Մշակույթ 19:01 03/08/2021 Հայաստան

Մեկնարկում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 17-րդ կինոփառատոնը

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 17-րդ կինոփառատոնը այս տարի /2021թվին/ նախատեսվում է իրականացնել երկու փուլով՝ 02.08.-02.11.2021թ. ավանդական /օֆլայն/ և 02.11.-06.11.2021թ. առցանց (օնլայն) ձևաչափերով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Երևանում Գիտության և Մշակույթի Ռուսական կենտրոնի, Երևանում «Գյոթե կենտրոնի» աջակցությամբ: Այս մասին տեղեկացնում են փառատոնի նախաձեռնողները։

«Փառատոնի նպատակն է ստեղծել նպաստավոր պայմաններ` օգտագործելով փառատոնը որպես կայուն և վստահելի միջազգային հարթակ՝ երեխաների, պատանիների և երիտասարդների համար՝ վերջիններիս ակտիվ ներգրավվածությամբ և մասնակցությամբ՝ նպատակ ունենալով փոքր ինչ մեղմել պատերազմի հետևանքով առաջացած բարոյահոգեբանական վիճակն ու նպաստելու ստեղծված մթնոլորտի լավացմանն ու առողջացմանը:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը (հետպատերազմյան շրջան, COVID-19) ՀՀ-ում (հատկապես սահմանամեձ մարզերում՝ Գեղարքունիք, Տավուշ, Սյունիք և այլ ՀՀ մարզերում՝ Շիրակ, Լոռի) և Արցախում` փառատոնի Կազմկոմիտեն որոշում կայացրեց փոփոխել փառատոնի ժամկետները՝ 02.08.-02.11.2021թ., և շարունակել փառատոնային ծրագրերի և միջոցառումների ապակենտրոնացումը Երևանից դեպի ՀՀ մարզեր և Արցախ:

Փառատոնի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ֆիլմերի ցուցադրություններ և այլ միջոցառումներ Երևանում, ՀՀ վերոնշյալ մարզերում և Արցախում (ամառային ճամբարներում, իսկ սեպտեմբերից նաև դպրոցներում, բուհերում և այլ հաստատություններում)՝ առավելագույնս ներգրավելու և մասնակից դարձնելու սահմանամերձ մարզերում բնակվող և Արցախից ՀՀ մարզերում ապաստանած երեխաներին և պատանիներին:

Փառատոնային լավագույն ֆիլմերը կցուցադրվեն Երևանում և ՀՀ 5 մարզերում՝ Գավառում,  Մարտունիում (Գեղարքունիքի մարզ), Իջևանում, Դիլիջանում (Տավուշի մարզ), Գորիս (Սյունիքի մարզ), Սպիտակ, Վանաձոր (Լոռու մարզ), Գյումրի (Շիրակի մարզ) և Արցախում (Ստեփանակերտ):
Շուրջ  43 երկրից ստացված 200 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 73 ֆիլմ՝ 27 երկրից:

«Ռոլան» 17-րդ մանկապատանեկան փառատոնի շրջանակներում ներկայացված են հետևյալ մրցութային և ոչ մրցութային անվանակարգերը (թվով 11)՝ «Գրան Պրի» մրցանակը, «Լավագույն Խաղարկային ֆիլմ» անվանակարգը (լիամետրաժ և կարճամետրաժ), որում որպես  ժյուրի հանդես կգան  «Այբ» դպրոցի աշակերտները,  «Լավագույն Անիմացիոն  ֆիլմ» (լիամետրաժ և կարճամետրաժ) ավանակարգը, ժյուրի՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներ, «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգը, ժյուրի՝ Գավառի մանկատան սաները, «Ես իրավունքներ ունեմ» անվանակարգը, ժյուրի՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանողները, «Լավագույն Ֆրանկոֆոն ֆիլմ» (լիամետրաժ և կարճամետրաժ) անվանակարգը, ժյուրի՝ Հայաստանում Ֆրանսիական համալսրանի ուսանողներ,  «Լավագույն Ռուսական ֆիլմ» անվանակարգը, ժյուրի՝ Հայ-Ռուսական համալսարանի ուսանողներ, «Վիշեգրադի Լավագույն ֆիլմ»՝ Սպիտակի Ա.Շիրակացու անվան N8 միջնակարգ դպրոց:

17-րդ «Ռոլան» փառատոնի ընթացքում բացառիկ իրավունքով կցուցադրվեն բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր՝ «Միան և սպիտակ առյուծը» (ռեժ. Ժիլ դե Մետր, Ֆրանսիա, 2018թ.), «Աղբ» (ռեժ. Լ. Դելլա Գրոտտա,  Ֆ. Դաֆանո, Իտալիա, 2020թ.), «Բելկան և Ստրելկան. Կարիբյան գաղտնիք»  (ռեժ. Ի.Եվլաննիկովա, Ռուսաստան, 2020թ.),  «Արցախ. եռաձայն պայքար» ֆիլմաշար («Այբ» դպրոցի ֆիլմարտադրության ակումբի աշակերտներ, Հայաստան, 2021թ., պրեմիերա), «Բարբոսկինները ամառանոցում» (ռեժ. Ֆ.Դմիթրիև, Ե.Գալդոբինա, 2020թ., պրեմիերա), «Ծիածանի Լեգենդը» (ռեժ. Ա. Միքայելյան, Գ.Բաբայան, 2021թ.) և այլ ֆիլմեր:

Այս տարվա փառատոնի հատուկ ցուցադրություններից է «Հայկական մանկապատանեկան ֆիլմերի» հատուկ ծրագիրը, որում  ներկայացված են ժամանակակից  հայկական ֆիլմեր՝ «Արցախ. եռաձայն պայքար» ֆիլմաշարը («Այբ» դպրոցի ֆիլմարտադրության ակումբի աշակերտներ, 2021թ., պրեմիերա) «Ծիածանի Լեգենդը» (ռեժ. Ա.Միքայելյան, Գ. Բաբայան, 2021թ.) անիմացիոն ֆիլմը, «Անբան Հուռին» (ռեժ. Ա.Միքայելյան, 2016թ.) ֆիլմը,  «Հարբած հավերը» անիմացիոն ֆիլմը (ռեժիսորներ՝ Ա.Միքայելյան, 2008թ.),  «Տղաս, ո՞ւր է Եփրատը» (ռեժ. Ռ.Փաշինյան, 2016թ.) գեղարվեստական ֆիլմը՝ նվիրված Վ.Ստեփանյանի հիշատակին:

Այս տարի ևս շարունակվում է՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ, արդեն ավանդական դարձած «Ռոլան» միջազգային փառատոնի համագործակցությունը: 2017 թվականից ի  վեր, փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է «Լավագույն Ֆրանկոֆոն ֆիլմ» անվանակարգը: Այս տարվա մրցութային ֆիլմերի և ցուցադրություւնների շարքում ընդգրկված է  11 ֆիլմ:
Երևանի Գյոթե կենտրոնի աջակցությամբ փառատոնի համատեղ հատուկ ծրագրերի շրջանակներում, այս տարի ևս կցուցադրվեն գերմանական խաղարկային և անիմացիոն ֆիլմեր, որոնք մասնակցել են բազմաթիվ միջազգային կինոփառատոնների (6 ֆիլմ):

Շարունակվում է նաև ավանդական դարձած համագործակցությունը Ռուսաստանի Գիտության և Մշակույթի կենտրոնի հետ: «Ռոլան» 17-րդ փառատոնի շրջանակներում ներկայացված է «Ռուսական ֆիլմերի» անվանակարգը, ծրագրում ընգրկված են  17  անիմացիոն և խաղարկային ֆիլմեր:

Միացե՛ք մեզ և հետևեք փառատոնի ընթացքին և իրականացվող ծրագրերին «Ռոլան» միջազգային փառատոնի կայքէջի, ֆեյսբուքյան և յութուբյան պաշտոնական էջերի միջոցով»,- ասվում է հաղորդագրությունում:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:00
Շրջանաձև քոչվորությունը՝ Ադրբեջանի տրիլիարդամյա ուրույն մշակույթ
Ադրբեջանի ամենամեծ բարդույթը պատմություն չունենալն է։ Նա դրանից կատաղում է, վազում սոց ու պետական միկրաֆոնների մոտ գոռալու՝ Ուրարտուն մենք ենք,...
Աղբյուր` Panorama.am
09:47
«Ժողովուրդ». «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ՓԲԸ-ն ֆինանսական խնդիրներ ունի
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ՓԲԸ-ն, որը բնակելի շենքերի կառուցապատմամբ է զբաղվում,...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Փաստ». Դատախազությունը խնդիր ունի՝ հասկանալու, թե ինչպես պետք է ձևակերպեն պատժի պահանջը, որ կարողանան Չալաբյանին ազատությունից զրկել
«Փաստ» թերթը գրում է. «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, երեկ...
Աղբյուր` Panorama.am
09:43
«Ժողովուրդ». Ինչ է պարզել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Գուրգեն Արսենյանի մասով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, քննության առնելով Գուրգեն Արսենյանի կողմից...
Աղբյուր` Panorama.am
09:41
«Հրապարակ». 70 հազար դոլար արժողությամբ համակարգչային ծրագիր են գնել սոցցանցերն ավելի լավ մոնիթորինգի ենթարկելու համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեն մոտ 70 հազար դոլար արժողությամբ համակարգչային ծրագիր է գնել, որը թույլ կտա...
Աղբյուր` Panorama.am
09:35
«Փաստ». Աշխատանքից կազատվի ոչ միայն դաստիարակը, այլ նաև մանկապարտեզի տնօրենը
«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին ակտիվորեն տարածվեց ու քննարկվեց մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Պատգամավորների մոտ մինչև Ամանոր դեռ թեժ աշխատանքային են լինելու
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանը երեկ ավարտեց իր աշխատանքները, սակայն ԱԺ պատգամավորները դեռ արձակուրդի չեն մեկնի:...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ». Ալավերդիում կարմիր բերետավորների պաշտպանության ներքո են իրականացրել Ղումաշյանի երդման արարողությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ականները երեկ Ալավերդու համայնքապետարանում տասնյակ  կարմիր բերետավորների պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
09:27
«Փաստ». Ինչո՞ւ է արտերկրյա ՀԿ-ն ուսումնասիրություններ անում Հայաստանում, ո՞վ է թույլ տվել
«Փաստ» թերթը գրում է. «Մինչ Ադրբեջանը առիթներ է փնտրում տարբեր հարթակներում հարձակումներ գործելու Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Ժողովուրդ». «Հաղթանակ» զբոսայգու սեփականատիրոջ որդին քրոջն ու եղբորը զրկում է ժառանգությունից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջերս «Դատալեքս» դատական տեղեկատվական կայքից տեղեկացանք, որ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Հրապարակ». Ինչու ընդդիմությունը չընտրեց իր կողմից առաջադրված թեկնածուին
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղծառայության խորհրդի նախկին նախագահ, ընդդիմության կողմից Մրցակցության պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
09:12
Փաստաբան. Արցախը չհանձնողների դատական նիստում տեղի ունեցավ մի բան, որ հավանաբար շատերը ծանր տարան
«Այսօր Արցախը չհանձնողների դատական նիստի ընթացքում տեղի ունեցավ մի իրադարձություն, որ հավանաբար շատերը նկատեցին և ծանր տարան»,-գրում...
Աղբյուր` Panorama.am
09:07
Էրդողան. Ներկայումս Հայաստանին զենք մատակարարողները «նեղ ժամանակներում» նրան մենակ են թողնելու
«Այն, ինչ անում է Ֆրանսիան, պարզապես սադրանք է։ Ֆրանսիան պետք է իմանա, որ Հայաստանին լավություն չի անում, ճիշտ հակառակը՝ վատություն է...
Աղբյուր` Panorama.am
08:55
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
