Քաղաքական 13:02 18/09/2021 Հայաստան

Արթուր Դանիելյանը բացահայտում է Փաշինյանի՝ 2015-ի մոսկովյան հանդիպումները

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը Ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տարիներ առաջ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի հետ իր լուսանկարն ու գրել.

«Քաղաքականությունից դուրս գալուս օրը գիտեք, թեկուզ և քչերը գիտեն պատճառը... համենայնդեպս դեռ: Իսկ այ քաղաքականություն մտնելուս օրը վստահ եմ չգիտեք: Նույնիսկ ինձ ահագին ժամանակ պահանջվեց որպեսզի հասկանամ ինչ կատարվեց, որ ես էկա հասա էս օրիս:

Փաստացի ստացվում է, որ ամեն ինչ սկսվեց 2015 թվականի սեպտեմբերի 21-ին: Դրանից մի քանի ամիս առաջ ընդհանուր ծանոթի ինչ-որ ընտանեկան առիթի ժամանակ ծանոթանում եմ կողքիս նստած մի շատ հաճելի երիտասարդի հետ, ով իմանալով որ մի քանի տարի է ինչ Լոնդոնից տեղափոխվել եմ Հայաստան ինձ պատմում է թե ինչ համակրանք ունի անգլիական պառլամենտարիզմի նկատմամբ:

Ես էլ իրեն պատմում եմ էդ պարլամենտարիզմ կոչեցյալի որոշ նրբությունների մասին, ստվերային նախարարների և այլնի: Երիտասարդը ինձ հրավիրում է մի որ սրճելու: Հետը ժամադրվելիս նա ինձ խնդրում է տրանսլիտով չգրեմ, ինչով էլ ավելի է աչքս մտնում (ես էն ժամանակ ամաչում էի հայատառ գրել քանի, որ նոր էի սովորում ու շատ ավելի շատ սխալներ էի անում, քան հիմա): Վոբշեմ, էս հայրենասեր, պայծառ տղու հետ հանդիպում եմ, ծանոթանում, պարզվում ա քաղաքական գործիչ ա, ահագին հետաքրքիր պլաններ ունի: Ասում է, որ իրեն շատ է դուր գալիս ստվերային կառավարության գաղափարը, ու խնդրում է իրեն օգնեմ որոշ փորձագիտական հարցերում:

Էդ ֆոնի վրա սկսում եմ հայերենով նորություններ կարդալ, էս երիտասարդի մասին լուրեր են աչքիս ընկնում, սա պարզվում ա ահագին «հարուստ» կենսագրություն ունի: Պարզվում ա իմ Հայաստան ժամանելուց երկու ամիս անց իմ պատուհանների տակի արյունահեղությունը հենց ինքն էր սադրել, պարզվում ա լևոնական, քաղբանտարկյալ և այլն:

Այո, այդ երիտասարդը Փաշինյանն էր: Էն ժամանակ ես գուցե և վարչապետի անունը իմանայի, բայց ասենք փոխվարչապետներին չգիտեի ու հետաքրքիր էլ չէր, ուր մնաց ընդդիմության մարգինալներին իմանայի: Իմ համար Մոսկվայում գործ էի դրել, մի քանի ամիսը մեկ գալիս էի Երևան ընկերներիս տենում գնում: Փաշինյանի մասին նյութերը ուսումնասիրելուց հետո մի քանի հարց ուղղեցի իրեն, նա էլ դե, իրեն բնորոշ, հակառակորդին զինաթափող ոճով պատասխաններ տվեց: Մարտի 1-ի մասին զղջում էր ու մեղքը ընդունում, Արցախի մասով պնդում էր որ եթե զիջումները անխուսափելի էլ լինեն ապա անպայման կարգավիճակի դիմաց ու տենց շարունակ: Ու որ ճիշտն ասեմ բավականին համոզիչ էր պատասխանում:

Անցնում է մի քանի ամիս, սա զանգում ա, թե բա՝ «Մոսկվա պիտի գամ, համակիրներիս հետ հանդիպեմ, կարա՞ս օգնես կազմակերպենք»: Մի դահլիճ եմ վարձում, գալիս հանդիպում ա, հաջորդ օրն էլ մի քանի անհատական հանդիպում ուներ, որ ստեղ ընդեղ չընկնի ասեցի ես կտանեմ: Ու սկսվավ...

