Քաղաքական 10:03 29/09/2021 Հայաստան

Հարութ Սասունյան. Դժբախտաբար, գեղեցիկ բառերը մեծ նշանակություն չունեն ռեալպոլիտիկում

Քառասունչորսօրյա պատերազմի առաջին տարելիցից ընդամենը օրեր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին բախվեցին, այս անգամ անարյուն առճակատմամբ, տեսանյութերով` Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայում, Նյու Յորքում:

Իմ կարծիքով, թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը սխալ թույլ տվեցին՝ անձամբ չհայտնվելով ՄԱԿ-ի հանդիպմանը: Խնդիրը սոսկ ելույթը չէ, որ նրանք ունեցան տեսանյութով, այլ նրանց բացակայությունը աշխարհի տարբեր ծայրերից մոտ 200 ղեկավարների կարևոր միջազգային հավաքից: Սա կարևոր հնարավորություն էր, հատկապես Հայաստանի վարչապետի համար, մասնավոր և հանրային միջավայրում շփվելու այդ ղեկավարներից շատերի հետ՝ նրանց փոխանցելու Հայաստանի բողոքները և հրապարակելու անցյալ տարվա պատերազմի ընթացքում Ադրբեջանի դաժան խախտումները:

Բարեբախտաբար, Փաշինյանը ՄԱԿ էր ուղարկել արտգործնախարար Արարատ Միրզոյանին, որը մի քանի կարևոր հանդիպումներ ունեցավ բազմաթիվ երկրների իր գործընկերների հետ, այդ թվում՝ Ադրբեջանի արտգործնախարարի, Մինսկի խմբի համանախագահների և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի:

Մինչ Հայաստանն ու Ադրբեջանը ՄԱԿ-ում ներկայացված չէին իրենց պետությունների ղեկավարների մակարդակով, Թուրքիան խելամտորեն ներկայացնում էին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, որոնք օգտվելով առիթից հանդիպումներ ուենցան տասնյակ պետությունների ղեկավարների հետ և բացեցին ՄԱԿ-ի կենտրոնատեղիի դիմաց գտնվող թուրքական կենտրոնի նոր բարձրահարկ շենքը, որին ներկա էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Էրդողանի միակ անհաջողությունը՝ նախագահ Բայդենի մերժումն էր նրա հետ հանդիպելուց ՄԱԿ-ում։

Անդրադառնալով ելույթներին՝ սեպտեմբերի 23-ին Ալիևը հանդես եկավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ ելույթ ունենալով 38 րոպե տևողությամբ տեսանյութով, անգլերենով։ Փաշինյանի տեսանյութը շատ ավելի կարճ էր՝ 12 րոպեից էլ պակաս: Ալիևի երկարաշունչ ելույթը պարտադիր չէր, որ լավն էր։ Նա, հավանաբար,  չափազանց  ձանձրացրեց Գլխավոր ասամբլեայի բարձրաստիճան հյուրերին, որոնք ամեն օր անընդմեջ ելույթներ էին լսում: Թեև Ալիևի համար խելամիտ էր անգլերեն խոսելը, սակայն Փաշինյանը, չնայած անգլերենի իմացությանը, նախընտրեց խոսել հայերենով, ինչը նշանակում է, որ ներկաները պետք է նրա խոսքի թարգմանությունը լսեին ականջակալների միջոցով, ինչը հաղորդակցության լավագույն միջոց չէր։

Այնուամենայնիվ, Փաշինյանն իր ելույթը կարդալու համար խելամտորեն օգտագործեց հեռահուշարարը, ինչը շատ ավելի հետաքրքիր դարձրեց դիտումը` ի տարբերություն Ալիևի, որն ամբողջ ժամանակ վար էր նայում, մինչ իր առջև դրված թղթից կարդալը: Սա դրդեց մի ոչ հայագգի անձնավորության հեգնանքով մեկնաբանություն գրելու YouTube-ում Ալիևի ելույթի տեսագրության տակ. «Ի՞նչ եղավ  Ալիևի նավթադոլարներին: Մի՞թե նա կարողություն չուներ մի հեռահուշարար գնելու»:

Իր երկարաշունչ ելույթում Ալիևը տասնյակ ստեր ասաց.

