Մշակույթ 10:13 04/10/2021 Հայաստան

Մեկնարկել է Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնը

Մայրաքաղաքի ամենանշանակալի մշակութային իրադարձության՝ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մեկնարկը տրված է: Մեկ շաբաթ շարունակ՝ հոկտեմբերի 3-10-ը, հայ հասարակությունը բացառիկ հնարավորություն կունենա վայելելու ամենամյա կինոտոնը։

18-րդ «Ոսկե ծիրան»-ի պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին «Մոսկվա» կինոթատրոնում։ Արարողությանը մասնակցել են փառատոնի անվանի հյուրերը, ժյուրիի անդամները, մրցույթային և ոչ մրցույթային ծրագրերի մասնակիցները։ Արարողության մեկնարկին ներկայացվել են կադրեր մրցութային և ոչ մրցութային ֆիլմերից, ինչպես նաև տեղեկատվություն՝ ժյուրիի կազմի վերաբերյալ։ Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են պատերազմից զոհվածների հիշատակը՝ կոչ անելով ազատել գերիներին։

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը շնորհավորել է ներկաներին՝ փառատոնի մեկնարկի կապակցությամբ։ Նա առանձնահատուկ շեշտել է՝ փառատոնը կայանում է բավականին բարդ ժամանակներում և շնորհակալություն է հայտնել այն իրականացնող երիտասարդ թիմին, ով չի վախենում դժվարություններից։

Խաչատրյանը բեմ է հրավիրել փառատոնի մյուս երկու համահիմնադիրներին՝ Սուսաննա Հարությունյանին և Միքայել Ստամբոլցյանին, և նրանք երեքով ազդարարել են փառատոնի մեկնարկը։

Իր խոսքի ընթացքում Հարություն Խաչատրյանը բեմ է հրավիրել փառատոնի պատվավոր հյուր՝ ամերիկացի նշանավոր սցենարիստ և ռեժիսոր Փոլ Շրեյդերին: Վերջինս Մարտին Սկորսեզեի «Տաքսիստ», «Կատաղած ցուլը», «Քրիստոսի վերջին գայթակղությունը»  ֆիլմերի սցենարիստը, «Ամերիկյան ժիգոլո», «Միսիմա, կյանքը 4 մասից», «Քահանայի օրագիրը» և 2 տասնյակ այլ ֆիլմերի ռեժիսորն և 3 տասնյակ միջազգային կինոփառատոների դափնեկիր: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրենը Շրեյդերին հանձնել է փառատոնի «Փարաջանովյան թալեր» մրցանակը՝ կինոյում ունեցած մեծ ավանդի համար։ 

Բացման արարողության ընթացքում Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը ներկաներին տեղեկացրել է, որ փառատոնի մեկնարկը տրվում է իսրայելցի մրցանակակիր կինոռեժիսոր Նադավ Լապիդի «Ահեդի ծունկը» ֆիլմով: Ավետիսյանի խոսքով՝ ֆիլմը նամակ-սիրո խոստովանություն է կինոյին ու միևնույն ժամանակ իր մեջ է պարունակում պատերազմի նյարդը։

Ի դեպ, իսրայելցի կինոռեժիսոր, Բեռլինի Ոսկե արջի դափնեկիր (Հոմանիշներ, 2019), Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակակիր (Ահեդի ծունկը, 2021) Նադավ Լապիդը նույնպես ներկա էր արարողությանը։ Կարեն Ավետիսյանը Լապիդին հրավիրել է բեմ և նրան հանձնել «Ոսկե ծիրան»-ի «Վարպետ» մրցանակը։

Նադավ Լապիդը շնորհակալություն է հայտնել մրցանակի համար՝ խոստովանելով, որ իր համար անակնկալ էր այն ստանալը։ 