Էս էլ հո Երևանը չի, որ ոչ մեկին չճանաչեմ: Սկզբից Բոլշայա Դմիտրովկայի իռլանդական փաբում (հիմա խինկալիանոց ա) հանդիպում ա ՖՍԲ-ի մի օպերի հետ, ով ներկայանում էր որպես Եվրասիական ինչոր ՀԿ-ի աշխատող, բայց իրականում ՌԴ նախագահի աշխատակազմում նստող տիպիկ պուտինական «պիոներ» ֆսբ-շնիկ էր (չշփոթել հակապուտինական ֆսբ-շնիկների հետ) ու ինչպես իրեն հարգող ցանկացած պիոներ ֆսբ-շնիկ գերտեղեկացված էր, բայց բացարձակ գլուխ չէր հանում իր, իսկ տեղեկատվությունից:

Հաջորդ հանդիպումը շատ ավելի նշանակալից էր: Մի փողոց վերև, Ռիթզ Կարլտոնում հանդիպում է հին ՍՎՌ-շիկ ու բնական է հակա-պուտինական փորձառու սպայի հետ, ով այդ պահին ԼԴՊՌ-ից պատգամավոր էր ու ՌԴ Պետդումյաի Եվրասիական ինտեգրման և ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահն էր: Հիմա Լեոնիդ Սլուցկին արդեն Պետդումյաի Միջազգային Հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարն է ու ՄԳՈւ-ի համապատասխան ամբիոնի վարիչը ու բավականին լուրջ ազդեցություն ունի ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների Լավրովյան բուրգում: Նիկոլս դուրս ա գլաիս Սլուցկիի հետ հանդիպումից ու ասում որ Սլուցկին իրեն հրավիրել է Նորիշկինի հետ միասին, իր ինքնաթիռով մեկնել Աստանա ԵԱՏՄ գագաթնաժողովին (էդ էն շրջանն էր երբ Նազարբաևվը առիթը բաց չէր թողում Սերժին բշտելու համար, Նիկոլն էլ հավելյալ ակսեսուար պիտի լիներ էդ պրոցեսում): Լինելով գեր-բիջ՝ Նիկոլը հասկանում ա, որ թարս կապուտ կֆռա Երևանում, եթե Ռուսաստանի պետապառատի մեջի թուրքական շարասյան հետ գնա Աստանա Սերժի վրա մատ թափ տալու ու բնականաբար հրաժարվում է:

Ձեզ ասեմ, իմանաք, որ ՄԳՈւ-ի ու Պետդումայի արտաքին քաղաքական կապերի այս գլուխը բառացիորեն սնուցվում է Ալիևի մոսկովյան կասսիռ Գոդ Նիսանովից (Բենթլիներից սկսած, շորերով ու արձակուրդներով վերջացրած): Սլուցկիի կինը բնակվում է թուրքական Բոդրումում, իսկ զավակները ինչպես և բոլոր Լավրովյան թևի ներկայացուցիչների զավակները ապրում են արևմուտքում, տվյալ դեպքում Շվեցարիայում: Այս հանդիպումից տարիներ անց հայտնի դարձավ որ Սլուցկիի շեֆ Նորիշկինը, ով 2016-ին Պետդումայի նախագահ էր (իսկ հետո վերադարձավ ՍՎՌ, այսինքն՝ արտաքին հետախուզական ծառայություն, բայց արդեն ղեկավարի պաշտոնով) 44 օրյա պատերազմի ողջ ընթացքում ամեն առավոտ հանդիպում էր Գոդ Նիսանովի հետ:

Նիկոլը Սլուցկիի հետ հանդիպումից բավականին մտազբաղ դուրս եկավ և զբոսնելով իջանք դեպի Կարմիր Հրապարակ, որտեղ և արվել է  հայտնի նկարը Սպասսկայա Բաշնյանի ֆոնին: Մեր նկարվելու պահին, հենց այդ աշտարակից ՌԴ նախագահի աշխատակազմի տեղակալի ուղեկցությամբ դուրս է գալիս Աղվան Հովսեփյանը, կրծքին մի փայլուն շքանշան կպցրած: Թե էդ ինչ շքանշան էր ՀՀ ՔԿ նախագահը ստացել ՀՀ անկախության օրը Մոսկվայում, ես տենց էլ չիմացա, որ Նիկոլը չմատնանշեր, իրականում չէի էլ իմանա՝ ով է այդ մարդը:

Ինչևիցէ... նկարվեցինք ու Նիկոլս քայլեց դեպի Լյուբյանկա, այնտեղ գտնվող Կոֆեմանիա սրճարանում նա պետք է ունենար նախավերջին հանդիպումը: Էն ժամանակ ինձ Նիկոլի հետ սրճողի անձը ոչինչ չասեց, քանի որ ռուս չէր: Թե ով էր այդ մարդը ես իմացա մեկ տարի անց երբ նա նշանակվեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի Գլխավոր խորհդական:

Եվս երկու տարի անց, արդեն հեղաշրջումից հետո ես իմացա որ այն տունը որտեղ ապրում էր Նիկոլը ողջ 3րդ մասում հայտնի է որպես Գագիկ Մարտիրոսյանի տուն: Մարդ ով Հայաստանի էներգետիկայի ոլորտի տերն ու տիրակալն էր Լևոնի ժամանակ, հանդիսանում էր ԿԿ-ի գազային կարյերայի կնքահայր և փաստորեն Իջևնացի խոստումնալից լրագրողների պահապան հրեշտակ: Հետևաբար ԿԿ-ի մոտ երկու տասնյակ խորհրդականներից Գագիկ Մարտիրոսյանը գլխավորն էր:

Այդ օրը պետք է կայանար նաև չորրորդ հանդիպումը, բայց իմ համար անհայտ պատճառներով չկայացավ: Կարլոս Պետրոսյանը երևի քաղաքում չէր...

Կես տարի հետո ապրիլյանն էր, հետո Սերժի այցը Բեռլին ու հետախուզության պետ Արշակ Կարապետյանի հեռացումը, հետո ՊՊԾ-ի գրավումը, որտեղ ես համոզվեցի որ Նիկոլը ոչ մի աղերս չունի պառլամենտարիզմի հետ, հետո Կարապետյանին նշանակեցին վարչապետ ու իր անունը քննարկելը ՔՊ-ում դարձավ տաբու: Հետո Կարապետյանը վստահեցրեց Սերժին, որ իշխանությունը կպահի եթե վերջինս հրաժարական տա, իսկ տալուն պես գնաց Նիկոլին ազատեց ու թռավ: Հետո չգիտես ինչու հենց Մոսկվայում (ոչ թե Բրյուսելում կամ Լոնդոնում խոսքի) տուն ունեցող «սորոսական» Սասուն Խաչատրյանը Արշակ Կարապետյանի ցուցմունքի հիման վրա սկսում է գործեր հարուցել շատ հատուկենտ մարդկանց վրա: Հետո «պատերազմն» էր, հետո Օնիկը, հետո Վազգենը Մանուկյան, հետո Քոչարյանը կրեց... էդ ամեն ինչի ընթացքում կառավարության կողմից Կարեն Կարապետյանին են տրամադրվում բազմամիլիոնանոց արտոնություններ: Սաղ ընկավ իրա տեղը: Ու ես հասկացա որ անկախ իմ կամքից քաղաքականություն եմ մտել 2015 թվականի սեպտեմբերի 21-ին:

Մոտ երկու տարի առաջ իմ առաջին ուղիղ եթերը արեցի ռուսերենով, որտեղ ափսոսանք հայտնեցի ՌԴ ներկայիս պրոադրեբեջանական կեցվածքի կապակցությամբ, բայց նաև նշեցի որ չեմ համարում Պուտինին դավաճան առավել ևս թալանչի... Պատճառը հիմա էլ էն ժամանակ էլ նույնն է, անհայրենիք մարդը Ղրիմը չէր վեկալի, տենց բեռ չէր ստանձնի: Ուրիշ հարց որ ինչպես ապրիլյան պատերազմի արդյունքն էր հիմնականում մեկ մարդու շնորհք այդպես էլ Ղրիմը, իսկ իրենց տակ ամեն ինչ փտած էր: Ու թող ձեզ չզարմացնի Սլուցկիյների, Նորիշկինների, Պեսկովների, Լավրովների ու Մեդվեդևների իրական դեմքը: Հիշեք ոնց 2018-ի ապրիլի 24-ին պարզվեց որ Սերժի գրեթե ամբողջ շրջապատը փտած է, հենց ռազմա-քաղաքականից սկսած:

