Քաղաքական 17:22 06/10/2021 Հայաստան

Արթուր Խաչատրյան. Հայաստանը պահանջելո՞ւ է Ադրբեջանից իր զորքերը դուրս հանել ԼՂԻՄ-ից և Շահումյանի շրջանից

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Արթուր Խաչատրյանն ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ  գործադիրի անդամներից հետաքրքրվեց Հայաստան-Ադրբեջան սահմանգծման ու սահմանզատման գործընթացի մասին։

«Որպես սահմանների գծման բազմիցս նշվում են սովետական քարտեզները։ Նախորդ քառօրյային ես մեջբերեցի Ադրբեջանի անկախության մասին սահմանադրական ակտի դրույթները, որոնց համաձայն Ադրբեջանն ինքը չի ճանաչում նախկին սովետական սահմանները։ Կառավարությունը խոստացավ այդ հարցն ուսումնասիրել։ Այժմ ինձ հետարքրում է ՀՀ կառավարության դիրքորոշումը»,-ասաց դաշնակցական գործիչը։

Նա հիշեցրեց, որ Խորհրդային Միության անդամ հանրապետությունների սահմանները 70 տարիների ընթացքում անընդհատ փոփոխվել են, օրինակ Ալ լճերը Ադրբեջանին են հանձնվել 1920-ական թվականների կեսերին։

«Սովետական Հայաստանը, որի հիման վրա ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունը, ներառում է ԼՂԻՄ հինգ շրջանները և Շահումյանի շրջանը։ Հիմա հարցս։ Եթե Հայաստանի կառավարությունն առաջնորդվել է կամ առաջնորդվում է սովետական սահմաններով, արդյոք սահմանգծման ու սահմանզատման գործընթացի շրջանակում պահանջե՞լ կամ պահանջելո՞ւ է Ադրբեջանից իր զորքերը դուրս հանել Լեռնային Ղարաբաղից՝ ԼՂԻՄ-ից և Շահումյանի շրջանից, որոնք 1989 թվականի դեկտեմբերի 1-ից Հայաստանի մաս են կազմում»,-հարցրեց ընդդիմադիր պատգամավորը։

Պատասխանի համար ամբիոնին մոտեցավ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Նման գործընթացներում, թե նախապատրաստական փուլում, թե հատագայում՝
իրականացման փուլում նախ և առաջ կարևոր են ոչ թե քարտեզները, այլ այն իրավական ակտերը, որոնք  վավեր են, իրավազոր են, որոնց հիման վրա կազմվել են քարտեզները»,-ասաց Փաշինյանի տեղակալը։

Նրա խոսքով, ամբողջական ու համպարփակ հիմքերի հետազոտությունից հետո նոր պարզ կդառնա, թե սխեմատիկ առումով որ քարտեզը հիմք կհանդիսանա գործընթացներ կազմակերպելու և սկսելու համար։

Արձագանքելով կառավարության ներկայացուցչի՝ դաշնակցական Խաչատրյանն ասաց.

«Համաձայն եմ, իհարկե, որ բոլոր իրավական հիմքերը պետք է ուսումնասիրել և նոր զորքերը դուրս բերել նոյեմբերի 9-ին ձևավորված շփման գծից։ Իսկ Ձեր խոսքի առաջին մասին ի պատասխան հիշեցնեմ, որ 1990 թվականի մայիսի 20-ի ընտրություններին մասնակցել է ԼՂԻՄ ժողովուրդը՝ Շուշիի շրջանից, որն այդ ժամանակ ադրբեջանական վերահսկողության տակ էր և Շահումյանի շրջանի ժողովուրդը։ Դրանից բացի  չեն չեղարկվել ոչ 1990 թ. դեկտեմբերի 1-ի որոշումը, ոչ էլ դրա հիման վրա կազմված ՀՀ Անկախության հռչակագիրը, ոչ էլ  1991 թ. սեպտեմբերի 23-ի որոշումը, ուստի դրանք ուժի մեջ գտնվող ու գործող իրավական ակտեր են»,-ասաց օրենսդիր մարմնի ներկայացուցիչը։

