Քաղաքական 22:43 21/07/2021 Հայաստան

Ինչ կատարվել է 2020 թ. հոկտեմբեր, նոյեմբերին, այս քաղաքական թիմին միշտ հետապնդելու է. Ռոբերտ Քոչարյան

«Ընտրություններով չեն վերացվել այն պատճառները, որոնք բերել են ներքաղաքական ճգնաժամ։  Ընտրությունը ժամանակի մեքենա՞ է, կարո՞ղ է ժամանակը հետ պտտեցնել, թե՞ չի կարող։ Հասկանալի է, որ չի կարող»,-«Երկիր Մեդիա», «5-րդ ալիք», «Հայկական երկրորդ հեռուստաալիք» հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Նա վստահեցրել է, որ այն, ինչ կատարվել է 2020 թ. հոկտեմբեր, նոյեմբերին, այս քաղաքական թիմին միշտ հետապնդելու է։

«Մոտ 400 հազար մարդ քվեարկել է այն քաղաքական ուժերի օգտին, որոնք այս իշխանություններին համարում էին դավաճան, կապիտուլյանտ, ապիկար։ Այս մարդիկ մնացել են Հայաստանում, այս մարդիկ, ի դեպ, երևի իրենց ակտիվությամբ, իրենց գիտակցությամբ, վերլուծելու ունակությամբ մեր որակյալ բնակչության հատվածն է։ Հիմա ո՞նց է կարելի այս պայմաններում խոսել քաղաքական ճգնաժամի հաղթահարման մասին։

Մենք մի շարք հարցերի պատասխաններ չունենք՝ ինչպե՞ս ենք կորցրել Շուշին, Հադրութը։ Այդ պատասխանները չունենալու պարագայում՝ հնարավոր չէ խոսել ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման մասին։

Չի կարող այդպիսի բան լինել»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը։

«Հայաստան» դաշինքի առաջնորդի խոսքով, միգուցե այս պահի համար սրությունը նվազ է, կարող է մեկ ամիս հետո սուր հնչողություն ստանալ՝ ընտրություններն անցյալը չեն ջնջում։

Ռ. Քոչարյանն ասել է, որ 400 հազար քաղաքացու այդպիսի կողմնորոշումը  բավական լուրջ հանրային ընդվզում է, չի հավատում, թե այդ 400 հազարից գոնե մեկն իր կարծիքը փոխելու է այնքան ժամանակ, մինչև իր կողմից հնչեցված  հարցերի պատասխանները չլինեն։

«Մենք ողջամիտ որևէ պատասխան, բացատրություն չենք ստացել, թե այս պատերազմը պլանավորված պարտությո՞ւն էր, թե ինչ էր...։ Եթե  համարում եք, որ այս տարանջատումը բավարար չէ երկիրը յուրաքանչյուր պահի նոր քաղաքական ակտիվացման շրջանի մեջ մտնելու համար, սխալվում եք՝ այդպես չէ։

Սա մի ական է, որը լինելու է երկրի քաղաքական կյանքում այնքան ժամանակ, մինչև այդ հարցերի պատասխանները մեր հանրությունը չստանա»,- իր վերլուծությունում նշել է նա։

Ռ. Քոչարյանը պարադոքս է համարել, որ գյուղն այս իշխանությունների կողմից ամենից անտեսված ոլորտն է և հենց գյուղական բնակավայրերում այս իշխանությունները ստացել են ամենաշատ քվեն. «Պարադոքս է, բայց այդպես է։ Ազդակ է բոլոր հաջորդ իշխանությունների համար, որ ինչքան  վատ ես վերաբերում գյուղին, այնքան լավ քո քաղաքական հեռանկարների համար»։

Հարցին՝ ինչու «Հայաստան» դաշինքը չհաղթեց, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է. 

