Քաղաքական 10:54 01/10/2021 Տարածաշրջան

Ձեզ քարտ բլանշ չենք տվել․ իրանական կայքը Էրդողանին և Ալիևին

Սույն հոդվածը իրանական «Քեյհան» օրաթերթի սեպտեմբերի 28-ի «Առաջնորդող»ն է։ «Քեյհան»ը Իրանի հոգևոր առաջնորդին և անվտանգային կառույցներին մոտ կանգնած պարբերական է, որի գլխավոր խմբագրին անձամբ նշանակում է Իրանի հոգևոր առաջնորդ, այաթ. Ալի Խամենեին: Վստահորեն կարելի է պնդել, որ այս հոդվածը ներկայացնում է Իրանի հոգևոր առաջնորդի աշխատակազմի և անվտանգային կառույցների մոտեցումներն ու դիրքորոշումները՝ ՀՀ հարավային սահմաններում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ:

Հոդվածի հեղինակ Սաադօլլահ Զառեին «Նուր» ռազմավարական ուսումնասիրությունների ուղեղային կենտրոնի ղեկավարն է, ով եղել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի արտասահմանյան ռազմական գործողությունների զորքերի նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի մտերիմներից։ Հոդվածագրի դիրքն ինքնին հուշում է հոդվածում հնչած մտքերի կարևորության մասին։ Այս մասին գրում է ARFD կայքում։

Ձեզ քարտ բլանշ չենք տվել

Այն, ինչ այժմ տեղի է ունենում Իրանի հյուսիս-արևմտյան սահմաններին, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի և Իսրայելի միջև անտեսանելի դաշինքի ձևավորում է, որի նպատակն է աշխարհաքաղաքական տեղաշարժ առաջացնել Իրանի և Ռուսաստանի դեմ՝ ռազմավարական հետևանքներով: Այս կապակցությամբ կան մի քանի դիտարկումներ.

1. Ադրբեջանի Հանրապետության ռազմական ուժերը փակել են Գորիս-Կապան Ճանապարհը Հայաստանում, և թույլ չեն տալիս իրանական բեռնատարներին անցնելու Հայաստանով, ինչը Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ոտնահարում է, և եթե այն շարունակվի, ի վերջո կնվազեցնի Իրանի դերը տարածաշրջանում:Միևնույն ժամանակ, հյուսիսային սահմաններին լարվածությունը կարող է տարածվել մինչև Կասպից ծովի ավազանը:

Այս փոխազդեցություններին զուգահեռ՝ մասմեդիան և ոչ ֆորմալ պաշտոնական շրջանակները, որոնք, իրականում, Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական տեսակետն են արտահայտում, թշնամական և, նույնիսկ, մանկական բառապաշար են օգտագործում (Իրանի դեմ): Մինչդեռ մենք, նվաստացնել չցանկանալով, չենք կարող համեմատել այս Հանրապետության չափերը Իրանի չափերի և այն ամենի հետ, ինչը չափում է աշխարհագրական միավորը: Որովհետև դա փղի և մրջյունի համեմատություն է: Հետևաբար, կարելի է եզրակացնել, որ այս բոլորի ետևում կա չարամիտ մի հոսանք, որն Ադրբեջանի Հանրապետությունում ոմանց թույլ է տալիս հոխորտալ:

2. Իրանի և Հայաստանի միջև 21 կմ սահամանի վերացում, որը, հավանաբար, տեղի կունենա Հայաստանի Սյունիքի մարզի Ադրբեջանին հանձնումով, բարդացնելու է Իրանի աշխարհաքաղաքական դիրքը Կովկասում:

Հաշվի առնելով Թուրքիայի ռասիստական հակումները և Կասպից ծովի արևելյան ու արևմտյան ափերի նկատմամբ նրա նկրտումները, ինչպես նաև՝ վերջին երեք տասնամյակների ընթացքում Իսրայելի ազդեցությունը Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետություններում, որն ունի նաև ռազմական բնույթ և այս տխրահռչակ ռեժիմին վերածել է վերոնշյալ Հանրապետությունների զենքի գլխավոր մատակարարներից մեկին ինչպեսև նույնիսկ, ամերիկյան զենքի վաճառքը դրանց պայմանավորված է այդ ռեժիմից (Իսրայել) ռազմական գնումներով և հաշվի առնելով Իրանի Իսլամական Հանրապետության սահմաններին ճգնաժամ ստեղծելու Միացյալ Նահանգների լուրջ ջանքերը, Իրանի հյուսիսային սահմաններում աշխարհաքաղաքական զարգացումների վրա աչք փակելը, լուրջ մարտահրավերներ և սպառնալիքներ կառաջացնեն մեր երկրի համար:

