Իրավունք 15:24 11/07/2021 Հայաստան

Վահե Գրիգորյանը, բացի ՍԴ նախագահի անօրինական գործողությունները պաշտպանելուց, որևէ այլ գործառույթ չի իրականացնում. Ղազարյան

ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ներկայացրել է իր արձանագրումները Սահմանադրական դատարանի հուլիսի 10-ի նիստի վերաբերյալ․

«-  Հուլիսի 10-ի առավոտյան ՍԴ-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, վերջին օրերին Մովսես Խորենացու անվան համալսարանի բակալավրիատի 47-ամյա շրջանավարտ Վահագն Հովակիմյանը, ինչպես նաև ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ՀՀ կառավարությունում հանդիպում են ունեցել վարչապետի պաշտոնը զավթած Նիկոլ Փաշինյանի հետ՝ ստանալով կոնկրետ հանձնարարություններ և տեղեկություններ, ինչից հետո, նույն օրը տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որտեղ, կանխորոշված համարելով ՍԴ-ի կայացվելիք որոշումն արդեն իսկ իրականացվել է ապագա խորհրդարանում պաշտոնների բաշխում։

-    ՍԴ նիստերի դահլիճի մուտքը շարունակվում է սահմանափակված լինել քաղաքացիների համար։ Չնայած կիսադատարկ դահլիճին, նիստի կարող են մասնակցել միայն հատուկ անցագիր ունեցողները, որը սահմանված չէ որևէ կարգով։

-    ՍԴ աշխատակազմի կողմից ՍԴ նիստերը չեն լուսաբանվում։ ՈՒղիղ եթերն ու լուսաբանումն ապահովում են միայն զանգվածային լրատվամիջոցները։ ՍԴ-ի կայքում չկա ոչ մի պաշտոնական տեղեկատվություն, նիստի, դրա մասնակիցների, քննարկումների մասին և այլն, անհասանելի են պաշտոնական լուսանկարներ՝ չնայած մամուլի խոսնակի, բազմաթիվ օգնականների և խորհրդականների, աշխատակազմի ստորաբաժանումների առկայությանը։

-    Դատարանի նիստերի կազմակերպման և վարման իմաստով տիրում է խայտառակ քաոտիկ իրավիճակ։ Անկազմակերպվածությունը հասել է այն մակարդակի, որ առաջացնում է դատավարության մասնակիցների վրդովմունք ու հնչող անհանգստությունը։ Նիստի մասնակիցները տեղյակ չեն նիստերի օրերի, ժամերի, ընդմիջման ժամերի մասին և այլն։ 15 րոպե ընդմիջում կազմակերպելու վերաբերյալ քննարկումները տևում են մոտ մեկ ժամ։ Նիստը նախագահողը վիճակը հասցրել է ցայտնոտի։ Խախտելով աշխատանքային օրենսդրությունն, առողջ տրամաբանությունը, քրիստոնեական ավանդույթները, դատավարության մասնակիցների խնդրանքները, նախագահողը որոշել է նիստ հրավիրել նաև կիրակի օրը՝ նաև աշխատանքային ժամերից դուրս։

-    Շարունակվում են նիստերի դահլիճից դուրս որոշումների կայացման արատավոր և ապօրինի պրակտիկան։ Դատավարության մասնակիցների համար անհասկանալի պատճառներով դատարանը հեռանում է նիստերի դահլիճից և կասկածելի ձևաչափերում կայացնում աշխատակարգային որոշումներ, որոնց մասին, հետագայում պարզվում է, որ տեղյակ չեն նույնիսկ ՍԴ բոլոր դատավորները։ Հանրապետության նախագահի ՍԴ հրավիրելու Հրայր Թովմասյանի երկու միջնորդությունները մերժվել են հենց այդ ձևաչափում։

-    ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանի կողմից արձանագրվել և բարձրաձայնվել են դատավարության կարգի կոպիտ խախտումներ, որոնց ի պատասխան հնչել են Արման Դիլանյանի խուսափողական և կցկտուր մեկնաբանությունները և դատավոր Վահե Գրիգորյանի դատավորին ոչ վայել անհավասարակշիռ պահվածքն ու խուճապային կեցվածքը։