Գործադիրի ղեկավարի տեղակալը նկատեց՝ շատ ավելի լավ։
Այսինքն՝ տեղյա՞կ չէր։

«Հնարավոր չէ սելեկտիվ վերաբերվել գործող ու իրավազոր ակտերին, իհարկե, դրանք պետք է վերլուծվեն ամբողջության մեջ։ Բոլորն էլ այդ պրոցեսում կիրառելի են։ Այլ հարց է, թե այդ իրավական ակտերի կոնֆլիկտն ինչ տեսք կունենա, մաքսիմալ պետք է հետազոտվեն և բացահայտվեն այն ակտերը, որոնք երկկողմ համաձայնեցված են եղել, որոնց հիման վրա քարտեզագրում է իրականացվել»,-ասաց Մհեր Գրիգորյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:26
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
Առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Աղբյուր` Panorama.am
15:17
Պատարագի ժամանակ Պատրիարք Կիրիլը սայթաքել և ընկել է
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Նովոռոսիյսկ քաղաքի եկեղեցում պատարագի ժամանակ սայթաքել է ու ընկել։ Ինչպես հայտնում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
15:07
Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի մասնակցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր չի մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան 31-րդ նիստին,...
Աղբյուր` Panorama.am
15:00
Լոբոդան, որին արգելված է մուտք գործել Ռուսաստան, մտադիր է վաճառել Մերձմոսկվայում գտնվող իր անշարժ գույքը
Ուկրաինացի երգչուհի Սվետլանա Լոբոդան, որին արգելված է մուտք գործել Ռուսաստան առաջիկա 50 տարում ռուսատյաց դիրքորոշման համար, մտադիր է վաճառել...
Աղբյուր` Panorama.am
14:49
«Տպավորություն ստեղծեցին, թե Բայդենը պարապ նստած էր սպասում էր Լիլիթ Մակունցին»
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, անդրադառնալով Լիլիթ Մակունցի ու Ջո Բայդենի մասին տարածված լուրերին, գրում է. «Տպավորություն ստեղծեցին, թե...
Աղբյուր` Panorama.am
14:40
Փաշինյանը «յուրացրեց» գրիչը
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստի ի ընթացքում Նիկոլ Փաշինյանը վերցրեց սեղանին դրված գրիչը,...
Աղբյուր` Panorama.am
14:37
Համերգ՝ նվիրված Լուսինե Զաքարյանի 85-ամյակին
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հունիսի 26-ին կայանալու է երգչուհի, Կոմիտասի, հայ հոգևոր երգերի ու տաղերի կատարող Լուսինե Զաքարյանի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Դանակահարություն Արարատ գյուղում
45-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Աղբյուր` Panorama.am
14:24
Ուզբեկստանի նախագահի պաշտոնավարման ժամկետը կարող է դառնալ յոթ տարի
Ուզբեկստանի նախագահի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև յոթ տարի։ News.ru-ի հաղորդմամբ, նշված է «Народное слово»...
Աղբյուր` Panorama.am
14:07
Էրեբունի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ 27.06-01.07.2022թ. Երևան քաղաքի Էրեբունի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում փորձարկվելու են...
Աղբյուր` Panorama.am
13:53
Վարդան Ոսկանյան. Պատերազմից խուսափելու միայն մեկ եղանակ կա
Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում սկսել է մի շարք՝ «Պատերազմը և մենք« խորագրոց։ «Շարքի  միջոցով...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ստեփան Դանիելյան. Հայաստանի նկատմամբ անում են այն, ինչը ժամանակին արել են Գերմանիայի հետ
Քաղաքագետ Ստտեփան Դանիելյանը գրում է. «Հայաստանի նկատմամբ անում են այն, ինչը ժամանակին արել են Գերմանիայի հետ Երկրորդ աշխարհամարտի...
Աղբյուր` Panorama.am
13:26
Թարմացված «Տիտանիկը» կթողարկվի 2023 թվականին
Ռեժիսոր  Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» ֆիլմի թարմացված տարբերակը կթողարկվի 2023 թվականին։ kulturomania.ru-ն, հղում անելով,...
Աղբյուր` Panorama.am
13:16
Միրզոյան. Լավրովի հայտարարությանը կլինի մեկնաբանություն
Արարատ Միրզոյանը, որ այսօր մասնակցում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի տարեկան 31-րդ նիստին,...
Աղբյուր` Panorama.am
13:08
Ապարանում սպանվածի եղբայր. Պետք է Ռոմանն ընտանիքով հեռանա Ապարանից
Ապարանում արյունալի իրադարձությունների հետևանքով սպանված Համիկ Միքայելյանի եղբայրը՝ Հայկն այսօր մասնակցում էր բողոքի ակցիային։ «Մեր...
Աղբյուր` Panorama.am
13:00
Վոլոդինը ուկրաինացիներին խորհուրդ է տվել դեն չգցել ռուսերենի դասագրքերը