Հետևաբար, չպետք է թույլատրվի, որ Ադրբեջանի Հանրապետությունը մեկնաբանի այս անհամաչափ և դավադրական զարգացումները «երկու պետությունների միջև համաձայնություն» սահմանումով և հավակնի այս հարցում սեփական ինքնիշխանության դրսևորմանը: Որովհետև՝ բարիդրացիական հարաբերությունները և երրորդ կողմի շահերը, որոնք միջազգայնորեն ընդունված սկզբունք են և ամրագրված են բոլոր կոնվենցիաներում, այստեղ լիովին խախտված են:

Երկար ժամանակ է ինչ ԱՄՆ-ը ձգտում է տարածաշրջանի որոշակի շրջանում աշխարհաքաղաքական առանցքային փոփոխություններ իրականացնել և այնուհետև այն կյանքի կոչել տարածաշրջանի այլ հատվածներում։ Ուստի, եթե այստեղ փոփոխություններ տեղի ունենան, ապա ամբողջ տարածաշրջանը բախվելու է աշխարհաքաղաքական սպառնալիքների:

3. Այս համատեքստում ՀՀ կառավարությունը և անձամբ Փաշինյանը, որը նախորդ կառավարության համեմատ համարվում է արևմտամետ, միացել է ԱՄՆ-Թուրքիա նախագծին՝ հույս ունենալով, որ քաղաքական և տնտեսական օգուտներ կստանա, մինչդեռ սա դավաճանություն է երկրին:

Փաշինյանի կառավարությունը, կառչելով ԱՄՆ-ի և Թուրքիայի խոստումներից առ այն, որ եթե Սյունիքի մարզը զիջի Ադրբեջանին, ապա կարող է խաղաղ և սերտ հարաբերություններ ունենալ Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի հետ՝ Սյունիքի փոխարեն ստանալով ԼՂՀ-ն, միացել է այս դավադիր ծրագրին՝ հույս ունենալով ամրապնդել սեփական իշխանությունը:

Սա այն դեպքում, երբ հայերի և թուրքերի միջև կան հարյուրամյա հարցեր, որոնք չեն կարող լուծվել մեկ քաղաքական համաձայնությամբ և, մյուս կողմից, այս համատեքստում Հայաստանը տալիս է աշխարհաքաղաքական նշանակության երկու կետ՝ ստանալով իրագործաման որևէ երաշխիք չունեցող խոստում՝ ամրապնդելու այն աշխարհագրական դիրքը, որն արդեն ունի:

Այս գործարքում Հայաստանը կորցնում է իր հարևանությունն Իրանի հետ, որը կարող է օգտագործել Թուրքիայի, Ադրբեջանի կամ Վրաստանի կողմից սպառնալիքի դեպքում և, նաև, թշնամուն է զիջում ռազմավարական նշանակության մի մարզ, որն ունի տարանցիկ նշանակություն: Մինչդեռ այս աշխարհաքաղաքական և աշխարհառազմավարական վնասը չի կարող փոխհատուցվել որևէ տնտեսական կամ քաղաքական խոստումով: Հայաստանն, ի դիմաց, ստանում է Հյուսիսային Ղարաբաղի (ԼՂՀ-ի տարածքի 1/3-րդ մասը) կայացման խոստումը, մինչդեռ, երբ Սյունիքն ամրագրվի որպես Ադրբեջանի Հանրապետության նահանգ, ապա Հյուսիսային Ղարաբաղի վրա Բաքվի հարձակումն անխուսափելի է լինելու, և Հայաստանը հեշտությամբ կորցնելու է հայաբնակ այս տարածքը, և ամբողջությամբ ու վերջնականապես շրջափակվելու է թշնամիներով:

Փաստորեն, Փաշինյանը իրականացնում է պատմական դավաճանություն և մշտական ​​ճգնաժամ Հայաստանի Հանրապետության դեմ:

4. Շատ վերլուծաբաններ պնդում են, որ Էրդողանն ու իր կուսակցությունը, իսլամիստական ​​ և ռուսոֆիլական մանևրների ժամանակաշրջանից հետո, աստիճանաբար ցույց են տալիս իրենց իրական դեմքը, որը ոչ մի կապ չունի իսլամիզմի կամ արևելասիրության հետ: Այս տեսարանում թուրքական կառավարությունը, որպես ՆԱՏՕ-ի անդամ, իրականում իրականացնում է ավանդական առաքելությունը` ևրոպաամերիկյան այս դաշնագրի ազդեցությունը տարածել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի ազդեցության տիրույթների՝ այսինքն Կենտրոնական Ասիայի վրա:

Իսկ այս ընթացքում, ԱՄՆ-ն, հենվելով Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռասիստական գաղափարների վրա և փաստորեն շահագործելով նրան, փորձում է ռազմավարական դիրքի հասնել Կասպից ծովի արեւմուտքում և, իրականում, Հարավային Կովկասում: Միացյալ Նահանգները՝ ընդլայնելով գաղտնի հարաբերությունները Ադրբեջանի ու Հայաստանի Հանրապետությունների հետ, և ժամանակավորապես լուծելով նրանց միջև թշնամական հարաբերությունները (Ադրբեջանին ժամանակավոր զսպման եւ Հայաստանին գայթակղման մեթոդով), ձգտում է թուլացնել իր երկու թշնամիների (Իրանի և Ռուսաստանի) դիրքերը Հարավային Կովկասի տարածաշրջանում և Կասպից ծովի արևմտյան ափին:

Այս համատեքստում ԱՄՆ-ն ուղղակի և ակնհայտ ներկայության փոխարեն, օգտագործում է Իսրայելի մոտ 30 տարվա անվտանգային հարաբերությունների ներուժը Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետությունների հետ: Թեև ստույգ տվյալներ չկան, սակայն բազմաթիվ զեկույցներ վկայում են Իսրայելի ռեժիմի ՝ հատկապես Ադրբեջանի Հանրապետությունում անվտանգային աճող ներկայության մասին, որը կենտրոնացած է «Գաբալայի ավիաբազայի» առանցքի շուրջ:

Ադրբեջանում Իսրայելի անվտանգության ուժերի թիվը 500-ից 1000 է, մինչդեռ այս հանցավոր ռեժիմը վերջին տասնամյակում զգալի ազդեցություն է ձեռք բերել Ադրբեջանի Հանրապետության և Իլհամ Ալիևւի ընտանիքի վրա: Այնպես, որ սիոնիստ առաջնորդները Ադրբեջանն անվանել են «Իսրայելի Լիբանան» և հայտարարել, թե այս կերպ իրենք կարող են Իրանի Իսլամական Հանրապետությանը ներգրավել սահմանների անվտանգության երկարաժամկետ մարտահրավերի դաշտ և նվազեցնել նրա ազդեցությունը տարածաշրջանում: Իհարկե պարզ է, որ այդ պնդումները սկզբունքորեն հեռու են իրականություն դառնալու հնարավորությունից:

5. Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունները մեծ ռիսկերի են դիմում, որոնք կարող են առաջինը հենց իրենց ներքաշել գոյության ճգնաժամի մեջ: Ալիևի կառավարությունը վեց միլիոն շիա բնակչության դեմ-հանդիման է կանգնած, որոնք, անկասկած, սերտորեն կապված են շիայական կենտրոնի (Իրան) հետ, իսկ Էրդողանի կառավարությունը Թուրքիայում՝ մոտ 23 միլիոն ալավի շիայի: Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի ցանկացել օգտագործել այդ հնարավորությունները`Էրդողանին կամ Ալիևին պատժելու համար: Ի տարբերություն նրանց, և հիմնվելով մեր բարոյական սկզբունքների վրա, մենք մշտապես հարգել ենք բարիդրացիական հարաբերություններն այն աստիճան, որ երկու անգամից ավելի փրկել ենք այս երկու ընտանիքների իշխանությունը կործանումից:

Իլհամ Ալիևը, անշուշտ, հիշում է, որ Իրանի և Ռուսաստանի անվտանգության համատեղ համագործակցությունը տապալեց Ջորջ Սորոսի գլխավորած՝ Ադրբեջանի կառավարության դեմ ամերիկյան թավշյա հեղափոխությունը, և, հիմնականում, ձախողեց տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի կառավարությունների փոփոխության ամերիկյան նախագիծը: Էրդողանը ևս հիշում է, որ Իրանն ու գեներալ Սոլեյմանիի անձն էին, որ կանխեցին ԱՄՆ-ի աջակցությամբ իր և իր գլխավորած կուսակցության դեմ հեղաշրջումը:Այնպես, որ մենք ոչ միայն երբեք որևէ գործողություն չենք ձեռնարկել Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունների դեմ, այլ, ընդհակառակը, միշտ աջակցել ենք նրանց:

Թե՛ Էրդողանը, թե՛ Ալիևը գիտեն, որ Իրանի ձեռքերը փակ չեն այս դավադրությունը տապալելու համար, և Իրանի Իսլամական Հանրապետության մատի մեկ շարժումը կարող է նրանց համար ցավալիորեն տապալել այս դավադրական նախագիծը:

Իրանի հյուսիսային սահմանին տեղի ունեցող իրադարձություններից ամերիկա-իսրայելական դավադրության հոտ է գալիս, որոնցում Էրդողանը մի կերպ, իսկ Ալիևը` մեկ այլ կերպ, խաղի են բռնվել: Բայց սա խաղ չէ Իրանի և Ռուսաստանի համար, որը կարող են անտեսել: Նրանք (Ալևը և Էրդողանը) պետք է իմանան, որ «եղբայրներին հարգելը» Էրդողանին և Ալիևին տրված, քարտ բլանշ չէ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:50
Իշխանությունը քաղաքական շահերով ղեկավարվելով է սահմանազատման գործընթացը ներկայացնում խաղաղության համատեքստում. Թաթոյան
«Այն, ինչ տեղի է ունենում այսօր, սահմանազատում չէ։ Սա ուզում եմ հստակ ընդգծել»-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու...
Աղբյուր` Panorama.am
13:47
Համայնքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար գործադիրը 5,3 մլրդ դրամ հատկացրեց
«Ընդհանուր մոտ 26,2 կիլոմետր ճանապարհի մասին է խոսքը և 19 օբյեկտի, որոնցից 10-ը շինարարության փուլում գտնվող օբյեկտներ...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ոստիկանները հերթով մեքենաները քաշելով դուրս են բերում միջպետական ճանապարհից
Տավուշի մարցում ցուցարարները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բագրատաշենի հատվածը։ Ոստիկանները ցուցարարներրին  ստիպում են...
Աղբյուր` Panorama.am
13:37
Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների հետևանքով ուշագնաց եղավ
Օրեր շարունակ Ադրբեջանին միակողմանի զիջումների դեմ Կիրանցում պայքարողների կողքին եղած տավուշցի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
13:24
«Նիկոլ դավաճան». «Նիկոլ հողատու». Երևանի կենտրոնում փողոցներ են փակել Ուղիղ
Երևանի կենտրոնական փողոցներում լարված իրավիճակ է։ Քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ ինքանաբուխ ակցիաներ են իրականացնում՝ փակելով...
Աղբյուր` Panorama.am
13:12
Ցուցարարները կառավարության շենքը լքող Անահիտ Ավանեսյանին ուղեկցեցին «ամոթ, ամոթ» վանկարկումներով
«Կառավարության և վարչապետի կողմից մանրամասն հաղորդվում է, թե ինչ է կատարվում , այն նաև իմ անձնական կարծիքն է։ Այն ինչ քաղաքականություն...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերլարված իրավիճակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհին. Գերասիմ Վարդանյանին փորձում են բերման ենթարկել
Երևան-Մեղրի ճանապարհի Տիգրանաշենի հատվածում քաղաքացիները փակել են ճանապարհն՝ իրենց աջակցությունը հայտնելով տավուշցիների պայքարին։ Դեպքի վայր...
Աղբյուր` Panorama.am
12:59
Հայաստանը օր-օրի փոքրանում է. Գյումրի-Երևան ճանապարհը փակած քաղաքացի
«Ներկայիս իշխանություններն ամենօրյա ռեժիմով հողերը տալիս են, ամեն զիջումից հետո գալիս է նոր զիջում»,-ասում է  Գյումրի-Երևան...
Աղբյուր` Panorama.am
12:57
Փակեցին՝ քաղաքացիները մայրուղիները, ոստիկանները՝ քաղաքացիներին
Խոսքը փաշինյանյան հանձնողական քաղաքականության դեմ ընդվզումն է, որ անկասկած որոշակի ռազմավարություն ունի։ Այսպիսով՝ ՀՀ քաղաքացիները փակել են...
Աղբյուր` Panorama.am
12:48
Եթե ուզում են, թող Արարատի փոխարեն ընտրեն մեկ ուրիշ լեռ. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով «COP29 և կանաչ տեսլական Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում, ասել է, որ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Քննություն է իրականացվում՝ պարզելու ապրիլի 24-ին Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին անվադողեր այրելու և այդ կերպ երթևեկությունը խուլիգանական...
Աղբյուր` Panorama.am
12:37
Փակ են Երևան-Գյումրի, Երևան-Սևան, դեպի Իրան ճանապարհները
Ի աջակցություն տավուշցիների՝ Հայաստանի տարածքների միակողմանի զիջումների դեմ պայքարի տարբեր մարզերում մարդիկ բողոքի ակցիաներ են իրականացնում։...
