Այսպիսին է ֆուտբոլը՝ երբեմն անարդար. Խոակին Կապառոս
«Չհաղթեցինք, որովհետև պետք էր գոլ խփել։ Չկարողացանք ավելը շատ գոլ խփել։ Մրցակիցը մեկ անգամ գրոհեց և գոլ խփեց։ Այսպիսին է ֆուտբոլը՝ երբեմն անարդար»,- Լիխտենշտեյնի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսում ասաց Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։
Նա նշեց, որ փորձում էին երկու եզրերով էլ գրոհել, սակայն արդյունավետ չէր ստացվում, ինչ որ տեղ մարզական բախտն էլ չժպտաց իրենց։
«Յուրաքանչյուր խաղ մեզ համար արդեն վերածվելու է եզրափակչի։ Վստահ եմ նաև, որ կարող ենք պայքարել, լավ հանդես գալ»,- ասաց Խ. Կապառոսը։
Հիշեցնենք, որբ սեպտեմբերի 8-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի 6-րդ մրցափուլի հանդիպումը՝ Երևանում հյուրընկալելով Լիխտենշտեյնի ընտրանուն: Հանդիպումն ավարտվել է 1։1։
Հարակից հրապարակումներ`
- Բոլորս կլինենք հավաքված և կփորձենք կցուցադրել լավ ֆուտբոլ. Խորեն Բայրամյան
- Հովհաննես Համբարձումյանի վնասվածքը լուրջ է, չի մասնակցի Լիխտենշտեյնի դեմ հանդիպմանը