Քաղաքական 15:18 03/10/2021 Հայաստան

03.10.2021. «Հենակետ». Ադրբեջանցիները պահանջել են Ամարաս վանքի տարածքից հեռացնեն Արցախի պետական դրոշը

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ընթացքում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ.

«Ընդհանուր բնույթի տեղեկություններ

Շաբաթվա ընթացքում մամուլում տեղեկություններ էին տարածվում, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը  զենքով պարգևատրել է  Արցախում գործող «Royal music hall»-ի, «Queen music hall»-ի ժամանցային ակումբի  սեփականատիրոջը՝ Արման Մարտիրոսյանին։ Համացանցի քննարկումներում հիմնականում հարցադումներ էր այն մասին, թե ո՞ր արժանիքի կամ ո՞ր հերոսության համար է այդ անձը պարգևատրվել  Արցախի նախագահի կողմից։

Մամուլում նաև ակտիվ տեղեկություն էր տարածվում այն մասին, թե ադրբեջանական ուժերը Ամարաս վանքի ուղղությամբ առաջ են եկել և փորձել են իրենց վերահսկողության տակ վերցնել վանքը, ինչպես նաև իրենց տեղակայման դիրքերն առաջ տալ։  Տեղի ունեցածը կանխվել է, երբ ռուսական խաղաղապահ ուժերը օպերատիվ ժամանել են ու ստիպել ադրբեջանցիներին՝ հետ քաշվել իրենց նախնական տեղակայման վայր։ Ադրբեջանցիները պահանջել են, որպեսզի Արցախի իշխանությունները վանքի տարածքից հեռացնեն Արցախի պետական դրոշը, ինչը ըստ տարածվող տեղեկությունների, կատարվել է։

44-օրյա պատերազմի տարելիցին վերաբերվող միջոցառումների մասին

Շաբաթվա ընթացքում մամուլում և սոցցանցերում Արցախին առնչվող   քննարկված թեմաները հիմնականում վերաբերվել են Ադրբեջանի կողմից սանձազերծված 44 օրյա պատերազմին։
Սեպտեմբերի 26-ի երեկոյան Ստեփանակերտում «Արցախն ապրում է» խորագրով ջահերթ է կազմակերպվել, և մասնակիցները ջահերով շարժվել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր՝ տանելով Արցախի՝  100մ. երկարություն ունեցող դրոշը։

Սեպտեմբերի 27-ին ժամը 11-ին Արցախի  ամբողջ տարածքում լռության րոպե էր. կրթօջախներում, աշխատավայրերում, նաև փողոցներում: Յուրաքանչյուրն այդ ժամին իր գտնվելու վայրում հոտնկայս էր։

Թեմայի վերաբերյալ հայտարարություն է տարածել նար ԱՀ ԱԳՆ-ն,  Արցախի պետնախարարությունը և տարբեր այլ կառույցներ։

Սեպտեմբերի 27-ին, Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ Ստեփանակերտի պատկերասրահում բացվել է լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի՝ «Պատերազմի աչքերը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:

44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցին Արցախում գրեթե ամենուր  հիշատակի միջոցառումներ են անցկացվել և մի շարք լրատվամիջոցներ նկատել են, որ  Արցախում անցկացված պաշտոնական միջոցառումներին Հայաստանից ժամանած պատվիրակություն, պաշտոնյաներ չկային։

ՌԴ խաղաղապահների մասին

ՌԴ ՊՆ-ից տեղեկացրել են, որ խաղաղապահ զորախմբի զինծառայողներն Արցախի շփման գծի մոտակայքում գտնվող 27 հա տարածքով 5 այգիներում ապահովել են ավելի քան 500 տոննա խաղողի բերքահավաքի աշխատանքների անվտանգությունը:

ՌԴ ՊՆ մեկ այլ հայտարարությունից էլ տեղեկանում ենք, որ  խաղաղապահներն «Օռլան-10» ԱԹՍ-ների կիրառմամբ իրավիճակի օբյեկտիվ վերահսկողություն են իրականացնում իրենց պատասխանատվության գոտում:

ՌԴ ՊՆ –ից տեղեկանում ենք նաև, որ ընթացիկ մարտական վարժանքների շրջանակներում Արցախում անցկացրել են համապարփակ զորավարժություն՝ «Հյուսիս» պատասխանատվության գոտու դիտակետերում հրադադարի հնարավոր խախտումները կանխելու և դիտակետերի անվտանգությունն ապահովելու սցենարով: ՌԴ ՊՆ-ն հայտնում է նաև, որ խաղաղապահների ստորաբաժանումները կառավարվում են ժամանակակից «Ազարտ» ռադիոկայանների օգնությամբ, որոնք ազդանշաններ են փոխանցում պաշտպանված կապի ուղիներով:

ՌԴ ՊՆ հոկտեմբերի 1-ի տարածած հայտարարությունից էլ տեղեկանում ենք, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները բարեգործական կազմակերպությունների հետ իրականացրել են հերթական հումանիտար ակցիան, որի շրջանակում օգնություն են տրամադրել մանկապարտեզներին, դպրոցներին և համալսարաններին:

Պաշտոնական լրահոս

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 28-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ձմեռային տարեշրջանի նախապատրաստական աշխատանքների կազմակերպմանը:  Հանդիպման ժամանակ շեշտվել է,  թե չնայած նրան, որ  մի շարք  հէկեր և Սոթք-Մարտակերտ  օդային գիծը մնացել են թշնամու վերահսկողության տակ, կատարված աշխատանքների արդյունքում էլեկտրամատակարարման խնդիրների մեծ մասն արդեն իսկ լուծված է:

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 1-ին hրամանագիր է ստորագրել Միքայել Արզումանյանին ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական նշանակելու մասին։

Սեպտեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արայիկ Հարությունյանի հետ: ՀՀ և Արցախի ղեկավարները քննարկել են Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված աշխատանքների ընթացքը:

ՀՀ Կառավարության որոշմամբ Արցախին հատկացվել է 13 մլրդ 473 մլն դրամ՝ 2021 թ. հոկտեմբերի էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ծախսերի, ինչպես նաև 2021 թ. պետական բյուջեով նախատեսված հոկտեմբերի աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահական ծախսերի ֆինանսավորման համար:

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է,  որ բոլոր ժամանակներում Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է  եղել Արցախի համար։

ԱՀ Քաղաքաշինության նախարարությունից հայտարարել են, որ Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի վարչական տարածքում մեկնարկել են նոր բնակավայրի շինարարական աշխատանքները` Հադրութի շրջանի Տող գյուղի անօթևան մնացած ընտանիքների համար։

ՀՀ-ում Արցախի  մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը հայտարարել է,  որ 44-օրյա պատերազմում զոհվել է արցախցի 742 զինվոր, 45 զինծառայող համարվում է անհետ կորած, սպանվել է 80 քաղաքացիական անձ, որոնցից 42-ը՝ թիրախային հարվածների հետևանքով, իսկ 38-ը՝ գերեվարման մեջ են:

ԱՀ ԱԻՊԾ-ից տեղեկանում ենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում որոնումների արդյունքում հայտնաբերվել և տարհանել են ընդհանուր 1677 աճյուն։

ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ 2020թ. պատերազմի ընթացքում ՀՀ և ԱՀ ԶՈՒ-երում կատարված հանցագործությունների թիվը շուրջ 800 է։  Առանց մանրամասներ հայտնելու ՀՀ դատախազությունից փոխանցել են, որ 44-օրյա պատերազմի քրգործերով հարցաքննվել են նաև Արցախի նախագահն ու ՊԲ հրամանատարները։

ԼՂ հակամարտության մասին

Սեպտեմբերի 27-ին Ստրասբուրգում ընդունվել է ԼՂ հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձև։ Վեհաժողովը հայտնել է, որ  եռակողմ հայտարարության 8-րդ հոդվածի հստակ նպատակը բոլոր կալանավորված անձանց փոխանակումն է՝ անկախ կողմերից մեկի կամ մյուսի կողմից վերագրվող կարգավիճակի տարբերության։  Վեհաժողովն իր  խոր մտահոգությունն է հայտնել շուրջ 30 հայերի ճակատագրով, որոնց ենթադրաբար տեսել, նկարահանել կամ լուսանկարել են գերության մեջ և նրանց ներկայիս գտնվելու վայրի մասին որևէ տեղեկատվության բացակայությամբ:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է,  որ ՌԴ նախագահ Պուտինը  Էրդողանի հետ հանդիպմանն  ընդգծել է ԼՂ հակամարտության կարգավորման փոխզիջումային լուծումների անհրաժեշտությունը։

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է,  որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում Բաքվի և Երևանի հետ համաձայնեցրել են ԼՂ շրջան աշխատանքային ուղևորությունների վերսկսումը։  Ըստ նրա՝  2020 թվականի նոյեմբերի 9-ից անցած գրեթե մեկ տարվա հիմնական արդյունքն այն է, որ կայունություն է հաստատվել, պահպանվել, ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը նպաստում է նրան, որ այժմ որևէ բռնի գործողություն չկա։

ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի պատվիրակության փոխղեկավար Դեյդրե Բրաունը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ ԼՂ հակամարտությունը կարգավորելու համար»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրովը
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով։ Այնտեղ հասկանում են Մոսկվայի կարևորությունը Երևանի անվտանգության և...
Աղբյուր` Panorama.am
14:20
Վերին Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
13:57
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։
Աղբյուր` Panorama.am
13:34
Փաստաբանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպքի մասին։ Փաստաբանի ֆեյսբուքյան էջում հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Թքեմ այս իշխանության, Նիկոլի, կնոջ երեսին. փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի
«Պապիի վրա համապատասխան արձանագություն կկազմվի, վարչական  իրավախախտումների վերաբերյալ գործերով քննության բաժինը կորոշի՝ պապիի ձկները...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ստավրոպոլի մարզում ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել
Ստավրոպոլի մարզում Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ այդ մասին հայտնում է պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
12:52
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց
Արցախից ռուսական խաղաղապահ զորախումբը դուրս բերվեց ավելի շուտ, քան նախատեսված էր 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ պայմանագրով։...
Աղբյուր` Panorama.am
12:20
Իրանը հարձակումից հետո Իսրայելի դեմ անհապաղ պատասխան գործողություն չի նախատեսում
Իրանը չի ծրագրում անհապաղ պատասխան հարված հասցնել ուրբաթ օրը տեղի ունեցած հարձակումից հետո, ինչպես նաև պարզ չէ, թե կոնկրետ ով է կանգնած դրա...
Աղբյուր` Panorama.am
11:46
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք՝ Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին
«Գործարան չկա, աշխատատեղ չկա։ Մեկը մաքրուհի է աշխատում, մյուսը վաճառողուհի, հիմա այս մարդու աշխատանքն էլ սա է»,- ասաց մի քաղաքացի՝...
Աղբյուր` Panorama.am
11:26
«Իրավունք չունե՞մ ապրելու ... Գնացեք, սահմանների հարցը լուծեք». առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը
Երևանի կենտրոնական փողոցներում քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքն են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}