Իրավունք 16:11 11/07/2021 Հայաստան

Սերժ Սարգսյանը հրաժարական չտվեց, ասաց՝ դադարեցնում եմ կատարել այսինչ պարտականությունները. Դավիթ Հարությունյան

«Շատ լավ հարց տվեցիք ու լավ օրինակ բերեցիք, բացատրեմ այդ օրինակը»,- Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննության ժամանակ ասաց  «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը՝ արձագանքելով այս գործով երրորդ կողմ հանդիսացող արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանի հարցին։

Սուրեն Գրիգորյանի հարցը հետևյալն է. «2018 թ. ապրիլի 23-ին, այն ժամանակ դեռ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, նրա կողմից հրաժարական ներկայացնելուց հետո հրաժարական ներկայացնելու փաստով նա արդեն դադարե՞ց պարտականությունների կատարումը, թե՞ դուք անհրաժեշտություն տեսաք լրացուցիչ ակտի ընդունման, որպեսզի այլևս չկատարի այդ պարտականությունները և պարտականությունները կատարի այն ժամանակ փոխվարչապետ Կարեն Կարապետյանը»։

Դավիթ Հարությունյանի պարզաբանմամբ, հրաժարական բառը  պատահական  բառ չէ, օրենքով ամրագրված, Սահմանադրությամբ ֆիքսված բառ է։

«Եթե ես ասում եմ՝ ոչ թե հրաժարական եմ տալիս, այլ ես գնացի մեր տուն, չի նշանակում, որ ես հրաժարական տվեցի։ Բացեք Սերժ Սարգսյանի հայտարարությունը և չեք գտնի թեկուզ մեկ բառ, որտեղ կա գրված հրաժարական։

Նա  հրաժարական չտվեց, ասաց՝ դադարեցնում եմ կատարել այսինչ պարտականությունները, բայց ոչ մի անգամ հրաժարական բառը  չասաց։ Իհարկե, այստեղ գնահատման խնդիր կա։

Իրավաբանների մի խումբը համարում էր՝ դա հրաժարական է, մյուս խումբը համարում էր, որ հրաժարական չէ, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանն  իր այդ հայտարարության մեջ ոչ մի տեղ չհիշատակեց։

Որպեսզի զերծ մնանք տարբեր հնարավոր շահարկումներից, քննարկեցինք, թե որն է ելքը։ Իսկ ո՞րն էր ելքը։ Ելքն այդ դեպքում միակ էր. եթե մարդն ասում է՝ ես դադարեցնում եմ, չեմ անում, բայց չի գրում հրաժարական բառը, դիտարկել դա որպես լիազորությունների կատարման անհնարինություն և հենց այդ տեսանկյունից դիտարկվեց անհնարինություն»։

Ս. Գրիգորյանը կրկնեց իր հարցը՝ ճշգրեք, ի վերջո ե՞րբ հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը, որովհետև նոր վարչապետ ընտրվեց։

Դավիթ Հարությունյանն արձագանքեց. «Երբ Սերժ Սարգսյանը  ասաց՝ դադարեցնում եմ և այլն, իրավաբանների մի խումբը  համարեց, որ դա, այնուամենայնիվ,  հրաժարական չէ, ճիշտ է գնալ  ֆորմալիզացված իրավական պրոցեդուրայով. քանի որ, կոպիտ ասած, վարչապետն ասաց, որ ես այլևս չեմ ներկայանալու աշխատանքի, ապա դա անհնարինություն է, այդ պատճառով  կառավարությունը հավաքվեց, 2/3-ով որոշեց, որ պարտականությունները կկատարի Կարեն Կարապետյանը»։

