Կրթություն, գիտություն 17:00 17/07/2021 Հայաստան

Աշխարհի գրեթե երեք երկրներից մեկում Քովիդ-19-ի հետևանքով դպրոցների փակումից հետո ծրագրեր չեն իրականացվել

Աշխարհի գրեթե երեք երկրներից մեկում Քովիդ-19-ի հետևանքով դպրոցների փակումից հետո ծրագրեր չեն իրականցվել՝ ուղղված կրթության վերականգնմանը: ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդմամբ, այս մասին նշված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Համաշխարհային բանկի և ՏՀԶԿ «Քովիդ-19-ի հետևանքով դպրոցների փակման վերաբերյալ ազգային կրթական պայքարի ուսումնասիրություն» զեկույցում։ Միևնույն ժամանակ, հիմնականում միայն զարգացած երկրների մակարդակում, երկրների միայն մեկ երրորդն է միջոցներ ձեռնարկում՝ որպեսզի գնահատի տարրական և միջին մակարդակի կրթությանը հասցված վնասները։ 

«Կրթությանը հասցված վնասների գնահատումն անհրաժեշտ կարևորագույն առաջին քայլն է կրթական ոլորտում առկա բոլոր բացթողումների հետևանքների դեմ պայքարելու համար: Երկրներն անհապաղ պետք է սկսեն գնահատել այդ բացթողումների աստիճանը, որպեսզի կարողանան իրականացնել համապատասխան միջոցառումներ», - նշել է ՅՈՒՆԵԿՍՕ-ի Վիճակագրության ինստիտուտի տնօրեն Սիլվիա Մոնտոյան (Silvia Montoya):

Ցածր կամ միջին եկամուտ ունեցող երկներից միայն մեկ երրորդն է արձանագրել, որ բոլոր աշակերտներն անցել են առկա կրթության՝ այսպիսով բարձրացնելով կրթական բացթողումների և դպրոցից դուրս մնալու ռիսկերը։ Այնուամենայնիվ, երկրների մեծամասնությունում աշակերտներին դպրոց վերադարձնելու տարբեր ձևեր են օգտագործվել, ինչպիսիք են համայնքային ներգրավվածությունը, ջրի և սանիտարահիգիենիկ ծառայությունների վերափոխումը, ֆինանսական աջակցությունն ու ընդունելության քաղաքականության վերայանումը։

«Կրթության բացթողումների վերականգնմանն ուղղված աշխատանքները չափազանց կարևոր են այն երեխաների համար, ովքեր չեն հաճախել դպրոց, որպեսզի նրանք կարողանան լրացնել բացթողածն ու երկարաժամկետ առումով կրթական կորուստներ չունենան։ Անհրաժեշտ են անհապաղ միջոցներ ձեռնարկել աշակերտների կրթական մակարդակը ստուգելու համար և հստակ տվյալներ հավաքագրել՝ արձանագրելու դասարանային պրակտիկան, ինչպես նախատեսված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Համաշխարհային բանկի Կրթության տվյալների կոմպակտով»,- ասել է Համաշխարհային բանկի գլոբալ կրթության բաժնի ղեկավար Խայմե Սաավեդրան (Jaime Saavedra)։

Ուսումնասիրությունն արձանագրում է, թե ինչպես են երկրները մշտադիտարկում կրթական բացթողումների վերականգնումը, հաղթահարում դպրոցների բացման հետ կապված խնդիրները և ներկայացնում հեռավար կրթության ռազմավարությունները։ Ընդհանուր առմամբ, 142 երկիր է տեղեկատվություն է տրամադրել 2021 թ.-ի փետրվարից մարտ ընկած ժամակահատվածի համար՝ ներառելով տարրական և միջնակարգ կրթության վերաբերյալ տվյալներ։

«Հեռավար ուսուցումը դպրոցների փակման ընթացքում փրկություն է եղել աշխարհի շատ երեխաների համար։ Սակայն ամենախոցելի երեխաների դեպքում, նույնիսկ հեռավարը հասանելի չի եղել։ Հույժ կարևոր է, որ յուրաքանչյուր երեխա սկսի հաճախել դպրոց հենց այսօր։ Սակայն սա դեռ ամենը չէ։

Դպրոցների վերաբացումը էլ ավելի բարձր մակարդակով պետք է կազմակերպել: Դա նշանակում է իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կօգնեն աշակերտներին վերականգնել բացթողածը և ապահովել, որ մեր բոլոր քայլերում առաջնահերթությունը տրվի աղջիկներին և ամենաշատը տուժած երեխաներին»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության բաժնի ղեկավար Ռոբերտ Ջենքինսը (Robert Jenkins)։

Հարցումն ընդգծում է հետևյալ կարևոր կետերը.

