Քաղաքական 13:37 02/10/2021 Արցախ

Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է Արցախի համար. ԱԺ նախագահ

Արցախի Հանրապետության  ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հերթական հարցազրույցն է տվել «Առաջին լրատվական»-ին։ Այս մասին հայտնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը՝ ներկայացնելով հարցազրուցը։ 

Հարց - Իր վերջին հարցազրույցում Իլհամ Ալիևը կրկին պնդել է, որ Լեռնային Ղարաբաղի հարց գոյություն չունի, Լեռնային Ղարաբաղ անունով տարածք Ադրբեջանում գոյություն չունի, միաժամանակ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցի հետ կապված դրական են արձագանքել թե Բաքուն, թե Երևանը: Ինչպես եք գնահատում ստեղված իրավիճակը:

Ա. Թովմասյան - Արցախյան երրորդ պատերազմի առաջին տարելիցի կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարություն է արել, որ պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի համայնքը, բայց ոչ Ադրբեջանի տարածքում: Նա նորից կրկնել է, որ պատերազմից հետո Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղ չկա:

Ըստ իս, այդ հայտարարությունը մատնում է իրեն, որովհետև դա նաև խոսում է այն մասին, որ գերտերությունները ճնշում են իրեն, որը նա խոստովանեց՝ ասելով, որ մասնավոր զրույցներում համաշխարհային քաղաքական գործիչները իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը: Այժմ նրա համար առավել դժվար է բացատրել իր ժողովրդին, թե  ինչու Ադրբեջանում չկա Լեռնային Ղարաբաղ անվանումը, ինչու համաշխարհային  հանրությունը պատերազմից հետո չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Ալիևը, չնայած երկար ժամանակ մերժում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների վերսկսումը, այդուհանդերձ, համաձայնեց հանդիպումներին Մինսկի խմբի  համանախագահների հովանու ներքո, այսինքն նա տեղի է տալիս: Վերջերս նույն ԱՄՆ Նյու Յորք քաղաքում համանախագահները հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Սա շատ լավ քայլ է և պայմանավորվածություն կա, որ  համանախագահները գալու են տարածաշրջան՝ Երևան, Բաքու, այդ թվում նաև Ստեփանակերտ: Սա արդեն նահանջ է իր խոսքից, թե հարցը փակված է: ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ ֆորմատն է, որին հավանություն է տվել և Ադրբեջանը, և Հայաստանը, և Արցախը: Շատ լավ է, որ սկսվում են բանակցություններ:

Ալիևը նաև հայտարարել է, որ ԼՂ հայերը ձգտում էին անկախության, իսկ հիմա սկսել են խոսել Ադրբեջանի կազմում ինքնավարության մասին, ինչն իր համար անընդունելի է: Այս համատեքստում ակտիվորեն փորձում են շրջանառության մեջ դնել Ղարաբաղի հայ և ադրբեջանական համայնքների համագործակցություն կամ կապերի հաստատում եզրույթները: Ես ուզում եմ կրկին հայտարարել, որ  Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է Արցախի համար: Սա Արցախի ամբողջ բնակչության հավաքական կարծիքն է, որը եղել է, կա և կմնա անփոփոխ:

Հարց - Այս առումով Հայաստանի իշխանություններից ինչպիսի՞ սպասելիքներ ունի Արցախի իշխանությունը:

Ա. Թովմասյան - Կարգավորման գործընթացով պետք է զբաղվեն գործադիր իշխանություններն իրենց առաջնորդների գլխավորությամբ: Իսկ խորհրդարանական դիվանագիտությունն ազատ է: Իմ կարծիքը հետևյալն է, որ բանակցային գործընթացում մենք պետք է բարձրացնենք այն հարցերը, որոնք 1994-ի մայիսի 12-ի Բիշքեկի համաձայնագրից հետո բարձրացրել են ադրբեջանցիները: Իրենք ասել են՝ փախստականների վերադարձ, մենք ասում ենք բռնի տեղահանվածների վերադարձ: Իրենք ասել են՝ օկուպացված տարածքների վերադարձ, մենք պիտի ասենք օկուպացված տարածքների վերադարձ:

ԵԱՀԿ Մինսկի խմբին է տրված միակ մանդատը, որի շրջանակում պետք է որոշվի Արցախի կարգավիճակը: Եվ ավելին, մենք նաև մշակութային ցեղասպանության հարց պետք է դնենք: Բայց որպեսզի այս բոլոր հարցերը քննարկվեն, կարևոր գործոն է կողմերի միջև վստահության մթնոլորտի ստեղծումը: ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից պետք է դա լինի, որից հետո այդ բոլոր հարցերին լուծումներ տրվեն: Այդ փոխվստահության մթնոլորտից է կախված  նաև տարածաշրջանում խաղաղությունը: Եթե չլինի այդ փոխվստահությունը երկու ժողովուրդների միջև, ցանկացած լուծում մնալու է թղթի վրա:

Հարց - Համանախագահների այցերը ի՞նչ կարող են տալ, ի՞նչ սպասելիքներ կան:

Ա. Թովմասյան - ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշումները չեն փոխվել սկզբունքների մասով: Դուք գիտեք, որ մենք նախկինում էլ չենք ունեցել մի այնպիսի փաստաթուղթ, լինի Ընդհանուր պետության գաղափարը, լինի Քի Վեսթը, լինեն փարիզյան սկզբունքները, լինեն մադրիդյան սկզբունքները, Կազանը, Լավրովյան պլանը, որը կարտահայտեր Արցախի ժողովրդի արմատական շահերը: Մեր առաջնորդները պետք է սա բացատրեին ժողովրդին: Այսօր էլ Մինսկի խմբի համանախագահներն իրենց դիրքորոշումը էլի չեն փոխել:

Արցախի ԱԺ նախօրեի նիստում խոսվել է Հայաստան-Արցախ միջխորհրդարանական  հանձնաժողովի ճակատագրի մասին: Ինչու, ի վերջո, այդ հանձնաժողովը չի ձևավորվում, ի՞նչն է ձգձգման պատճառը:

Դուք գիտեք, որ 1998-ից կա համաձայնագիր Հայաստանի և Արցախի միջև և ըստ դրա, հանձնաժողովները, որ ստեղծվում են Արցախի ԱԺ-ում, և Հայաստանի ԱԺ-ում, տարեկան երկու նիստ են գումարում, մեկը Ստեփանակերտում, մյուսը՝ Երևանում: 2020-ի սեպտեմբերյան պատերազմից հետո այդ նիստերը չեն գումարվել:

Ես այդ հարցերը բարձրաձայնել եմ ՀՀ նորընտիր ԱԺ նախագահի առջև: Ինչքանով տեղյակ եմ, Հայաստանի ԱԺ-ում հիմա չկա այդ հանձնաժողովը, պետք է ստեղծվի: Եթե ստեղծվի, մենք կգումարենք այդ նիստերը: Ես երեկ նիստից հետո հանդիպել եմ Արցախի ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ, ցանկություն ունենք հանդիպելու ՀՀ Ազգային ժողովում, քանի որ խորհրդարանական դիվանագիտությունն ավելի ազատ է, քան գործադիրը, մեր աշխատանքները կհամակարգենք: Կարծում եմ՝ ժամանակի խնդիր է:

Հարց - Այդ առումով ՀՀ իշխանություններից դեռ ոչ մի պատասխան չկա՞:

Ա. Թովմասյան - Ճիշտն ասած, ես չեմ զանգահարել: Պատերազմում հոկտեմբերի 3-ին Արցախի ԱԺ պատգամավորներից Արեգ Ավագյանի որդին է զոհվել: Պատգամավորներով այդ միջոցառմանը կմասնակցենք, որից հետո Հայաստանի ԱԺ նախագահի հետ կպայմանավորվենք հանդիպման մասին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:42
«Կներե՛ս, սիրելի՛ 137.1, կներես…»
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Որքա՜ն եմ կարոտելու այս խտրական, խիստ քաղաքական գրությունները, որոնց հիման վրա «բուսնում...
Աղբյուր` Panorama.am
20:38
Ընդդիմությանը լսել և աջակցել է պետք․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությւոնների հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Զաքարյանը գրում է․ ««Հուսով ենք, որ Հայաստանից...
Աղբյուր` Panorama.am
20:38
Արցախում արևածագ լինելու՛ է․ Աբրահամ Գասպարյան
Հաղորդավար, լրագրող Աբրահամ Գասպարյանը գրում է․ «Արցախում հունիսի 29-ից հուլիսի 5-ը գազ չի լինելու: «Արցախգազ»-ն ասում է՝...
Աղբյուր` Panorama.am
20:11
Մետաքսե Հակոբյան. Ոճրագործն իր առաքելությունը չի ավարտել
Արցախի Խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․ «Ուժեղ ենք, պինդ ենք, չենք թուլանում, չենք ընկճվում, իրականությունից կտրված...
Աղբյուր` Panorama.am
20:03
9-րդ դասարանցիների «Հայոց լեզվի» պատասխանները
Հունիսի 28-ին հանրապետության հիմնական դպրոցի 33 910 շրջանավարտ՝ 9-րդ դասարանցի, ավարտական կենտրոնացված քննություն է հանձնել հայոց լեզվից:...
Աղբյուր` Panorama.am
19:59
Պին՞դ եք
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «2020-21թթ․ Հանձվել է Արցախի 75%-ը, թշնամին գրավել է Գորիս-Կապան ճանապարհը․․․ -Համաձա՛յն...
Աղբյուր` Panorama.am
19:40
Վերջնարդյունքում վճռվելու է՝ Հայաստա՞նը, թե՞ Ադրբեջանն է շարունակելու իր հետագա գոյությունը․ Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Քանի դեռ մենք՝ որպես պետություն և ազգ, ինքներս մեզ համար չենք արձանագրել, որ գոյություն չունի...
Աղբյուր` Panorama.am
19:38
Դատարանը թույլատրեց Արմեն Գևորգյանին հուլիսի 5-19-ը բացակայել երկրից
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, թույլատրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն...
Աղբյուր` Panorama.am
19:22
Տիգրան Աբրահամյանի խորհուրդը Սահակ Սահակյանին
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Գլխավոր շտաբի պաշտոնյան լրագրողների հետ զրույցում համոզում է, որ պաշտպանության ներկայիս...
Աղբյուր` Panorama.am
19:16
Այս իշխանության պարագայում այս դատավորը չէր կարող օբյեկտիվ դատական ակտ կայացնել․Հակոբ Մարտիրոսյան
Վերաքննիչ դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում  փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը, գնահատելով դատական նիստի ընթացքում  դատավորի դրսևորած...
Աղբյուր` Panorama.am
19:09
ՔՊ-ն ԱԺ պաշտոններից հեռացրել է Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտնում է, որ Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից...
Աղբյուր` Panorama.am
18:37
Այն, ինչ արեց դատավոր Բիշարյանը՝ Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրվելու համար էր․ Մինասյան
«Ակնհայտ էր, որ հատկապես երկվա դատական նիստի ընթացքում դատավոր Բիշարյանի կողմից ցուցաբերած վարքագիծն, ինչպես նաև դատախազների...
Աղբյուր` Panorama.am
18:18
Վրաստանը 1 տարով կարգելի ցորենի և գարու արտահանումը
Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան հայտնել է, որ Վրաստանի կառավարությունը 2022 թվականի հուլիսի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Երևանում հրդեհ է բռնկվեծ ասֆալտի գործարանում
Հունիսի 28-ին, ժամը 15:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աերացիա թաղամասի ասֆալտի գործարանում (բաց...
Աղբյուր` Panorama.am
18:06
Դատարանը մերժեց բողոքը և Փաշինյանի դեմ քրգործ չի հարուցվի