Աղբյուր` Panorama.am
12:36
Բան չանելուց ավելի մեծ ռիսկ, որը կարող է երկրի վրա ու տակից պայթի, գոյություն չունի. Նիկոլ Փաշինյան
«Մեր բոլոր պրոբլեմներն նրա մասին է, որ ասել ենք՝ եկեք չանենք, որովհետև վտանգավոր է»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:23
Թաթոյան. Փաստաբանների դերի վերաբերյալ իրավապահ համակարգում սխալ ընկալում կա
«Իրավական համակարգում իմ աշխատանքի փորձը ցույց է տալիս, որ հաճախ փաստաբանները նույնացվում են իրենց վստահորդների հետ, անգամ երբ փաստաբանը...
Աղբյուր` Panorama.am
12:10
Այս պահին քաղաքացիները Շիրակի մարզում` Հոռոմի խաչմերուկում փակել են Երևան-Գյումրի ճանապարհը. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
12:04
Կառավարությունը երկարացրեց բռնագաղթած ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը
«Այս նիստում երկարացրեցիքն օժանդակության ծրագրին դիմելու ժամկետները մինչև այս տարվա վերջը»,-գործադիրի այսօրվա նիստում հայտնեց ԿԳՄՍ...
Աղբյուր` Panorama.am
11:59
ՔԿ. Իսակովի պողոտայում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը Երևան քաղաքի Իսակովի պողոտայում անցկացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
11:35
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
Քաղաքացիները քիչ առաջ փակել են Գյումրի-Երևան ճանապարհը։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում տավուշցիների պայքարին։ Հիշեցնենք, որ բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
11:32
Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող կառավարության, ԱԺ շենքերը բերեն, դնեն թուրքի բերանը, տեսնենք՝ իրենց դո՞ւր է գալիս, թե՞ ոչ. Կիրանցի
«Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը։ Թող գա, տեսնենք՝  ով է։ Երևանում նստած ամեն ինչ այնտեղից կառավարում են։ Թող գան, այս ժողովրդի վիճակը...
Աղբյուր` Panorama.am
11:28
Կառավարությունը վերանայեց ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը
«Որոշման նախագծով վերանայում ենք ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը որը պայմանավորված է ընդունելության սկզբունքների վերանայման, նոր...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
«Այն վիճակը, որի մեջ հայտնվել է մեր Կիրանցը... Դարերի պատմություն ունի, իր գոյության ընթացքում միշտ  պայքարի մեջ է եղել, բայց հիմա...
Աղբյուր` Panorama.am
11:09
Սուրենյանց. Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երեկ միտումնավոր չեմ անդրադարձել Աննա Հակոբյանի և նրա դստեր հետ կապված միջադեպին՝ ավելորդ կրքեր...
Աղբյուր` Panorama.am
11:04
Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են Արցախի զինանշանը
Սոիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են տեխնիկայի օգնությամբ Արցախն օկուպացրած ադրբեջանցիներւ  կառավարության...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կառավարությունն այսօրվա նիստում մոտ 730 մլն դրամ կհատկացնի ջրային պարեկային ծառայությանը
 Գործադիրն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:45
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում՝  հանուն իրենց հայրենիքի ու հանուն հայրենի հողի։ Այս մասին տեղեկանում ենք...
Աղբյուր` Panorama.am
10:40
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00 կլինի...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովին՝ առաջարկելով հստակեցնել...
Աղբյուր` Panorama.am
10:08
Ապրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն
«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2024 թվականի ապրիլ 28-ին Երևանում նախատեսում է կազմակերպել...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, արձագանքելով Ցեղասպանության  զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանի ու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}