- Երկրներն իրականացրել են բազմաթիվ միջոցառումներ, որպեսզի մեղմեն դպրոցների փակումից հետո ի հայտ եկած հավանական բացթողումները։ Երկրների մոտավորապես 40 տոկոսը երկարացրել է ուսումնական տարին, և նույնքան քանակով երկիր առաջնահերթություն է տվել դասացուցակի որոշակի փոփոխություններին։ Սակայն երկրների ավելի քան կեսը տեղեկացրել է, որ չի իրականացրել և չի պատրաստվում իրականացնել որևէ փոփոխություն։

- Շատ երկրներ բարելավել են առողջապահական և անվտանգության չափանիշները քննական կենտրոններում։ Սակայն երկրների 28 տոկոսը տարրական դասարաններում չեղարկել է քննությունները, իսկ երկների 18 տոկոսը չեղարկել է քննությունները միջին դասարաններում։

- Հասանելիության քաղաքականության վերանայում հիմնականում չի իրականացվել հատկապես աղջիկների դեպքում, ինչը բավականին մտահոգիչ է, հաշվի առնելով այն փաստը, որ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում դեռահաս աղջիկները հիմնականում չեն վերադառնում դպրոց։

- Ցածր եկամուտ ունեցող երկները ոչ մի էական միջոց չեն ձեռնարկել, որպեսզի կարողանան ապահովել դպրոց վերադառնալուհամար տարրական քայլերը։ Օրինակ, համեմատած բարձր եկամուտ ունեցող երկների 96 տոկոսի հետ՝ ցածր եկամուտ ունեցող երկրների 10 տոկոսից պակաս երկրներ են տեղեկացրել, որ դպրոցներում առկա են օճառ, մաքուր խմելու ջուր, սանիտարահիգիներիկ պայմաններ (սանհանգույցներ և դիմակներ)։

Ուսումնասիրությունը նաև լույս է սփռում հեռավար ուսուցման և դրանց հետ կապված աջակցության կազմակերպման և արդյունավետության վրա՝ համավարակի սկզբից ավելի քան 1 տարի անց:

Արդյունքները ցույց են տալիս, որ.

- Երկրներից շատերը ձեռնարկել են բազմաթիվ միջոցառումներ հեռավար ուսուցում ապահովելու համար։ Ռադիոհեռուստատեսային հեռարձակումներն ավելի տարածված էին ցածր եկամուտ ունեցող երկրների շրջանում, մինչդեռ բարձր եկամուտ ունեցող երկրները տրամադրում էին ուսուցման առցանց հարթակներ: Այնուամենայնիվ, ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների ավելի քան մեկ երրորդը հայտնել է, որ կարողացել են աշխատել տարրական դպրոցների աշակերտների կեսից էլ պակասի հետ:

- Գործընթացի վերսկսումն ու ներգրավվածության ապահովումը պահանջում է հեռավար ուսուցման ռազմավարություն, որը համապատասխանում է համատեքստին, ինչպես նաև՝ ծնողների ներգրավվածություն, ուսուցիչների աջակցություն, այդ թվում ապահովում, որ աղջիկներն ու մյուս անտեսված երեխաները հետ չմնան: Այն նաև պահանջում է հստակ տվյալների հավաքագրում հեռավար ուսուցման արդյունավետության վերաբերյալ: Չնայած երկրների 73 տոկոսը գնահատել է առնվազն մեկ հեռավար ուսուցման ռազմավարության արդյունավետությունը, այնուամենայնիվ, ամենաբարդ համատեքստերում արդյունավետության վերաբերյալ ավելի խորը ուսումնասիրության կարիք կա:

- 2020 թվականին ամբողջ աշխարհում դպրոցները ամբողջությամբ փակ էին կրթության բոլոր չորս մակարդակների համար՝ միջինում 79 ուսումնական օրով, ինչը կազմում էր ՏՀԶԿ և Մեծ քսանյակի երկրներում ընդհանուր ուսումնական օրերի մոտավորապես 40 տոկոսը: Այս ցուցանիշները տատանվում էին 53 օր բարձր եկամուտ ունեցող երկրներում մինչև 115 օր՝ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում:

