Տնտեսություն 15:31 08/07/2021 Հայաստան

Մրցակցության հանձնաժողովը հերքում է մարդկանց տեսածը՝ պաշտպանելով օլիգարխներին. Պարսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը հերթական հոդվածում գրում է.

«Երեկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շաքարավազի շուկայի վերաբերյալ երկու հայտարարություն տարածեց՝ փորձելով հերքել մարդկանց տեսածը։ Մասնավորապես՝ մրցակցության հանձնաժողովն իր ուսումնասիրության արդյունքում հանգել է, որ բավարար քանակությամբ շաքարավազ կա շուկայում և որոշ սուպերմարկետներ, խանութներ արհեստական պակասորդ (սահմանափակումներ) չեն ունեցել, իսկ գները չեն բարձրացել։

Ցավոք, հարկատուների փողերով պահվող պետական այս մարմինը հերթական անգամ մոլերցնում է հայ սպառողներին՝ սպասարկելով օլիգարխների շահերը։ Բերեմ կոնկրետ փաստեր՝

Առաջին․ մրցակցության հանձնաժողովն իր հայտարարության մեջ նշում է, որ իրենք ուսումնասիրել են միայն չփաթեթավորված (կգ-ով) շաքարավազի շուկան և արձանագրել, որ 370 դրամով շաքարավազ է վաճառվել սուպերմարկետների ցանցերում։ Մինչդեռ, իրականում խնդրի վերաբերյալ ահազանգած սպառողները հիմնականում հնարավորություն չեն ունեցել գնել չփաթեթավորված շաքարավազ, քանի որ դրանք վաճառատեղերում ուղղակի չկային։ Սա այն դեպքում, երբ չփաթեթավորված շաքարավազի բավարար քանակություն է եղել պահեստներում։

Իսկ 5 կգ-անոց պարկերով փաթեթավորված շաքարավազը վաճառվում էր 1 կգ՝ 445 դրամով։ Մրցակցության հանձնաժողով չի էլ պարզել, արդյո՞ք այս ընթացքում փոխվել են փաթեթավորված շաքարավազի գները։ Չփաթեթավորված շաքարավազի բացակայության պարագայում մարդիկ ստիպված են եղել գնել թանկ փաթեթավորված շաքարավազ, այն էլ որոշ սահմանափակումներով։

Երկրորդ․ հանրության մոտ խուճապ տարածելու և գերշահույթ ստանալու նպատակով նույն սուպերմարկետները սահմանափակել էին փաթեթավորված շաքարավազի գնումը (չփաթեթավորվածը ուղղակի չկար)՝ թույլ չտալով 5 կգ-ից ավելի վաճառել։ Այս սահմանափակման պայմաններում մարդիկ ուշադրություն չեն դարձնում գնին, ուղղակի գնում են և շտապում տուն։

Ուշագրավ է, որ մրցակցության հանձնաժողովը չի հերքում, որ  որոշ սուպերմարկետներում քանակական սահմանափակումներ (արհեստական պակասորդ) եղել են, որոնք արդեն վերացվել են։

Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ սուպերմարկետները, խանութներն առհասարակ իրավունք չունեն արհեստական սահմանափակումներ մտցնել և հետո հանել այդ սահմանափակումները։

Տնտեսական մրցակցության պաշտպանության օրենքի 7-րդ հոդված 2-րդ մասի գ ենթակետի համաձայն՝ գերիշխող դիրքի չարաշահում է համարվում ի վնաս սպառողի շահերի ապրանքների ներկրման կամ արտադրության չհիմնավորված կրճատումը կամ ապրանքները պահելու, փչացնելու, ոչնչացնելու միջոցով ապրանքային շուկայում պակասորդի ստեղծումը կամ պահպանումը։ Սա նշանակում է, որ սահմանափակումներ կիրառած (շաքարավազը պահած) խոշոր սուպերամարկետներն առերևույթ խախտել են մրցակցության օրենսդրությունը։

Հիշեցնեմ, որ շաքարավազի շուկայում արհեստական դեֆիցիտի և բարձր գների մասին բարձրաձայնել եմ դեռևս հուլիսի 5-ին և միայն հանրային ճնշման արդյունքում են սուպերամարկետները վերացրել այդ սահմանափակումները, իսկ գները մնացել են բարձր։ Մինչ այդ մրցակցության հանձնաժողովը որևէ հրապարակային գործողություն չի իրականացրել․ ինչպես միշտ անգործություն էր ցուցաբերում։

