Քաղաքական 11:08 11/08/2021 Հայաստան

Սասունյան. Հունաստանի արտգործնախարարը արդարացնում է դեսպանի քարոզչական շրջագայությունը Շուշիում

Հունաստանի Հայ դատի հանձնախումբը նամակ է հղել Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին՝ բողոքելով Հունաստանի դեսպանի քարոզչական շրջագայության վերաբերյալ բռնազավթված Շուշիում, որը կազմակերպել էր Ադրբեջանի կառավարությունը։ Արտգործնախարարն արձագանքեց՝ անհամոզիչ արդարացումներ բերելով դեսպանի ահավոր վարքագծի համար:

Ահա թե ինչ է գրել Հունաստանի Հայ դատի հանձնախումբը հուլիսի 12-ին արտգործնախարար Դենդիասին ուղղված նամակում․ «Մենք զարմացած էինք, բայց նաև շատ վշտացած՝ իմանալով Ադրբեջանում Հունաստանի դեսպան պարոն Նիկոլաոս Պիպերիգոսի  մասնակցության մասին Ալիևի վարչակարգի կազմակերպած սադրիչ տոնակատարությանը… Հայ դատի հանձնախումբը, ինչպես նաև Հունաստանի հայ համայնքն ամբողջությամբ, իրենց խիստ դժգոհությունն են հայտնում այս ծաղրերգությանը մեր երկրի ներկայացուցչի մասնակցության առթիվ: Դուք քաջատեղյակ եք, որ Ադրբեջանը, հավատարմորեն  ընդօրինակելով իր դաստիարակին [Թուրքիային], կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը: Ո՞րն է այս ճգնաժամային պահին Հունաստանի կողմից ցուցաբերված աջակցության նպատակը»:

Արտգործնախարար Դենդիասը պատասխանեց հուլիսի 27-ին․ «Հունաստանը երկարամյա գերազանց պատմական և բարեկամական կապեր է պահում Հայաստանի հետ։ Հայաստանի համար դժվար ժամանակներում, Հունաստանը կանգնեց երկրի և նրա ժողովրդի կողքին։ Ես անձամբ՝ 2020 թ․ հոկտեմբերի 16-ին այցելեցի Երևան՝ փոխանցելով զորակցության ուղերձ, այն ժամանակ, երբ պատերազմական գործողությունները ծավալված էին Լեռնային Ղարաբաղի տարածքում։

Նաև, ընդառաջելով մեր երկրում գործող հայկական կազմակերպությունների դիմումին, արտգործնախարարության Միջազգային զարգացման ծառայության համադրմամբ, Հունաստանը իրագործեց մարդասիրական երկու առաքելություններ (բժշկական պիտույքներ և սնունդ), որոնք կատարվեցին 2020 թ․  դեկտեմբերի 12-ին և 2021 թ․հունվարի 8-ին՝ ցույց տալով գործնական աջակցություն և զորակցություն։ Նույն պահին, ինչպես հայտնի է, 1992-ից Հունաստանը դիվանագիտական կապեր ունի Ադրբեջանի հետ։

2020 թ․ ընթացքում երկկողմանի [Ադրբեջանի և Հունաստանի միջև] հարաբերությունների տագնապից հետո, Հունաստանի դեսպանը վերադարձել է Բաքու, որտեղ իր պատասխանատվությունների շրջանակում կապեր է պահում հավատարմագրված երկրի հետ և հետևում է տեղական զարգացումներին։ Նաև, նկատի առնելով մեր երկրի Եվրոպական Միության անդամ լինելու հանգամանքը, դեսպանությունը իր գործունեությունը համադրում է մեր գործընկերների հետ միասնաբար։

Այս պատճառով, հույն դեսպանի կողմից ադրբեջանական արտգործնախարարության հրավերի ընդունումը, նման հրավերների վեց շարունակական մերժումներից հետո, որոնք արդեն ընդունելի դարձած էին եվրոպական այլ դեսպանությունների կողմից՝ որևէ  պարագայում չի կարելի ընդունել որպես հյուրընկալող երկրի տեսակետների որդեգրում կամ արարքների ճանաչում, մանավանդ՝ «մասնակցություն տոնակատարություններին»։ Այն տեղի ունեցավ համադրությամբ անդամ-երկրների, նպատակ ունենալով տեղում դիտարկելու և արձանագրելու եղելությունները՝ արտաքին գործերի նախարարությանը ճշգրիտ տեղեկատվություն փոխանցելու համար»։

Ահա այն խնդիրները, որոնք առնչվում են արտգործնախարարի պատասխանին.