- Ֆինանսական միջոցների պահանջարկը մեծացել է` մրցակցելով այլ ոլորտների հետ, մինչդեռ կառավարությունների եկամուտները նվազում են: Այնուամենայնիվ, երկրների 49 տոկոսը 2020 թ.-ին ավելացրել են իրենց կրթության բյուջեն 2019 թ.-ի համեմատ, մինչդեռ 43 տոկոսը պահպանել են միևնույն բյուջեն: Նախատեսվում է, որ ֆինանսավորումը կավելանա 2021 թ.-ին, քանի որ երկրների ավելի քան 60 տոկոսը նախատեսում է ավելացնել կրթության բյուջեն 2020 թվականի համեմատ:

- Այս արդյունքներն ամրապնդում են դպրոցների վերաբացման, վերականգնման, առկա և հեռակա ուսուցման ավելի արդյունավետ համակարգերի կարևորությունը, որոնք կարող են ավելի լավ դիմակայել ապագա ճգնաժամերին և ներգրավել բոլոր աշակերտներին: Ավելին, դա ցույց է տալիս, որ ՔՈՎԻԴ-19-ի հետևանքով, դպրոցների փակման պատճառով ուսման կորուստների չափումը կարևոր միջոցառում է երկրների և զարգացման գործընկերների համար:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:25
Տավուշցիներին ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում, իրավիճակը լարված է
Ոստիկաններն ուժով հեռացնում են քաղաքացիներին փողոցից՝ կիրառելով բիրտ ուժ։ Կան նաև բերման ենթարկված քաղաքացիներ։ Նշենք , որ քաղաքացիները...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Ճանաչումից՝ հատուցում». մեկնարկեց ավանդական ջահերով երթը
Հանրապետության հրապարակից մեկնարկեց «Ճանաչումից՝ հատուցում» խորագրով ավանդական ջահերով երթը։ Բազմաթիվ քաղաքացիներ եկել են...
Աղբյուր` Panorama.am
20:01
Փաշինյանին հեռացնելու ամենաճիշտ ճանապարհն անվստահություն հայտնելն է․ Սերժ Սարգսյան
«Որևէ մեկն ի վիճակի չէ ցեղասպանությունը կասկածի տակ առնելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։...
Աղբյուր` Panorama.am
19:43
Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ հայոց ցեղասպանության   109-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
19:31
«Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն»
«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենը» ահազանգում է․ Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է յուրացնել...
Աղբյուր` Panorama.am
19:22
Ցեղասպանությանը կանանցից ու երեխաներից կազմված քարավանները դիտավորյալ թողտվությամբ ենթարկվում էին ավազակային հարձակումների
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի բացվել է «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։
Աղբյուր` Panorama.am
19:17
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»․ հոգևորականը՝ ոստիկաններին
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»,- ասաց հոգևորականը՝ դիմելով  ոստիկաններին։...
Աղբյուր` Panorama.am
19:03
«Իմնեմնիմի»-ի հաջորդ հերթապահներն են Վարուժան Գեղամյանը ու Սուրեն Սարգսյանը
«Իմնեմնիմի»-ի  հաջորդ հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ Այս առիթով փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
18:43
Ոստիկանը զգուշացրեց Սրբազանին՝ ճանապարհ չփակեք
Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մեծ թվով ոստիկաններ են արդեն բերվել։ Ոստիկանը Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:31
Վահրամ Տեր-Մաթևոսյան. Էրդողանի հայտարարությունը վիրավորանք է, անարգանք, հանդուգն ու անընդունելի
Իրաքից Թուրքիա վերադառնալիս այսօր՝ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Ցեղասպանության տարելիցի նախօրեին, Ռեջեփ  Էրդողանը հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է...
Աղբյուր` Panorama.am
18:23
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին։ Տավուշցիները փորձում են փակել Բագրատաշենի անցակետ տանող...
Աղբյուր` Panorama.am
18:14
Ռուսաստանը մտահոգված է, որ Թուրքիայի ազգային ավիափոխադրողը ռուսաֆոբիա է դրսևորում
 Մարդու իրավունքների ոլորտում միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովը սպասում է, որ թուրքական իշխանությունները բացատրություն տան...
Աղբյուր` Panorama.am
18:04
Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Ցեղասպանված հուշարձաններ» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիբեռհանցագործներն ավելի հաճախ են կիրառում կապալառուների միջոցով գրոհներ
