Քաղաքական 09:18 28/07/2021 Հայաստան

Հարութ Սասունյան. Պետդեպարտամենտի գաղտնի հեռագիրը բացահայտում է ԱՄՆ-ի ամոթալի ճնշումը Հայաստանի ղեկավարների վրա

ԱՄՆ Պետդեպարտամենտը 2021 թ․ մարտի 24-ին գաղտնազերծեց կառավարական մի «գաղտնի» հեռագիր՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի (FOIA) պահանջով։

Հեռագրում նկարագրված են Քլինթոնի վարչակազմի կողմից 2000 թ․ հոկտեմբերի վերջին ձեռնարկված մեծագույն ջանքերը՝ արգելափակելու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քվեարկությունը Ներկայացուցիչների պալատում:

Բանաձևը տապալելու իր ջանքերի շրջանակում, Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաները ճնշում գործադրեցին ոչ միայն Ներկայացուցիչների պալատի ղեկավարության վրա, այլև անբարո ձևով՝ Հայաստանի բարձրագույն ղեկավարության վրա: Կարծես թե բավականաչափ անբարոյական չէր ցեղասպանության փաստը ժխտելն ու դրա ճանաչմանը խոչընդոտելը, ԱՄՆ կառավարությունը, ավելի հեռուն գնալով, փորձեց այնպես անել, որ զոհ դարձած հայ ժողովրդի ղեկավարներն աջակցեն իրենց իսկ ցեղասպանության ժխտմանը։

2000 թ․ հոկտեմբերի 16-ին թվագրված «գաղտնի» հեռագրում նկարագրված է Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաների զրույցը Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի և Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, Պալատում քվեարկությունից մի քանի օր առաջ:

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Դենիս Հասթերթը (հանրապետական), Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում հայ համայնքի ղեկավարների հետ ավելի վաղ կայացած հանդիպման ժամանակ անձամբ խոստացել էր քվեարկության դնել բանաձևը հանրապետական կոնգրեսական Ջեյմս Ռոգանի խնդրանքով, որը խիստ մրցավազքի մեջ էր՝ իր հայահոծ տարածքում վերընտրվելու համար։   

Պետքարտուղար Մադլեն Օլբրայթը նամակներ էր հղել խոսնակ Հասթերթին և Դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Ռիչարդ Գեփհարդտին՝ դեմ արտահայտվելով բանաձևին։ Նմանատիպ նամակ էր ուղարկել նաև պաշտպանության նախարար Ուիլյամ Քոենը: Միևնույն ժամանակ, Թուրքիայի ղեկավարները սպառնում էին խզել քաղաքական, տնտեսական և ռազմական հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, եթե բանաձևն ընդունվի:
Նոր բացահայտված հեռագրում նկարագրված է պետքարտուղարի տեղակալ Սթրոբ Թալբոթի և Օսկանյանի հեռախոսազրույցը՝ Ներկայացուցիչների պալատում նախատեսված քվեարկությունից մի քանի օր առաջ: Ահա թե ինչ է ասված հեռագրում․ «Սթրոբը ներկայացրեց հիմնական գաղափարը․ ուզում եմ ընդգծել, թե ինչու ենք կարծում, որ կարևոր է հետաձգել կամ տապալել բանաձևը․ հուսով եմ, որ Դուք [Օսկանյան] կաջակցեք կամ գոնե չեք խոչընդոտի Բլրի վրա [Կոնգրեսում] աշխատելու մեր ջանքերին․ Սթրոբը շեշտեց բռնության հավանականությունը, եթե բանաձևը ընդունվի, և նշեց մյուս բոլոր բացասական հետևանքները, ինչպիսիք էին՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները, ԱՄՆ-ի և Թուրքիայի տարաձայնություններից հետո իրաքյան սխալ հաշվարկի վտանգները, Լեռնային Ղարաբաղի գործընթացի վտանգումը, հայ-թուրքական հարաբերությունների հետևանքները և հայերի խոցելիությունը Թուրքիայում.․․․ Սթրոբը ընդգծեց, որ Հայաստանի կառավարության դիրքորոշումը շատ կարևոր կլինի»:

Այն ամենը, ինչ Թալբոտն ասաց Օսկանյանին, սուտ էր: Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու բանաձևերը, որոնք նման էին սպասվող բանաձևին, արդեն ընդունվել էին Ներկայացուցիչների պալատի կողմից 1975 և 1984 թվականներին: Ոչ մի բացասական հետևանք չեղավ այս ավելի վաղ բանաձևերի ընդունման արդյունքում: Թուրքական սպառնալիքները դատարկ բլեֆ էին, ինչպես տեսանք նախագահ Բայդենի կողմից 2021 թ․ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո։ Աշխարհը կանգ չառավ: Որքան շատ էին ԱՄՆ պաշտոնատար անձինք արձագանքում Թուրքիայի սպառնալիքներին, այնքան Թուրքիայի ղեկավարներն ավելի համարձակորեն էին օգտագործում վախեցնելու մարտավարությունը:

Բացի այդ, պետքարտուղարի տեղակալ Թալբոթն անամոթաբար խնդրեց Օսկանյանից՝ աջակցել բանաձևի հետաձգմանը կամ տապալմանը: Դա նույնն է՝ զոհերից խնդրել քողարկել իրենց դահիճների հանցագործությունները կամ Իսրայելի ղեկավարներից օգնություն խնդրել Հոլոքոստը ճանաչող բանաձևը տապալելու համար․․․

Ի պատասխան՝ Օսկանյանն ասաց Թալբոթին, որ նա նոր է խոսել նախագահ Քոչարյանի հետ։ Հեռագրում նշվում է, որ «երկուսը համաձայն էին, որ թուրքերից շոշափելի բան կպահանջվի, բանաձևի օգտին անընդհատ աճող թափը զսպելու համար: Թուրքերից այդ «քաղաքական նվազագույնի» բացակայության դեպքում, ներքին քաղաքական ինքնասպանություն կլիներ խոչընդոտելԿոնգրեսի ընդունման ճանապարհին: Սակայն հայերը համաձայն էին պարզապես փակ պահել իրենց բերանները, քանի դեռ մենք աշխատում ենք Բլրի վրա, ասաց նա։ Ըստ էության, նա պնդում է, որ Հայաստանի կառավարության դիրքորոշումը միշտ եղել է այն, որ սա ԱՄՆ քաղաքականության խնդիրն է, և նրանք ոչ մի կապ չունեն դրա հետ»:

Վերոնշյալ հայտարարության մեջ Օսկանյանը արտահայտեց երկու տեսակետ՝ մեկը ճիշտ, մյուսը սխալ: Նա ճիշտ է ասում, որ Հայաստանի կառավարության համար կլիներ «քաղաքական ինքնասպանություն», եթե դեմ լիներ Հայոց ցեղասպանության մասին Կոնգրեսի բանաձևին: Այնուամենայնիվ, Օսկանյանը սխալվում է, որ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը ԱՄՆ քաղաքականության խնդիրն է, և որ Հայաստանը դրա հետ ոչ մի կապ չունի․․․ Ինչպե՞ս կարող է հայ պաշտոնյան նման սխալ հայտարարություն անել: Հայոց ցեղասպանությունը կարևորագույն հարց է Հայաստանի կառավարության և ամբողջ աշխարհի հայության համար: Ակնհայտ է, որ Օսկանյանը փորձում էր Հայաստանին հեռու պահել այս բանաձևից` Պետդեպարտամենտին  հանգստացնելու համար: Միևնույն ժամանակ, Թուրքիան ամեն ինչ անում էր, որպեսզի տապալեր Ցեղասպանության բանաձևը։ Թուրք պաշտոնյաները երբեք չեն հայտարարել, որ սա ԱՄՆ ներքին քաղաքականության խնդիրն է․․․

Համաձայն հեռագրի՝ այնուհետև Թալբոթը Օսկանյանին ասել է, որ Ցեղասպանության բանաձևի ընդունումը կխաթարի Հայաստան-Թուրքիա հարաբերությունները և կկասեցնի «ամբողջ ճշմարտությունն ու հաշտեցում գործընթացը, որն ինքնին շատ ավելի մեծ արժեք ուներ Հայաստանի համար, քան բանաձևը»: Սա Թալբոտի հերթական սուտն է, որը կոչված էր խաբելու հայերին Թուրքիայի հետ «հաշտվելու» համար՝ առանց Ցեղասպանության ճանաչման և առանց Թուրքիային պատասխանատվության ենթարկելու Հայոց ցեղասպանության հետևանքների համար: Ցավոք, ԱՄՆ-ի նախաձեռնած «հաշտեցման» այս անիմաստ և անարդյունավետ ջանքերը մի քանի ամիս անց պաշտոնականացվեցին` «Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողով» անվանմամբ։

Այնուհետև հեռագրում նկարագրվում էր Սթիվեն Սեստանովիչի հեռախոսազանգը նախագահ Քոչարյանին 2000 թ․ հոկտեմբերի 16-ին։ Սեստանովիչը եղել է Պետքարտուղարի հատուկ հանձնարարություններով դեսպանը և նախկին Խորհրդային Միության նորանկախ պետությունների գծով (ԱՊՀ) հատուկ խորհրդականը։ 

