Կրթություն, գիտություն 11:53 11/10/2021 Հայաստան

Հետազոտության արդյունքում ակնկալվում է աճեցնել ածխածնի նանոխողովակներ և դրանց հիման վրա պատրաստել ճկուն գազային սենսորներ

ԵՊՀ-ի կողմից ներկայացված «Ածխածնի նանոխողովակների և նանոկոմպոզիտային միացությունների հիման վրա ճկուն գազային սենսորների պատրաստում» թեման ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում երաշխավորվել է ֆինանսավորման:

ԵՊՀ հանրային կապերի ծառայության փոխանցմամբ, ծրագրով նախատեսվում է աճեցնել նանոխողովակներ և դրանց հիման վրա պատրաստել ճկուն գազային սենսորներ:

ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից հայտարարված գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում գիտական խմբերի մեկնարկի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդմանն աջակցության մրցույթի արդյունքում ԵՊՀ-ից 5 թեմա երաշխավորվել է ֆինանսավորման, որոնցից մեկն «Ածխածնի նանոխողովակների և նանոկոմպոզիտային միացությունների հիման վրա ճկուն գազային սենսորների պատրաստում» թեման է:

Այն ներկայացրել են ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն, հետազոտական խմբի ղեկավար, ֆիզմաթ. գիտ. թեկնածու, դոցենտ Միքայել Ալեքսանյանը և հետազոտական խմբի մյուս անդամներ՝ Կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի գիտաշխատող, տեխ. գիտ. թեկնածու Արտակ Սայունցը, կրտսեր գիտաշխատող Գևորգ Շահխաթունին և մագիստրատուրայի ուսանողուհի Զարինե Սիմոնյանը:

Միքայել Ալեքսանյանն ասել է, որ դրա նպատակն է խրախուսել երիտասարդ հետազոտողներին, որպեսզի նրանք մնան գիտության ոլորտում, ինչը շատ ողջունելի է: Ըստ նրա՝ հատկապես երիտասարդ հետազոտողները պետք է դիմեն դրամաշնորհային տարբեր ծրագրերի, թեկուզ ոչ բոլոր մրցույթներում հաղթելու ակնկալիքով. «Դա խիստ անհրաժեշտ է գիտական ակտիվությունը պահպանելու համար»:

Խոսելով իրենց կողմից ներկայացված թեմայի մասին՝ կենտրոնի տնօրենն ասել է, որ գաղափարը շատ հավակնոտ է, քանի որ Հայաստանում այն դեռևս իրագործված չէ, աշխարհում՝ այո, բայց որոշակի վերապահումներով. «Անձամբ ես արդեն երկար տարիներ ուսումնասիրում եմ կիսահաղորդչային գազային սենսորների առանձնահատկությունները: Այս ուղղությամբ հրապարակված բազմաթիվ հոդվածներ, արտոնագրեր, ուսումնամեթոդական ձեռնարկ ունեմ: Բացի դրանից՝ հետազոտական մեր խմբով մի քանի դրամաշնորհային ծրագրի մրցույթներում հաղթել ենք և այս թեմայով ուսումնասիրություններ իրականացրել»:

Նրա տեղեկացմամբ, գազային սենսորը սարքավորում է, որը հնարավորություն է տալիս միջավայրում հայտնաբերելու պայթյունավտանգ, թունավոր, վտանգավոր գազերի կոնցենտրացիաներ. «Այդպիսի սենսորներ աշխարհում շատ կան, սակայն այնքան էլ չեն համապատասխանում պահանջվող չափանիշներին: Այսինքն՝ այս ուղղությամբ դեռևս գիտահետազոտական աշխատանքներ պետք է իրականացվեն (որոնք այժմ էլ ընթանում են)՝ նմանատիպ սենսորների աշխատունակության պարամետրերը բարելավելու համար»:

Միքայել Ալեքսանյանի խոսքով, գոյություն ունեն տարբեր տեսակի գազային սենսորներ, բայց սովորաբար կիրառվում են ամուր, պինդմարմնային կարծր հարթակի վրա պատրաստված գազային սենսորները, որոնք համակցվում են ազդանշանի մշակման սխեմաների հետ, դառնում վերջնական սարքավորում և տեղակայվում համապատասխան վայրում՝ դինամիկ մոնիտորինգի ենթարկելով օդի որակը:

«Այս ծրագրով մենք նախատեսում ենք պատրաստել ոչ թե ավանդաբար օգտագործվող կարծր տակդիրների վրա պատրաստված, այլ ճկուն տակդիրներով սենսորներ: Դրանք որևէ ճկուն՝ սակայն դիմացկուն հիմքի վրա պատրաստված սենսորներ են: Մենք մտադիր ենք ճկուն տակդիրների վրա պատրաստել սենսորներ, որոնք հնարավորություն կտան այդ սենսորները տեղակայելու հագուստի, մաշկի և այլ ճկուն մակերևույթների վրա: Այդօրինակ պրակտիկա կա, օրինակ, Ֆրանսիայի զինված ուժերում, որտեղ զինվորների հագուստների վրա տեղակայված են ճկուն գազային սենսորներ, որոնք հնարավորություն են տալիս անմիջապես ահազանգելու միջավայրում մարդու առողջությանը և կյանքին վտանգ սպառնացող գազերի առկայության դեպքում»,- ասել է հետազոտական խմբի ղեկավարը:

Նրա խոսքով, ծրագրի համար ներկայացված հավակնոտ գաղափարներից է նաև ածխածնային նանոխողովակների աճեցումը, որոնց հիման վրա էլ կպատրաստվեն ճկուն գազային սենսորները.
«Մեզ անհրաժեշտ է ստանալ այնպիսի նյութ, որն էլաստիկ կլինի և չի կոտրվի ճկուն մակերևույթների վրա: Այդ տեսանկյունից շատ նպատակահարմար են ածխածնային նանոխողովակները, որոնք հեքսագոնալ կառուցվածք ունեն (մեղվի շրջանակների բջիջների նման):

Ցանցի հանգույցներում տեղակայված են ածխածնի ատոմներ, որոնք էլ ձևավորում են սնամեջ խողովակներ: Ածխածնի նանոխողովակները վերջին տասնամյակներում բավականին լայն կիրառություն ունեն՝ սկսած կիսահաղորդչային նանոտեխնոլոգիաներից մինչև գյուղատնտեսական տեխնոլոգիաներ։ Մեր տվյալներով, Հայաստանում նանոխողովակները երբևէ չեն աճեցվել, ուստի պատրաստվում ենք ինքներս դա իրագործել: Նախատեսում ենք ստանալ տարրատեսակ նանոխողովակներ և դրանց հիման վրա պատրաստված ճկուն գազային սենսորների միջև համեմատական վերլուծություն անցկացնել ու անհրաժեշտ հետևություններ անե»:

Ծրագրով նախատեսված գաղափարները կյանքի կոչելու համար, ըստ Միքայել Ալեքսանյանի, ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնում առկա են անհրաժեշտ սարքավորումներ. «Դրամաշնորհի շրջանակում նախատեսվում է նաև ստեղծել նոր սարքավորումներով հագեցած լաբորատորիա, որը կգործի մեր կենտրոնում ու կկոչվի Սենսորիկայի լաբորատորիա»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}