Սերժ Սարգսյանը իր հայտնի հարցազրույցում, երբ պնդեց, որ բացառում է, որ ռուսական պետությունը կարող էր նպաստել հեղաշրջմանը Հայաստանում, նա դա նրանից չի ասել, որ վախում էր Պուտինին մեղադրել: Չէ, նա գիտի, որ Պուտինը չէր, այլ «որոշ հյուսիսային շրջանակներ» ու նա շատ լավ գիտի էդ շրջանակներին, ինձանից էլ շատ ավելի լավ: Ու վստահ եմ Պուտինն էլ գիտի: Ես իրոք հույս ունեմ որ Պուտինին կհաջողվի իրականացնել այն ինչը նա վաղուց է պլանավորել ու իշխանության կբերի նացիոնալ սոցիալիստներին (էսօրվա ԿՊՌՖ-ը մարքսիզմի հետ գրեթե կապ չունի): Դրա համար էր նա փոխել սահմանադրությունը և թույլ տվել որ հաջորդ կառավարության կազմը պարտադիր հաստատվի Պետդումյաում: Ընտրություններից առաջ էլ անսպասելիորեն փակվել է բունկերում: Բայց դե սա ընդամենը հույս ա: Էդ ա մնացել:

Հ.Գ. առաջին հանդիպման հերոսի անունը միտումնավոր չեմ գրել: Վատ տղա չէր, պրոստո գաղափար չուներ, ում հետ էր հանդիպել: Ու որ դուզն ասեմ, ես էլ: Ոչ մեկս չունեինք...»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am
14:50
Կանգնել Արցախի ու արցախցու կողքին, կնշանակի կանգնել արդարության, մարդու հիմնարար իրավունքների կողքին. Արցախի թեմի առաջնորդ
«Արցախցու ձայնը դա Աստծո ձայնն է, արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել, ցանկացել է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Բոլոր խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ փորձ արվեց փակել Արցախի էջը. Մետաքսե Հակոբյան
«Արցախ վերադառնալու հետ կապված իմ պատկերացումները չեն տարբերվում ժողովրդի պատկերացումներից. հիմնական պայմանն է անվտանգության հաստատում...
Աղբյուր` Panorama.am
14:19
Չեսարի պալատի տարածքում հայտնաբերվել են ուշմիջնադարյան ձիթաճրագներ, մանկական թաղումներ
10-րդ օրն է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում ակտիվ հնագիտական աշխատանքներ են ընթանում։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության...
Աղբյուր` Panorama.am
14:02
Փաստաբան. Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա իրոք անհանգիստ է միայն իր երկրի համար
ՀՀԿ փոխնախագահ, քաղբատարկյալ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Արմենը շատ հետաքրքիր մարդ է: Շատ ինտելեկտուալ և...
Աղբյուր` Panorama.am
14:01
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախում գտնվող հանուն հայրենիքի նահատակված հերոսներին նվիրված համալիրները։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:47
Կիրանցի Լենա տատիկ. Ես իմացա, երեխեքին թուրքն է տարել
Կիրանցի 96-ամյա Լենա տատիկն իրեն լավ է զգում։  Լրագրող Անի Գևորգյանին նա պատմել է՝  ոստիկանների գործողության օրը, երբ իմացել է, որ...
Աղբյուր` Panorama.am
13:38
Վիկտորիա Շի. Ուկրաինայի ԱԳՆ խոսնակը՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով
Դիմավորեք, Վիկտորիա Շին է։ Նա  Ուկրաինայի արտգործնախարարության խոսնակն է՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով։ Նա  սկսել է իր...
Աղբյուր` Panorama.am
13:24
Խաբարովսկում հրդեհ է բռնկվել առևտրի կենտրոնում
Խաբարովսկում խոշոր հրդեհ է բռկվել առրևտի կենտրոններից մեկում։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այրվել է 1100 քմ տարածք։...
Աղբյուր` Panorama.am
13:06
Փաստաբան. Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը դրսևորվել է հայհոյանք հնչեցնելուն ի պատասխան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, արձագանքելով Լևոն Քոչարյանի օգնականի կողմից «Սվիկիկ»-ի լրագրողին բռնության ենթարկելու բողոքի հիման վրա Ա....
Աղբյուր` Panorama.am
12:36
Ի՞նչ է կատարվում Կիրանցում այս պահին
Ներկայացնում է Անի Գևորգյանը։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}