Համաձայն հեռագրի՝ Քոչարյանը Սեստանովիչին ասել է, որ «[Հայոց ցեղասպանության] հարցի նկատմամբ ուշադրությունը և դրա քննարկումը Թուրքիայի լայն շրջանակներում և մամուլում առաջ են բերել դրական տեղաշարժ․․․․ Փոխանակ պատրաստվելու վրեժխնդրության, Անկարան պետք է այն պարզապես դիտարկի որպես ԱՄՆ ներքին խնդիր»: Դրանից հետո Սեստանովիչը փորձեց վախեցնել նախագահ Քոչարյանին՝ ասելով, որ Ցեղասպանության բանաձևի ընդունումը վտանգի տակ կդնի Հայաստանն ու Թուրքիայի հայ համայնքին: ԱՄՆ-ի պաշտոնյան կանխատեսեց նաև Մերձավոր Արևելքում անկարգություններ և ահաբեկչություններ ամերիկացիների դեմ:
Այնուհետև Քոչարյանը հայտարարեց, որ Հայաստանը «բաց է երկխոսության համար՝ որպես հաշտության գործիք» Թուրքիայի հետ: Բայց նա ասաց, որ իրեն «չի մտահոգում Հայաստանի եւ Թուրքիայի հայերի դեմ հակազդեցությունը»: Քոչարյանը ճիշտ նկատեց. «Չեմ կարծում, որ ԱՄՆ-ը Թուրքիայի կարիքը ունի այնքան, որքան Թուրքիան՝ Միացյալ Նահանգներինը, և երկրները չպետք է մտածեն, որ կարող են շանտաժի ու սպառնալիքների միջոցով լուծել  հարցերը»:

Հեռագրում այնուհետև նշված է, որ Քոչարյանը Թուրքիայի հետ հնարավոր երկխոսության երեք ուշագրավ օրինակներ է ներկայացրել՝ առանց մանրամասնելու.

1) «Թուրքիայից մի հայ գործարար վերջերս նրան առաջարկել էր այնպիսի երկխոսության գաղափար, որը կարող է ընդունելի լինել»:
2) «Քոչարյանը ևս մտածել էր նամակ գրել Թուրքիայի նախագահին՝ մտահոգություն հայտնելով, բայց չէր ցանկացել որևէ բանի դիմել, քանի դեռ իրավիճակը որոշ չափով չի հանդարտվել»:
3) Քոչարյանը «մատնանշեց հայ-թուրքական գործարար փոխհարաբերությունները, այդ թվում` Գյումրիում հյուսվածքեղենի գործարանի ծրագրավորված մասնավորեցումը թուրք ներդրողին (Netex Textile), [ինչպես նաև] համալսարանների և հասարակական կազմակերպությունների փոխանակումները»:

Հեռագրում նաև նշվում է՝ «Քոչարյանը եզրակացրեց, որ երկարաժամկետ հեռանկարում   Հայաստանը չի կարող նորմալ հարաբերություններ կառուցել Թուրքիայի հետ՝ առանց Ցեղասպանությանն անդրադառնալու»:

Վերջին րոպեին, 2000 թ․ հոկտեմբերի 19-ին խոսնակ Հասթերթը չեղյալ հայտարարեց Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քվեարկությունը`որպես արդարացում օգտագործելով նախագահ Բիլ Քլինթոնի նամակը, որտեղ վերջինս «ամենախիստ արտահայտություններով» իրեն հորդորել է այն քվեարկության չբերել:

Զարմանալի չէ, որ Ներկայացուցիչների պալատից թոշակի անցնելուց հետո և Հասթերթը, և Գեփհարդտը վարձվեցին Թուրքիայի կողմից՝ որպես Վաշինգտոնում վարձատրվող լոբբիստներ: Դրանից հետո Հասթերթը դատապարտվեց և բանտարկվեց բանկային խարդախությունների համար՝ երիտասարդ տղաների նկատմամբ իր սեռական ոտնձգությունները կոծկելու համար: Նա նաև մեղադրվում էր թուրքերի կողմից կաշառք և քարոզարշավի անօրինական նվիրատվություններ ստանալու մեջ`Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը կանխելու համար:

Քլինթոնը խայտառակ նախագահ էր, որը դրժեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր խոստումը: Բացի Քլինթոնից, իրենց խոստումները դրժեցին նաև նախագահներ Ջորջ Բուշ ավագը,  Ջորջ Բուշ կրտսերը և Բարաք Օբաման։ Թեև նախագահ Թրամփը չէր խոստացել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն նա ևս չճանաչեց այն: Նրանց բոլորի անունները պետք է փորագրված լինեն հանրային «Ամոթի պատի» վրա։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}