Քաղաքական 23:15 21/07/2021 Հայաստան

Այսպես պետք է ասենք՝ բարի գալուստ դեպի Սադամ Հուսեյնի Իրաք. ՀՀ երկրորդ նախագահ

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ այս շրջանում քաղաքական ռեպրեսիաները մի կողմից ճնշում էր Սահմանադրական դատարանի վրա, մյուս կողմից մեսիջ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ։

«Ընդհանուր պատկերի մեջ ևս մեկ էլեմենտ է։ Մի քիչ  ավելի լայն պետք է նայել այս բռնաճնշումներին, ո՞ր ժամանակահատվածում էր դա արվում։ Կարծում եմ՝ էական ճնշում էր Սահմանադրական դատարանի նկատմամբ՝ ցույց տալու համար, մտածեք, թե ինչ որոշում եք կայացնելու։ Մարդկանց շինծու մեղադրանքներով կալանավորվում էին այն ժամանակ, երբ ՍԴ-ում քննում էին ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ քաղաքական ուժերի բողոքը»,- Երկիր Մեդիա», «5-րդ ալիք», «Հայկական երկրորդ հեռուստաալիք» հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշել է, որ այդ բռնաճնշումներն արվում են նաև սպասվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար, մեսիջ է՝ խելոք պահեք, եթե խելոք չպահեք, յուրաքանչյուրիդ հետ կարող է կատարվել նույնը։

«Սա է նպատակը, այսպես պետք է ասենք՝ բարի գալուստ դեպի Սադամ Հուսեյնի Իրաք։ Մոտավորպես այդ ճանապարհն ենք բռնել։ Համենայնդեպս, իմ տպավորությունն է, որ այս իշխանության ցանկությունը հենց դա է և ժողովրդավարության բաստիոնը ոնց որ դարձնում է ժողովրդավարության գերեզմանոց։ Նաև այսպես կբնութագրեմ այն, ինչ կատարվում է  Հայաստանում»,- ասել է Ռ. Քոչարյանը։

ՀՀ երկրորդ նախագահը հիշեցրել է, որ երեք տարի առաջ իրեն մի շինծու գործով մեղադրանք էին առաջադրել. «Անցնելով այս ամեն ինչով՝ ես ավելի շատ ուժեղ եմ դուրս եկել այս պայքարից, քան երեք տարի առաջ էի։ Յուրաքանչյուր համայնքապետ, որ հիմա կալանավորված է, այդ վիճակից դուրս է գալու  շատ ավելի ուժեղ։ Ուղղակի կասկած չունեմ, քանի որ մեղադրանքները շնծու են, նեղ խմբակի տակտիկական շահերին է ամեն ինչ ծառայեցվում»։

Ըստ «Հայաստան» դաշինքի առաջնորդի համոզման, նաև ընդհանուր վախի մթնոլորտ են ուզում այդպես ստեղծել, որ մարդիկ ավելի քիչ քննադատեն իրենց։

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք սպասելի էր ՍԴ որոշում, նաև հետընտրական շրջանում խոսվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լեգիտիմության մասին,
արդյո՞ք այդ որոշումը հանել է այդ հարցը, Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Ուշադրությամբ հետևում էի ՍԴ նիստերին, մտքեր էի փոխանակում տարբեր մարդկանց հետ։ Տպավորիչ էր փաստարկների տեսանկյունից և «Հայաստան» դաշինքի, և մյուս դիմողների փաստարկները։ Ամենից  հետաքրքիրն այն է, որ որևէ հակափատարկ, որևէ հիմնավորում չենք լսել, ուղղակի չկար։

Էլ չեմ ասում ՔՊ ներկայացուցիչներն ուղղակի բան չունեին ասելու, դատախազությունը հանդես էր գալիս որպես կառավարության փաստաբան։ Զավեշտալի է, բայց այդպես է

Ցավոք, ՍԴ որոշման մեջ մեր կողմից բարձրացված մի շարք հարցերի վերաբերյալ ևս չկան պատասխաններ»։

Ռ. Քոչարյանի խոսքով, Հայաստանում որևէ ընտրություն չի հիշում, երբ այս ծավալի վարչական ռեսուրս է կիրառվել, երկրի առաջին դեմքը ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներով հանդես է եկել ընդդիմախոսների նկատմամբ։

«Երբ ՍԴ-ն խոստորեն չի անդրադառնում այդ երևույթներին, նշանակում է մեկ բան՝ դրանք դառնալու են մեր քաղաքական մշակույթի անբաժանելի մաս։

Այդպես է լինելու և պատասխանատվությունը և ՍԴ-ի, և ԿԸՀ-ի, և դատախազության վրա է։

Այս ամենը համադրելով, խոսելով, որ այս իշխանությունը լեգիտիմ է, ուղղակի ավելորդ է։ Իհարկե, այս իշխանությունը լեգիտիմություն ձեռք չի բերել այս ընտրությունների արդյունքում»,- նշել է ՀՀ երկրորդ նախագահը։