1) Դա Հայաստանն էր, ոչ թե Ադրբեջանը, որ սկսեց անցյալ տարվա սեպտեմբերյան պատերազմը: Ալիևը, հավանաբար, մոռացել էր, որ նախկինում հպարտությամբ խոստովանել էր, որ նա է սկսել պատերազմը: Նա նաև մեղադրեց Հայաստանին 2020 թ․ հուլիսին Ադրբեջանի վրա հարձակում սկսելու մեջ: Հայաստանը ոչ մի պատճառ չուներ պատերազմ սկսելու ոչ 2020 թվականի հուլիսին, ոչ էլ սեպտեմբերին:

2) Ալիևը հիշատակեց 12-րդ դարի բանաստեղծ Նիզամի Գանջավիին որպես «ադրբեջանցի մեծ բանաստեղծ»: Գանջավին իրականում պարսիկ է, ոչ թե ադրբեջանցի (տես Վիքիպեդիայի բազմաթիվ աղբյուրներ): 12-րդ դարում Ադրբեջանը նույնիսկ գոյություն չուներ: Գանջավին ծնվել է Գյանջայում (հայերեն Գանձակ), որն այդ ժամանակ «խիտ բնակեցված էր իրանցիներով և փոքր թվով քրիստոնյաներով», ըստ հայ պատմաբան Կիրակոս Գանձակեցու (1200-1271 թթ․):

3) Ալիևը կեղծորեն Ադրբեջանին բնութագրեց «որպես մեր երկրում ապրող տարբեր կրոնական և էթնիկ խմբերի ներկայացուցիչների հանդուրժողականության և խաղաղ համակեցության օրինակ»: Ընդհակառակը, Ադրբեջանը շատ անհանդուրժող ու բռնի երկիր է: Նրա պատմությունը լի է հայերի բազմաթիվ կոտորածներով: Այնուամենայնիվ, Ալիևն   անամոթաբար մեղադրեց Հայաստանին «ցեղասպանություն, էթնիկ զտումներ և մարդկության դեմ հանցագործություններ իրականացնելու մեջ․․․»։

4) Ալիևը նաև մեղադրեց Հայաստանին «միջազգային իրավունքի, ներառյալ Ժնևյան կոնվենցիայի կոպիտ խախտման» մեջ: Սա Ադրբեջանի սեփական խախտումների ու հանցագործությունների ճշգրիտ նկարագրությունն է: Նա կեղծ պնդում էր, որ Հայաստանը «սպիտակ ֆոսֆոր և կասետային ռումբեր» է օգտագործել և հարձակվել խաղաղ բնակիչների վրա: Եվս մեկ անգամ Ալիևը նկարագրում էր Ադրբեջանի կողմից սեփական պատերազմական հանցագործությունները հայ խաղաղ բնակիչների, հիվանդանոցների և եկեղեցիների դեմ:

5) Ալիևը նաև հայտարարեց, որ Հայաստանը հավաքագրել է «վարձկաններ և օտարերկրյա մարտիկներ արտերկրից»: Ինչպես հայտնի է, դա հենց այն է, ինչ արել է Ադրբեջանը:

6) Ալիևը ստեց նաև այն մասին, որ հայերը մասնակցել են «քաղաքների ու գյուղերի ամբողջական ոչնչացմանը, ներառյալ ադրբեջանական ժողովրդի մշակութային և կրոնական ժառանգությունը»: Ճշմարտությունը ճիշտ հակառակն է:

7) Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը «դատական գործընթացներ է սկսել [օտարերկրյա ընկերությունների] դեմ՝ նախկինում գրավված հողերում մեր բնական պաշարների անօրինական շահագործման համար»: Հուսանք, որ այս ընկերությունները կհակազդեն հայցեր ներկայացնելով Ադրբեջանի դեմ՝ իրենց ունեցվածքը բռնագրավելու համար:

8) Անուղղակիորեն ընդունելով, որ Ադրբեջանը ոտնձգություն է կատարել Հայաստանի տարածքների նկատմամբ, Ալիևը հոխորտում էր, որ «երկիրն այնքան է թուլացել, որ նույնիսկ չի կարող ինքնուրույն պաշտպանել իր սահմանները»:

9) Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից բոլոր ռազմագերիներին ազատ արձակելու մասին 2020 թ․ նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրին հետևելու փոխարեն Ալիևը պահանջեց, որ Հայաստանը «մեզ տրամադրի բոլոր ազատագրված տարածքների ականների ճշգրիտ քարտեզները»: Նոյեմբերի 9-ի համաձայնագրում նման պահանջի մասին որևէ հիշատակում չկա:

10) Այս բոլոր ստերն ու շատ ուրիշներն ասելուց հետո, որոնք չափազանց շատ են հիշատակելու համար, Ալիևը դեռ համարձակություն ունի Հայաստանին հորդորել ստորագրել «խաղաղության պայմանագիր...․ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա»: Այսպիսով, նա ձգտում է Արցախից Հայաստանի լիակատար հրաժարմանը:

Վարչապետ Փաշինյանը ՄԱԿ-ում ելույթ ունեցավ սեպտեմբերի 24-ին։ Նա սկսեց՝ հայտարարելով, որ «2020 թվականի աշնանը, Լեռնային Ղարաբաղը ենթարկվեց  հարձակման․․․․ [որը] ուղեկցվում էր ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգային օրենքի բազմաթիվ կոպիտ խախտումներով, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության և կենսական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների արտադատական մահապատիժներով, նրանց նկատմամբ իրականացված խոշտանգումներով և բազմաթիվ այլ փաստագրված հանցագործություններով։ Այս գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի այն հատվածներում, որոնք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, հայ ժողովուրդը ենթարկվել է ամբողջական էթնիկ զտման»։

Փաշինյանը շարունակեց ընդգծել Հայաստանի ժողովրդավարական վարկանիշը՝ ապարդյուն հուսալով, որ միջազգային հանրությունը տպավորված կլինի և դրական քայլեր կձեռնարկի երկիրն Ադրբեջանի հարձակումներից պաշտպանելու համար: Հայաստանի վարչապետը հայտարարեց նաև իր երկրի՝ հարևանների հետ խաղաղության պատրաստ լինելու մասին` կրկին հույս ունենալով ՄԱԿ-ի անդամ երկրների աջակցության համար:

Կարծես թե նա չի գիտակցում, որ աշխարհը թքած ունի նման նրբությունների վրա: Միակ բանը, որ աշխարհը հարգում է՝ ուժն է:
Հաջորդիվ Փաշինյանը դատապարտեց Ադրբեջանին՝ Բաքվում հայ ռազմագերիներին պատանդ պահելու համար և խոսեց ադրբեջանական տեսանյութերի մասին, որոնք ցույց են տալիս «այդ զինվորների գլխատված կամ գնդակահարված մարմինները»։

Փաշինյանը նշեց նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև «փոխադրության կապերի վերաբացման» մասին: Նա միամտորեն ավելացրեց, որ «եթե բացվի նաև Թուրքիան Հայաստանին կապող երկաթուղին, տարածաշրջանային հաղորդակցությունների բացման թեման շատ ավելի մեծ շրջանակներ կունենա»:

Վարչապետը մեկ անգամ ևս առաջարկեց՝ «վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»: Ցավոք, այս գործընթացը փակուղի է մտել, քանի որ Ալիևը պնդում է, որ լուծել է Արցախի հարցը ուժով և կարիք չունի մասնակցել որևէ այլ բանակցությունների այդ նյութի մասին:

Փաշինյանը «ցավով» նշեց, որ Ադրբեջանի ուժերը հատել են Հայաստանի սահմանները 2021 թվականի մայիսի 12-ին և հրաժարվել են հեռանալ: Նա առաջարկեց, որ երկու երկրները ետ քաշվեն «խորհրդային ժամանակների սահմանից» և հրավիրեն «միջազգային դիտորդների» սահմանին տեղակայելու համար: Անհասկանալի է, թե ինչու Հայաստանը պետք է ետ քաշվի իր սեփական սահմաններից…

Դժբախտաբար, գեղեցիկ բառերը մեծ նշանակություն չունեն ռեալպոլիտիկում: Աշխարհը հավատում է միայն ուժին: Մինչ Ադրբեջանն ու Թուրքիան խոսում են ուժեղ դիրքերից, Հայաստանը ստիպված է ենթարկվել իր ավելի հզոր ու դաժան թշնամիների պարտադրանքին:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am
16:59
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու կապակցությամբ Ադրբեջանի քննադատությանը
Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի և Երևանի հետ, բայց Նյու Դելին նաև շահագրգռված է ռազմաարդյունաբերական արտադրանքի արտահանմամբ: ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:58
«Մարտական եղբայրություն» կազմակերպության հիմնադիր-անդամը կալանավորվել է
Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
16:02
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
«Մենք չենք կարող «Ցեղասպանություն» բառը փոխարինել «Եղեռն» բառով։ «Եղեռնը» երբեք չի կարող լինել փոխարինող իրավական պատասխանատվության, իրավունքների պաշտպանության առումով»։
Աղբյուր` Panorama.am
15:35
«Եքա մարդ եք, արա». Խուդինյանին վրդովեցրեց իր ականջին՝ ակցիայի մասնակից կնոջ շշնջոցը
Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի մասնակից կինը մոտեցավ Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին և նրա ակնջին ինչ-որ բան շշնջաց։...
Աղբյուր` Panorama.am
15:21
ԶՊՄԿ-ն խոշոր հարկատուների ցուցակում զիջել է դիրքերը
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ...
Աղբյուր` Panorama.am
15:18
Հայրենիք չունենք կորցնելու. Ակցիայի մասնակից կնոջ ուղիղ եթերը ոստիկանական ավտոբուսից
Երևանի կենտրոնից բերման ենթարկված ակցիայի մասնակիցը ոստիկանական մեքենայից ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց՝ չգիտեն, թե իրենց ուր են տանում։...
Աղբյուր` Panorama.am
15:07
Օվերչուկ. Ռուսաստանը ակնկալում է, որ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
Ռուսական կողմը սպասում է մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն` Նիկոլ Փաշինյանին քրեական...
Աղբյուր` Panorama.am
14:29
Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց
Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը կրկին վատթարացել է։ Նա տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց։ Հիշեցնենք, որ Բագրատաշենի մոտ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Թյուրքագետ, պ.գ.թ. Վարուժան Գեղամյանը գրում է. «Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են։...
Աղբյուր` Panorama.am
14:17
ՌԴ ԱԳՆ. Ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ
Մոսկվան ափսոսում է, որ Երևանը շարունակում է անհիմն հրապարակային քննադատություն թույլ տալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության...
Աղբյուր` Panorama.am
14:05
Մարիա Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն
Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես իր ցավ ու ողբերգություն։ Այդ մասին ապրիլի 25-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
13:50
Իշխանությունը քաղաքական շահերով ղեկավարվելով է սահմանազատման գործընթացը ներկայացնում խաղաղության համատեքստում. Թաթոյան
«Այն, ինչ տեղի է ունենում այսօր, սահմանազատում չէ։ Սա ուզում եմ հստակ ընդգծել»-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու...