Մրցակցության հանձնաժողովի անկախության և օլիգարխներին ծառայելու մասով իմ կարծիքը հրապարակավ ներկայացրել եմ 2020 թվականի փետրվարի 5-ին, ըստ որի՝ մեր ունեցած տեղեկատվության համաձայն՝ վերջին ամիսների ընթացքում հանրությանը հայտնի օլիգարխներից մեկը ազատ ելումուտ է անում մրցակցության հանձնաժողով, այն դեպքում, երբ առկա չէր մրցակցության հանձնաժողովի վարույթում գործ, ավելին այդ օլիգարխը որևէ իրավական կապ չունի գերիշխող դիրք ունեցող ընկերությունների հետ։ Հերթական այցի մասին տեսանյութ կա նաև համացանցում։

Բիզնեսի և պետական մարմիների միջև ոչ պաշտոնական և անվերահսկելի հարաբերությունները առաջին հերթին պետք է հետաքրքրի քաղաքական մեծամասնությանը։ Ավելացնեմ նաև, որ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի և նրա հարազատների հետ են կապվում այն ընկերությունները, որոնք զբաղվում են շաքարավազի արտադրությամբ, մեծածախ և մանրածախ վաճառքով։

Պարզ է, որ այս խախտումները կվրիպեն նաև իշխանությունների աչքից։ Նոր ձևավորվելիք խորհրդարանում քաղաքական մեծամասնություն ունեցող խմբակցության պատգամավորները ևս դժվար թե դատապարտեն մրցակցության հանձնաժողովի օլիգարխահաճո գործունեությունը՝ հաշվի առնելով, որ իրենց շարքերում կան հայտնի գործարարներ և օլիգարխներ։

Մրցակցության հանձնաժողովի վարած ջայլամային քաղաքականությունը հուշում է, որ այս կառույցին առնվազն չի կարելի վստահել որևէ տեղեկություն, մտքեր, և նմանօրինակ իրավիճակներում այլ տարբերակ չի մնում, քան բարձրաձայնել սպառողների շահերին հակասող խնդիրների մասին ու հանրային ճնշման միջոցով հասնել դրանց լուծմանը։ Իհարկե, խոսքս չի վերաբերում այն շարքային աշխատակիցներին, ովքեր վստահաբար տեսնում են իրենց ղեկավարության ցածր պրոֆեսնալիզմը և օլիգարխների հետ կապերը։