1) Թվում է, թե նա չի հասկանում, որ թշնամական պետությանը զիջելու դեսպանի գործողությունները խաթարում են Հունաստանի սեփական և Հայաստանի շահերը:

2) Ադրբեջանը Հունաստանի բարեկամը չէ: Ինչպես հիշեց արտգործնախարարն իր նամակում, անցյալ տարվա սեպտեմբերին, Հունաստանի դեսպանի հավատարմագրերի հանձնման ժամանակ, նախագահ Ալիևը անպատշաճ և ոչ դիվանագիտական ձևով ասաց նրան․ «Ես կարող եմ Ձեզ ասել, և դա գաղտնիք չէ, որ Թուրքիան ոչ միայն մեր բարեկամն ու գործընկերն է, այլև եղբայրական երկիր է մեզ համար: Մենք առանց որևէ երկմտանքի սատարում ենք Թուրքիային և կսատարենք նրան ցանկացած դեպքում: Մենք սատարում ենք նրանց [Թուրքիային] բոլոր հարցերում, այդ թվում ՝ Արևելյան Միջերկրածովյան հարցում»:

3) Արտգործնախարարն իր նամակում նշել է, որ եվրոպական այլ երկրներ նույնպես ընդունել են ադրբեջանական հրավերը: Նա անտեսեց այն հանգամանքը, որ եվրոպական մի քանի այլ խոշոր երկրներ, այդ թվում ՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Պորտուգալիան, Իսպանիան և Չեխիան, ի հավելումն Ռուսաստանի և Միացյալ Նահանգների, հրաժարվեցին մասնակցել Շուշիի ադրբեջանական քարոզչական շրջագայությանը: Նույնը պետք է աներ Հունաստանը․․․

4) Արտգործնախարարի այն արդարացումը, թե Հունաստանի դեսպանի այցը Շուշի նախատեսված էր տեղում դիտարկումներ անելու համար, ծիծաղելի է: Հունաստանի դեսպանին պարզապես խաբեությամբ դրդել են մասնակցել Ադրբեջանի կազմակերպած շքերթին՝ պարծենալու պատմական հայկական շրջանի, նրա բնակիչների ու կրոնական վայրերի բռնազավթմամբ և ոչնչացմամբ՝ միջազգային իրավունքի խախտմամբ։

Հունաստանի արտգործնախարարը ճիշտ նշեց Հունաստանի և Հայաստանի բարեկամության մասին: Սակայն, նման բարեկամությունը չպետք է սահմանափակվի դատարկ հայտարարություններով: Այն պետք է ցույց տրվի կոնկրետ գործողություններով, այլ ոչ թե պարզապես խոսքերով:

Ինչպես գրել էի իմ նախորդ հոդվածում, Հունաստանի արտգործնախարարը պետք է Երևանում իր դեսպանին անհապաղ ուղարկի Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտ՝ հատուցելու Բաքվի իր գործընկերոջ Շուշի կատարած վիրավորական այցի համար։ Եթե ոչ, Հունաստանի հայ դատի հանձնախումբը և տեղի հայ համայնքը պետք է շտապ հանդիպում ունենան Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ և պահանջեն, որ նա անհապաղ պաշտոնազրկի արտգործնախարարին և հետ կանչի դեսպանին Ադրբեջանից:

Հնազանդվելով Ալիևի հրահանգներին`Հունաստանի դեսպանը դավաճանեց ոչ միայն Հայաստանին, այլև Հունաստանի շահերին: Ադրբեջանի և Թուրքիայի դեմ Հայաստանի և բարեկամ այլ երկրների շարքերը համալրելու փոխարեն՝ Հունաստանը վանում է սեփական դաշնակիցներին:

Ես դեռ սպասում եմ, որ Հայաստանի վարչապետը Երևանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների համար շրջագայություն կազմակերպի Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտ՝ հակազդելու Ադրբեջանի կազմակերպած այցին Շուշի։ Սակայն,  դրա համար Նիկոլ Փաշինյանը նախ պետք է արտգործնախարար նշանակի:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:09
Սուրենյանց. Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երեկ միտումնավոր չեմ անդրադարձել Աննա Հակոբյանի և նրա դստեր հետ կապված միջադեպին՝ ավելորդ կրքեր...
Աղբյուր` Panorama.am
11:04
Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են Արցախի զինանշանը
Սոիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են տեխնիկայի օգնությամբ Արցախն օկուպացրած ադրբեջանցիներւ  կառավարության...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կառավարությունն այսօրվա նիստում մոտ 730 մլն դրամ կհատկացնի ջրային պարեկային ծառայությանը
 Գործադիրն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:45
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում՝  հանուն իրենց հայրենիքի ու հանուն հայրենի հողի։ Այս մասին տեղեկանում ենք...
Աղբյուր` Panorama.am
10:40
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00 կլինի...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովին՝ առաջարկելով հստակեցնել...
Աղբյուր` Panorama.am
10:08
Ապրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն
«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2024 թվականի ապրիլ 28-ին Երևանում նախատեսում է կազմակերպել...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, արձագանքելով Ցեղասպանության  զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանի ու...
Աղբյուր` Panorama.am
09:49
Կիրանցը և «ապագան»
Լրագրող Դավիթ Գալստյանը քարտեզ է հրապարակել ու գրել. «Կիրանցը և «ապագան» 1․ Կարմիր հատվածը Գուգլով (Խորհդային)...
Աղբյուր` Panorama.am
09:40
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հետ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ հավաքվածները վանկարկում էին...
Աղբյուր` Panorama.am
09:37
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
«Պետք է հերթով, անուն-ազգանունով, պաշտոնով ֆիքսել, թե ով է սրա դեմ պայքարում, ով է լռում և ով է նպաստում Հայաստանի կազմալուծման գործընթացին»
Աղբյուր` Panorama.am
09:36
«Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ինչ ցանել ես, այն էլ կհնձես»… ժողովրդական այս ասացվածքն այսօր, ավելի քան...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ Վանաձորի կառույցը նախօրեին հայտարարություն էր տարածել Հայաստանի օկուպացված տարածքներից...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
«Փաստ» թերթը գրում է. «Անկեղծ լինենք, մտքներովս չէր անցնի, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ...
Աղբյուր` Panorama.am
09:29
Սամանթա Փաուեր. Սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ և պարտավորվում ենք պատմելու նրանց պատմությունները
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը ապրիլի 24-ին  X-ի իր էջում հրապարակել է նախորդ տարի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը, այնուամենայնիվ, նախկինների ժամանակ էր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ուսումնասիրելով Գուրգեն Արսենյանի «Միավորված աշխատանքային կուսակցության» 2023թ....
Աղբյուր` Panorama.am
09:25
«Հրապարակ». Ջահերով երթը այս տարի զիջում էր նախորդ տարիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր շրջանակները հիասթափություն են ապրել ապրիլքսաներեքյան ավանդական ջահերով երթին...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Փաստ». Իսկ գուցե պետք է, ի վերջո, եզրակացություն անե՞լ. Փաշինյանը ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ
«Փաստ» թերթը գրում է. «Ուշադիր ընթերցողը նկատած կլինի. երբեք, որևէ պարագայում որևէ պաշտոնյայի ընտանիք չենք...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ևս հրապարակել է մի զեկույց, որում, ինչպես Freedom...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 25-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 25-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակին Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը» և տնտեսական թեմաներով լրագրող Հայկ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Արևմուտքն է՞լ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը դեռ չէին մարսել Freedom House-ի զեկույցն այն մասին, որ...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տալիս պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին անձամբ, և հաղթում են դատարանում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն, որ պարեկային ծառայության կողմից տուգանված քաղաքացիները դիմում են դատարան ու անհիմն...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին Ռուբեն Վարդանյանի և Բաքվի բանտում մոտ 7 ամիս պահվող հայ գերիների ազատության համար...
Աղբյուր` Panorama.am
09:11
Կիրանցի կին. Մենք թուրքի վրա հող ծախելու ոչ մի պայմանին համաձայն չենք
«Եթե այդ քարտեզն իրականություն դառնա, ապա մեր տունը սահմանից լինելու է 20-30 մետր հեռավորության վրա, իսկ մեր կես հա այգին լրիվ մնում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Ապրիլի 25-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:47
Ուժային կառույցի առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «ԶԼՄ-ների տարածած կադրերից պարզ երևում է, որ այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ...
Աղբյուր` Panorama.am
23:33
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
Գորիս տեղափոխվելուց հետո, ինչ նպատակով են ռուս սահմանապահները վերադարձել Արցախ, Տավուշում ու առհասարակ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները...
Աղբյուր` Panorama.am
23:11
Բաղանիսի հարևանությամբ բնակիչները նոր սյուներ են նկատել
Դեռ անցած կիրակի բաղանիսցիներն իրենց քթի տակ նոր սյուներ են նկատել, որ նախկինում այդտեղ չէին։ Այդ մասին հայտնում է «Ազատություն»...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պարզ չէ, թե այս պահին որտեղ է գտնվում Սուրեն Պետրոսյանը.Սուրեն Սարգսյանը՝«Իմնեմնիմի»-ի եթերում
Մեկնարկել է «Իմնեմնիմի»-ի  փոթքասթի հերթական թողարկումը, հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}