23:20
Մենք այնքան երախտամոռ ենք, որ պիտի վերադառնանք Արցախ.Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է. «Նիկոլն ասում է.«Ղարաբաղին մենակ թողնելու մասին արձագանքներին...
Աղբյուր` Panorama.am
22:41
Երկրաշարժ Ադրբեջանում
Երկրաշարժ է տեղի ունեցել Կասպից ծովում, Ադրբեջանի ափերի մոտ: Լուրը հայտնում է Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայությունը։ Նշվում է, որ ...
Աղբյուր` Panorama.am
22:23
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Երևանի և Բաքվի հայտարարությունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է հարաբերությունները կարգավորելու մտադրության մասին Ադրբեջանի և Հայաստանի համատեղ...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ադրբեջանի առաջարկներին ծանոթանալը միայն փաստեց դրա վտանգավորությունը. Գեղամ Մանուկյան
«Երկար պնդումներից ու հարցումներից հետո այսօր ԱԳՆ շենքում ծանոթացանք Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման պայմանագրի...
Աղբյուր` Panorama.am
21:17
Գազայի բնակիչների մոտ 85 %-ը լքել է իրենց տները.Գուտերեշ
Գազայի բնակչության մոտ 85%-ը ստիպված են եղել լքել իրենց տները, սակայն գոտում անվտանգ վայրեր չկան: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է...
Աղբյուր` Panorama.am
20:50
Իշխանության հիմնական խնդիրը` լռեցնել Արմենին ու հանել խաղից, ակնհայտորեն տապալված է․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Արմեն Աշոտյանի`կալանավայրից վարվող հոդվածաշարն ու...
Աղբյուր` Panorama.am
20:46
Հայտնաբերվել են օդի աղտոտման և ապօրինի ջրօգտագործման դեպքեր
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերել են օդի աղտոտման և ապօրինի ջրօգտագործման...
Աղբյուր` Panorama.am
20:31
«Կարաս»-ի սննդում կոպիտ խախտումներ են հայտնաբերվել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագ արձագանքման բաժնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Կարաս...
Աղբյուր` Panorama.am
20:18
Գազայում մարդասիրական աջակցության համակարգի ամբողջական կոլապսի մեծ վտանգ կա․ Գուտերեշ
Գազայի հատվածում մարդասիրական աջակցության համակարգի կոլապսի վտանգը մեծ է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է կազմակերպության...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ինչպե՞ս հասկանալ՝ բավարարում է կրծքի կաթը
ՀՀ Առողջապահության նախարարությունը պատրաստել է տեղեկագիր՝ կրծքով կերակրող մայրերի համար, որում նշված է․ «Հիշե՛ք՝ - Եթե միայն...
Աղբյուր` Panorama.am
19:50
Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հարցաքննվել է կացարանում զոհված 15 զինվորի գործով տուժող Լևոն Խառատյանը
«Հիշում եմ, որ ասացին 5 լիտրանոց շշեր է պետք, որ բենզին գնան ստանան, քանի որ «կանեստր» չկա։ Այդ ժամանակ այդ շշերը հանել, տվել...
Աղբյուր` Panorama.am
19:29
Բրյուսելում Միրզոյան-Բայրամով հանդիպում նախատեսված չէ. ԱԳՆ
Բրյուսելում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի հանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետ: Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել է ԱԳՆ խոսնակ...
Աղբյուր` Panorama.am
19:12
Պետական եկամուտների կոմիտեում մեկնարկում է հարկային ծառայողի պատրաստման դասընթաց
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2023 թվականի դեկտեմբերի 8-ից սկսում է նոր չափանիշներով հարկային ծառայողների պատրաստման դասընթաց։Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:00
ՔՊ-ականներն ընտրեցին ընդդիմության թեկնածուին
Մանվել Բադալյանն ընտրվեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ: Քվեարկության արդյունքները ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռուբեն Վարդանյանի ցանկում չլինելն է Ռուսաստանի լռության պատճառը. Քաղտեխնոլոգ
13:52 08/12/2023

Ռուբեն Վարդանյանի ցանկում չլինելն է Ռուսաստանի լռության պատճառը. Քաղտեխնոլոգ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}