Առավել հաճախ օգտագործվող սկզբնական վեկտորների եռյակ 2023-ին մտել են հաճախ փոքր և միջին բիզնեսի սեգմենտում գտնվող կապալառուների միջոցով...
Աղբյուր` Panorama.am
17:55
Բագրատ Սրբազանը դիմեց Սասուն Միքայելյանին
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին կոչ արեց վերջ դնել  իրենց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Սյունիքում տրամադրությունները լարված են ու, բնականաբար, ի աջակցություն տավուշցիների են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գորիսի...
Աղբյուր` Panorama.am
17:29
Գարեգին Երկրորդն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոս կարդինալ Ժան Մարկ Ավըլինի գլխավորած պատվիրակությանը
Վեհափառ Հայրապետը ցավով անդրադարձել է հայ ժողովրդի կյանքում տեղ գտած մի նոր ցեղասպանությանը՝ Ադրբեջանի կողմից իրագործված էթնիկ զտումներին և Արցախի հայաթափմանը։
Աղբյուր` Panorama.am
17:24
Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից, որը «տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա».
 Երկրապահ կամավորական միության անդամ Արայիկ Ղարիբյանը դիմել է  Շենգավիթի շրջանի երկրապահ կամավորական միության նախագահին ինձ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ժուռնալիստների միություն. Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածել է հաղորդագրութուն, ըստ որի՝ «ապրիլի 24-ին Հայոց...
Աղբյուր` Panorama.am
16:59
Որ մեկդ հանկարծ մասնակից եղաք էդ հակահայ գործին, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստ
Գեոդեզիստ Կարեն Սոխակյանը ֆեյսբուքի իր էջում դիմել է իր գործընկերներին՝ կոչ անելով չմիանալ «սահմանազատում-սահմանագծում կոչված...
Աղբյուր` Panorama.am
16:57
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն
Ապրիլի 20-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նախօրեին՝ ժամը 21։45-ին, «Էջմիածին» ԲԿ «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ...
Աղբյուր` Panorama.am
16:48
Կառավարություն. Ադրբեջանի ու Հայաստանի փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են
2024 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման...
Աղբյուր` Panorama.am
16:33
Փաշինյան. Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը
«Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
16:25
Ալիև. Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը
«Հայաստանն ու Ադրբեջանն այսօր առավել քան մոտ են այդ հարցի լուծմանը (խաղաղության պայմանագրի կնքմանը), ինչպես երբևէ։ Օկուպացիայի...
Աղբյուր` Panorama.am
16:03
Իշխան Աղբալյան. Ես իմ դիրքորոշումը հայտնել եմ, աշխատանքային խմբից դուրս եմ գալիս
«Կառավարության որոշումը, որը սահմանազատման մասին է, լինելու է ըստ իրենց պլանավորածի»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ալիևը համաձայն է. Հայաստանի հետ բանակցությունները կանցկացվեն Աստանայում
Բաքուն համաձայնել է Ղազախստանի՝ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումն անցկացնելու առաջարկին։ Այս մասին հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
15:10
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը ոչ թե ժողովրդավարական երկիր է, այլ Եվրոպայում բռնապետության չեմպիոն
«Ես կանդրադառնամ էթնիկ զտումների և ցեղասպանության կիրառմանը որպես գործիք Մերձավոր Արևելքի էթնոքաղաքական, էթնոդավանանքային և այլ խնդիրների...
Աղբյուր` Panorama.am
15:09
Ոստիկանները շարունակում են փակ պահել Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը Բաղանիս գյուղի սկզբնակետում
Ոստիկանները շարունակում են փակ պահել Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը Բաղանիս գյուղի սկզբնակետում։ Փակ է դեպի Ոսկեպար տանող Բաղանիս-Այրումին հարակից...
Աղբյուր` Panorama.am
14:59
Մեզ ոչնչացնում եմ մեր հարկերով ապրող ու գոյատևող ճիվաղները. Արմեն Մանվելյան
«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ, էներգետիկ անվտանգույան փորձագետ Արմեն Մանվելյանը գրում է. «Այս պահի դրությամբ ունենք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
18:05 23/04/2024

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}