Իրավունք 15:20 30/08/2021 Հայաստան

«62 շիրակցիների գերեվարման գործով»՝ ով էր հրահանգել հայկական կապի օպերատորներին անջատել կապը

«Հանրային քննարկման մաս է դարձել, թե ով է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդի գյուղերի հանձնման և 62 անձի գերեվարման պատասխանատուն: Իրավապահ մարմինները գտնում են, որ պարտության պատասխանատուն ամենասովորական զորամասի, ամենասովորական գումարտակի շտաբի պետն է, կոչումով փոխգնդապետ Արսեն Ղազարյանը»,- ասուլիսում ասաց  62 շիրակցիների գերեվարման գործով մեղադրյալ փոխգնդապետ Արսեն Ղազարյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ Արսեն Ղազարյանն այն անձն է, որն, ըստ իշխանության, միակ մեղավորն է և այդ գյուղերի հանձնման ու 62 անձանց գերեվարման միակ պատասախանատուն է:
Փաստաբանի ներկայացմամբ, Արսեն Ղազարյանին մեղադրանք է առաջադված ՔՕ մի քանի հոդվածներով՝ հրաման չկատարել, մարտական դիրքերը թողնել, զենք գործադրելուց հրաժարվել և այլն:

«Արսեն Ղազարյանը երկարամյա փորձ ունեցող բազմամյա սպա է՝ անցած սխրագործությունների միջով, Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում այն եզակի անձանցից էր, որոնք 14 օր շարունակ մարտական առաջադրանք է կատարել Ջրականում»,- ասաց պաշտպանը։

Վահան Հովհաննիսյանի խոսքով, առավել քան խիստ անորոշ մեղադրանք է. «Վարույթն իրականացնող մարմինը հեռացել է մեղադրանքի որոշման առաջադրման  գործող կարգից: Նկարագրված է մեղադրանքի որոշմամբ մի ամբողջ իրադարձություն՝ սկսած այն պահից, երբ Ղազարյանն իր ենթակա ստորաբաժանման հետ գտնվել է Հին Թաղերում և Խծաբերդում, մինչև նրանց՝ տակտիկական նահանջի պահը, վերջում նշված է արարքի քրեաիրավական որակումը, որից, պաշտպանական թիմին  պարզ չէ, թե ինչի դեմ պետք է պայքարեն։ Ենթադրենք՝ մեղադրանք է առաջադրվում հրամանը չկատարելու դրվագով, մենք չգիտենք, այդ ներկայացվող իրադարձություններից կոնկրետ որ մասին է վերաբերում քրեաիրավական որակումը»։

Պաշտպանի խոսքով, Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի հատվածում տեղակայվել են ըստ վերադաս հրամանատարության կողմից տրված հրամանի, այսինքն դիրքերը,  որտեղ տեղակայվել են, չի եղել Արսեն Ղազարյանի հրամանով, այլ  վերևից եկած հրաման, որը կատարել է Ղազարյանը:

«Տեղաբաշխումը եղել է կապված աշխարհագրական դիրքից, հեռավորությունից, որից հետո ենթակա ստորաբաժանումների հետ կապը կտրվել է։ Արսեն Ղազարյանը մի քանի տասնյակ անձանց հետ եղել է Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի հատվածում, շուրջ 60 անձ գտնվել է ավելի բարձր դիրքերում և կապի միջոցներն առկա չեն եղել։ Արսեն Ղազարյանին տրվել է մի քանի ռադիոկապի միջոցներ, որոնք այդտեղ իրենց հաճախականությամբ չեն գործել, իսկ իրենց մոտ առկա կապի միջոցները եղել են  կարճ ալիք, որոնցով հնարավորություն չի եղել կապն ապահովել»,- ասաց պաշտպանը: 

Վահան Հովհաննիսյանը նշեց, որ Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի վրա բուն հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին։

«Այստեղ մենք ունենք շատ կարևոր հանգամանք, որին վարույթ իրականացնող մարմինն ընդհանրապես ուշադրություն չի դարձնում. դեկտեմբերի 13-ին պատահականորեն հայկական կապի օպերատորներն անջատվում են տվյալ տարածքում։ Եթե մինչև այդ գոնե բջջային հեռախոսներով հնարավորություն եղել է կապ հաստատել ենթակա ստորաբաժանումների հետ, ապա հարձակման, գյուղերի հանձնման օրը բջջային կապ առկա չի եղել։

