխարհաքաղաքական դիրքն ամրապնդելու հնարավորություն: Ներգրավվելով այս ծրագրի մեջ՝ Հայաստանը կմիացնի Իրանի Չաբահար նավահանգիստը Եվրոպայի հետ (մինչև Սկանդինավիա), իսկ Հունաստանը ՝ Սև ծովով և Բուլղարիայով: Դա կդարձնի Հայաստանը միջազգային առևտրային ուղիների դերակատար և հնարավորություն կտա ներգրավել օտարերկրյա ներդրումներ իր ճանապարհային և երկաթուղային նախագծերում:

Չաբահարի կապը Հայաստանի հետ ոչ միայն թույլ կտա հնդկական արտադրանքին հասնել եվրոպական շուկաներ, այլև կբարձրացնի նավահանգստի աշխարհաքաղաքական արժեքը՝ թույլ տալով, որ այն օգտագործվի նաև Թուրքիայի և տարածաշրջանում նրա գերիշխանություն հաստատելու փորձերի դեմ։ Հայաստանի Սյունիքի մարզում հյուսիս-հարավ տնտեսական միջանցքի, այլ ոչ թե արևելքից արևմուտք թուրք-ադրբեջանական միջանցքի ստեղծումը, կարող է վերջ դնել Սյունիքի մարզը Հայաստանից օտարելու թուրք-ադրբեջանական հավակնություններին: Այդ դեպքում թե՛ Իրանը, և թե՛ Հնդկաստանը լրացուցիչ շահագրգռվածություն կունենան պաշտպանելու այս տարածաշրջանը թուրք-ադրբեջանական նկրտումներից:

Հայաստանը ներառելով դեպի Եվրոպա տանող առևտրային այս նոր միջանցքում ՝ Նյու Դելին նաև ցույց կտա, որ ինքը ոչ միայն հետաքրքրված է իր անմիջական հարևանությամբ գտնվող տարածաշրջանում, այլ պաշտպանում է իր ազգային անվտանգությունը իր սահմաններից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա՝ իրեն հաստատելով որպես գլոբալ հավակնություններ ունեցող տերություն: Խոչընդոտելով Թուրքիայի մուտքը Կենտրոնական Ասիա ՝ Հնդկաստանը դրանով կանխում է ճնշման նոր կետեր, որոնք հնարավոր է շրջել իր դեմ, հատկապես ՝ Ջամմու և Քաշմիրում:

Այս սցենարի իրագործման համար կարևոր է օգտագործել ներկայիս պահը, քանի որ եթե թուրք-ադրբեջանական տանդեմը ներկայություն հաստատի Հայաստանում, դա կարող է արգելափակել այլընտրանքային տրանսպորտային ուղիների հնարավորությունը: Չնայած կան բազմաթիվ տեխնիկական, ֆինանսական, քաղաքական և այլ խնդիրներ, որոնք պետք է հաղթահարել այս նախագիծը կյանքի կոչելու համար, «Հյուսիս-հարավ» միջանցքի գործարկումը Հայաստանի միջով կարող է փոխել խաղի կանոնները։

Այսպիսով, հրատապ անհրաժեշտություն կա «Հյուսիս-հարավ» միջանցքի և նրա հայկական հատվածի խթանման, ինչպես նաև այլ ոլորտներում Հնդկաստանի և Հայաստանի սերտ համագործակցության համար` Հարավային Կովկասում և դրանից դուրս թուրքական և ադրբեջանական ծավալապաշտական նկրտումներին դիմակայելու համար:

Հեղինակներ՝

Նվարդ Չալիկյան – միջազգային հարաբերությունների փորձագետ Հայաստանից

Պոլ Անտոնոպուլոս – դոկտորանտ, հետազոտող Հունաստանից

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:08
Ոստիկաններն ուժով փորձեցին բերման ենթարկել անհետ կորածի հարազատին
Անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանին, ով անհետ կորոծ և գերեվարված զինծառայողների հարազատների հետ Հանրապետության հրապարակին հարակից...
Աղբյուր` Panorama.am
21:50
Տարոն Սիմոնյան. Ադրբեջանի պահանջն ականապատման քարտեզների հետ կապված մերժվել է
ԵՊՀ դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը գրում է. «Կարճ՝ ՄԱԿ-ի Արդարադատության...
Աղբյուր` Panorama.am
20:42
Հաագայի դատարանը Ադրբեջանից պահանջել է կանխել հայերի նկատմամբ ռասայական ատելության տարածումը
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է Ադրբեջանի դեմ հրատապ միջոցներ կիրառելու մասին՝ Հայաստանի հայցի մասով որոշումը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:36
Գերիների հարազատները փակել են Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները՝ պահանջելով Ալեն Սիմոնյանին
Կառավարության շենքի մոտ շարունակում է իրավիճակը լարված մնալ։ Անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները որոշել են փակել Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
20:30
Սպասվում են տեղումներ
Մայրաքաղաքում դեկտեմբերի 8-ին, 9-ի ցերեկը, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ադրբեջանը զուտ իրավական ակտերով ի սկզբանե իրեն չի համարել խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ․ Գևորգ Դանիելյան
Իրավաբան Գևորգ Դանիելյանը գրում է․ «Ինչպես են կազմվել խորհրդային քարտեզները, որոնք ոչ դե յուրե և ոչ էլ դե ֆակտո չունեն կիրառական...
Աղբյուր` Panorama.am
20:07
Խնդիր է դրվելու՝ դուրս գալ հաջորդ փուլ․ Ռուբեն Նազարեթյան
Դեկտեմբերի 7-ին կայացել է ՖԻՖԱ ֆուտզալի Աշխարհի 2024 թվականի առաջնության Եվրոպական գոտու նախնական փուլի վիճակահանությունը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Տաշքենդում մեկնարկել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում այսօր մեկնարկել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ հայտավորված են 65 երկրի...
Աղբյուր` Panorama.am
19:52
Պուտինն ու Բայդենը բանակցում են տեսակապի միջոցով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը սկսել են երկկողմ բանակցությունները, որոնք առաջին անգամ տեղի են ունենում...
Աղբյուր` Panorama.am
19:43
Աշխարհում նավթի գներն աճում են
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների դեկտեմբերի 6-ի առևտրային նստաշրջանների արդյունքում արձանագրվել է նավթի գների աճ։ Ինչպես գրում է Jnews-ը,...
Աղբյուր` Panorama.am
19:35
Նրանք պետություն ղեկավարող չեն, «գյադաների» հավաքածու են․ Տարոն Տոնոյան
«Եթե այդքան լավ տղա են, թող պատերազմի դաշտում գեթ մեկ մասնակցություն ունենային, գեթ մեկ վիրավոր ունենային իրենցից, այդ ժամանակ կմտածեինք,...
Աղբյուր` Panorama.am
19:18
Դադարեցվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի երկու փողոցների առանձնատների գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով դեկտեմբերի 7-ին՝ ժամը 18։10-ից...
Աղբյուր` Panorama.am
19:12
Թաղավարդում վիրավոր ընկած էինք բաց դաշտում ու թվում էր՝ փրկություն չկար. 44-օրյա պատերազմի վկայություններ
«Հետք»-ը ներկայացնում է 44-օրյա պատերազմի վկայություններ, գրելով․ «Էրիկ Եփրեմյանն ու Վալերի Արամյանը վիրավորվել են...
Աղբյուր` Panorama.am
19:05
«Ապրելու երկիր» կուսակցությունը դրական է գնահատում ՏԻՄ ընտրություններում արձանագրված արդյունքները
«Ապրելու երկիր» կուսակցության դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում...
Աղբյուր` Panorama.am
18:56
Ո՞ւմ է ասում դասալիք, իմ երեխո՞ւն․ Անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները կառավարության մոտ են
