09.09.2021. Կորոնավիրուսի 587 նոր դեպք է գրանցվել, 16 հիվանդ մահացել է
Հայաստանում սեպտեմբերի 9-ին կատարվել է 5670 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 587 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 529 մարդ, գրանցվել է մահվան 16 դեպք: Նրանցից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, սեպտեմբերի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 246 997 դեպք, որոնցից 230 820-ն` առողջացած, 4968-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1169 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 6137 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10040 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 594 150 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 08.09.2021. Կորոնավիրուսի 645 նոր դեպք է գրանցվել, 15 հիվանդ մահացել է
- 07.09.2021. Կորոնավիրուսի 501 նոր դեպք է գրանցվել, 18 հիվանդ մահացել է
- 06.09.2021. Կորոնավիրուսի 239 նոր դեպք է գրանցվել, 13 հիվանդ մահացել է
- 04.09.2021. Գրանցվել է կորոնավիրուսի 621 նոր դեպք, 12 մահ
- 03.09.2021. Կորոնավիրուսի 595 նոր դեպք է գրանցվել, 19 հիվանդ մահացել է