Արդյո՞ք Արսեն Ղազարյանն ունի այն լիազորություններ, հնարավորությունները, որպեսզի  կարողանա հանձնարարել անջատել կապի օպերատորներին: Այստեղ է թաքնված շան գլուխը, այստեղ պետք է վարույթ իրականացնող մարմինը կատարի որոշակի գործողություններ՝ պարզելու, թե ինչպե՞ս պատահականորեն կապն անջատվեց ադրբեջանական զորքերի հարձակման օրը և հնարավորություն չեղավ իրականացնել պատշաճ պաշտպանություն։

Արսեն Ղազարյանի զորամիավորումը զինված է եղել միայն  ինքնաձիգերով, իսկ դեկտեմբերի 13-ին շուրջ 40 անձի վրա հարձրակում է գործել ադրբեջանական էլիտար «Յաշմա»-ն մինչև ատամները զինված, ներառյալ բոլոր զինատեսակներով: Ըստ որոշ տեղեկությունների՝ 400-500 հոգի:

Արսեն Ղազարյանը տևական ժամանակ պաշտպանվել է մինչև վերջին փամփուշտը, որից հետո դիմել են տակտիկական նահանջի, նահանջել են ավելի բարենպաստ դիրքեր, որի համար էլ հիմա նրան մեղադրանք է առաջադրված»,- մանրամասնեց պաշտպանը:

Նրա խոսքով, ըստ վարույթն իրականացնող  մարմնի տրամաբանության, զենքն ավարտվելու պայմաններում Արսեն Ղազարյանը պետք է շարունակեր մնար մարտական դիրքում, բոլորը զոհվեին, որի պարագայում կդառնար ազգային հերոս, կամ եթե չզհովեր, առավել  ծանր մեղադրանք առաջադրվեր, թե ինչու ժամանակին չի դիմել տակտիկական նահանջի:

Ասուլիսին ներկա փոխգնդապետ Արսեն Ղազարյանն ասաց, որ մեղադրանքների հետ համաձայն չէ, դրանք նույնիսկ ծիծաղելի է:

«Այն անձնակազմը, այն զինծառայողները, այն պահեստազորայիններից կազմված ստորաբաժանումը, որը պատերազմի ընթացքում ինձ հետ միասին քայլել է մարտադաշտով, կատարել վերադասի կողմից տրված խնդիրներն անվերապահորեն, բոլորն ինձ ճանաչում են և գիտեն, որ ես այն սպան չեմ, որ զինվորին մարտադաշտում մենակ թողնեմ»,- նշեց Ղազարյանը։

Նա պատմեց, որ դեկտեմբերի 9-ից սկսած Հին Թաղերի և Խծաբերդի տարածքում հակառակորդի կողմից մեծաքանակ ուժերով տեղաբաշխումներ է կատարել, որի վերաբերյալ վերադաս հրամանատարությանը բջջային կապով տեղեկացրել է. «Դեկտեմբերի 11-ին տեղեկություն ենք ստացել, որ մեր ձախ հատվածում հակառակորդի կողմից տեղի է ունեցել բացահայտ հարձակում, ունենք վիրավորներ: Փորձել ենք անձնակազմին մի կերպ տարածքից տարհանել, վիրավորներին տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն շատ ուշացումով, քանի որ տեղանքը բարձր էր,  անանցանելի, հնարավորություն չի եղել ավտոմեքենայով բարձրանալ, բարձրացել ենք ոտքով, իսկ դեկտեմբերի 11-ի հարձակումից հետո ձախ թևի անձնակազմը տվյալ տարածք ժամանակ ռուս խաղաղապահների  և կոնկրետ մեր ստորաբաժանման՝ վերադաս հրամանատարության անձնակազմը անձնակազմը տարհանվել է: Դրանից հետո տվյալ անձնակազմով ուժեղացրել ենք մեր մյուս մարտական դիրքը, որն իր աշխարհագրական դիրքով հանդիսացել է մատակարարման կետ»:

Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}