Կրկին Սուրեն Գրիգորյանը հարցադրումներ արեց, այս անգամ արձագանեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը. «Փոքր պարզաբանում, հազար ներողություն. լիազորությունների կատարման անհնարինության վերաբերյալ կառավարության որոշումը ևս հիմք է վարչապետի պաշտոնը թափուր մնալու համար։ Անհնարինության հիմքով թափուր է մնացել»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:22
Թե արտիստիզմը, թե պատասխանի տեխնիկան ուղղակի զրոյական է. Աննա Մկրտչյանը՝ Փաշինյանին
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն ընթերցեց 2020 թ. նոյեմբերի 9-ի...
Աղբյուր` Panorama.am
17:18
Ինչու Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի վերադարձն առ այսօր օրակարգի հարց չի դառնում. Տիգրան Աբրահամյան
«Գրեթե մեկ տարի առաջ այս օրերին՝ հետպատերազմյա ժամանակահատվածում, ադրբեջանական զորքերը բռնազավթեցին Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր...
Աղբյուր` Panorama.am
17:14
«Ասպրամ Կրպեյանը չի էլ ուզում Նիկոլի երեսը տեսնել»
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Գեղամ Մանուկյանը հրապարակել է իր թիմակից Ասպրամ Կրպեյանի լուսանկարն ու գրել....
Աղբյուր` Panorama.am
17:10
CDA Online հավելվածի միջոցով տեղի է ունեցել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի բաժնետերերի առաջին ժողովը
Այսօր Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի CDA Online հավելվածի միջոցով տեղի է ունեցել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի բաժնետերերի արտահերթ...
Աղբյուր` Panorama.am
17:04
Գերիների, անհետ կորածների հարազատները դեռ Բաղրամյան պողոտայում են
Գերիների, անհետ կորածների հարազատները շարունակում են մնալ Բաղրամյան պողոտայում։ Նրանք լուռ խմբված են ԱԺ մուտքի մոտ, որևէ գործողության չեն...
Աղբյուր` Panorama.am
16:56
Իլոն Մասկը դարձել է անտուն
Space X-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Իլոն Մասկը պաշտոնապես անօթևան է դարձել Հիլսբորո քաղաքում Կալիֆորնիայի իր Վիլլայի վաճառքից հետո։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:42
Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է սկսվել
Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող կուսակցության և գլխավոր ընդդիմադիր պատգամավորների միջև։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
16:38
Որակյալ կրթությունն է ձևավորում անհատի իրական մրցակցային առավելությունը. Արմեն Գևորգյան
ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը 2022 թ. բյուջեի նախագծի հեղինակների ուշադրությանը  հրավիրեց այն փաստի...
Աղբյուր` Panorama.am
16:32
ՀՀ ԱԳՆ. Հայաստանը հետամուտ է լինելու Ադրբեջանի կողմից Դատարանի որոշումների կատարմանը
Հայաստանի ԱԳ նախարարությունը տարածել է  հայտարարություն ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից հրապարակված որոշումների...
Աղբյուր` Panorama.am
16:26
Չկա ՀԴՄ-ների աճի ձեռքբերումը, չկա Քարվաճառը որի ռեստորանում պարոն Փաշինյանի ՀԴՄ կտրոն չէին տվել. Արթուր Խաչատրյան
«Թուղթն ամեն ինչին կդիմանա»,-ԱԺ-ում քննարկվող 2022թ. պետական բյուջեում նախանշված 7 % տնտեսական աճի անհավանականությունը շեշտեց...
Աղբյուր` Panorama.am
16:16
Վարդենիսում վերահաշվարկի համար դիմել էր ՔՊ-ն. Նրա ձայներն ավելացել են 5-ով
Վարդենիս խոշորացված համայնքի մի քանի ընտրատեղամասերում վերահաշավարկ իրականացնելու համար դիմել է «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
15:58
ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ անհետ կորած և գերեվարված անձանց հարազատներին բերման ենթարկելու առնչությամբ
Ազգային ժողովի մոտ ակցիա իրականացնող անհետ կորած և գերեվարված անձանց բերման ենթարկված հարազատների իրավունքների պաշտպանության նպատակով ՀՀ մարդու...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չենք ձևակերպել, թե մեր ԶՈւ ինչ խնդիր ունի լուծելու, ինչ խնդիր ենք դնում ԶՈւ վրա Արցախի, Հայաստանի մասով. Տիգրան Աբրահամյան
«Հետպատերազմյան ժամանակահատվածում հռչակված Զինված ուժերի բարեփոխումների ծրագիրն առ այս պահը դեռ չի հաստատվել, ավելին՝ նույնիսկ քննարկում...
Աղբյուր` Panorama.am
15:45
Ավստրալիան ԱՄՆ-ին հետևելով հայտարարել Է Պեկինի օլիմպիադան բոյկոտելու մասին
Ավստրալիան միանում է Չինաստանում ձմեռային Օլիմպիադայի դիվանագիտական բոյկոտին։ Ընդ որում երկրի մարզիկները միևնույն է մրցելու են խաղերի...