Նրա կարծիքով, ՍԴ-ի կողմից նման որոշում չպետք է լիներ. «Մարդկայնորեն կարելի է հասկանալ այսպիսի մթնոլորտում բավարար խիզախություն չունենալը, բայց պրոֆեսիոնալիզմի առումով և  երկրի ապագայի նկատմամբ պատասխանատվության զգացումի տեսանկյունից, իհարկե, անթույլատրելի էր։

Որոշման մեջ խստությամբ չարձանագրել որոշ երևույթներ, անթույլատրելի է, նշանակում է՝ համաձայնվել դրա հետ և նպաստել, որ այդ դրսևորումները Հայաստանում դառնան քաղաքական մշակույթի մաս»։

Ռ. Քոչարյանը նշել է՝ իրենք չեն ասում, որ այս  իշխանությունը քիչ ձայներ է ստացել, իրենք վիճարկում էին մոտ 200 հազար ձայն, բայց այն, ինչ կատարվում էր պետական մարմինների կողմից, բավարար հիմքեր էին տալիս ՍԴ-ին վերանայել շատ բան։ Հույս են ունեցել, որ ՍԴ որոշումը կլիներ մի քիչ այլ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:41
Հրազդանի դպրոցներից մեկում 12 երեխա տեղափոխվել է հիվանդանոց
«Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնության մեքենայով...
Աղբյուր` Panorama.am
12:40
Ղրղզստանը և Ուզբեկստանն ավարտել են սահմանազատումը և փոխանակվել վավերացված արձանագրություններով
Ղրղզստանի նախագահ Սադիր Ջափարովն ասել է, որ Ղրղզստանն ու Ուզբեկստանն ավարտել են սահմանների սահմանազատման գործընթացը և փոխանակել են վավերացված...
Աղբյուր` Panorama.am
12:27
Փորձ է արվել Աթենքից Հայաստան ներմուծել չհայտարարագրված բնական մուշտակներ
Օրերս Աթենք-Երևան չվերթով Հայաստան ժամանած քաղաքացին  ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնում ընտրել է...
Աղբյուր` Panorama.am
12:19
Թեհրանի ոստիկանապետը մանրամասներ է հայտնել Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումից
Նախաքննության ցույց է տալիս, որ հարձակվողի շարժառիթն անձնական և ընտանեկան խնդիրներն են եղել։
Աղբյուր` Panorama.am
12:11
Ո՞վ է «Kiss me» գուլպաներով, Շուշին «հանձնող» նոր ԱԳ փոխնախարարը
Երեկվանից սոցցանցերը տարածում են Վահան Կոստանյանի գրառումներն ու լուսանկարները։ Նման արշավի պատճառ է դարձել այն, որ Նիկոլ Փաշինյանը Կոստանյանին...
Աղբյուր` Panorama.am
12:00
Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս երեք հիվանդ
«Արևիկ» բուժմիավորումում 9 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
Աղբյուր` Panorama.am
11:55
Դոլարն արժեզրկվել է, եվրոն`արժևորվել
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 11:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 393.58 դրամ` հունվարի 25-ի համեմատ արժեզրկվելով 0.37...
Աղբյուր` Panorama.am
11:46
Australian Open. Խաչանովը կիսաեզրափակչում պարտվեց
Ավստրալիայում ընթացող թենիսի Մեծ սաղավարտի տարվա առաջին մրցաշարի՝ Australian Open-ի կիսաեզրափակիչ խաղն ավարտվել է հայազգի ռուս թենիսիստ Կարեն...
Աղբյուր` Panorama.am
11:40
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան ցնցված է Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման դեպքից
Մոսկվան ցնցված է Ադրբեջանի դեսպանատան վրա հերթական հարձակումից, ցավակցություն և զորակցություն է հայտնում գործընկերներին: «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
11:32
Խենթանալու հայրենիք, փառավոր ազգ. Արցախի ԱԺ պատգամավոր
Արցախի Հանրապետության  «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրել է.  «Շուտով հինգ տարի...
Աղբյուր` Panorama.am
11:21
Ովքեր են «Գազպրոմ»-ի անունից բարձր աշխատավարձով աշխատանք առաջարկում
Անվտանգության ծառայության կողմից համացանցում իրականացվել են ուսումնասիրություններ։
Աղբյուր` Panorama.am
11:12
«ԼՈՒՅՍ». ՀՀ-ում արտաքին կապիտալի ներհոսքի տատանումները և մյուս արտաքին ցնցումներն առաջացրել են ներքին պահանջարկի, հետևաբար նաև տնտեսական աճի տատանումներ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսական աճի կառուցվածքը։ Այսպես՝ • ՀՀ տնտեսության զարգացման ընթացքում բարձր...
Աղբյուր` Panorama.am
11:03
Global Finance. Կոնվերս Բանկն առևտրի ֆինանսավորմամբ Հայաստանի առաջատարն է
Կոնվերս Բանկը հեղինակավոր Global Finance ամսագրի կողմից լավագույնն է ճանաչվել «Առևտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» անվանակարգում:
Աղբյուր` Panorama.am
10:55
Լոնդոնը խոստանում է աջակցել Թբիլիսիին ՌԴ-ից հնարավոր հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում
Մեծ Բրիտանիայի կառավարությունը կշարունակի աջակցել Վրաստանին՝ Ռուսաստանից եկող հնարավոր հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
10:44
Զինված հարձակում է տեղի ունեցել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա
Մեկ մարդ սպանվել է, կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
10:38
330 մլն դրամ աջակցություն Վարդանյան եղբայրներից՝ 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներին
Բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները հերթական բարեգործական ծրագիրն են իրականացրել: 44-օրյա պատերազմում զոհված կամ անհայտ կորած ճանաչված...
Աղբյուր` Panorama.am
10:35
Թրամփը հայտարարել է՝ 24 ժամում կարող էր դադարեցնել Ուկրաինայի հակամարտությունը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 24 ժամում կարող էր պայմանավորվել Ուկրաինայում հակամարտության դադարեցման մասին, գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:25
Արցախի ժողովրդին նվիրաբերած 250 տ. հումանիտար բեռը շարունակում է մնալ Գորիսում. Շտաբ
Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբը հայտնում է.  «Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ղուրանն այրած դանիացի արմատականը վերջնագիր է ներկայացրել Էրդողանին
Դանիական ծայրահեղ աջ «Կոշտ ուղի» կուսակցության առաջնորդ Ռասմուս Պալուդանը, որն նախորդ շաբաթ օրը Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ...
Աղբյուր` Panorama.am
10:10
ԵՄ-ն ամենաբարձր մակարդակում ջանքեր է գործադրում՝ նպաստելու ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորմանը. Մորա
Հունվարի 26-ին Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին բարձրաստիճան նիստը, որը համանախագահել են ՀՀ ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
09:58
Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է
Տիգրան Մանսուրյանի համար երկու սրբություն գոյություն ունի՝ Հայաստան երկիրն իր տարածքով և հայոց լեզուն նրա վրա իշխող։
Աղբյուր` Panorama.am
09:50
Հայաստանի իշխանությանը հաջողվեց երկիրը «պոլիգոնի» մեծ սպառնալիք տակ դնել. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խբակցության պատգամավոր, անվտանգային հացերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է. «ՌԴ ԱԳՆ-ն բավականին...
Աղբյուր` Panorama.am
09:38
15 զինծառայողների մահվան գործով կալանավորվել է զորամասի թիկունքի պետ-հրամանատարի տեղակալը
ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ, Գեղարքունիքի մարզի ընդհանուր...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ». Արտակ Թվմասյանը մեծ պարտքեր է կուտակել, հույս ունի՝ խաղատուն բացելուց հետո դրանք կմարի
«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ Seven Visions Hotels, The Dvin հյուրանոցի սեփականատեր, գործարար Արտակ...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Ժողովուրդ». Ինչու հրաժեշտ տվեցին գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ հայտնի դարձան, թե ինչու հրաժեշտ տվեցին գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Հրապարակ». ՄԻՊ աշխատակազմում սպասողական վիճակ է, թե ով է լինելու հաջորդը
«Հրապարակ» թերթը գրում է. «ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի հրաժարականից հետո աշխատակազմի և ոչ մի աշխատակից ազատման դիմում չի գրել...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Գեղամ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ գործը Աննա Վարդապետյանի սեղանին է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Էդուարդ Աղաջանյանը հոգնել է. ուզում է գլուխը րոպե առաջ ազատել ու գնալ դեսպան
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ հաջորդ հերթական նիստին իշխող խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը կհայտարարի արտաքին...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Ովքեր են շահագրգռված Քրիստիննե Գրիգորյանին Արտաքին հետախուզական ծառայության պետ առաջադրելու հարցում
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մարդու իրավունքների արդեն նախկին պաշտպան...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Հրապարակ». ՄԻՊ-ի պաշտոնն արդեն 5 օր է՝ թափուր է, բայց խմբակցությունները չեն շտապում թեկնածուներ առաջադրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Ով կդառնա Հայաստանում վեցերորդ ՄԻՊ-ը՝ պարզ կդառնա եկող ամիս։ Չնայած կառավարությունում մի քանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բորիկ Կոյտիկով. էլ ի՞նչ պիտի կատարվի, որ ժողովուրդը հասկանա՝ անօրինական երկրում ենք ապրում
14:04 26/01/2023

Բորիկ Կոյտիկով. էլ ի՞նչ պիտի կատարվի, որ ժողովուրդը հասկանա՝ անօրինական երկրում ենք ապրում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}