Քաղաքական 14:35 26/07/2021 Հայաստան

26.07.2021. «Հենակետ». Ադրբեջանը սկսել է Շուշի տանող երկաթուղու նախագծման աշխատանքները

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին.

«Ադրբեջանի հետ կապված պաշտոնական հայտարարություներ

Հուլիսի 20-ին Մոսկվայում կայացել է Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է նաև ԼՂ թեման: Կրեմլի ղեկավարը հայտարարել է, որ կարևորագույն հարցերից մեկը տարածաշրջանում ստեղծված իրավիճակի կարգավորումն է՝ նշելով փոխզիջումային լուծումների կարևորությունը, որոնք ամենադժվարն են:

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԼՂ հարցով
պայմանավորվածությունների իրականացումն ընդհանուր առմամբ վատ չի ընթանում։ Ըստ նրա՝ ՌԴ-ն պատրաստ է ողջունել ԵՄ երկրների միջնորդական ջանքերը՝ Ղարաբաղի շուրջ բանակցություններում, եթե դրանք կնպաստեն գործող համաձայնագրերի իրագործմանը:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, թե Ղարաբաղում անցած տարվա ռազմական գործողությունների ժամանակ երրորդ կողմերի, այդ թվում` Թուրքիայի դերակատարությունը սրեց տարածաշրջանային լարվածությունը: Ըստ նրա՝ Վաշինգտոնը ճնշում է գործադրել Անկարայի նկատմամբ՝ կայունությանը սպառնացող տարածաշրջանային հակամարտություններին չներգրավվելու համար:

Իլհամ Ալիևը տեղական  AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ
ԼՂ կարգավիճակի հարցը փակված է, սակայն Ադրբեջանի ժողովուրդը դժգոհում է, երբ Ֆրանսիայում և Ամերիկայում հայտարարություններ են հնչում, թե հակամարտությունը պետք է կարգավորվի: Ալիևը պնդել է, թե ԼՂ հարցում իր և Ռուսաստանի դիրքորոշումները համընկնում են:

Ադրբեջանի նախագահը հավելել է, թե իրենք Հայաստանին խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկ են արել։ Եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, ապա պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ալիևը նաև դժգոհել է, թե պատերազմից ամենից շատ տուժած երկիրն Ադրբեջանն է, բայց ԵՄ-ն ամենամեծ աջակցությունը՝ 2․6 մլրդ եվրո գումարը Հայաստանին է հատկացնում։

Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Վրաստանում հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը տեղի կունենան «Agile Spirit 2021» միջազգային բազմազգ զորավարժությունները, որին մասնակցելու են նաև Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը։ Ընդհանուր առմամբ, զորավարժություններին կներգրավվի ավելի քան 2,5 հազար զինվորական:

Ալիևի հրամանով՝ գերենալ-լեյտենանտ Քերիմ Վելիևն ազատվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից ու նշանակվել Ադրբեջանի ԶՈՒ-ի գլխավոր շտաբի պետ։  Վելիևը 1992 թ-ից ծառայում է Ադրբեջանի զինված ուժերում։  Նշենք, որ պաշտոնապես շուրջ 7 ամիս է՝ Ադրբեջանը ԶՈՒ-ի գլխավոր շտաբի պետ չունի։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, թե մարտական հերթապահություն և զորքերի ծառայությունը կազմակերպելու նպատակով՝ Ադրբեջանը Մարտակերտի մերձական շրջանում երկու նոր զորամաս է բացել:

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսն իր մտահոգությունն է բարձրացրել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումից հրաժարվելու որոշման առնչությամբ, որով ԱՄՆ-ը օգնություն է ցուցաբերում Ադրբեջանին՝ ներառյալ ռազմական ոլորտում։

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե իրենք մտահոգությամբ են ընդունում ադրբեջանա-հայկական սահմանի առանձին հատվածներում լարվածության աճի ցանկացած դրսևորում: Նա հույս է հայտնել, թե սահմանազատման բանակցությունները շուտով կմեկնարկեն:

Հարավային Կովկասի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարը թվիթերյան իր էջում գրել է, որ ԵՄ-ն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններով և պատրաստ է օգնության ձեռք մեկնել։ Կլաարը երկու կողմերին կոչ է արել ուժերը հետ քաշել և սահմանային հարցերի շուրջ կառուցողական երկխոսություն սկսել։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարություն է տարածել, որում նշվում է, թե ԱՄՆ-ը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով գրանցվող միջադեպերով, երկու կողմին կոչ է անում թուլացնել լարվածությունը և առարկայական բանակցությունների վերսկսման տիրույթ ստեղծել։