-    «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանի կողմից բարձրաձայնվել է նիստի ոչ պատշաճ կազմակերպման, անհրաժեշտ նյութերն իրենց չտրամադրելու, ինչպես նաև իրենց կողմից ներկայացված միջնորդություններն անպատասխան թողնելու անհասկանալի վիճակի մասին։ Քննարկումներից պարզ դարձավ, որ նիստը նախագահող Արման Դիլանյանն անտեղյակ է ստեղծված վիճակից, այսինքն նա իրավիճակին չի տիրապետում։ Հետագայում պարզվեց, որ խնդիրը կրում է համընդհանուր բնույթ։

-    ՍԴ դատավոր Արման Դիլանյանը, բացի նիստը նախագահելուց (ինչի իրավունքը նա չունի ՍԴ նախագահի պաշտոնում ընտրված լինելու մասին ՍԴ որոշման բացակայության պատճառով), որևէ այլ գործառույթներով դատական գործընթացին չի մասնակցում։ Նա հարցեր չի հնչեցնում կողմերին, միջնորդություններ չի ներկայացնում և այլն։ Նիստին շարունակում են անհաղորդ կեցվածքով լուռ ունկնդրի կարգավիճակով մասնակցել ՍԴ դատավորներ Արաիկ Թունյանը և Աշոտ Խաչատրյանը։ Միայն նախագահողի իրենց ուղղված կոնկրետ հարցերի պարագայում նրանց կողմից հնչող անորոշ և անբովանդակ պատասխաները առաջացնում են դահլիճում ներկա մասնակիցների և լրագրողների ոչ միայն զարմանքը, այլև ծիծաղը։

-    Դիմող կողմի ներկայացուցիչներ Արամ Վարդևանյանին, Արա Զոհրաբյանին և Արտակ Գալստյանին դեռևս ոչ մի հարց չի տվել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։ Բացի Արման Դիլանյանի անկազմակերպ և անօրինական գործողությունները պաշտպանելուց, նա, կարծես, այս դատավարության ընթացքում որևէ այլ գործառույթ չի իրականացնում։

-    Չնայած այս դատավեճի առարկան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն է, տարօրինակ կերպով, այս պահի դրությամբ, այդ մարմինը դատավարության ամենապասիվ մասնակիցներից մեկն է։ Նրանց փոխարեն առավել մեծ ակտիվությամբ դատավարությանը մասնակցում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները (դեռևս իր հանճարեղ մտքերը շռայլելուց ձեռնպահ է մնացել դատավարության ամենաթարմ իրավաբանական գիտելիքներով մասնակից, մի քանի օր առաջ Մովսես խորենացու համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատի 47-ամյա շրջանավարտ, ժամանակակից հայ իրավագիտական և քաղաքագիտական մտքի տիտան Վահագն Հովակիմյանը)։

-    Հասկանալի պատճառներով դատավարության գրեթե չեն մասնակցում ՀՀ դատախազության, ՀՀ ոստիկանության և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ներկայացուցիչները, ինչն ապացուցում է այս դատավարությանը նրանց որպես կողմ ներգրավվելու Սահմանադրական դատարանի որոշման անմտությունը։ Կարծում ենք, որ ՀՀ դատախազության և ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներից ակնկալիքն այն պետք է լինի, որ նրանք ՍԴ առաջիկա նիստում տեղում որոշում կայացնեն Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանի ձերբակալելու և նրանց դեմ քրեական գործեր հարուցելու վերաբերյալ՝ պայմանավորված իշխանության յուրացման, պաշտոնական անգործության և այլ ենթադրյալ հանցագործությունների հատկանիշներով։ Թերևս, դա կարող է լինել այդ մարմինների ներկայացուցիչների միակն ֆունկցիոնալ մասնակցությունն այս դատավարությանը։

-    Արամ Վարդևանյանից բացի իրենց բացատրությունները և զանգվածային և կոնկրետ բնույթի ընտրախախտումների մասին հիմնավորումներ են ներկայացրել նաև «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը և «Հայոց Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանը»։

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում  միավորել են ու  քննում են նույն նիստում։ ՍԴ-ից հայտնել էին, որ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։
Այս գործով դատաքննությունը սկսվել է հուլիսի 9-ից։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}