Առողջություն 17:18 06/10/2021 Հայաստան

Հակամարմին ունեցողն ինչո՞ւ պիտի թեստ հանձնի կամ պատվաստվի․ Արեգնազ Մանուկյանը՝ Ավանեսյանին

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել կորոնավարակային համաճարակի դեմ պայքարի նոր քաղաքականությունը, որի համաձայն՝ աշխատանքի ներկայանալիս կամ պետք է պատվաստված լինել կամ երկու շաբաթը մեկ թեստ հանձնել:  Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության անդամ Արեգնազ Մանուկյանն ասաց, որ պատվաստումն  այս պահին աշխարհում  գիտականորեն հաստատված ամենաարդյունավետ միջոցն է համարվում,  բայց եթե  աշխարհի փորձն են կիրառում Հայաստանում, ուրեմն պետք է այն ամբողջությամբ կիրառել:

«Պատվաստման նպատակը  մարդու մոտ հակամարմիններ ձևավորելն է: Բայց եթե մարդը հակամարմիններ ունի՝ ինչո՞ւ պետք է պատվաստվի,  ինչո՞ւ պետք է թեստ հանձնի, արդյո՞ք  հնարավոր չէ վերանայել կառավարության մոտեցումը՝ ըստ որի, եթե մարդը հիվանդանալուց և առողջանալուց հետո բնական ճանապարհով հակամարմիններ  է ստացել և կա դա հավաստող փաստաթուղթ, որոշ ժամանակով ազատվի  թեստ հանձնելու կամ պատվաստվելու պարտավորությունից»,- հարցադրումներն արեց ընդդիմադիր պատգամավորը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց,  այս պահին չկա փաստարկված,  գիտական ապացուցում ունեցող բազա, թե  հակամարմիններ ունենալու սանդղակով որ չափից վերև, ներքև են պաշտպանված լինում, այս սահմանից  հակամարմնիններ ունենալու պարագայում պաշտպանված են կրկնավարակներից, երբ ժամանակի ընթացքում կունենան հետազոտությունների ավելի լուրջ բազա, գուցե կկարողանան տարբերակումներ մցնել:

«Բայց մենք առաջնորդվում ենք գիտական  մոտեցումներով և այս պահին էլ Առողջապահական համաշխարհային կազմակերպության կողմից տրված ուղեցույցի համաձայն  հիվանդանալու և առողջանալու պարագան որևէ ձևով չի խոչընդոտում պատվաստմանը,  հակառակը՝  այն ցուցված է, քանի որ պատվաստումները մեզ պաշտպանում ենք նաև կրկնավարակից, պատվաստումները  շատ ավելի լայն իմունիտետային շերտ են մեզ համար ապահովում»,- նշեց նա:

Ա. Ավանեսյանի խոսքով, պետք է բոլոր հանգամանքները համադրելու արդյունքում հասկանալ՝ հիվանդանալուց հետո կարճ ընթացքում արդյոք ՊՇՌ թեստավորման դրական արդյունքներն ինչքան ժամանակ են պահպանվում:

«Մենք ունենք շատ փոքրաթիվ քանակով դեպքեր, երբ մարդը լավանալուց հետո 20 օր, 30 օր հետո դեռ ՊՇՌ թեստի դրական պատասխան է ունենում: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ մեր մասնագիտական խումբը  որոշակի փոփոխությունների և համալրումների աշխատանք է իրականացնում, կտեսնենք, երբ վերջանական եզրակացությունն ունենանք,  ըստ այդմ կդիտարկենք թե հիվանդանալուց, լավանալուց հետո ի՞նչ ժամանակի ընթացքում մենք կպարտադրենք ՊՇՌ թեստավորման պատասխան ներկայացնել կամ պատվաստման հավաստագիրը»,- ասաց առողջապահության նախարարը:

Արեգնազ Մանուկյանը հիշեցրեց նախարարի ավելի վաղ արած հայտարարությունը՝ պատվաստումը չի ապահովում վարակելուց և  վարակվելուց:

«Բայց ձեզ չի խանգարում, որ որոշում կայացենք՝ պատվաստումը պետք է լինի պարտադիր-փակուղային: Իսկ թեստերի մասով ասեմ՝ եթե պետությունը պարտադրում է անել այն, ուրեմն պետք է ֆինանսական բեռն իր վրա վերցնի»,- նշեց պատգամավորը:

Ա. Մանուկյանը բարձրացրեց նաև ՊՇՏ թեստերի գինի՝ կոչ անելով կառավարությանը հետևել գնային քաղաքականությանը, քանի որ այսօր  կոլեկտիվ թեստ հանձնում են 7000 դրամով, մինչդեռ երկու տարի 15 հազար դրամ է եղել թեստի գինը:

«Փաստորեն, թեստ անելը գերեկամտաբեր բիզնես է դարձել կառավարության  անգործության կամ համաձայնության պայմաններում»,- ասաց նա:

Ա. Մանուկյանը պատվաստանյութերի հետ կապված նշեց, որ Հայաստանում ընտրության լայն հնարավորություն չկա, մարդիկ ուզում են ստանալ, օրինակ, Pfizer կամ Moderna, որպեսզի կարողանան նաև մեկնել իրենց նախընտրած երկիրը, սակայն Հայաստանում դեռ չկան այդ պատվաստանյութերը:

Անահիտ Ավանեսյանը հակադարձեց պատգամավորին՝ նշելով, որ Հայաստանում պատվաստանյութերի բավական լայն տեսականի կա, արդեն կա նաև Moderna ընկերության պատվաստանյութը, կլինեն այլ ընկերությունների պատվաստանյութեր ևս:

«Պատվաստանյութը դեղամիջոց է, անհրաժեշտություն է, Հայաստանում առկա բոլոր  պատվաստանյութերը բավարարում են որակի արդյունավետության  չափանիշներին: Եթե անգամ մենք ունենայինք մեկ տիպի պատվաստանյութ, մեր առջև դրված խնդիրը պետք է լուծած համարեինք: Այստեղ հարցը նրանում է, որ պետք է պատվաստումների ցուցանիշը բարելավել, ոչ թե պատվաստանյութերի տեսականին լայնացնեն:

Ես չեմ պնդում, որ պատվաստանյութերը 100 տոկոսով չեն պաշտպանում, ապացուցված են կլինիկական փորձարկումների արդյունքում, պատվաստանյութերն ամենականխարգելիչ միջոցն են, բայց չկա որևէ դեղամիջոց, որը կարող է 100 տոկոսով որևէ բան երաշխավորել»,- ասաց առողջապահության նախարարը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ըստ ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյայի՝ այսօր փակվող Ակնայի մոնիթորինգի կենտրոնում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Ծնողներ, արցախցիներ, Եկեղեցի ու... մի խումբ կենդանի
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am
11:23
Վահե Հովհաննիսյան. Ինչ շարժում է սկսվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է քարտեզային տեսանյութ՝ «ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում»
Աղբյուր` Panorama.am
11:06
Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել իրենցից մեկի դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
10:54
ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյանի և Բայրամովի հնարավոր հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևանը կտեղեկացնի, երբ դրա շուրջ...
Աղբյուր` Panorama.am
10:37
Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում. Աբրահամյան
«Գոնե վերևի էշելոններում ՀՀ-ին սպասվող աղետը ընկալում են, սակայն այս դեպքում իշխանության պահպանման թեման նրանց համար կյանքի ու մահի հարց է և դա երկարաձգելու համար զոհաբերվում է Հայաստան պետությունը»։
Աղբյուր` Panorama.am
10:26
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Կոնվերս Բանկը մասնակցելու է ապրիլի 27-28-ը կայանալիք Career City Fest-ին՝ ներկայացնելով Բանկի HR բրենդը և թափուր հաստիքները: Բանկից...
Աղբյուր` Panorama.am
10:12
Պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան:   
Աղբյուր` Panorama.am
10:04
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքից ազատելու միջնորդությունն այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Դադոյանը չբավարարեց։...
Աղբյուր` Panorama.am
09:54
ԵԱ. Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը (92 կգ) հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ կուբացի Ալֆոնսո Լորեն Բերտոյին և դուրս եկել Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
09:53
Աննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում. «No comment»
Համացանցում հրապարակվել են գաղտնի հրապարակված կադրեր Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանից, երբ վերջինը գնացքով մեկնում է Գյումրի։ Տեսանյութում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}