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը ևս սահմանային միջադեպերի հետ կապված իր մտահոգությունն է հայտնել և կողմերին հորդորել հնարավորինս շուտ վերադառնալ Մինսկի խմբի համանախագահության գլխավորած բանակցություններին։

Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Ղաթիբզադեն, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային մարտերի ֆոնին, ընդգծել է հնարավորինս արագ Հարավային Կովկասում տևական խաղաղության հասնելու անհրաժեշտությունը:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է, թե Ֆրանսիայի իշխանությունները լիովին տեղեկացված են, թե ինչ է կատարվում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Երասխը Ադրբեջանի հետ Երևանին ամենամոտիկ սահմանն է, որտեղ հանդիպում են չորս պետություններ։ Դեսպանը հույս է հայտնել, որ ապագայում Երասխը կարող է կրկին դառնալ այն խաչմերուկը, որ եղել է ժամանակին։

Իլհամ Ալիևը AzTV-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ շարունակում են իրենց դիրքերն ամրացնել Հայաստանի հետ սահմանին։ Նա խոսել է ՀՀ սուվերեն տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժման մասին՝ նշելով, որ չեն պատրաստվում հեռանալ ու կրկին տարածքային պահանջներ է ներկայացրել։ Նա Զանգեզուրն իրենց նախնիների հողն է անվանել՝ նշելով, որ այդ հարցը քննարկվել է Շառլ Միշելի՝ Ադրբեջան այցի ընթացքում։

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ փոխհատուցում է պահանջելու Արցախում՝ մասնավորապես Կովսականում և Քարվաճառում, ոսկի արդյունահանած ընկերություններից: Ալիևն ընդգծել է, թե Ադրբեջանը վերահսկում է օտարերկրյա մեքենաները, որոնք Ղարաբաղ են մտնում «Լաչինի միջանցքով»: «Դրան պետք է վերջ տրվի, սա մեր տարածքն է»,- հայտարարել է նա։

Ըստ Ադրբեջանի նախագահի՝ Ադրբեջանը ներկայում Քարվաճառի և Բերձոր շրջաններում ռազմական նշանակության ճանապարհների անցկացման ակտիվ աշխատանք է տանում։ Այդ ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմելու է 700 կմ։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունը սկսել է դեպի Քարվաճառ և նրա տարբեր բնակավայրեր ավտոմայրուղու շինարարությունը: Նախատեսում է, որ 80,7 կմ կազմող ճանապարհն ունենալու է 2-ից 4 երթևեկության գոտիներ:

Հուլիսի 25-ին Ալիևն ընդունել է Սերբիայի ԱԳ նախարար Նիկոլա Սելակովիչի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում Ալիևն ընդգծել է Ղարաբաղի վերականգնման հարցում սերբական ընկերություների հնարավոր մասնակցության կարևորությունը։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ հոկտեմբերին Բաքվում կանցկացվի՝ «Ղարաբաղի վերականգնման, վերակառուցման և զարգացման»  (Rebuild Karabakh)  1-ին ադրբեջանական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կներառի 14 բաժիններ:

«Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Ջավիդ Գուրբանովը հայտնել է, թե ընկերությունը սկսել է Շուշի տանող երկաթուղու նախագծման աշխատանքները, որին մասնակցում է նաև թուրքական «Kaylon» ընկերությունը։ 

Ըստ նրա՝ երկաթուղու նախագծման և կառուցման աշխատանքները երեք ուղղությամբ են իրականացվում ՝ Հորադիզ-Նախիջևան, Շուշի և Ակնա (Աղդամ)։ Ըստ այդմ, արդեն սկսվել են Ակնա-Բարդա գնացող երկաթուղու կառուցման շինարարական աշխատանքները, որոնք տեղական տեղական ընկերություն է իրականացնում։

Ի դեպ, թուրքական «Kaylon» ընկերությունը, որի մասին խոսել է Գուրբանովը, Ադրբեջանում տարբեր ծրագրեր է իրականացնում։

Հավելենք, որ «Kalyon Group»-ը հիմնադիրն է թուրք հայտնի գործարար Հասան Քալոնջուն, ում ընտանիքը սերտ կապեր ունի էրդողանի հետ։ Կան նաև տարբեր տեղեկություններ, որ «Kalyon Group»-ը ներգրավված է էրդողանի տարբեր կասկածելի գործարքներում։

Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը, Թուրքիան և Պակիստանը մտադիր են խորհրդարանների համատեղ հանդիպում անցկացնել Շուշիում, որի ընթացքում կստորագրվի հատուկ հռչակագիր, ինչը նախատեսելու է քաղաքական կապերի ամրապնդում:

Շաբաթվա ընթացքում Ադրբեջանը նախաձեռնել է Մեքսիկայի, Կոլումբիայի, Բրազիլիայի և Արգենտինայի առաջատար հրատարակությունների և հեռուստաալիքների ներկայացուցիչների այցը Արցախի՝ Բաքվի վերահսկողության տակ հայտնված տարածքներ: Ադրբեջանը կազմակերպել է նաև Բաքու այցելած Ֆրանսիայի ԱԺ պատվիրակության այցելությունն  Ակնա (Աղդամ):

Տարածաշրջանային նախագծերի շուրջ զարգացումներ

Թուրքմենստանի կառավարության ընդլայնված նիստում այդ երկրի ղեկավար Կուրբանկուլի Բերդիմուհամմեդովը հայտարարել է, թե այս տարվա օգոստոս ամսին «Ավազա» գոտում տեղի կունենա Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների երրորդ խորհրդակցական հանդիպումը, ինչպես նաև Թուրքմենստան-Թուրքիա-Ադրբեջան գագաթնաժողովը։

Թուրքիայի նախագահ Էրդողանն ընդլայնված կազմով պատվիրակությամբ այցելել է Հյուսիսային Կիպրոս, որտեղ անդրադառնալով հարցին՝ Ադրբեջանը պատրաստվո՞ւմ է ճանաչել Հյուսիսային Կիպրոսը, ասել է․ «Այդ հարցում որևէ կասկած չկա։ Մենք մշտապես դա քննարկում ենք և իմ եղբայր Իլհամ Ալիևի հետ»։

Ամերիկյան նավթային «Chevron» ընկերությունը  հայտարարել է Ադրբեջանում իր ներկայացուցչության լուծարման մասին։ Ներկայում ընկերությունը Ադրբեջանում ոչ մի նախագծի չի մասնակցում, այնինչ նախկինում այն բաժնեմասեր ուներ Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթահանքում ու Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղում։

Հավելենք, որ ամերիկյան նավթարդյունահանող մեկ այլ խոշոր ընկերություն՝ «Exxon Mobil» ընկերությունը ևս մտադիր է հեռանալ Ադրբեջանից։ Տարբեր հրապարակումների համաձայն՝ «Exxon Mobil»-ը վերսկսել է իր մասնաբաժնի վաճառքի գործընթացը։ Ակտիվների նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում հատկապես ասիական ընկերությունները։

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը Twitter-ի իր էջում գրել է, թե Զարգացման ֆրանսիական գործակալությունը պատրաստ է կրկնապատկել ներդրումները Ադրբեջանի ոչ նավթային հատվածում: Գործակալության պատվիրակությունը Բաքու կժամանի հուլիս-օգոստոս ամիսներին՝ քննարկելու համագործակցության հարցեր:

Գերիների վերադարձի և ականապատման խնդիրների մասին

Բաքվի վերաքննիչ դատարանի վարչական շենքում ավարտվել է 13 հայ ռազմագերիների քրեական գործով դատաքննությունը: Դատարանը մեղադրյալներից յուրաքանչյուրին 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդհանուր ռեժիմի գաղութում, իսկ պատիժը կրելուց հետո նրանք անմիջապես վտարվելու են երկրից:

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հուլիսի 22-ին հրապարակել է ՌԴ քաղաքացի, հայազգի Էդուարդ Դուբակովի գործով դատավճիռը, ով մեղադրվում է իբր հայկական կողմի վարձկան լինելու մեջ։ Դատարանի որոշմամբ Դուբակովը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, իսկ պատիժը կրելուց հետո կարտաքսվի Ադրբեջանից։ ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է գերեվարումից ազատ արձակված Արթուր Բադալյանին վճարել 30 հազար եվրո։