Կինոտոնի աջակիցն է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:53
Վարդան Ոսկանյան. Պատերազմից խուսափելու միայն մեկ եղանակ կա
Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում սկսել է մի շարք՝ «Պատերազմը և մենք« խորագրոց։ «Շարքի  միջոցով...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ստեփան Դանիելյան. Հայաստանի նկատմամբ անում են այն, ինչը ժամանակին արել են Գերմանիայի հետ
Քաղաքագետ Ստտեփան Դանիելյանը գրում է. «Հայաստանի նկատմամբ անում են այն, ինչը ժամանակին արել են Գերմանիայի հետ Երկրորդ աշխարհամարտի...
Աղբյուր` Panorama.am
13:26
Թարմացված «Տիտանիկը» կթողարկվի 2023 թվականին
Ռեժիսոր  Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» ֆիլմի թարմացված տարբերակը կթողարկվի 2023 թվականին։ kulturomania.ru-ն, հղում անելով,...
Աղբյուր` Panorama.am
13:16
Միրզոյան. Լավրովի հայտարարությանը կլինի մեկնաբանություն
Արարատ Միրզոյանը, որ այսօր մասնակցում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի տարեկան 31-րդ նիստին,...
Աղբյուր` Panorama.am
13:08
Ապարանում սպանվածի եղբայր. Պետք է Ռոմանն ընտանիքով հեռանա Ապարանից
Ապարանում արյունալի իրադարձությունների հետևանքով սպանված Համիկ Միքայելյանի եղբայրը՝ Հայկն այսօր մասնակցում էր բողոքի ակցիային։ «Մեր...
Աղբյուր` Panorama.am
13:00
Վոլոդինը ուկրաինացիներին խորհուրդ է տվել դեն չգցել ռուսերենի դասագրքերը
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը ուկրաինացիներին խորհուրդ է տվել չշտապել դեն նետել ռուսաց լեզվի դասագրքերը, որպեսզի հետո ստիպված չլինեն...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պահապանները․ Ներսես Մեծ և Խադ եպիսկոպոս
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Ներսես Մեծի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օրը։
Աղբյուր` Panorama.am
12:38
Հորդանանի թագավորը պաշտպանել է «Մերձավոր Արևելքի ՆԱՏՕ» ստեղծման գաղափարը
Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ը կողմ է հանդես եկել Մերձավոր Արևելքում ՆԱՏՕ-ի անալոգի ստեղծման գաղափարին։ «Ես կլինեմ առաջին մարդկանցից...
Աղբյուր` Panorama.am
12:28
Կարճ հանդիպման մասին՝ 11 օր անց
Նիկոլ Փաշինյանի թիմակից, ՔՊ-ական Լիլիթ Մակունցը, որը նշանակված է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան,  հունիսի 13-ին հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո...
Աղբյուր` Panorama.am
12:19
Սուրեն Սարգսյան. ԱՄՆ-ն անլուրջ մարդկանց դեսպան չի ուղարկում
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, որ քաջատեղյակ է հայ-ամերիկյան հարաբերությունների պատմությանն ու զարգացմանը, գրում է. «Հայաստանում ԱՄՆ նոր...
Աղբյուր` Panorama.am
12:10
ԱԱԾ. Չեզոքացվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի գործունեությունը
Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության և քննչական դեպարտամենտի աշխատակիցների կողմից ձեռնարկված համալիր...
Աղբյուր` Panorama.am
12:00
Համերգի ժամանակ երկրպագուն հարձակվել է МакSим-ի վրա
Եկատերինբուրգում «Երաժշտության գիշեր» համերգի ժամանակ երկրպագուն հարձակվել է ռուս փոփ երգչուհի МакSим-ի վրա։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:50
Ապարանում արյունալի իրադարձությունների հետևանքով սպանվածների հարազատները պահանջում են ձերբակալություններ
Ապարանում արյունալի իրադարձությունների հետևանքով մահացած ու վնասվածքներ ստացած քաղաքացիների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով...
Աղբյուր` Panorama.am
11:47
Բուլղարացիները ԵՄ-ն անվանել են «ծաղրածուների միություն»՝ Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ շնորհելուց հետո
Բուլղարիայի բնակիչները վրդովվել են Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելուց հետո։ Բուլղարական Dir պորտալի ընթերցողները...
Աղբյուր` Panorama.am
11:33
ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում աբորտի իրավունքի սահմանափակումների դեմ բողոքի ցույցեր են տեղի ունեցել
ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում տեղի են ունեցել զանգվածային խաղաղ ցույցեր ԱՄՆ Գերագույն դատարանի կողմից աբորտների իրավունքների դաշնային երաշխիքների...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հունիսի 27-ին Սյունիքում՝ վթարային ջրանջատում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունիսի...