Աղբյուր` Panorama.am
13:47
Համայնքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար գործադիրը 5,3 մլրդ դրամ հատկացրեց
«Ընդհանուր մոտ 26,2 կիլոմետր ճանապարհի մասին է խոսքը և 19 օբյեկտի, որոնցից 10-ը շինարարության փուլում գտնվող օբյեկտներ...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ոստիկանները հերթով մեքենաները քաշելով դուրս են բերում միջպետական ճանապարհից
Տավուշի մարցում ցուցարարները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բագրատաշենի հատվածը։ Ոստիկանները ցուցարարներրին  ստիպում են...
Աղբյուր` Panorama.am
13:37
Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների հետևանքով ուշագնաց եղավ
Օրեր շարունակ Ադրբեջանին միակողմանի զիջումների դեմ Կիրանցում պայքարողների կողքին եղած տավուշցի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
13:24
«Նիկոլ դավաճան». «Նիկոլ հողատու». Երևանի կենտրոնում փողոցներ են փակել Ուղիղ
Երևանի կենտրոնական փողոցներում լարված իրավիճակ է։ Քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ ինքանաբուխ ակցիաներ են իրականացնում՝ փակելով...
Աղբյուր` Panorama.am
13:12
Ցուցարարները կառավարության շենքը լքող Անահիտ Ավանեսյանին ուղեկցեցին «ամոթ, ամոթ» վանկարկումներով
«Կառավարության և վարչապետի կողմից մանրամասն հաղորդվում է, թե ինչ է կատարվում , այն նաև իմ անձնական կարծիքն է։ Այն ինչ քաղաքականություն...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերլարված իրավիճակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհին. Գերասիմ Վարդանյանին փորձում են բերման ենթարկել
Երևան-Մեղրի ճանապարհի Տիգրանաշենի հատվածում քաղաքացիները փակել են ճանապարհն՝ իրենց աջակցությունը հայտնելով տավուշցիների պայքարին։ Դեպքի վայր...
Աղբյուր` Panorama.am
12:59
Հայաստանը օր-օրի փոքրանում է. Գյումրի-Երևան ճանապարհը փակած քաղաքացի
«Ներկայիս իշխանություններն ամենօրյա ռեժիմով հողերը տալիս են, ամեն զիջումից հետո գալիս է նոր զիջում»,-ասում է  Գյումրի-Երևան...
Աղբյուր` Panorama.am
12:57
Փակեցին՝ քաղաքացիները մայրուղիները, ոստիկանները՝ քաղաքացիներին
Խոսքը փաշինյանյան հանձնողական քաղաքականության դեմ ընդվզումն է, որ անկասկած որոշակի ռազմավարություն ունի։ Այսպիսով՝ ՀՀ քաղաքացիները փակել են...
Աղբյուր` Panorama.am
12:48
Եթե ուզում են, թող Արարատի փոխարեն ընտրեն մեկ ուրիշ լեռ. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով «COP29 և կանաչ տեսլական Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում, ասել է, որ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Քննություն է իրականացվում՝ պարզելու ապրիլի 24-ին Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին անվադողեր այրելու և այդ կերպ երթևեկությունը խուլիգանական...
Աղբյուր` Panorama.am
12:37
Փակ են Երևան-Գյումրի, Երևան-Սևան, դեպի Իրան ճանապարհները
Ի աջակցություն տավուշցիների՝ Հայաստանի տարածքների միակողմանի զիջումների դեմ պայքարի տարբեր մարզերում մարդիկ բողոքի ակցիաներ են իրականացնում։...
Աղբյուր` Panorama.am
12:36
Բան չանելուց ավելի մեծ ռիսկ, որը կարող է երկրի վրա ու տակից պայթի, գոյություն չունի. Նիկոլ Փաշինյան
«Մեր բոլոր պրոբլեմներն նրա մասին է, որ ասել ենք՝ եկեք չանենք, որովհետև վտանգավոր է»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:23
Թաթոյան. Փաստաբանների դերի վերաբերյալ իրավապահ համակարգում սխալ ընկալում կա
«Իրավական համակարգում իմ աշխատանքի փորձը ցույց է տալիս, որ հաճախ փաստաբանները նույնացվում են իրենց վստահորդների հետ, անգամ երբ փաստաբանը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}