Կառավարության շենքի մոտ լարված իրավիճակ է։ Անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծննողներն ու հարազատները հավաքվել են կառավարության մոտ և...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ավարտվել է իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի նախաքննությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն...
Աղբյուր` Panorama.am
18:34
Մեզ չեն ծեծել, ծեծկռտուք է եղել․Գերասիմ Վարդանյան
Այս պահին ԱԺ շենքի դիմաց հավաքվել են այսօր ԱԺ-ում ծեծի ենթարկված «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականներն ու աջակիցները։...
Աղբյուր` Panorama.am
18:26
Էդ «դուխով» տղեքին, որ կաբինետներում մարդ են ծեծում, այստեղ սպասում ենք. ՀՅԴ անդամը՝ ՔՊ-ականներին
ԱԺ-ի դիմաց ՀՅԴ-ն շտապ հավաք է կազմակերպել, ներկաները հայտնում են, որ դուրս են հրավիրում ՔՊ-ի պատգամավորներին, որոնք «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
18:20
ՔՊ-ականները «Հայաստան»-ի պատգամավորների օգնականներին հրավիրել են սուրճ խմելու, ապա 20 հոգով ներխուժել ու սկսել հարվածել. Վարդևանյան
«Կլսեք տարատեսակ իշխանական մանիպուլյացիաներ, բայց կփորձեմ ներկայացնել ամեն ինչ փաստերով և կխնդրեմ դա էլ ընդունել ի գիտություն»,-...
Աղբյուր` Panorama.am
18:14
Քաղտեխնոլոգ. Եթե ՌԴ-ն որոշի նման քայլի գնալ, ուրեմն հասկանում է՝ փաստաթուղթ ստորագրողը հեռանալու է
«Ես կարծում եմ, պարզ է, որ Ռուսաստանը, աշխարհքաղաքական ցանկացած կենտրոն, պետություն բավականին լուրջ վերապահումով է վերաբերվում Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
18:05
Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը Կովկասի խաղաղությանն աջակցի․ Էրդողանի կուսակցության փոխնախագահ
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը Ստամբուլում Ադրբեջանի իշխող...
Աղբյուր` Panorama.am
17:58
Փոխհրաձգություն ՝ Ադրբեջանի և Իրանի սահմանին
Ադրբեջանա-իրանական պետական ​​սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Պետական ​​սահմանային...
Աղբյուր` Panorama.am
17:44
Դու ամբողջությամբ սուտ ես, Նիկո՛լ. Աննա Մկրտչյան
«Ոչ մի ճիշտ փաստ, ամեն ինչ սուտ ու կեղծիք»,- ԱԺ հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա...
Աղբյուր` Panorama.am
17:38
15-րդ անգամ չի ընտրվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 7-ի արտահերթ նիստի օրակարգում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մոսկվայի հարավ-արևելքում տղամարդը կրակ է բացել, կան զոհեր և վիրավորներ
Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող «Ռյազանսկի» բազմաֆունկցիոնալ կենտրոնում, անհայտ անձը կրակ է բացել: Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
17:24
Այսօր իշխանությունը մեր ժողովրդին առաջարկում է ընտրություն կատարել վատի ու վատթարագույնի, մեռնելու կամ քարշ գալու միջև. Աբրահամյան
Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ Ադրբեջանի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
17:13
Յուրաքանչյուր տասներորդ եվրոպացի մինչև շաբաթվա վերջ վարակված է լինելու կորոնավիրուսով. ԱՀԿ
ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանում յուրաքանչյուր տասներորդ մարդը այս շաբաթվա վերջին վարակվելու է COVID-19-ով: Այս մասին գրում է «ՏԱՍՍ»...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ադրբեջանական կողմը բանակցային գործընթացը դուրս է բերում Մինսկի խմբի ձևաչափից. Մամիջանյան
«Դուք պատկերացնու՞մ եք, թե Հայաստանն ինչ բանակցային դիրքում է, եթե Հայաստանի պատգամավորի այցից հետո ադրբեջանական կողմը համարձակվում է ԵԱՀԿ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը և մի խումբ այլ ՔՊ-ականներ ծեծի են ենթարկել «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականներին
«ՊՊԾ աշխատակիցները կանգնած ոչ մի բան չէին անում և ՔՊ-ն իրենց պատգամավորներով, թափթփուկնեով հարձակվել ծեծում էին մեր օգնականներին, որովհետև...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանն ախտահարվել է ծայրաստիճան վտանգավոր վիրուսով՝ պոպուլիզմի վիրուսով. Սերժ Սարգսյան
15:24 01/12/2021

Հայաստանն ախտահարվել է ծայրաստիճան վտանգավոր վիրուսով՝ պոպուլիզմի վիրուսով. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}