Աղբյուր` Panorama.am
11:13
Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողներ, մեկը մահացել է, 4-ի վիճակը գնահատվում է ծանր. ԱՀ ՊՆ
Հունիսի 24-ին, ժամը 22։30-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, օրվա ծառայության ավարտից հետո, հանգստի ժամին, քաղաքացիական ավտոմեքենայով...
Աղբյուր` Panorama.am
11:07
Հոգաբարձուների խորհրդի նիստը՝ առանց կաթողիկոսի ու նախկին նախագահների
Նախագահի նստավայրում անցկացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի տարեկան 31-րդ նիստը, որի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
10:58
Ջոնի Դեփի փաստաբանը փրկել է ինքնաթիռի ուղևորին և ստացել երկու շիշ գինի
Ջոնի Դեփի փաստաբան Կամիլա Վասկեսն օգնել է ինքնաթիռի ուղևորին, ով վատացել է թռիչքի ժամանակ։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը։ Միջադեպը տեղի է...
Աղբյուր` Panorama.am
10:44
Վարդան Բալյան. Այս քայլող դիակները պետք է հավաքել, թաղել կամ դիակիզել, որպեսզի համաճարակը հնարավոր լինի հաղթել
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է. «Սովորաբար իշխանական քարոզչամեքենայի տեսանյութերը չեմ նայում՝ քարից ներվեր է պետք և...
Աղբյուր` Panorama.am
10:38
ԱՀԿ. Աշխարհում երեխաների մոտ հայտնաբերվել է անհայտ ծագման հեպատիտի 920 դեպք
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) տեղեկություններ է ստացել աշխարհում երեխաների մոտ հայտնաբերված անհայտ ծագման հեպատիտի...
Աղբյուր` Panorama.am
10:24
Մամիկոն Ասլանյան. Իրենց լկտի պահողներին խորհուրդ է տրվում սնվել, քայլել, հանգստանալ
«Բայց հիշեք, որ դուք ընդամենը գործիք եք և ոչ ավելին»։
Աղբյուր` Panorama.am
10:16
Ըստ Մարուքյանի, Քոչարյանի աղջիկ թոռը ծնվում է արտասահմանում, որ բանակում չծառայի
Ըստ Մարուքյանի, Քոչարյանի աղջիկ թոռը ծնվում է արտասահմանում, որ բանակում չծառայի Նիկոլ Փաշինյանի կողմից Հատուկ հանձնարարություններով դեսպան...
Աղբյուր` Panorama.am
10:10
Գերմանիայի փոխկանցլերն էներգիայի խնայողության նպատակով սկսել է ավելի քիչ ցնցուղ ընդունել
Գերմանիայի Էկոնոմիկայիև կլիմայի պաշտպանության գործերերի նախարար Ռոբերտ Հաբեքը  հայտարարել է, որ էներգիայի խնայողության անհրաժեշտության...
Աղբյուր` Panorama.am
10:00
Պատմամշակութային արգելոցների մուտքն այսօր անվճար է
«Օգտվե՛ք հնարավորությունից, հանգստյան օրն անցկացրեք պատմամշակութային միջավայրում, բացահայտե՛ք Հայաստանի պատմական հարուստ ժառանգությունը»։
Աղբյուր` Panorama.am
09:47
«Սրան բա լուրջ կվերաբերվե՞ն իր կոլեգաները». Օգտատերերը՝ Պապիկյանի մասին
Մոսկվայում ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստից Հայաստանի պաշտպանության նախարարության հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
09:40
ՃՏՊ Դիմիտրով գյուղի կամրջի մոտ՝ հրդեհի բռնկմամբ, վնասվել է նաև գազատար խողովակը
Հունիսի 25-ին, ժամը 04:52-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիմիտրով գյուղի կամրջի մոտակայքում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի աշխատակիցները հավելավճար են ստացել
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ-ում կա Սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտ։ Այն...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Ժողովուրդ». Երբեմնի ուլտրաընդդիմադիրները անձամբ են պատասխանում ընդդիմախոսների քննադատություններին Հանրայինի համասփյուռ գործիքակազմով
«Ժողովուրդ» թերթը հրապարակել է մի լուսանկար, գրել. ««Մի բաժակ սուրճը վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նախկին...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Հրապարակ». ՔՊ-ն ներքին հարցումներ է արել, որով ներքին խռովություններ է հրահրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 25-ին մոտ 2 տասնյակ համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններից առաջ ՔՊ-ն ներքին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից
11:26 26/04/2022

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}