Հ․Գ․ Մրցակցության հանձնաժողովի անդամներից շատերին անձնապես չեմ ճանաչում, անձնական խնդիրներ էլ չունեմ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:49
Որտե՞ղ է Բագրատ Սրբազանը
Ի պատասխան իշխանության կողմից տարածվող ապատեղեկատվության, Բագրատ Սրբազանը տեսանյութով ներկայացրել է, թե որտեղ է այս պահին։ Նրա խոսքով, ինքն...
Աղբյուր` Panorama.am
23:04
«Կամազ»-ի վարորդը ոգելից խմիչք օգտագործած վիճակում էր. Ոստիկանապետ
«Չեմ կարող ասել, թե ինչու էր վարորդը վարել մարդկանց ուղղությամբ, ինքը կասի, բայց բեռնատարի վարորդը ոգելից խմիչք օգտագործած վիճակում...
Աղբյուր` Panorama.am
22:41
Աստծուց զինված եկել ենք հրապարակ և սիրտս փառավորված է եղել. Շուշան Պետրոսյան
«Պետք է սեփական անհատականություններից դուրս գալ և թիմային աշխատել; Թիմայինը Աստծուն ծառայելն է, որովհետև ավելի լուսավոր բան քան...
Աղբյուր` Panorama.am
22:04
Հանրահավաքի ընթացքում մարդկանց ուղղությամբ վարած «Կամազ»-ի վարորդը ձերբակալվել է. ՔԿ
Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ մայիսի 9-ին Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի»...
Աղբյուր` Panorama.am
21:56
ՔԿ-ն «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությանը մեղադրում է լրագրողի գործունեությունը խոչընդոտելու մեջ
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է․ «ՀՀ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ մայիսի 9-ին...
Աղբյուր` Panorama.am
21:51
Հիմա Բագրատ Սրբազանը միավորում է նաև քաղաքական ուժերի պոտենցիալը. Մելիք-Շահնազարյան
«Հետևաբար, ամեն ինչ ճիշտ ընթացքի մեջ է։ Վստահ եմ՝ համազգային հաշտեցումն ու միասնական աշխատանքը շուտով ցանկալի արդյունք կտան»։
Աղբյուր` Panorama.am
21:39
«Կամազ»-ի վարորդը չգիտեմ ինչու ժողովրդի վրա է քշել և վառելիքը թափել է հրապարակում. Բագրատ Սրբազան
«Վստահ եղեք, մեր ուզածը լինելու է, ես հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտվել, 7-10 օր՝ ամենաշատը»,-հանրապետության հրապարակում...
Աղբյուր` Panorama.am
21:12
Իմպիչմենտի գործընթացը և անհնազանդության ակցիաները վաղվանից սկսում ենք․ Բագրատ Սրբազան
Իմպիչմենտի գործընթացը սկսում ենք։ Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։ «Խորհրդարանական երկու...
Աղբյուր` Panorama.am
21:01
Մենք սկսեցինք գողանալ ամենասուրբ տեղից՝ բանակից. Ֆելիքս Պողոսյան
Մայիսի 9-ի՝ Եռատոնի առիթով «Panorama-հարցազրույց» հաղորդաշարի հյուրն է 44-օրյա պատերազմում հերոսաբար նահատակված Կարեն Պողոսյանի...
Աղբյուր` Panorama.am
20:57
Հավակնո՞ւմ է արդյոք Բագրատ Սրբազանը վարչապետի պաշտոնին
Բագրատ Սրբազանը կարճ պատասխանեց լրագրողների մի քանի հարցին, որը ներկայացնում ենք ստորև․ - Բացառում եք, որ նախկին իշխանության կարկառուն...
Աղբյուր` Panorama.am
20:36
Սուրեն Սուրենյանց․ Իմպիչմենտի փուլը
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․ «Իմպիչմենտի փուլը Դե, բնականաբար, մեկ ժամը, հետո 20 րոպեն անցան, բաց Փաշինյանը հրաժարական...
Աղբյուր` Panorama.am
20:30
Առաջին քայլը լինելու է ԱԺ-ի միջոցով նրան անվստահություն հայտնելը․ Բագրատ Սրբազան
«Առաջին քայլը, որն անելու ենք, լինելու է ԱԺ-ի միջոցով նրան անվստահություն հայտնելը և պաշտոնանկության հասնելը։ Մենք կքննարկենք ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
20:15
Խոփդ քարին է կպել, Նիկո՛լ Փաշինյան. Բագրատ Սրբազան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ Փաշինյանի հրաժարականի համար հատկացրած ժամանակը սպառվեց։ Սրբազանը, մինչ հետագա գործողությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:49
Մեր այս ամբողջ անցած անպատվության, արնաքամության շղթան այսօր պետք է կտրվի․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
«Վստահ եմ՝ այսօր նաև Եռաբլուրը, որոշակի իմաստով, փոքր չափով ցնծության մեջ է։ Մեր այս ամբողջ անցած անպատվության շղթան այսօր պետք է կտրվի,...
Աղբյուր` Panorama.am
19:34
Այս շարժումը մեզանից գողացված ապագան վերադարձնելու մասին է․ Սուրեն Պետրոսյան
«Երբ մեզ փորձում էին նմանեցնել 2018թ․-ի քայլերթին,մտածեցի, թե բովանդակային առումով ամենամեծ տարբերությունն, այնուամենայնիվ, որն...
