Իրավունք 12:53 08/09/2021 Հայաստան

Թքել են սնունդի վրա ու ստիպել ուտել, ծեծելով սպանել են. ՄԻՊ-ի փաստերը՝ հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ

«Ադրբեջանի կողմից գերեվարված քաղաքացիական անձինք, զինծառայողները համատարած ենթարկվել են համակարգային խոշտանգման: Խոսքը վերաբերում է ոչ միայն դիտարվորյալ ֆիզիկական տառապանք, ցավ պատճառելուն, նաև հոգեկան տառապանքներ պատճառնելուն»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների խախտումներին, Ադրբեջանի պետության պատասխանատվությանը հայ գերիների իրավունքների կոպիտ խախտումներին  նվիրված զեկույցի ներկայացմանն ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նա նշեց, որ, ըստ փաստերի, հատուկ պատժի են ենթարկվել ադրբեջանցի այն զինծառայողները, հատուկ ծառայությունների ծառայողները, բանտի աշխատողները, որոնք նույնիսկ փորձել են մի փոքր լավ վերաբերվել ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց:

«Իհարկե, ամենադաժան վերաբերմունքը, պայմանները եղել են գերեվարման ժամանակ ու դրանից անմիջապես հետո, հատկապես հատուկ ծառայությունների կողմից»,- ասաց Ա. Թաթոյանը:

Նա ընդգծեց՝ խոշտանգումները, նվաստացումները և անմարդակին վերաբերմունքը եղել են լայնածավալ՝ ծաղրելով էթնիկ պատկանելիությունը, նաև կրոնական իրավունքների կոպիտ խախտումներով:

«Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ մարդկանց զրկել են ջրից կամ սննդից։ Ջուր և սնունդ տրամադրել են բացառապես նվաստացումներից կամ դաժան ծեծից հետո։ Օրինակ, եղել են դեպքեր, երբ սնունդը գցել են գետնին և ստիպել են ուտել գետնից, հետո գերուն պահելով սոված վիճակում, այդ սնունդը գցել են աղբարկղի մեջ։

Եղել են դեպքեր, երբ ընդամենը 10 վայրկյան են տվել ուտելու համար, դրանից հետո, անկախ նրանից՝ հասցրել է ուտել, թե ոչ, վերցրել ու գցել են աղբամանի մեջ։ Թքել են սննդի մեջ և ստիպել են ուտել այն», - օրինակներ ներկայացրեց Մարդու իրավունքների պաշտպանը։

Նա ասաց, որ շատ դաժան են վերաբերվել բժշկական հետազոտությունների ժամանակ. «Ստիպել են ուղղակի տանել ցավը և հաճախ ծեծն ու խոշտանգումը եղել է հենց վերքի վրա մատը դնելով, խփելով, որ էլ ավելի մեծ ցավ պատճառվի։ Ստիպել են հատուկ, որ մարդիկ բժշկական օգնություն կամ սնունդ աղաչեն, դրանից հետո միայն տրամադրեմ»:

Արման Թաթոյանը ներկայացրեց ադրբեջանական դաժանության այլ օրինակներ ևս.

«Ձմռանը գերուն ստիպել են քնել գետնին՝ ձեռքերը կապած վիճակում: Եղել են դեպքեր նաև, երբ բացել են պատուհանը, որպեսզի էլ ավելի ցուրտ լինի՝ նույնիսկ մերկ վիճակում, հատուկ սառը ջուր են շփել գերու վրա ավելի ուժեղ տառապանք պատճառելու համար:

Հաճախ մարդկանց շղթայված են պահել, հատուկ ձեռնաշղթաներով կապել են ջեռուցիչ մարտկոցներին, զրկել են սննդից, ենթարկել բռնության:

Եղել են դեպքեր, երբ մարդկանց խոշտանգել են հանրության առաջ՝ քաղաքացիական անձանց ներգրավվելով։ Օրինակ, հիվանդանոցներում անցնող-դարձողները՝ պացիենտներ, բժշկական հաստատության աշխատողները, թքել են ռազմագերու վրա, ծեծել, բռնություն են գործադրել, և այդ ամենն արվել է հատուկ ծառայության աշխատակցի ներկայությամբ։ Նույնիսկ հանրային առումով չի եղել դատապարտում, այլ խրախուսում:

Եղել են դեպքեր, երբ բժիշկներն են բռնություն գործադրել:

Մարդու վրա եռացող ջուր կամ թեյ են լցրել, այրվածքներ են առաջացել, դրանից հետո ծեծի է ենթարկվել, 21 օր չի կարողացել քայլել, 21 օր անց նոր բժշկական օգնություն է ստացել:

20-ամյա ռազմագերիներից մեկին ստիպել են հագնել կանացի հագուստ, ծաղրել են, ենթարկել են նվաստացման, հետո այդ ամենը ձայնագրել են, ստիպել են ադրբեջանական բառեր ասել, գովել ադրբեջանական իշխանություններին»։