«Թուրք», «մեռնելը երազանք դառնա»
Աղբյուր` Panorama.am
17:58
Գագիկ Բեգլարյանից և փոխկապակցված անձանցից 16.8մլրդ դրամի ապօրինի ծագման գույքն ու ակտիվները բռնագանձելու հայցադիմումն ընդունել է վարույթ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022թ. մայիսի 26-ին ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Տղերքն էին մեղք պարզապես. Կարին Տոնոյան
«Արդեն մտածում եմ, որ երևի հերթով պետական գործիչների դեմ միջնորդություններ ներկայացնենք։ Ստացվում է, որ ծնողներիս հետագա կյանքը...
Աղբյուր` Panorama.am
17:50
Արցախի համար մշակված և ներդրված է զինվորական ծառայության գրավչության համար լուրջ փաթեթ. Սահակ Սահակյան
«Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից որոշում է կյացվել, որ Արցախում ծառայությունն իրականացվում է այս պահին միայն պայմանագրային...
Աղբյուր` Panorama.am
17:43
Րաֆֆի Ասլանյան. Սա է այսօրվա իշխանության դեմքը
Երևանի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Ազգային ժողովում ՔՊ-ն ընդամենը մեկ օր առաջ մանդատը վայր դրած իր խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
17:35
Կնասպանության հերթական դեպքը՝ Խարբերդում
Հունիսի լույս 22-ի գիշերը ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ Նոր Խարբերդում դանակահարություն է եղել, նաև ծեծել են մի կնոջ: Նույն...
Աղբյուր` Panorama.am
17:26
Կարեն Վրթանեսյան. ...Ուրեմն այլևս էլիտա չես
Տեղեկատվական անվտանգության փորձագետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը գրում է. «Այն ազգային...
Աղբյուր` Panorama.am
17:20
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահին
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքվոյի...
Աղբյուր` Panorama.am
17:16
Փաշինյանի դեմ բողոքը քննող դատավոր Կարեն Բիշարյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը
Վերաքննիչ դատարանում Նիկոլ  Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննության ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
17:11
Մակրոնը հույս ունի, որ ուկրաինական հակամարտությունը կավարտվի մինչև 2022 թվականի ավարտը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հույս է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի մինչև 2022 թվականի ավարտը։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:38
Արա, փոշին դու ես, թուրքն էլ. Վիճաբանություն՝ Փաշինյանի դեմ բողոքի քննությունից հետո
Վերաքննիչ դատարանում Նիկոլ  Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ռուսաստանը «չի կարող և չպետք է հաղթի» Ուկրաինայում. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանը «չի կարող և չպետք է հաղթի» Ուկրաինայի հակամարտությունում, գրում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Լենինգրադի մարզի լճում հայաստանցի է խեղդվել
Անցած օրվա ընթացքում Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի ջրամբարներում երեք տղամարդ է մահացել։ Այս մասին հայտնում է 78.ru-ն՝ հղում անելով...
Աղբյուր` Panorama.am
16:00
Արարատի դատախազության կողմից հայտնաբերվել է փողերի լվացման դեպք
Մասիսի քաղաքապետարանում առերևույթ հանցավոր չարաշահումների առթիվ 2019թ. դեկտմբերին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված և ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
15:53
Ռուսական կողմից բեռնատարների համար Լարսի ավտոճանապարհը փակ է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
15:47
Նիկոլ Փաշինյանն ապացուցեց Թուրքիայի տեսակետը. Արագած Ախոյան
«Հերթական թունավոր ճաշկերույթն այս ժողովրդին, որը Նիկոլը պարբերաբար հրամցնում է»,- քաղաքական, հասարակական գործիչ Արագած Ախոյանն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից
11:26 26/04/2022

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}