Աղբյուր` Panorama.am
15:36
Տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ նույնպես կարող են զգալ Մադրիդի տոնական մթնոլորտը
Մադրիդի Կառլոս III համալսարանի ծրագրավորողները գործարկել են քաղաքային անվճար Navidad Accesible հավելվածը, որը թույլ է տալիս տեսողության խնդիրներ...
Աղբյուր` Panorama.am
15:12
Գերիների և անհետ կորածների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան
Բաքվում գերի պահվող, ղարաբաղյան երրորդ պատերազմում անհետ կորած զինծառայողների ու կամավորների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան։...
Աղբյուր` Panorama.am
15:06
Փոխվել են կոռուպցիայի ձևերը, մեթոդները. ԹԻՀԿ գործադիր տնօրեն
«Ներկայումս ականատես ենք լինում կոռուպցիայի մի փոքր այլ դրսևորումների, կոռուպցիայի ճարտարապետությունը մի փոքր այլ է»,- ասուլիսում...
Աղբյուր` Panorama.am
15:01
Սոչիի երկնքում երկնաքար է նկատվել
Սոչիի բնակիչները սոցիալական ցանցերում հայտնել են Լազարևսկոյե շրջանում քաղաքի վրայով երկնաքարի թռչելու մասին։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
14:55
Դրամի արժեզրկման պրոցեսը կշարունակվի, եթե ԿԲ-ն կտրուկ միջամտություններ չանի. Սուրեն Պարսյան
ՀՀ ֆինանսական շուկայում մի քանի օրում դոլարի փոխարժեքը 478 դրամից  հասավ 492 դրամի: Դրամի նման թռիչքային արժեզրկման պատճառները պարզելու...
Աղբյուր` Panorama.am
14:33
«Տանը մենակ» ֆիլմի առանձնատունը տրվում է վարձով
Առանձնատունը, որում ապրել են «Տանը մենակ» ֆիլմի հերոսները, մեկ ժամից էլ քիչ ժամանակով հանձնվել է Airbnb բնակարանների վարձակալության...
Աղբյուր` Panorama.am
14:19
Հիմա ընտրակաշառքի դրսևորումները պետական ֆինանսների հաշվին են, ոչ թե նախկինի պես մի քանի օլիգարխների. Սոնա Այվազյան
«Ընտրողներն այսօր ունեն ազատ կամարտահայտվելու իրավունք և կարողանում են իրացնել, բայց այն երևույթները, որոնք նկատում ենք, թույլ չեն տալիս...
Աղբյուր` Panorama.am
14:13
Սպանություն խանդի և վրեժի շարժառիթով. Գործը դատարանում է
Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 34-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի...
Աղբյուր` Panorama.am
14:07
Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը հայտնաբերվել է 57 երկրներում
Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը հայտնաբերվել է աշխարհի 57 երկրներում, սակայն «Դելտան» շարունակում է մնալ COVID-19-ի...
Աղբյուր` Panorama.am
13:56
Գերմանիան նոր կանցլեր ունի
Բունդեսթագը Գերմանիայի նոր կանցլեր է ընտրել սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցին։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։...
Աղբյուր` Panorama.am
13:49
Մոսկվայի GITIS-fest-ի ժյուրիի հատուկ մրցանակը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին
Մոսկվայում տեղի է ունեցել Դիպլոմային ներկայացումների 1-ին միջազգային ուսանողական փառատոնը՝ GITIS-fest-ը, որին մասնակցել են 6 երկրների 15...
Աղբյուր` Panorama.am
13:42
Արսեն Ղուկասյան. «Ալեն Սիմոնյանը չլինի, սև շուն բալաք թուլեն լինի, պիտի պատասխան տա»
ԱԺ շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող անհետ կորածների, գերիների հարազատների հետ հանդիպման եկած «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
13:36
Ադրբեջանական մամուլը գրում է, որ իրենց գործընկերները դաշնակցականների նկատմամբ պատժիչ գործողություններ են իրականացնում
«Իշխանությունները փորձում են Գերասիմ Վարդանյանից ստեղծել հանցավոր տարրի կերպար»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
13:27
Փոխգնդապետ Ղազարյանը դիմել է ԱԱԾ. Իրենց Հին Թաղեր և Խծաբերդ են ուղարկել առանց տեղանքին ծանոթացնելու, որ գերի ընկնեն
Ու գերիների գործոնի շահարկմամբ ՀՀ-ն տարածքներ զիջի։ Գրում է «Փաստինֆո»-ն։
Աղբյուր` Panorama.am
13:18
Կառավարությունը հրաժարավում է տվյալներ տրամադրել ԶՊԿ-ի կասկածելի գործարքի վերաբերյալ
«Մենք բավարար ինֆորմացիա չունենք, որպեսզի եզրահանգումներ անենք, բայց պահանջել ենք այդ փաստաթուղթը և մեզ չի տրամադրվել»,- ասուլիսում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանն ախտահարվել է ծայրաստիճան վտանգավոր վիրուսով՝ պոպուլիզմի վիրուսով. Սերժ Սարգսյան
15:24 01/12/2021

Հայաստանն ախտահարվել է ծայրաստիճան վտանգավոր վիրուսով՝ պոպուլիզմի վիրուսով. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}