ՄԻՊ-ի ներկայացմամբ, Ադրբեջանում գտնվող հայ գերիները գրեթե զրկված են եղել հիգիենիկ միջոցներից՝  օճառ, զուգարանի թուղթ, հաճախ մարդիկ ստիպված են եղել իրենց կարիքները հոգալ հագուստի մասեր պատռելով:

«Ինձ հետ առանձնազրույցների ընթացքում գրեթե բոլոր գերիները նշել են՝ հենց ադրբեջանցիներն իմացել են Կարմիր խաչի կամ ռուս զինվորականների այց է լինելու, սկսել են նորմալ վերաբերվել և առանձազրույցի են ներկայացրել այն մարդկանց, ում նորմալ են վերաբերել կամ նախապես պատրաստել են դրան»,- ասաց Ա. Թաթոյանը։

Նա նշեց, որ հատուկ դաժան են վերաբերել տեղեկություններ ստանալու համար, ընդ որում՝ ոչ թե իրականություն, այլ այն, ինչ ցանկանում են ադրբեջանական իշխանությունները կամ զինվորականները: Օրինակ, ցանկալի տեղեկությունների մեջ է եղել անձնական կյանքի, ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկությունները, հեռախոսահամար, հասցե և այլն:

Պարտադրել են ստորագրել ադրբեջաներեն լեզվով փաստաթղթեր, ծաղրելով, թքելով մարդու վրա՝ ստիպել են Ադրբեջանի նախագահին ուղղված գովերգող, Հայաստանը նվաստացանող արտահայտություններ անեն: Գերիներին ստիպել են, որպեսզի դրական խոսքեր ասեն իրենց հանդեպ վերաբերմունքի մասին, երբ նկարահանումներ են իրականացվել։

«Սուտ տեղեկությունների ստացման նպատակը եղել է շատ ակնհայտ: Կան կոնկրետ դեպքեր  ու փաստեր, որն անգամ մարդկային երևակայությունը չի կարող հանդուրժել, ինչպես կարող է նման ինֆորմացիա ստանալ այն էլ հետագայում օգտագործել այդ մարդկանց դեմ»,- ասաց նա՝ բերելով օրինակ. զինվորականներից մեկին ստիպել են տեսախցիկի առաջ ասել, որ Կովսականում (Զանգելան) եղել է հարսանիք կամ ծննդյան արարողություն, ինքը նռնակով պայթեցրել է տունը, ինչի հետևանքով մահացել է 50 ադրբեջանցի, իբր երբ հարևանը մոտեցել է, նրան էլ է սպանել: 

Ա. Թաթոյանն ասաց, որ հատկապես դաժան են վերաբերվել այն զինծառայողներին, որոնք մասնակցել են 2016 թվականի Ապրիլյան պատերազմին կամ Արցախյան առաջին պատերազմին:

«Հատուկ ուզում եմ նշել՝ բոլոր խոշտանգումների դեպքերում զինծառայողները, հատուկ ծառայության աշխատողները ոգեշնչված են եղել ու օգտագործել են այն նույն բառերը, որոնք  օգտագործել են  ադրբեջանական իշխանություններն իրենց պաշտոնական քաղաքականության մեջ»,- ասաց Ա. Թաթոյանը:

Նրա խոսքով, հստակ ապացույցներ ունեն, որ ոտնահարվել են մարդու կրոնական իրավունքները. ով խաչ է ունեցել, ոչնչացրել են հենց իրենց աչքի առաջ, հետո ցուցադրաբար տարել են եկեղեցի, ստիպել լրագրողների առաջ խոսել, որ իրենց լավ են վերաբերում:

«Քաղաքացիական անձանց հանդեպ նույնպես դաժան է եղել վերաբերմունքը։ Օրինակ, կնոջը տեղափոխել են՝ 6 ժամից ավելի զրկելով սնունդից, ճանաարհին ծեծի ենթարկելով: Եղել են դեպքեր, որ ընտանիքի անդամներով են գերեվարվել, բայց չեն ասել, թե մյուս անդամը որտեղ է գտնվում՝ ավելի շատ հոգեկան տառապանքներ պատճառելով մարդկանց:

Մեզ մի տարեց մարդ տեղեկացրեց, երբ մեկ այլ քաղաքացիական անձ գերու ծեծի են ենթարկել և խոշտանգել այնքան, որ այդ մարդը խցում մահացել է և մարմինը մի քանի օր մնացել է խցում», - ասաց Արման Թաթոյանը։

Հիշեցնենք, որ դեռ ամիսներ առաջ՝ նախընտարական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «գերիները մեզ կներեն, եթե 1-2 ամիս ավելի մնան Բաքվի բանտերում»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}