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է, թե նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի լուծում բոլոր հարցերը։ Դրա որոշ դրույթներ, մասնավորապես՝ ռազմագերիների ազատման դրույթը, լիովին չեն հարգվում։ Եվ ընդհանուր առմամբ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչինչ չի ասում Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Փրկարարները Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում այսօր հասցրել են նաև աղոթք բարձրացնել
Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանը գրել է. ...
Աղբյուր` Panorama.am
21:49
Արցախի նախագահը մի խումբ պատասխանատուների հետ դեռ կմնա Ստեփանակերտում
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է.  «Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը մի խումբ պատասխանատուների հետ կմնա...
Աղբյուր` Panorama.am
21:05
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան կայցելի Հայաստան։  «Այս երեքշաբթի կայցելեմ...
Աղբյուր` Panorama.am
20:56
Արմեն Գրիգորյանը Իրանում պատմել է Արցախի վրա Ադրբեջանի կատարած հարձակման մանրամասները
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետություն Ազգային անվտանգության Գերագույն խոհրդի...
Աղբյուր` Panorama.am
20:38
Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս 15 ուղևորներով. ՄԻՊ
«Նվիրյալ մարդկանց մի փոքրիկ թիմ հարյուրավոր ահազանգերի հետևից գնացել է հասցե առ հասցե, դուռ առ դուռ՝ անօգնական մարդկանց տարհանելու համար»:
Աղբյուր` Panorama.am
18:00
Մի հատ էլ անհամբեր սպասում եք, թե ե՞րբ է արցախցին գալու հրապարակ ու ձեր փոխարեն Նիկոլ հեռացնելու. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «STOP. Ամոթ է ՀՀ հպարտ քաղաքացի, արցախցին մեղավոր չի, որ 2018-ին, դուք, ես էլ ձեզ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Արցախում գտնվող որոնողափրկարարական խմբի հետ ոչինչ չի պատահել. Հունան Թադևոսյան
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:11
Ստեփնակերտի դպրոցի նկուղում մնացած մայրն իր 7 երեխաների հետ Հայաստանում է
Նախորդ օրը համացանցում մեծ արագությամբ լուր տարածվեց, որ Ստեփանակերտի դպրոցի նկուղում է մնացել մայրը 7 երեխաների հետ նրան անհրաժեշտ է օգնություն...
Աղբյուր` Panorama.am
16:54
Անկարայում ահաբեկչության հետևանքով երկու ոստիկան է թեթև վիրավորվել
Անկարայի կենտրոնում՝ Ներքին գործերի նախարարության և խորհրդարանի շենքերի մոտ, պայթյուն է որոտացել։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան...
Աղբյուր` Panorama.am
16:37
ՀՀ իշխանությունները դիտավորյալ թույլ տվեցին ադրբեջանական նարատիվի սրընթաց տարածումը. Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սեպտեմբերի 19-ի հարձակումը Ադրբեջանը ներկայացրեց որպես...
Աղբյուր` Panorama.am
16:14
Հռոմի պապը կոչ է արել երկխոսություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել երկխոսություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ հույս հայտնելով համաձայնագիր կնքել հումանիտար ճգնաժամը վերջ...
Աղբյուր` Panorama.am
14:41
Ստեփանակերտի Մայր տաճարում վերջին պատարագն է մատուցվել
Ստեփանակերտի Մայր տաճարում այսօր վերջին պատարագն է մատուցել Հրայր Սարկավագը: Արցախի ամբողջովին դատարկ Մայր Տաճարը վերջին անգամ ...
Աղբյուր` Panorama.am
14:16
100 483 բռնագաղթած և 21 079 տրանսպորտային միջոց արդեն հատել են Հակարիի կամուրջը
«ԼՂ-ից բռնի տեղահանված 100 483 անձ և 21 079 տրանսպորտային միջոց արդեն հատել են Հակարիի կամուրջը: Հաշվառվածների թիվը կազմում է 84 408...
Աղբյուր` Panorama.am
13:45
Համազգային աղոթքը մեզ համար անհուսության, վշտի, տրտրմության աղոթք չէ, այն հույսի ու վերհառնումի աղոթք է. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետ
Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը համազգային աղոթք հղեց Արցախի համար: Նա իր խոսքում ասաց. «Անսահման ցավով են համակված բոլորիս հոգիները,...
Աղբյուր` Panorama.am
12:16
ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել է հայաթափված Արցախ բնակչության կարիքներն ուսումնասիրելու համար:
ՄԱԿ-ի առաքելությունը, որն ուսումնասիրում է հումանիտար իրավիճակն ու տեղի բնակչության կարիքները, ժամանել է Արցախ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝...