Աղբյուր` Panorama.am
19:12
Այսօր հոգիս փառավորվել է, ուրախ եմ, որ ազգս Տավուշի կողքին է․ Գառնիկ Դանիելյան
«Մի քանի շաբաթ առաջ այս ամբիոնից ելույթ ունեցա և ասացի՝ Տավուշում ստեղծված իրավիճակով պայմանավորված շատ կարևոր է, որ ժողովուրդը սատար...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Ուզում եմ ունենալ հայրենիք, դրա համար այստեղ եմ»
Ինչն է մարդկանց բերել Հանրապետության հրապարակ
Աղբյուր` Panorama.am
18:43
Ճշմարտությունը երկրի սահմաններից եկավ այստեղ՝ հայոց մայրաքաղաք և ողջ հայությանն արթնացրեց․ Գուրգեն Մելիքյան
«Ողջույն մեծապատիվ իմ ժողովուրդ, խլված Եռատոնդ շնորհավոր լինի։ Վերադառնալու ենք կրկին՝ Եռատոնը տոնելու, հավաստիացնում եմ՝ մոտ  է այդ...
Աղբյուր` Panorama.am
18:42
Բագրատ Սրբազան. Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու
«Մենք պետք է հրաժարվենք հպարտությունից, հպարտության մեղքից՝ խոնհարությամբ գիշեր-ցերեկ արարելու սկզբունքով»,-ելույթ ունենալով...
Աղբյուր` Panorama.am
18:24
Օրհներգով ու Տերունական աղթքով մեկնարկեց Հանրապետության հրապարակի հավաքը
ՀՀ օրհներգով սկսվեց Հանրապետության հրապարակում «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման անդրանիկ հավաքը՝ Հանրապետության հրապարակում՝...
Աղբյուր` Panorama.am
17:59
Հանրապետության հրապարակը լեփ լեցուն է. Բագրատ Սրբազանը ժամանեց
Մայիսի 4-ին Տավուշի սահմանապահ Կիրանց գյուղից սահմանազատման դեմ սկիզբ առած պայքարի մասնակիցները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մուտք գործեց...
Աղբյուր` Panorama.am
17:42
Բագրատ Սրբազան. Էս Հայաստանում նիկոլական չկա՞
«Ողջունում եմ ժողովրդի սերը, գնահատանքը։ Մեր ժողովուրդն արժանի ժողովուրդ է, մի փոքրիկ հնարավորությունը նա սխրանքի կվերածի։ Մեր ժողովուրդն...
Աղբյուր` Panorama.am
17:25
Եկել եմ, իմ ժողովրդի կողքին կանգնելու. Միքայել Բադալյան
«Ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ և եկել եմ իմ ժողովրդի կողքին լինելու»,-Հանրապետության հրապարակից հայտնեց ...
Աղբյուր` Panorama.am
17:06
Զարուհի Մուրադյան. Այն, ինչ հիմա կատարվում է մեզ մոտ, պետական դավաճանություն է
«Ես և ամուսինս եկել ենք քաղաքական ծրագիր լսելու, մեր ակնկալիքն դա է, որովհետև ուղակի հավաքվել, աղոթել, երգել-պարելու փուլն անցանք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:41
Քաղաքական լուծումներն այս դեպքում առաջնային են. Տիգրան Աբարհամյան
«Մեր հանրության բավականին մեծ խումբ, շերտեր արդեն իսկ հստակ պատկերացում ունեն այն ամեն ինչի հանդեպ, ինչը տեղի է ունենում մեր իրականության...
Աղբյուր` Panorama.am
16:14
Պարեկները փակել են Աբովյանից դուրս եկող ճանապարհները, որպեսզի քաղաքացիները չմասնակցեն հանրահավաքին
«Ես աբովյանից պետք է դուրս գամ, պարեկները քաղաքից դուրս գալացող ճանապարհները դրել փակել են»,-քաղաքացու ուղիղ տեսակապի տեսանյութն է...
Աղբյուր` Panorama.am
16:06
ՈՒՂԻՂ. Հանրապետության հրապարակում սպասում են Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին
Panorama.am-ն ուղիղ միացմամբ Հանրապետության հրապարակում է։ Այստեղ են հավաքվել բազմաթիվ մարդիկ՝ դիմավորելու Հայ առաքելական եկեղեցու Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
16:03
Մենք չենք շարժման համահեղինակը, ես չեմ կարող կոչ անել ժողովրդին միանալ. Լևոն Զուրաբյան
«Դա միշտ մեզ համար մնալու է Եռատոն, հարյուրավոր տարիներից հետո, պարտություններից, ցեղասպանությունից հետո մենք կարողացանք 90-ականներին...
Աղբյուր` Panorama.am
15:41
Սուրեն Պետրոսյան. Սա քաղաքակրթական հանցագործություն է
«Այսօր իշխանությունը սովորական բնակիչներին, բոլորին, ամբողջ հայությանը փորձում է  զրկել անգամ երազելու, հավակնություններ ունենալու...
Աղբյուր` Panorama.am
15:36
ՇՄ նախարարության բաժնի պետը որսորդական հրացանով կրակել է շան վրա
 Մայիսի 3-ին ժամը 17։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վայքի բաժին է զանգահարել Վայոց ձորի մարզի բնակիչ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու
18:55 09/05/2024

Բագրատ Սրբազան. Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}