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը ուկրաինացիներին խորհուրդ է տվել չշտապել դեն նետել ռուսաց լեզվի դասագրքերը, որպեսզի հետո ստիպված չլինեն...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պահապանները․ Ներսես Մեծ և Խադ եպիսկոպոս
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Ներսես Մեծի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օրը։
Աղբյուր` Panorama.am
12:38
Հորդանանի թագավորը պաշտպանել է «Մերձավոր Արևելքի ՆԱՏՕ» ստեղծման գաղափարը
Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ը կողմ է հանդես եկել Մերձավոր Արևելքում ՆԱՏՕ-ի անալոգի ստեղծման գաղափարին։ «Ես կլինեմ առաջին մարդկանցից...
Աղբյուր` Panorama.am
12:28
Կարճ հանդիպման մասին՝ 11 օր անց
Նիկոլ Փաշինյանի թիմակից, ՔՊ-ական Լիլիթ Մակունցը, որը նշանակված է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան,  հունիսի 13-ին հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո...
Աղբյուր` Panorama.am
12:19
Սուրեն Սարգսյան. ԱՄՆ-ն անլուրջ մարդկանց դեսպան չի ուղարկում
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, որ քաջատեղյակ է հայ-ամերիկյան հարաբերությունների պատմությանն ու զարգացմանը, գրում է. «Հայաստանում ԱՄՆ նոր...
Աղբյուր` Panorama.am
12:10
ԱԱԾ. Չեզոքացվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի գործունեությունը
Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության և քննչական դեպարտամենտի աշխատակիցների կողմից ձեռնարկված համալիր...
Աղբյուր` Panorama.am
12:00
Համերգի ժամանակ երկրպագուն հարձակվել է МакSим-ի վրա
Եկատերինբուրգում «Երաժշտության գիշեր» համերգի ժամանակ երկրպագուն հարձակվել է ռուս փոփ երգչուհի МакSим-ի վրա։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:50
Ապարանում արյունալի իրադարձությունների հետևանքով սպանվածների հարազատները պահանջում են ձերբակալություններ
Ապարանում արյունալի իրադարձությունների հետևանքով մահացած ու վնասվածքներ ստացած քաղաքացիների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով...
Աղբյուր` Panorama.am
11:47
Բուլղարացիները ԵՄ-ն անվանել են «ծաղրածուների միություն»՝ Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ շնորհելուց հետո
Բուլղարիայի բնակիչները վրդովվել են Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելուց հետո։ Բուլղարական Dir պորտալի ընթերցողները...
Աղբյուր` Panorama.am
11:33
ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում աբորտի իրավունքի սահմանափակումների դեմ բողոքի ցույցեր են տեղի ունեցել
ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում տեղի են ունեցել զանգվածային խաղաղ ցույցեր ԱՄՆ Գերագույն դատարանի կողմից աբորտների իրավունքների դաշնային երաշխիքների...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հունիսի 27-ին Սյունիքում՝ վթարային ջրանջատում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունիսի...
Աղբյուր` Panorama.am
11:13
Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողներ, մեկը մահացել է, 4-ի վիճակը գնահատվում է ծանր. ԱՀ ՊՆ
Հունիսի 24-ին, ժամը 22։30-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, օրվա ծառայության ավարտից հետո, հանգստի ժամին, քաղաքացիական ավտոմեքենայով...
Աղբյուր` Panorama.am
11:07
Հոգաբարձուների խորհրդի նիստը՝ առանց կաթողիկոսի ու նախկին նախագահների
Նախագահի նստավայրում անցկացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի տարեկան 31-րդ նիստը, որի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
10:58
Ջոնի Դեփի փաստաբանը փրկել է ինքնաթիռի ուղևորին և ստացել երկու շիշ գինի
Ջոնի Դեփի փաստաբան Կամիլա Վասկեսն օգնել է ինքնաթիռի ուղևորին, ով վատացել է թռիչքի ժամանակ։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը։ Միջադեպը տեղի է...
Աղբյուր` Panorama.am
10:44
Վարդան Բալյան. Այս քայլող դիակները պետք է հավաքել, թաղել կամ դիակիզել, որպեսզի համաճարակը հնարավոր լինի հաղթել
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է. «Սովորաբար իշխանական քարոզչամեքենայի տեսանյութերը չեմ նայում՝ քարից ներվեր է պետք և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից
11:26 26/04/2022

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}