Աղբյուր` Panorama.am
11:59
Արտակ Բեգլարյանը կմեկնի փախստականների ընդունման կետ
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Ես արդեն Երևանում եմ՝ բոլոր արցախցիների պես՝ հայրենազուրկ ու...
Աղբյուր` Panorama.am
11:42
Բաքուն Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ հայտարարել է միջազգային հետախուզում
«Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում»,-նման հայտարարություն է արել Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
10:40
Ալիևը հրաման է տվել քանդել Արցախի խորհրդանիշ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը.Լեհ բլոգեր
Ալիևը հրաման է տվել քանդել Արցախի խորհրդանիշ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը, այդ մասին ահազանգում է լեհ բլոգեր Թոմաս Բուչեկը՝...
Աղբյուր` Panorama.am
10:19
Միավորված Հայաստանն ու Արցախը տեսնելու երազանքը չի կարող կորել, այն կարող է հեռանալ, մոտենալ. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Արցախի Հանրապետության անկումից հետո մի քանի օր է, ինչ մտածում էի, թե անհետ կորցրել եմ գիտակցական...
Աղբյուր` Panorama.am
00:18
Օլիվիե Ժիրուն՝ ի աջակցություն Արցախի
Իտալական «Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվիե Ժիրուն «X» սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) կիսվել է...
Աղբյուր` Panorama.am
22:55
Անկարան հայտնել է, թե հայերի կողմից ԱՄՆ-ում թուրք պաշտոնյաների վրա հարձակում է եղել
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ ԱՄՆ-ում ազգությամբ հայերի կողմից հարձակում է տեղի ունեցել համաժողովին մասնակցած թուրքական պատվիրակության անդամների...
Աղբյուր` Panorama.am
22:53
120,000 մարդկային կյանքեր մի քանի օրվա ընթացքում հայտնվեցին բնաջնջման սպառնալիքի տակ. «Թաթոյան» հիմնադրամ
«Թաթոյան» հիմնադրամը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Գորիսում և Կոռնիձորում սեպտեմբերի 25-ից` Արցախի բնիկ ժողովրդի` 120,000...
Աղբյուր` Panorama.am
22:33
Մատենադարանը դիմել է միջազգային կառույցներին՝ ձեռնարկել միջոցներ Ռ. Վարդանյանի, ապօրինի ձերբակալված բոլոր հայերին ազատություն շնորհելու խնդրում
Մատենադարանի տնօրենությունի  հայտարարություն է տարածել՝ դիմելով պատկան միջազգային կառույցներին՝ ձեռնարկելու անհապաղ միջոցներ Ռուբեն...
Աղբյուր` Panorama.am
22:23
Արցախում վառելիքի պահեստի պայթյունից տուժած 5 երեխաների վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր
Բժշկական տարբեր կենտրոնների վերակենդանացման բաժանմունքներում շարունակում են բուժումը Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված տասը երեխա, որոնցից...
Աղբյուր` Panorama.am
21:57
Սա ընդդիմության հերթական ֆիասկոն է. Աննա Կոստանյան
«Ողջ հրապարակում, բոլոր քաղաքացիների շրջանում, համատարած դժգոհություն է։ Հերթական հուսալքությունը, քանի որ էլի հստակ պլան...
Աղբյուր` Panorama.am
21:33
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, թե Արցախի Պաշտպանության նախարարությունը շարունակում է հանձնել իր սպառազինությունը
Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ...
Աղբյուր` Panorama.am
21:14
Այս իշխանությունը հող չի սիրում, փող է սիրում. հանրահավաքի մասնակից
«Հանրահավաքներ, հեղափոխություններ ու նման բաներ պետությունների առաջացման ժամանակ լրիվ բնական է, բայց դրանից հետո դրանք տեղի են ունենում...
Աղբյուր` Panorama.am
21:01
«Արցախը կորած չէ, Արցախն այս պահին բռնազավթված է»
«Մասնակցում եմ հանրահավաքին նախ ցույց տալու միջազգային հանրությանը, որ չենք հարմարվել Արցախի կորստի հետ»,-Panorama.am-ին ասում է...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ես Երևանի, Հայաստանի համար էլ եմ վախենում. Բռնի տեղահանված արցախցի
«Զոռով հասել ենք Երևան՝ չորս օրում, շատ վատ, շատ մեծ դժվարություններով»,-Panorama.am-ի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանը վախենում է Ադրբեջանի հետ կռվել, պատերազմ է հայտարարում ՌԴ-ին. Մանուկյան
20:33 30/09/2023

Փաշինյանը վախենում է Ադրբեջանի հետ կռվել, պատերազմ է հայտարարում ՌԴ-ին. Մանուկյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}