«Սա այն հարցն է, որ հուզում է ոչ միայն ինձ, այլև շատ-շատերին` և հոգեբաններին, և քաղաքագետներին, և ընդհանրապես մարդկանց, որոնք հետաքրքված են հասարակական կյանքով: Տարբեր կարծիքներ եմ լսել, բայց, այնուամենայնիվ, այստեղ, իմ կարծիքով, 3 գործոն է որոշիչ եղել:

Առաջինը` հին-նոր, նաև որոշակի դասակարգային երանգներով, հայաստանցի-ղարաբաղցի, և ոնց որ այդ հին-նորը, հայաստանցի-ղարաբաղցին իրար կպել են զուտ հասկանալի պատճառներով:

Եվս  մեկ հանգամանք՝ նոր պատերազմի վտանգի սարսաափը: Երբ մենք ասում էինք արժանապատիվ խաղաղություն և մեր ժողովրդի մի հատվածը հարմարվել է պարտության հետ, այդ արժանապատիվ խաղաղության մեջ նույնիսկ վտանգ էին տեսնում, որ այս մարդիկ անելու են ինչ-որ քայլեր արժանապատվությունը վերականգնելու համար և այդ քայլերը կարող են վտանգավոր լինել պատերազմը վերսկսելու տեսանկյունից:

Եվ ամենահետաքրքիրը, որ նման սարսափը մեր ժողովրդի գլխին բերած քաղաքական ուժը այդ սարսափի շահառու է դարձել: Սա իսկապես,  թվում է, անտրամաբանական է, բայց սրա մեջ շատ խորը իմաստ կա, սոցիոլոգիայով զբաղվող մարդիկ կտան բացատրություն,  թե ինչպես է այս մեխանիզմներն աշխատում»:

ՀՀ երկրորդ նախագահի խոսքով, իրենց դաշինքի նպատակն եղել է ժողովրդին այս շոկային վիճակից հանելը:

«Մենք դաշինքով մեր ամբողջ քարոզչությանը փորձում էինք հույս, հավատ ներշնչել մարդկանց ապագայի հանդեպ: Նման հույս-հավատ ես չէի տեսնում իշխանական այս թևի մոտ, ուղղակի չկար: Ավելի շատ ներքաղաքական լարվածություն էին հրահրում իրենց մուրճերով, փորձում էին սրել այն գործոնները, որոնք կարող էին աշխատել իրենց օգտին և ինչ-որ չափով իրենց հաջողվեց դա անել»,- ասել է «Հայաստան» դաշիքնի առաջնորդը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:43
Հովհաննես Ավետիսյան. Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ
«Վստահաբար կարելի է ասել, որ ժողովրդի գերակշիռ մասը չի ուզում այս իշխանություններին: Հապա ինչու մարդիկ տասնյակ հազարներով դուրս չեն գալիս...
Աղբյուր` Panorama.am
14:35
Ոսկանյան. Այգեգործությունից ազատ ժամանակ սպա աշխատողն չի կարող ձևավորել զինվորականության բարձրագույն պատվի սկզբունքներով ապրող «կաստան»
«Ոչ թե ողորմելի լինելիության, այլ զարգացման և հզորացման ու թշնամու նկատմամբ գերակայության նպատակ հետապնդող գալիքի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Նրանց համար, ովքեր արցախցիներին համարում են հյուր Հայաստանում. Արմեն Բուդաղյան
«Իմ հյուր լինելս որ՞ն է, կարող է այնքան զզվցնեք, որ մենք էլ գնանք, սփյուռքը էլ շատացնենք»։
Աղբյուր` Panorama.am
14:16
«Տպավորիչ են Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոհերն ու մտածումները»
«Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիրներ Կարեն Իգիթյանը և Էդգար Էլբակյանն ապրիլի 26-ին Հայաստան-Վրաստան միջպետական...
Աղբյուր` Panorama.am
14:13
Պեսկով. Մոսկվան հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շարունակական շփումների օգտին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շփումների շարունակման օգտին: Նրա...
Աղբյուր` Panorama.am
14:06
Ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ
Ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մի բան է, թե ինչ եք խոսում կամ հայտարարում, լրիվ այլ բան, թե ձեր վարքագծով ու գործողություններով անում. Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբահամյանը գրում է.  «ՔՊ-ն արձագանքել է Կիրանցում՝ զինծառայողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:53
«Տուն տանող երջանկությունը» պիեսում Արցախն է, եռացող կյանքն ու ապրելու մղումը
«Մե՞նք կկարոտենք այս երկիրը, թե՞ նա՝ մեզ»․ «ArmMono» միջազգային թատերական փառատոնի շրջանակում թատրոնի ճանաչված ու սիրված...
Աղբյուր` Panorama.am
13:46
Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
«Ապօրինի գործընթացը, որ սկսել է ՀՀ կառավարությունը իր տարաբնույթ գործընկների հետ, մեզ համար անընդունելի է»,- Կիրանցում լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
13:25
Որևէ քաղաքական ուժ կամ խմբակ չպետք է լինի դոմինանտ, շարժումը պետք է մնա Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
«Սկզբից երկչոտ քայլերով կմիանան պայմանագրայինները, հետո ավելի համարձակ, հետո կսկսվի նաև ուժային մնացած կառույցների ծառայակիցների խուլ բողոքի վերածումը բացահայտ բողոքի»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ովքեր էին Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ
Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում ճանապարհը փակած քաղաքացիների և ոստիկանների միջև բախում էր եղել, քանի որ քաղաքացիները թույլ չէին...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Հոգևորականությունը պաշտպանում է իր ժողովրդի շահերը իր սեփական կառավարությունից
«Ընդվզեք բոլոր օրինական միջոցներով, արտահայտեք ձեր կողմ լինել։ Բավակա’ն է, խխունջացած մի ապրեք ապրել»:
Աղբյուր` Panorama.am
12:29
Բալետի պարող Ռազմիկ Մարուքյանը «Արաբեսկ» բաց մրցույթում արժանացել է առաջին մրցանակին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը հանրահայտ բալետի...
Աղբյուր` Panorama.am
12:10
Բաբայան. Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին
Փաստաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է ՔԿ հաղորդագրությանն ու հրապարակած տեսանյութին՝  հայտնելով, որ մի խումբ զինծառայողների կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:00
Պատահական չէ, որ հենց հիմա սկսում են խոսակցություններ, որ «կարող ենք Ադրբեջանից գազ գնել. Գեղամյան
«Տավուշի ապօրինի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ...
Աղբյուր` Panorama.am
11:49
Oպերայի և բալետի թատրոնում կկայանա Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի համաշխարհային առաջնախաղի 200-ամյակին նվիրված երեկո
Մայիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կկայանա երաժշտական գլուխգործոցներից մեկի`  Լ....
Աղբյուր` Panorama.am
11:28
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք. Կիրանցիներին այցելած զինվորականներ
Նախօրեին Կիրանցում բողոքի ցույց անող քաղաքացիներին այցելած պայմանագրային զինծառայողները հանդես են եկել տեսաուղերձով՝ հայտնելով, որ զղջում են...
Աղբյուր` Panorama.am
10:57
«Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին»
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը Telegram-ի իր ալիքում գրել է. «Ես՝ Վարդան Ղուկասյանս, ԱՆՀԱՎԱՏՍ, կանգնում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:48
Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
«Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները կոնկրետ մասնակցում հակաշխանական բողոքի երթին»:
Աղբյուր` Panorama.am
10:34
Կիրանցեցիները լավ են, ժողովուրդը լավ է. բախումներից տուժած քաղաքացի
Տավուշցի Գոհար Վարդանյանը, ով  ներկա է երեկ երեկոյան Կիրանցում քաղաքացիների ու ոստիկանների բախումներին, տեղեկացնում է. «Ես լավ...
Աղբյուր` Panorama.am
10:23
ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Այդ ամենը սուտ է, մենք դա արել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում եմ, խնդրում եմ այս ամենը չքաղաքականացնել»,- ասում է Ասատուր Չոբանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:13
Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
«Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել»։
Աղբյուր` Panorama.am
09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am
09:32
Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
13:57 27/04/2024

Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}